կական գործիչ: Ազնվական Սաեփանոսի և Շամշայի որդին: Մեծոփեցի է կոչվել
երկար տարիներ Քաջբերունքի Մե–
ծոփ գյուղում ապրելու համար: Ուսում–
նառությունն սկսել է 1386-ից, Մեծոփա–
վանքում՝ Մաթեոս քահանայի, ապա՝ Հովհաննես Մեծոփեցու մոտ: 1393-ից
ուսանել է Արճեշի գավառի Խառաբաս–
տի վանքի վարդապետարանում՝ աշա–
կերտելով Սարգիս Ապրակունեցի (մինչև
1401-ը), ապա՝ Վարդան Հոգոցվանեցի
րաբունապետերին: 1406-ից սովորել է
Տաթևի համալսարանում՝ Գրիգոր Տաթե–
վացու մոտ: Քաղ. անբարենպաստ պայ–
մանների պատճառով վերջինս 1408-ին
իր ուսանողների հետ տեղափոխվել է
Մեծոփավանք, մեկ ու կես տարի դասա–
խոսել այնտեղ, ապա նույն պատճառներով
անցել Արագածոտն գավառի Սաղմոսա–
վանք: Դրանից քիչ հետո, Տաթև մեկնելու
ճանապարհին, Երևանի Անանիա առա–
քյալի անապատում, նա վարդապետական
աստիճան և դաս ասելու իրավունք է տվել
Թ. Մ–ուն և ուսանողներից ոմանց: 1410-ին
Թ. Մ. Այրարատից մեկնել է Մեծոփ,
ստանձնել տեղի վանահայրությունն ու
վարդապետարանի րաբունապետությունը
և այն ղեկավարել ավելի քան 30 տարի
[օտար նվաճողների խժդժությունների
պատճառով այդ ընթացքում երկու ան–
գամ իր աշակերտների հետ միառժամա–
նակ հեռացել է Բաղեշ (1436), ապա՝ Մշո
Առաքելոց վանք (1439)]: Թ. Մ–ու մանկա–
վարժական գործունեության ընթացքում
Մեծոփա դպրոցում հանգամանալից հե–
տազոտության նյութ են դարձել գիտու–
թյան, գրականության և արվեստի հա–
մարյա բոլոր բնագավառները: Հրավիր–
վել են ճանաչված մասնագետներ, ստեղծ–
վել դասագրքեր, կատարվեւ տարբեր եր–
կերի մեկնություններ ևն: Դպրոցի մատե–
նադարանում ընդօրինակել, ծաղկել ու
կազմել են հայերեն բազմաթիվ ձեռա–
գիր մատյաններ: Մեծոփը դարձել է գըր–
$ության կարևոր կեՆարոՆ, որաեղ Թ. Մ.
ուսուցանել է գրչության արվեստ, պատ–
րաստել 22 ընտիր գրագիրներ, գրիչներ,
գրչության արվեստի ուսուցիչներ, խմբա–
գիրներ, սրբագրիչներ և բազմաթիվ աշա–
կերտների հասցրել վարդապետական աս–
տիճանի: Դրել է պատմական, մանկա–
վարժական և ուսուցողական մի շարք
գործեր, որոնցից ամենահայտնին «Պատ–
մութիւն Լանկ–Թամուրայ և յաջորդաց
իւրոց» երկն է (սկսել է 1430-ական թթ.
և ավարտել 1440-ին): Ընդգրկում է 1386–
1440-ի իրադարձություններն ու անցքե–
րը: Որպես ականատես՝ Թ. Մ. նկարա–
գրել է Լանկթամուրի և նրա հաջորդնե–
րի ավերածությունները, բնակչության
բռնի գերեվարությունն ու կոտորածնե–
րը, հարկային ծանր լուծը, թշնամու դեմ
հերոսաբար մարտնչող անհատների նա–
հատակությունները, նշանավոր վանքերի
դպրոցների, նրանց ուսուցիչների և աշա–
կերտների անդուլ գործունեությունը:
Այն XV դ. պատմական հազվագյուտ եր–
կերից է և շատ կարևոր աղբյուր Լանկ–
թամուրի, ինչպես և Կարա–Կոյունլու և
Ակ–Կոյունլու քոչվոր ցեղերի մղած պա–
տերազմների շրջանի Հայաստանի ու Մի–
ջին Արևելքի պատմության համար: Պատ–
մական փոքր ծավալի երկ է «Ցիշատա–
կարան»-ը, որը փաստորեն շարունա–
կում ու լրացնում է «Պատմութիւն»-ը և
վերաբերում Հայոց կաթողիկոսական
աթոռը Կիլիկիայի մայրաքաղաք Ասից
Վաղարշապատ տեղափոխ ելուն: Պատ–
մական արժեք ունեն նաև Թ. Մ–ու թղթե–
րը (XVII դ. ընդօրինակություն. Վենետի–
կի Մխիթարյան մատենադարան, ձեռ.
