Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Կապտագույն և վարդագույն» (1941, ռՆԺ. Հ. Վարձիգուլյան), Պահարեի «Չախ–Չախ թագավոր» (ըաո Հ. Թումանյանի, 1945, ռեժ. Լ. Ֆիդանյան): Գլխավոր ռեժիսոր– ներ աշխատել են՝ Ա. Արմենյանը (1928– 1929), Ա. Աբարյանը (1930–37) և Ս. Քա– փանակյանը (1937–44), ռեժիսորներ Լ. Ֆիդանյանը և Հ. Վարձիգուլյանը, նկարիչներ Զ. Սիմոնյանը, Վ. էլիբեկ– յանը, Մ. Կիրակոսյանը, դերասան–դե– րասանուհիներ Լևոն Ֆիդանյանը, Puip- կեն Ներսիսյանը, Ծաղիկ Վրույրը, Հրա– չուհի Խաչատրյանը, Ծովիկ Գրիգորյա– նը, Ստեփան և Լիգա Ալիխանյանները, Գևորգ Փաշայանը և ուրիշներ: Ռ. Փաշայան

ԹԲԼՂՈՒ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջա– նում, Խաչեն գետի հովտում, շրջկենտրո– նից 45 կմ արևմուտք: Միավորված է Քո– լատակի կոլտնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինոսարքավորում, բուժկայան: Թ–ից 3 կմ հեռավորության վրա է Գանձասարի վանքը:

ԹԴԼԱՏՊԱԼԱՍԱՐ I, Թիգլաթպա– լասար (Թուկուլթի–ապալ–էշարրա, ծն. թ. անհւո.– մ. թ. ա. մոտ 1076), Ասորես– տանի թագավոր մ. թ. ա. մոտ 1115-ից: Գահակալության առաջին տարիներին ավար և ստրուկներ ձեռք բերելու նպատա– կով արշավել է Հայկական լեռնաշխարհ: Թ. I փոփոխակի հաջողությամբ պատե– րազմել է Բաբելոնի դեմ, հարձակումներ գործել Ասորիքի և շրջակա մանր իշխա– նությունների վրա, դուրս եկել Միջերկ– րական ծով՝ տարանցիկ առևտրական ճանապարհներին տիրելու համար: Թ. I-ի թագավորության վերջին տարիներին սկսվել է արամեական քոչվոր ցեղերի վերաբնակեցումը Միջագետքում, որի հետևանքով Ասորեստանը նկատելիորեն թուլացել է:

