Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ներ, դրանք համեմատել բնագրերի հետ, ուղղել բազմաթիվ աղավաղումներ: Տո– ղատակում տվել է դրանց լեզվաբանական բացատրություններն ու հիմնավորումնե– րը, որոնք մեծ արժեք են ներկայացնում հայոց լեզվի պատմության համար:

ԹՈՎՄԱ ԱՐԾՐՈՒՆԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ պատմագիր, վարդապետ: Ապրել է IX դ. 2-րդ կեսին և X դ. սկզբին: 870-ական թթ. սկսել և X դ. սկզբին ավար– տել է «Արծրունյաց Տան պատմություն» երկը՝ շարադրելով ոչ միայն Արծրունյաց տոհմի և տիրույթների, այլև բովանդակ Հայաստանի պատմությունը՝ բաղկացած չորս դպրությունից: Ա դպրությունն սկըս– վում է նախնական ժամանակներից և հասցվում մինչև V դ. կեսը: Պատմագի– տական կարևոր նշանակություն ունեն Բ դպրության Ե–է գլուխները, որոնք ընդգրկում են IX դ. կեսին Հայաստանում ծավալված անցքերը, արաբ, խալիֆայու– թյան զորապետների Հայաստան կատա– րած արշավանքները, հայ ժողովրդի ազա– տագրական ընդվզումը, որոնց ականա– տեսն է հեղինակը: «Պատմության» ամենա– արժեքավոր բաժինը Գ դպրությունն է, որում շարադրված են 851-ին Հայաստան կատարած արաբ. Բուղա զորապետի ար– շավանքը, դրա հետևանքները, հայ իշ– խանների գերեվարումը, երկրի ավերումը, օտար տիրողների դեմ հայ ժողովրդի պայքարը, Հայաստանում մահմեդական գաղթականության հաստատումը, հայ իշխանների վերադարձը, միջիշխանական երկպառակությունները: Այստեղ տեղ են գտել նաև Հայաստանի անկախության վերականգնման նախօրյակի քաղ. կարե– վոր անցքերը, երկրի ֆեոդալական զար– գացումը, ժողովրդի կենցաղը, տնտ. պայմանները, հարկային հարաբերու– թյունները, Վասպուրականում կատար– ված շինարարությունները ևն: «Պատմու– թյունը» արժեքավոր տեղեկություններ է պարունակում հարևան երկրների հետ Հա– յաստանի հարաբերությունների մասին: Թ. Ա–ու տեղեկությունները հաճախ համ– ընկնում են հայ և ժամանակի արաբ պատմագիրների տվյալներին: Երկասի– րության վերջին մասը պակասում է. այն վերջանում է ԻԹ (XXIX) անավարտ գըլ– խով, որից հետո «Պատմությանը» կցվել է Անանուն մատենագրի երկը (հավելյալ գլխով և հիշատակարանով), որը մինչև XIX դ. 70-ական թթ. համարվել է Թ. Ա–ու երկի մի մասը: Թ. Ա. դրսևորում է քննա– կանության տարրեր, ջանում գտնել պատ– մական երևույթների պատճառակցական կապերը: «Պատմությունը» առաջին անգամ տպագրվեք է 1852-ին, Կ. Պոլսում, այնու– հետև թարգմանվել է ֆրանս.: Երկ. Թովմա Արծրունի U Անանուն, Պատ– մություն Արծրունյաց տան, Ե., 1978: Գրկ. ն որ այր Բյուզանդացի, Թով– մա Արծրունի և Անանուն Արծրունի երկու այլևայլ պատմագիրներ են, «Բազմավեպ», 1905, N° 5 –10: Աբեղյան Մ., Երկ., հ. 3, Ե., 1968: Վարդանյան Վ. Մ., «Պաւոմութիւն Տանն Արծրունեաց» երկում հիշատակված մի քանի տեղանունների մա– սին, «ՊԲՀ», .1973, Jsfe 1: Brosset M., Notice sur l’historien armenien Th. Ardzrouni, «Melanges Asiatiques», 1862, 1863, t. 4. Վ. Վարդանյան

