Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հսկա Կերկինոսին U Դամասաոս Պրոկ– րուստոսին: Սպանել է նաև Մինոտավրոս հրեշին և Աթենքը ազատել Կրետեի ստո– րացուցիչ հարկից: Հոր մահից հետո, տիրելով Աթենքի գահը, Թ. միավորել է Ատտիկան, երեք դասի բաժանել աթենա– ցիներին, սահմանել մի շարք ծեսեր, սո– վորույթներ: Թ. մասնակցել է արգոնա– վորդների արշավանքին, Կալիդոնոսյան որսին, ամազոնուհիների դեմ կռվին: Ամուսնացել է ամազոնուհիների թագուհի Անտիոպայի հետ: Ի վերջո, անիծելով աթենացիներին, բնակվել է Սկկիրոս կըղ– զում, որտեղ սպանվել է Լիկոմեդես թա– գավորի ձեռքով: Դելփիքի պատգամա– խոսի խորհրդով իբր մ. թ. ա. V դ. Թ–ի աճյունը տեղավւոխվել է Աթենք, և վրան կառուցվել Թեսեոնի հռչակավոր տաճարը: Թ–ի հիշատակին Հունաստանում սահման– ված ամենամյա տոնախմբությունները կոչվում էին Թեսևք: ԹԵՎ ( ռազմ.). 1. զորքերի օպերատիվ դա– սավորություն՝ բանակի, ռազմաճակատի աջ կամ ձախ կողմի զորամասը, ինչպես նաե շարակարգի, մարտակարգի, եր– թակարգի աշ կամ ձախ կողմը: 2. ԱՄՆ–ի ռազմաօդային ուժերում հիմնական կազ– մակերպական և տակտիկական զորամաս, օրինակ, ծանր ռմբակոծիչների կամ օդա– յին–տիեզերական (հրթիռային) Թ.: 2–3 Թ–երը կազմում են ավիացիոն դիվիզիա: ԹԵՎ թռչող ապարատի, թռչող ապարատի մաս, որը մթնոլորտում թռչե– լիս հիմնականում ստեղծում է վերամբարձ ուժ՝. Թ–երը տարբերակվում են ըստ իրենց երեք պրոյեկցիայի՝ վերևից (ուղղանկյու– նաձև, եռանկյունաձև ևն), կողքից (նկ.), Թևը կողքից դիտելիս. /. գոգա– վոր–ուռուցիկ, 2. հարթ–ուռուցիկ, 3. երկուռու– ցիկ ասիմետրիկ, 4. երկուռուցիկ սիմետրիկ, 5. Տ–աձև, 6. ոսպաձև, 7. շեղանկյունաձև, 8. սեպաձև: Սլաքով նշված է թռիչքի ուղղությունը դիմացից (V, W, M-աձև, ետ ծալած ծայ– րերով, կորագիծ ևն): Թ–ի մեջ սովորաբար տեղավորում են վառելիքի բաքերը, շասսիի անիվները, շարժական աերոդի– նամիկ մակերևույթների կառավարման մեխանիկական սարքերը, սառեցման ու տաքացման համակարգերը ևն: Թռիչքի և վայրէջքի պահերին Թ. գործում է որպես օդային ու իներցիոն ցանկացած ուղղու– թյան բեռնվածք կրող սնամեջ հեծան: Մինչձայնային թռչող ապարատների Թ. պատրաստում են դյուրալյումինից, մեծ ամրության պողպատներից, տիտանի, մագնեզիումի և բերիլիումի համաձուլ– վածքներից, ամրանավորված պլաստիկ– ներից: Թեթև ինքնաթիռների ու ճախրա– թիռների Թ–ի համար օգտագործում են հիմնականում փայտ, նրբատախտակ և պաստառ: Գերձայնային, հիպերձայնա– յին և տիեզերական ապարատներում, որոնք ուժեղ տաքանում են մթնոլորտում թռչելիս, կիրառվում են վանադիումի, տանտալի, վոլֆրամի և դժվարահալ այլ մետաղների ջերմադիմացկուն համա– ձուլվածքներ, ջերմապաշտպան ու ջերմա– մեկուսիչ նյութեր: Թ–ի կատարելության չափը որոշվում է մի շարք պարամետրե– րով, որոնցից հիմնականներն են աերո– դինամիկ հատկությունները (տես Աերո– դինամիկա), հարաբերական զանգվածը, ոլորման ու ծռման կոշտությունները, տեխնոլոգիական և գործարկման հատկու– թյունները, ինքնարժեքը:

ԹԵՎԱՎՈՐ ԻՈՍՔ, լայն գործածություն ստացած դիպուկ բառեր, պատկերավոր արտահայտություններ, ասույթներ, կարճ մեջբերումներ: Թ. խ–ի աղբյուր են անտիկ և աստվածաշնչային առասպելները, ժող. բանահյուսությունը, գեղարվեստական ու գիտական համաշխարհային գրակա– նությունը, պետ. ու քաղ. գործիչների ասույթները ևն: Օրինակ, «Եկա, տեսա, հաղթեցի» (Հուլիոս Կեսար), «Սեծից մինչև ծիծւսղելին մի քայլ է» (Նապոլեոն), «Ով ալարի, ոչ դալարի» (հայկ. ժող.): Հաճախ, անջատվելով գրական երկից, Թ. խ. օգ– տագործվում է իբրև ինքնուրույն արտա– հայտություն. այսպես, «Գիտակցված մահն անմահություն է» (Եղիշե), «Արգել– ված պտուղ» (Աստվածաշունչ): Թ. խ՜ի իմաստ են ձեռք բերել նաև առանձին գրական ու դիցաբանական հերոսների անուններ, բառեր, որոնք դիտվում են այս կամ այն երևույթի հուքանիշ (էվրիկա՝ հայտնագործել մի բան, Քաջ Նազար՝ վախկոտ մարդ): Թ. խ–ի ուսումնասիրու– թյամբ զբաղվում է դարձվածաբանու– թյունը:

ՌԵՎԱՎՈՐ ՇԱՐԺԱՍԱՐՔ, նավի շարժա– սարք, որն ունի ուղղաձիգ առանցքով թիա– վար անվի տեսք: Թ. շ. թմբուկ է, որի ճա– կատամասում դասավորված են ուղղաձիգ ներքև ուղղված 3–7 թի, որոնք կարող են իրենց առանցքների շուրջը պտտվել ±20°: Թմբուկը աեղադրվուՄ է; նավի ներքնա– մասում, հասակին, արտաքին թիթեղա– ծածկին համահավասար, իսկ թիերը գըտ– նըվում են ջրի մեջ: Նավի վրա սովորա– բար տեղադրում են երկու Թ. շ., որոնց պտույտով և թիերի դիրքափոխությամբ պայմանավորված հրող ուժը կարելի Է ուղղել ցանկացած ուղղությամբ: Դա հնա– րավորություն է տալիս նավի դիրքը փո– խել ինչպես ընթացքի, այնպես էլ կանգ– նած ժամանակ: Թ. շ. օգտագործվում Է որպես գլխավոր շարժասարք մեծ մանև– րայնության նավերի և որպես օժանդակ ղեկ՝ խոշոր նավերի համար:

ԹԵՎԵՔԵԼՅԱՆ Վարդգես Հարությունի [4(17).1902 – 8.6.1969, Սոսկվա], սովե– տական գրող (գրել է ռուսերեն): ՍՍԿԿ անդամ 1921-ից: Ավարտել է Սոսկվայի Արևելքի ժողովուրդների ինստ–ը (1932), կուսակցական աշխատանք է կատարել Հայաստանում, Ղրիմում, Սոսկվայում, դիվանագիտական աշխատանքի է եղել Արևելքի մի շարք երկրներում: Լույս Է ընծայել «Կյանքը՝ ինչպես, որ կա» (1950) վիպակը, «Կյանքը սկսվում Է նորից» (1951, հայ. հրտ. 1955), «Երբ հորդում են գետերը» (1956), «Սոսկվա գետից այն կողմ» (գիրք 1 – 2, 1959–65), «Գրանիտը չի հալվում» (1962, հայ. հրտ. 1966), «Պա– րոն Կոչեկի ռեկլամային բյուրոն» (1967) վեպերը: Երկ. H36paHHbie npoH3BefleHH5i, t. 1–2, M., 1971.

