քի, մարտակարգի, զորքերի օպերատիվ դասավորության թիկունքային, ճակատին հակառակ կողմը:
ԹԻՄԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Գյավաշ գավառում: Ունի գեղեցիկ դիրք, առողջարար օդ և սառ– նորակ քաղցրահամ ջուր: 1909-ին ուներ 25 տուն հայ բնակիչ: XX դ. 2-րդ կեսին ուներ ավելի բազմամարդ բնակչություն: Թ–ի հայերն ունեին եկեղեցի (Ս. Հովհան– նես): Թ–ի հս. կողմում, Վանա լճի եզեր– քին կային կիսավեր վանքեր (Ս. Աստվա– ծածին, Ս. Ատեփանոս, Արծվաբեր, Շա– խորայի Ս. Աստվածածին): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ և բնակություն հաստա– տել Արևելյան Հայաստանում:
ԹԻՄՈԼ, դեղանյութ, յուրահատուկ հո– տով անգույն բյուրեղներ են, հալ. ջերմաս– տիճանը՝ 51,5°C: Լավ է լուծվում օրգ. լուծիչ– ներում, վատ՝ ջրում: Անջատում են սովորա– կան ուրցի (Thymus vul– garis, այդտեղից էլ ան– վանումը) եթերային յու– ղից: Արդյունաբերու– թյան մեջ ստանում են մ–կրեզոլը պրո– պիլենի հետ փոխազդելիս: Թ. վարակա զերծող միջոց է, կիրառվում է լույծի, ճիճ– վային հիվանդությունների, ինչպես նաև բերանի խոռոչի, կոկորդի և քիթ–ըմպանի բորբոքային պրոցեսների դեպքում:
ԹԻՄՈՆ ՈՒԿ ԼԵԻՆԱԹԹՈհ, տես Նոնկչեի– նաթթոմւեր:
ԹԻՄՈՐ (Timor), կղզի Մալայան արշի– պելագում: Տարածքը մոտ 34 հզ. կմ2 է (ամենամեծը Փոքր Զոնդյան կղզիներում): Գերակշռում է լեռնային ռելիեֆը (բարձ– րությունը՝ մինչև 2950 մ) Կան ցեխային հրաբուխներ: Կլիման մերձհասարակա– ծային է, մուսսոնային: Ափամերձ շրջան– ներում օդի ջերմաստիճանը տարվա ըն– թացքում 25°Օից 27°C է, տեղումները՝ Տարաքաշ tm puijiAjiuijunin սա– վաննաներ, արևադարձային անտառնե– րի տեղամասեր: Կան սուրճի, կոկոսյան արմավենու պլանտացիաներ: Մշակում են բրինձ, եգիպտացորեն: Գլխավոր քա– ղաքներն են Կուպանգը և Գիլին: հիմնա– կան բնակիչները խոսում են ինդոնեզե– րեն (ատոններ, տետումներ, մամբայ– ներ), ապրում են նաև պորտուգալացիներ, չինացիներ: Բնակչության մեծ մասը կա– թոլիկ է* Թ՜Ի մասին առաջին տեղեկու– թյունները վերաբերում են XIV դ.: 1511-ին Թ. են թափանցել պորտուգալացիները, 1613-ին՝ հոլանդացիները: XVIII դ. վեր– ջին կղզին բաժանված էր Նիդերլանդիա– յի (հվ–արմ. մասը) և Պորտուգալիայի (հս–արլ. մասը և մի փոքր մաս արմ–ում) միջև: Թ–ի բնակիչները բազմիցս ապըս– տամբել են գաղութարարների դեմ (1719, 1726, 1769, 1912 ևն): Երկրորդ համաշխար– հային պատերազմի տարիներին (1939– 1945) ճապոնիան զավթել է Թ.: 1945-ին կղզու նիդերլանդական մասը մտել է Ին– դոնեզիայի կազմի մեջ: 1974-ի ապրիլին Պորտուգալիայում ֆաշիստական վար– չակարգի տապալումից հետո Արևելյան Թ–ի անկախության հեղափոխական ճա– կատ կուսակցությունը (հիմն. 1970-ին) հանդես եկավ Արեելյան Թ. ինքնուրույն պետություն հռչակելու օգտին, Թ–ի ժո– ղովրդա–դեմոկրատական ասոցիացիա և Թ–ի դեմոկրատական միություն կուսակ– ցությունները (հիմն. 1974-ի մայիսին) Ինդոնեզիային միանալու օգտին: 1975-ի նոյեմբ. 