N» 92), ինչպես և խմբագրած ձեռագրերի
բոլոր հիշատակարանները: Թ. Մ–ու ար–
ժեքավոր աշխատություններից է լեզվա–
ուսուցողական հայերեն առաջին դասա–
գիրքը՝ «Յաղագս իմաստութեան անւարժ
տղայոց ուսման» (Մեսրոպ Մաշտոցի անվ.
Մատենադարան, ձեռ. JsP 7117): Բացի
սրանցից, Թ. Մ. սրբագրել, խմբագրել ու
մշակել է կրոնա–դավանաբանական, ծի–
սական–երաժշտական, գեղարվեստական,
մեկնողական և այլ կարգի բազմաթիվ
երկեր, խրախուսել ուրիշներին՝ երբեմն
կատարելով մեկենասի դեր: 1441-ին Հով–
հաննես Հերմոնեցու և այլոց հետ կազմա–
կերպել է էջմիածնի ազգային ժողովը՝ մեծ լումա ներդնելով Հայոց կաթողիկո–
սությունը վերստին էջմիածնում հաստա–
տելու գործում: Այնուհետև մինչև 1443-ը
մնացել է էջմիածնում և օգնել նորընտիր
կաթողիկոսին: Ապա շրջագայել է Այրա–
րատի գյուղերը և քարոզելիս վախճան–
վել: Թաղվել է Մեծոփա վանքում:
Երկ. Պաւոմութիւն Լանկ–Թամուրայ և յա–
ջորդաց իւրոց, Փարիզ, 1860: Ցիշաաակարան,
Թ., 1892:
Գրկ. Հովսեփյան Գ., Թովմա Մեծո–
փեցու կյանքը, Վաղ–պատ, 1914: Մաթե–
վ ո ս յ ա ն Ա., Գրիգոր Տաթևացին U Մե–
ծոփավանքի դպրոցի հիմնադրումը, «ՊՐՀ»,
1969, N9 2: Ա. Մաթևոսյան
ԹՈՎՄԱ ՄԻՆԱՍԷՆՅ, Թ ու մ ա Մ ի ն ա– ս և ն ց (ծն. թ. անհտ.–1455, Աղթամար), մատենագիր, գրիչ, ծաղկող: Զբաղվել է նաև երաժշտությամբ: Աիմեոնի և Արղունի որդին: Ուսանել է հորեղբոր՝ Մկրտիչ Կրոնավորի և քեռու՝ Թումա Միակյացի մոտ՝ Աղթամարում: Այնուհետև դարձել է նույն վանքի միաբան, ձեռնադրվել աբե– ղա, ապա՝ վարդապետ: 1420-ից մինչև մահը գրչության արվեստ է ուսուցանել տեղի դպրոցում՝ վայելելով մեծ համ– բավ: Միաժամանակ ընդօրինակել ու ծաղ– կել է բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 10–ից ավելին (Ավետարաններ, Գանձարան, ճաշոց, Մաշտոց, Նարեկ) պահպանվում են Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադա– րանում: 1428-ի (ձեռ. K 6324) և 1444-ի (ձեռ. N« 4829) Ավետարանները պարու– նակում են թեմատիկ մանրանկարներ: Գծանկարը փոքր–ինչ անմշակ է, գունե– րանգը՝ վառ, սակայն պարզ միջոցներով Թ. Մ. հասել է բովանդակության դիպուկ արտահայտման: Թ. Մ. շարունակել է Վաս– ւցուրականի մանրանկարչության ղըւց– րոցի ավանդները: Ընդօրինակած և ծաղ– կած ձեռագրերում Թ. Մ. թողել է նաև ուշագրավ հիշատակություններ, որոնցում կարևոր վկայություններ կան 1419–52-ին Հայաստանի հվ–ում կատարված անցքերի, Թիմուրյանների, Կարա–Կոյունլուների մղած կռիվների մասին ևն: Գրկ,. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հի– շատակարաններ (կազմեց՝ Լ. Խաչիկյան), մաս 1–2, Ե., 1955–58: Հակոբյան Հ. Հ., Վասպուրականի մանրանկարչությու– նը . գիրք 1ւ Ե., 1976:
ԹՈՎՄԱ ՍԼԱՎՈՆ, Թովմա Գ ա զի– րա ց ի (ծն. թ. անհտ.– 823), Բյուզան– դիայում 820-ի ապստամբության առաջ– նորդ: Պատմիչ Գենեսիոսի վկայությամբ՝ ծագումով հայ: Ծառայել է կայսրության արլ. զորքերում, մասնակցել Նիկեփորոս I-ի դեմ Վարդան զորավարի ապստամբու– թյանը: Լևոն V Հայկազնի ժամանակ (813– 820) աչքի է ընկել բուլղարների դեմ մար– տերում: Փախչելով արաբների մոտ՝ իրեն ներկայացրել է հրաշքով փրկված Կոս– տանդին VI կայսր և թագադրվել Անտիո– քում: 820–ին գլխավորել է Բյուզանդիայի արլ.- շրջաններում բռնկած հակաֆեոդա– լական ապստամբությունը, որին մաս– նակցել են սլավոնական ցեղեր, պավլիկ– յան աղանդավորներ, հայեր, վրացիներ, աբխազներ ևն: Բուլղարների խանի օգ– նությամբ Միքայել II կայսրը Կ. Պոլիսը պաշարած Թ. Ա–ին ստիպել է նահանջել Արկադիուպոլիս, որտեղ նա ձերբակալ– վել և մահվան է դատապարտվել: Նրա կողմնակիցները շարունակել են պայքա– րը մինչև 825–ը:
ԹՈՎՄԱՃԱՆ (Թոմաճան, Թովմա– ճ ա ն յ ա ն) Եղիա (18.12.1777, Կ. Պո– լիս – 23.9.1848, Վենետիկ), հայ բանաս– տեղծ, հայագետ, թարգմանիչ: Նախնա– կան կրթությունն ստացել է ծննդավայ– րում, ապա՝ սովորել վենետիկի Մխի– թարյանների մոտ, դարձել միաբանու– թյան անդամ (1798): Մինչև կյանքի վեր– ջը Ա. Ղազարում զբաղվել է ուսուցչու– թյամբ: Թ. գիտական գործունեությունն սկսել է որպես տեքստաբան–թարգմանիչ: Հունարեն բնագրերից թարգմանել, հա– յերեն պատառիկների հետ համեմատել և իր առաջաբանով ու ծանոթագրություն– ներով հրատարակել է Հովհան Ոսկեբե– րանի ճառերը (1818, երկու հատորով): Արժեքավոր է նաև Պլուտարքոսի «Զուգա– կշիռք երևելի արանց» (1832–34, վեց հատորով) աշխատության թարգմանու– թյունը, Հոմերոսի «Ի|իական»-ի և «Ոդի– սական»-^ բնագրերից կատարված գրա– բար չափածո թարգմանությունները (1843, 1848): «Տաղերգութիւն ի մեծն Մխիթարայ աբբայ» պոեմը, «Ի սուրբն Դաւիթ մար– գարէ», «Ողբերգութիւն Աբդլմսեհի. երգ», «Առ Հայաստան խրախոյս» և այլ գործեր, որոնք հրատարակվել են «Տաղք Մխի– թարեան վարդապետաց» եռահատոր ժողո– վածուի երկրորդ հատորում (1853), երե– վույթ են հայ կլասիցիստ ական գրակա– նության մեջ: Թ–ի գրչին են պատկանում նաև «Դպրութիւն նամակաց ի լեզու գրա– բառ և աշխարհաբառ» (1805), «Իմաստու– թիւն մարդկային…» (1833) և այլ գործեր: Հակադրվելով աշխարհի սխոլաստիկական բացատրությանը, Թ. գտնում է, որ մար– դիկ իրենց գործողություններում պետք է առաջնորդվեն բանականությամբ: Գիտե– լիքների և բանականության աղբյուր է համարել բնությունը, ընդգծել մարդու ճանաչողական հնարավորությունները: Սակայն երբեմն տուրք է տվել ագնոստի– ցիզմին, փորձել հաշտեցնել կրոնն ու գիտությունը: Գրկ. Հանգիսա հավիտենից Եղիա Թով– մաճան վարդապետի, «Բազմավեպ», 1848,