ԹՈՎՄԱ ԱՔՎԻՆԱՅԻ (լսսո. Thomas Aqui– nas, իտալ. Tommaso d’Aquino) (1225, Ակուինո, Նեապոլի մոտ – 7.3.1274), փիլիսոփա և աստվածաբան, թոմիզմի հիմնադիրը: Դոմինիկյան միաբանության անդամ: Ուսանել է Մոնտեկասինո վան– քում, Փարիզի, Քյոլնի համալսարաննե– րում, աշակերտել է Աչըերւռ Մեծին: Դա– սավանդել է Հռոմի, Նեապոլի և Փարիզի համալսարաններում: Կյանքի վերջին տարիներին գլխավորել է ավեռոիզմի դեմ պայքարը: Դասվել է կաթոլիկ եկե– ղեցու սրբերի շարքը, հռչակվել այդ եկե– ղեցու հինգերորդ հայր: Թ. Ա–ու աշխա– տություններից են «Աստվածաբանության հանրագումարը», ուր կաթոլիկական դա– վանանքին համապատասխան ամփոփված է քրիստոնեական աստվածաբանությունը և «Փիլիսոփայության հանրագումարը» (կամ«Հանրագումար հեթանոսների դեմ»)՝ ուղղված մահմեդական, հերետիկոսա– կան ուսմունքների և մատերիալիստական հայացքների դեմ: Դրել է մեկնողական, վիճաբանական, տրամաբանական եր– կեր: Թ. Ա–ու փիլիսոփայությունը միջ– նադարի սխոլաստիկայի զարգացման գա– գաթնակետն է: Քրիստոնեությունը հիմ– նավորելու նպատակով նա Արիստոտելի ուսմունքը հարմարեցրել է կաթոլիկ եկե– ղեցու պահանջներին: Սահմանազատել է փիլիսոփայության և աստվածաբանու– թյան բնագավառները, բայց մերժել է Իբն Ռուշտի «երկակի ճշմարտության» ուս– մունքը, գտնելով, որ գիտելիքն ու հավա– տը չեն կարող հակասել իրար, և որ «փի– լիսոփայությունը աստվածաբանության ա– ղախիննէ»: Փիլիսոփայության նպատակն է մատչելի միջոցներով պաշտպանել կրո– նը և օգնել բանականությանը՝ ընկալե– լու «հայտնության ճշմարտությունները»: Աստծուն հռչակել է ամեն ինչի սկզբնա– պատճառ և վերջնական նպատակ: Ըստ նրա, նյութը պասսիվ հնարավորություն է և միայն «հոգևոր ձևի» շնորհիվ է դառնում իրականություն: Բնությունը ստեղծված է աստծու՝ այդ «մաքուր ձևի» իմաստությու– նը և բարի կամքը ցուցադրելու համար: Ընդհանուր գաղափարների (ունիվեր– սալիաների) խնդիրը Թ. Ա. լուծել է չա– փավոր ռեալիզմի դիրքերից: Իմացությու– նը, ըստ Թ. Ա–ու, սկսվում է զգայական ընկալումներից. ստացված զգայական կերպարները հիմք են դառնում իրերի էության բանական ճանաչման համար: Հասկացությունները ճշմարիտ են, եթե ճշգրտորեն են վերարտադրում ու արտա– ցոլում իրականությունը: Իր դարաշրջա– նի համար Թ. Ա–ու իմացաբանությունը առաջընթաց քայլ էր, թեև այստեղ ևս Արիստոտելի ուսմունքը, հատկապես մա– տերիալիստական միտումները, ենթարկ– ված են դավանաբանական նպատակների: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Թ. Ա–ու մարդաբանական հայացքները: Մարդը հոգու և մարմնի եզակի միացում է, որը հնարավորություն է տալիս մտա– ծողությանն ու կամքին հասնելու կատա– րելությանը: Մարդը բնության ամենա– վեհ գոյացությունն է: Մարդու կամքը ազատ է, նա ինքը պետք է խուսափի չա– րից և ձգտի բարուն: Մարդուն «երանու– թյան» է հասցնում