ԹԴԼԱՏՊԱԼԱՍԱՐ III, Թ ի գ լ ա թ պ UI- լասար (Թուղուլթր–ապալ–Լշարրա, ծն. թ. աԿհտ.– մ. թ. ա. 727), Ասորեսաանի թագավոր մ. թ. ա. մու^ւ 744-ից: Իրակա– նացրել է վարչական և ռազմ, բարեփո– խումներ, ուժեղացրել կենտրոնական իշ– խանությունն ու բանակը: Մ. թ. ա. 743-ին Խալպու և Քիշթան քաղաքների միջև (Եփրատից արմ., Միջերկրական ծովի մոտակայքում) պարտության է մատնել Ուրարտուի թագավոր Սարդուրի P-ի և նրա դաշնակիցների զորքերը: 735-ին հարձակվել է Ուրարտուի վրա, հասել մինչև երկրի կենտրոնը՝ Տուշպա, պաշա– րել այն: Մ. թ. ա. 729-ին իրեն հռչակել է Րաբելոնի թագավոր՝ Պուլու անունով: Թ. III-ի օրոք Ասորեստանը, որ Արգիշտի Ա–ի ժամանակներից Առաջավոր Ասիա– յում զիջել էր իր դիրքերը, դարձյալ սկսեց կատարել կարևոր դեր: ԹԵԲԵ (0fj£kxi), հին հունական քաղաք Բեովտիայում: Ըստ ավանդության հիմ– նել է առասպելական Կադմոսը: Մ. թ. ա. VI դ. գլխավորել է Բեովտիայի քաղաքնե– րի միությունը: Հույն–պարսկ. պատերազմ– ների ժամանակ (մ. թ. ա. 500–449) Թ. կառավարող տոհմիկ ավագանին աջակ– ցել է պարսիկներին, իսկ Պելոպոնեսյան պատերազմի ժամանակ (մ. թ. ա. 431– 404) Սպարտային՝ Աթենքի դեմ: Կորն– թոսյան պատերազմի ժամանակ (մ. թ. ա. 395–387) դաշնակցել է աթենացիներին: Մ. թ. ա. 387-ին Րեովտիական միությու– նը կազմալուծվել է: Մ. թ. ա. 382-ին Ապար– ատն Թ–ում հաստատել է օլիգարխիական կառավարություն: 379-ին իշխանության գլուխ անցած դեմոկրատական ուժերը վերականգնել են Րեովտիական միությու– նը: Թ. դարձել է Հունաստանի խոշորա– գույն քաղ. ուժերից մեկը: Թ–ի և Սպար– տայի միջև պայքար է սկսվել քաղ. գեր– իշխանության համար: Մ. թ. ա. 371-ին Լևկտրայի և 362-ին Մանտինեայի ճակա– տամարտերում Թ–ի զորքերը պարտու– թյան են մատնել սպարտացիներին: Այդ պայքարում Թ. թուլացել է, կորցրել իր ազդեցությունը Հունաստանում: Մ. թ. ա. 338-ին Մակեդոնիտն գրավել է Թ., իսկ 335-ին Ալեքսանդր Մակեդոնացին ճնշել է հակամակեդոնական ապստամբու– թյունը Թ–ում և ավերել քաղաքը: Մ. թ. ա. 315-ին մասամբ վերականգնվել է: Այժմ փոքր քաղաք է Հունաստանում: ԹԵԲԵ, Թ և բ ա յ ի ս (հուն. Ofjfkxi, եգիպտ. անվանումը՝ Ուասեթ), Հին Եգիպտոսի խո– շոր քաղաք և մշակույթի կենտրոն: Հայտ– նի է մ. թ. ա. III հազարամյակի կեսից: XI դինաստիայի փարավոնների ժամա– նակ (մ. թ. ա. XXII դ. կես – XX դ.) դար– ձել է Եգիպտոսի մայրաքաղաքը: XXII– XXIII դինաստիաների ժամանակ (մ. թ. ա. X–VIII դդ.) կորցրել է իր նախկին նշանակությունը: Մ. թ. ա. VIII–VII դդ. աստիճանաբար դարձել է գավառական քաղաք, թեև մինչև մ. թ. ա. 88, երբ Պըտ– ղոմեոս IX ավերեց այն, պահպանել է կրոնական կենտրոնի էշանակությունը: Թ–ում պահպանվել են բազմաթիվ տաճար– ներ ու դամբարաններ, այդ թվում՝ Կար– նակի և Լուքսորի ճարտ. համալիրները: ԹԵձԵՈՍ (Theseus) Ամբրոսիոս, Թ ե– ս և ո ս [1469, Պապիա (Պավիա, Լոմ– բարդիայում) – 1540], իտալացի լեզվա– բան, արևելագետ, հայագետ: Գրել է «Ներածություն քաղդեական, սիրիական, հայկական և տասը լեզուների…» (հրտ. 1539) աշխատությունը, որտեղ, այլ լե– զուների շարքում, ներկայացրել է նաև հայերենի քերականությունը: Թ–ի աշ– խատությունը փաստորեն հայերենի ուսումնասիրությանը վերաբերող օտար լեզվով գրված առաջին գործն է:

ԹԵԹԵՎ ԱԹԼԵՏԻԿՍ, սպորտի հիմնական և առավել տարածված ձևերից, ընդգրկում է տարբեր մրցատարածությունների քայլ– քըն ու վազքը, ցատկերը (հեռացատկ, բարձրացատկ), նետումները (սկավառակ, նիզակ, մուրճ, նռնակ), գնդի հրումը, ինչ– պես նաև թեթև աթլետիկական բազմա– մարտերըճ տասնամարտ, հնգամարտ ևն: Սպորտային դասակարգման մեջ հաշվ– վում է թեթևաթլետիկական վարժություն– ների 60 ձև: Օլիմպիական խաղերի ծրա– գրում Թ. ա. ներկայացվում է տղամարդ– կանց 24 և կանանց 14 համարով: ՍՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս երկրներում Թ ա. ֆիզիկական դաստիարակության պետական համակարգի հիմնական մասն է: Թեթևաթլետիկական վարժություննե– րը մտնում են դպրոցականների, ուսում– նական բոլոր հաստատությունների մար– զական աշխատանքի պլանի մեջ, ընդ– գրկված են նաև աշխատավորների ֆիզ կուլտուրայի պարապմունքների ծրագ– րում և ՊԱՊ համալիրի բոլոր աստիճան– ների հիմնական մասն են կազմում: Թե– թևաթլետիկական առաջին մրցումներն անցկացվել են Անգլիայի Ռեգբի քաղաքի կոլեջում, 1837-ին: 1912-ին հիմնվել է Սիրողական Թ. ա–ի միջազգային ֆեդե– րացիա (ԻԱԱՖ): Սովետական թեթևաթ– լետների առաջին մրցումները տեղի են ունեցել Պետրոգրադում, 1918-ին, օլիմ– պիադաները՝ 1920-ին, ՌՍՖՍՀ առաջնու– թյունները՝ 1922-ին, առաջին միջազգա– յին հանդիպումը՝ յ923-ին, համամիութե– նական առաջին սպարտակիադան՝ 1923-ին: 1948-ին ՍՍՀՄ Թ. ա–ի համա– միութենական ֆեդերացիան դարձել է Թ. ա–ի սիրողական միջազգային ֆեդե– րացիայի անդամ: 1946-ից սովետական թեթևաթլետները մասնակցում են Եվրո– պայի առաջնություններին, 1952-ից՝ օլիմ– պիական խաղերին, 1964-ից՝ Եվրոպայի առաջնություններին (պատանեկան), 1965-ից՝ Եվրոպայի գավաթի մրցումնե– րին: 1968-ին հիմնվել է Թ. ա–ի Եվրոպա– կան ասոցիացիան (ԵԱԱ), որը միավո– րում է 35 ազգային ֆեդերացիա (այդ թվում՝ ՍՍՀՄ, 1972-ից): Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո են պայմաններ ստեղծվել Թ. ա–ի զարգացման համար: 1924-ին Հայաստանի մարզիկները մաս– նակցել են Անդրկովկասյան զորամասե– րի մրցումներին, 1927-ին՝ Անդրկովկաս– յան արհմիութենական սպարտակիադա– յին: Հայաստանում են աճել անվանի թեթևաթլետներ Վ. Հովհաննիսյանը, Ա. Կոնովը, Ֆ. Մելնիկը, Ա. Տեր–Հովհան– նիսյանը և Եվրոպայի եռակի չեմպիոն Ի. Տեր–Հովհաննիսյանը: Ետպատերազմ– յան տարիներին Հայաստանում բացվել են պատանեկան թեթևաթլետիկական մարզական դպրոցներ, համալիրներ, հիմ– նըվել մարզական ընկերություններ: 1975-ի տվյալներով Հայաստանում Թ. ա–ով զբաղվել են ավելի քսքն 40 հզ. պա– տանիներ, երիտասարդներ ու աղջիկ– ներ:

ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻ–

ՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, ժողովրդական լայն սպառման ապրանքների արտադրու– թյան կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնող պետական մարմին: Ստեղծվել է 1932-ին: (1939–49-ին եղել են թեթև և սննդի արդյունաբերության առանձին ժողկոմիսարիատներ): 1953-ին Թ. ա. մ. վերակազմվել է սկզբում որպես թեթև և սննդի արդյունաբերության (ընդ– գրկելով նաև մսեղենի–կաթնեղենի ար– դյունաբերության մինիստրությունը), այ– նուհետև՝ լայն սպառման ապրանքների արդյունաբերության մինիստրության: 1957-ին Թ. ա. մ. վերածվել է ՀՍՍՀ ժող– տնտխորհի վարչության, վերականգնվել՝ 1965-ին: Ունի (1978-ին) 16 վարչություն և բաժին, այդ թվում՝ արտադրատեխնի– կական, պ լան այ ին–տն տեսական, կապի– տալ շինարարության, նոր արտադրատե– սակների արտադրության կազմակերպ– ման, նյութատեխնիկական մատակարար– ման, նախագծային–կոնստրուկտորական