ԹԵՎՅԱՆ Բագարատ (1893, Կ.Պոլիս–^1970, Կ. Պոլիս), հայ գրող, լրագրող, ուսուցիչ: Սովորել է տեղի Շիշմանյան և Ս. Հակոբա ազգային որբանոցի (Ետիգուլե) դպրոց– ներում, ապա Կեդրոնական (1910–1915) և Պերպերյան վարժարաններում, վերջինս ավարտելով գրականության պսակավորի տիտղոսով: Եղել է ուսուցիչ, ապա տնօրեն Սկյուտարի Նոր թաղի Սեմերճյան ճեմա– րանի (1922–24), ներքին տնօրեն Պերպեր– յան վարժարանի (1924): 1919-ից աշխա– տակցել է պոլսահայ պարբերականներին («ճակատամարտ», «Շեփոր», «ժամա– նակ», «Զարթոնք», «Բանբեր», «Սարմար», «Նոր լուր»): 1926–28-ին հրատարակել է «Կեսուր» և «Անուշապուր» (հետագայում «Անուշա– պուր–պատկեր») երգիծաթերթերը: Խմբա– գրել է «Պատկեր» գրական շաբաթաթերթի նոր շրջանը (1939-ին), 1946-ին հիմնել «Պարտեզ» մանկական հանդեսը: 1928-ից Թ–ի խմբագրությամբ հրատարակվել Է «Երջանիկ» (նախապես՝ «Երջանիկին տա– րեցույցը») տարեգիրքը: Տպագրվել են Թ–ի «Թոսուն Միրիկ և Աղվոր Մինեվեր» (1930), «Բանտարկյալի ւքը օրագիրը» (1933), «Զսպւսնակի վրա» (1951), «Մեծ քաղաքի զառիվերը» (1965) վեպերը: Ատրինե Տատրյանի հեղինակակցությամբ գրել ու հրատարակել է «Հանգրվանը» (1943), «Շուշիկին կաղանդը» (1954) և «Զարթիկ հորքուրին տունը» (1955) թա– տերգությունները: Թարգմանել է Ուլյամ Քյոյի «Փոցտամի գաղտնիքները» (հրտ. 1924) վեպը: Գործածել է «Բոռ», «Բիր», «Զապել Տերտերյան», «Պրպտող», «Բ. Թա– յիս», «Սեդա Բակուր», «Բ. Բիլակ», «Բրոֆ. Ներսես ճիլաճյան» գրական ծածկանուն– ները: 9-. Գույոէէ/ջյան ՌեՎՌՍՅԱՆ Հովհաննես (Իվան) Թևատ– րոսի (Ֆեոդորովիչ) (4.1.1902, Շուշի – 30.3.1958, Սոսկվա, թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պարսպի մոտ), ՝՝տ. Թ. Թեոսյան սու[ետական պետական և կուսակցական գործիչ: Սոցիալիստական աշխատասքի հերոս (1943): ՍՍԿԿ անդամ 1918-ից: 1918–20-ին կուսակցական ընդհատակյա աշխատանք է կատարել ՌԿ(բ)Կ Բաքվի կազմակերպությունում, ընտրվել ՌԿ(բ)Կ X համագումարի պատգամավոր: Մասնակ– ցել է 1921-ի Կրոնշտադի հակահեղափո– խական խռովության ճնշմանը: Ավարտել է Սոսկվայի լեռնային ակադեմիան (1927): 1927–31-ին Թ. աշխատել է Սոսկվայի