տեսական ճանաչողու– թյունը, որն, ի վերջո, հանգում է աստ– ծուն՝ բացարձակ ճշմարտությանը: Թ. Ա–ու սոցիալ–քաղաքակսա հայացքներն ար– տահայտում են Հռոմի եկեղեցու թեոկրա– տական նկրտումները: Պետ. իշխանու– թյան լավագույն ձևը, ըստ Թ. Ա–ու, միա– պետությունն է: Միաժամանակ նա հռչա կել է եկեղեցական իշխանության գերա– զանցությունն աշխարհիկ իշխանության նկատմամբ, պահանջել, որ թագավորն ու իշխանները ենթարկվեն Հռոմի պապին, որպես «Քրիստոսի տեղակալի»: Թ. Ա. մերժել է սոցիալական հավասարության գաղափարը, գտնելով, որ հասարակու– թյան դասային կառուցվածքը սահման– ված է ի վերուստ: Հայ իրականության մեջ Թ. Ա–ու աստ– վածաբանական և փիլ. հայացքները տա– րածվել են XIV դ. 1-ին կեսին: 1321-ին Հովհաննես Ծործորեցին լատիներենից թարգմանել է Թ. Ա–ու «Դիրք խորհրդոց եկեղեցւոյ» երկը, որը Պետրոս Լոմբար– դացու «Վկայութիւնք» աշխատության մեկ– նությունն է: Այդ տարիներին Թ. Ա ու հայացքների շարադրմամբ էր զբաղված Հայաստանում գտնվող Բարդուղիմեոս Բոլոնիացին: 1329–1344-ին Հովհան և Հակոբ Քռնեցիները Պետրոս Արագոնա– ցու և Հովհան Անգլիացու աջակցությամբ թարգմանել են «Աստվածաբանության հանրագումարի» տարբեր բաժինները («Համառօտ հաւաքումն յաղագս առաքի նութեանց հոգւոյն», «Յաղագս հրեշտա– կաց», «Ցաղագս տնօրինութեան Քրիստո– սի» ևն), որպես առանձին միավորներ: Այդ թարգմանությունների, ինչպես և Բարդուղիմեոս Բոլոնիացու ու Պետրոս Արագոնացու աշխատանքների շնորհիվ Դլաձորի և Տաթևի դպրոցների գործիչնե– րը ծանոթացել են Թ. Ա–ու ուսմունքին և հաղորդակից դառնալով արիաոուոել– յան փիլիսոփայության կաթոլիկական մեկնաբանությանը, պայքար ծավալել Հռոմի եկեղեցու գաղափարական հար– ձակման դեմ: Դրիգոր Տաթևացու իմա– ցաբանության վրա Թ. Ա–ու հայացք ներն ունեցել են որոշ ազդեցություն, թեն Տաթևացին մերժել է նրա ռեալիզմը: 1668-ին Ատեփանոս Լեհացին թարգմանել է Թ. Ա–ու «Համառօտ հաւաքումն յաղագս հոգւոյ բանականի» երկը: XVII–XVIII դդ. հայ միջավայրում Թ. Ա–ու ուսմունքի տա– րածումով զբաղվել են Կղեմես Դալա– նոսը, խաչատուր էրզրումեցին և Մխիթար– յան միաբանության որոշ անդամներ: Երկ. AHTOJIOrHfl MHpOBOH <t)HJIOCO<l)HH, T. 1, դ. 2, M., 1969, c. 823–62; Opera omnia, v. 1–25, Parma, 1852–73. Գրկ. Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. 1–2, Ե., 1965–70: B օ p r օ ա K)., OoMa Akbhhckhh, M., 1966; Grabmann M., Thomas von Aquin, Miinchen, 1949; Gilson E., Le thomisme. Introduction a la philosophic de Saint Thomas d’Aquin, P., 1965; Oudenri- jan M. A., Linguae haicanae scriptores, Bonnae, I960, Նույնի, Uniteurs et Do- minicains d’Armenie, «Orient Christianus», 1956–61, v. 40–45. Ս. Արևշատյան

ԹՈՎՄԱ ՄԵԾՈՓԵՑԻ [1378, գ. Աղի (Ար ճեշի գավառ) – 15.5.1446, գ. Ակոռի (Մասյացոտն գավառ)], հայ պատմիչ, մանկավարժ, մշակութային և հասարա–