28-ին Թ–ի անկախության Հեղա– փոխական ճակատը հռչակեց Արեելյան Թ–ի Ժողովրդա–Դեմոկրատական Հանրա– պետությունը: 1975-ի նոյեմբ. 29-ին պրո– ինդոնեզական խմբավորումները հայ– տարարեցին Ինդոնեզիային միանալու մասին: Արեելյան Թ. մտցվեցին ինդոնե– զական զորքեր: ՄԱԿ–ի Գլխավոր ասամբ– լեան և Անվտանգության խորհուրդը 1975-ի դեկտեմբերին Ինդոնեզիային կոչ արեցին անհապաղ դուրս բերել զորքերը Արեելյան Թ–ից: Սակայն 1976-ի հուլի– սին Արեելյան Թ. միացվեց Ինդոնեզիա– յին: ԹԻՆԳ (Ting) Սամուել (ծն. 27.1.1936), ամերիկացի ֆիզիկոս–փորձարար: Ավար– տել է Միչիգանի համալսարանը (1959): Աշխատում է Մասսաչուսեթսի տեխնոլո– գիական ինստ–ում (1967-ից՝ պրոֆեսոր): Հետազոտությունները վերաբերում են տարրական մասնիկների ֆիզիկային, քվանտային էլեկտրադինամիկային, նյու– թի հետ գամմա–ճառագայթման փոխազ– դեցությանը: Բ. Ռիխտերից անկախ հայտ– նաբերել է (1974) նոր ծանր մասնիկներ (^-մասնիկներ) և արժանացել նոբելյան մրցանակի (1976): ԹԻՈ … (հուն. Oexov –ծծումբ), ծծումբ պարունակող միացությունների (թիո– ինդիգո, թիոաչկոհոչներ են) անվանման սկզբնամասը: ԹԻՈ ԱԼԿՈՀՈԼՆԵՐ (<թիո…), մ և ր– կապտաններ, օրգանական միացու– թյուններ, սպիրտների ծծմբային նմա– նակներն են՝ RSH ընդհանուր բանաձե– վով (R-ը ռադիկալ է՝ CH3, C2Hs են): Թ. անդուր հոտով հեղուկներ են, եռում են ավելի ցաՕր չերՄասաքւ&սաոսք, քան համապատասխան սպիրտները: Վատ են լուծվում ջրում, լավ՝ սպիրտում և եթե– րում: Ստացվում են մետաղների հիդրո– սուլֆիդների վրա ալկիլհալոգենիդներ ազդելով: Ունեն թույլ արտահայտված թթվային հատկություն: Մետաղների հետ առաջացնում են աղանման միացություն– ներ՝ մերկապտիդներ: Օքսի– դացնելիս Թ. առաջացնում են սկզբում երկսուլֆիդներ, ապա սուլֆինաթթուներ և սուլֆաթթուներ: Բնության մեջ գոյա– նում են սպիտակուցների նեխումից: Կի– րառվում են օրգ. սինթեզում և սինթետիկ կաուչուկի արտադրության մեջ: ԹԻՈ ԵԹԵՐՆԵՐ (<թիո…), օրգանական միացություններ, եթերների ծծմբային նմանակներն են՝ R–Տ–R բանաձևով (R-ը ռադիկալ Է՝ CH3, C2Hs, CeH5 են): Փոքր մոլեկուլով Թ. ջրում անլուծելի հե– ղուկներ են: Օքսիդացնելիս սկզբում առա– ջացնում են սուլֆօքսիդներ, ապա՝ սուլ– ֆոններ: Թ. ստացվում են մետաղների սուլֆիդների վրա ալկիլհալոգենիդներ ազդեիւվ, իսկ խառը Թ.՝ մերկապտիդ– ներն ալկիլացնելով: Թ–ի ածանցյալնե– րից են իպրիտը և մեթիոնինը: Որոշ նավ– թերի ծծմբային միացություններ Թ. են:
ԹԻՈՒՆԴԻԳՈ (<թիո …), օրզանական– սինթետիկ ներկանյութ: Ունի կապտա– կարմրավուն գույն: Քիմ. հատկություննե– րով նման է ինդիգոյին: Կիրառվում է գլխավորապես բամբակյա և բրդյա գործ– վածքները ներկելու համար: Տալիս է լուսակայուն և ամուր գունավորում:
ԹԻՈՄԻձԱՆՏՈՒԹ (<թիո …), թ ի Ո– կարբամիդ, S = C(NH2)2, օրգանա– կան միացություն, միզանյոէթի ծծմբային նմանակը: Սպիտակ, դառնահամ բյու– րեղներ են, հալ. ջերմաստիճանը՝ 180– 82°C, խտությունը՝ 1405 կգ/՚մ3: Լավ է լուծվում ջրում, վատ՝ սպիրտում: Ատաց– վում է ցիանամիդին ծծմբաջրածին միաց– նելիս: Մետաղների աղերի և բազմաթիվ օրգ. նյութերի հետ առաջացնում է կոմպ– լեքս միացություններ: Թ. կիրառվում է օրգ. սինթեզում, ինչպես նաև դեղանյու– թերի և պլաստմասսաների արտադրու– թյան մեջ: ԹԻ ՈՏԱՆԻՆԵՐ (Scaphopoda), փափկա– մորթների դաս: Մարմնի երկարությունը 3 մմ– 12 սմ է: Երկսիմետրիկ են, խեցու մեջ ամփոփված, որի ծայրերը երկու կող– մից բաց են (առջևինը լայն է ետինից): Առջևի կողմից դուրս են հանում գլուխը և ոտքը: Խռիկներ չունեն, շնչառությունն իրականանում է թիկնոցի խոռոչի պատի բարակ ծալքերով: Բաժանասեռ են, բեղմ– նավորությունն արտաքին է, թրթուրը լո– ղացող տրոխոֆոր է: Ապրում են ծովի տար– բեր խորություններում: Թ. ընդգրկում են երկու ընտանիք, 350 տեսակ:
ԹԻՈՖԵՆ, ծծումբ, օրգանական միացու– թյուն. բենզոլի հոտով անգույն հեղուկ է: Եռ. ջերմաստիճանը՝ 84,18°C, խտությու– նը՝ 1060 կգ1էՐ Զրում չի լուծվում, լուծ– վում է օոգ. ւուծհ^նեյւում: Քիմ. հատկու– թյուններով նման է արոմաաիկ ածխա– ջրածիններին: Թ. պարունակվում է որոշ նավթերում, քարածխի խեժում, թերթա– քարերում ևն: Ստացվում է բութանը 600°0ում ծծմբի հետ փոխազդելիս: Նիտ– րոթիոֆենները կիրառվում են որպես կո– ռոզիայի արգելակիչներ. (ինհիբիտոր), Թ–ի պոլիմերները՝ վինիլային պոլիմեր– ների պլաստիֆիկատորներ, իսկ սուլ– ֆաթիոֆենները՝ բժշկության մեջ (իխ– թիոլ): ԹԻՎ, նախնական հասկացություն, որն ընկած է մաթեմատիկայի հիմքում և ունի բազմաթիվ կիրառություններ բնագիտու– թյան գրեթե բոլոր ասպարեզներում: Թ–ի գաղափարը ծագել է դեռևս նախապատմա– կան ժամանակներում և դարերի ընթաց– քում անցել զարգացման մի շարք փուլեր՝ համապատասխան տվյալ ժամանակի պա– հանջներին, որոնք առաջացել են այս կամ այն քանակական հետազոտություն– ների անհրաժեշտության պատճառով: Առաջին փուլը բնական Թ–ի նախնական գաղափարի առաջացումն է՝ կապված զա– նազան առարկաների հաշվման հետ: Բնա– կան Թ–ի վերացական գաղափարն առա– ջացել է երկարատև էվոլյուցիայից հետո միայն: Թ–ի գաղափարի զարգացման