գալու ձգտումը: Չնայած պատկերների նկատմամբ ցուցաբերած ինքնատիպ վե– րաբերմունքին ու նոր մտածելակերպին, որով Թ. Ռ. տարբերվում է իր ժամանա– կակիցներից, այսուհանդերձ նա մնում է որպես միջնադարյան մտածող: Նրա ստեղ– ծագործության մեջ օբյեկտիվ իրականու– թյան որոշ երևույթների ռեալիստական ընկալումը դրսևորվում է ասկետիզմի ու սպիրիտուալիզմի հետ միահյուսված: 1268-ից հետո այլևս ոչ մի տեղ չի հիշա– տակվում Թ. Ռ–ի անունը: Նրա ստեղծա– գործությունը XIII դ. Կիլիկյան մանրա– նկարչության տրամաբանական շարունա– կությունն է: Նրա անմիջական նախորդ– ներն էին մանրանկարիչներ Վարդանը, Գրիգոր Մլիճեցին, Կոստանդինը, որոնք XII դ. վերջին քառորդում աշխատում էին Հռոմկլայում: Նրա ավագ ժամանա– կակիցներն ու թերևս ուսուցիչներն էին Կիրակոսը, Հովհաննեսը և ուրիշներ, որոնց անունները մեզ հայտնի չեն: Նրա ժամանակ Դռների, Ակների և Բարձր– բերդի գրչատներում աշխատում էին Հովհաննես արքաեղբոր շրջանի նկարիչ– ները: Նրանց բոլորի բարձր վարպետու– թյունը ցույց է տալիս, որ Թ. Ռ., որպես նոր հոսանքի ներկայացուցիչ, մենակ չէր: Անհավանական չէ, որ այս շրջանի ան– հեղինակ գլուխ՜գործոցները՝ «Վասակ իշխանի Ավետարանը» (Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանք, ձեռ. N« 2568), այս– պես կոչված, «Ութ մանրանկարիչների Ավետարանը» (Երևանի Մեսրոպ Մաշտո– ցի անվ. Մատենադարան, ձեռ. JSP 7651), 1272-ի «Կեռան թագուհու» (Երուսաղեմ, ձեռ. JSC 2563), Երևանի Մեսրոպ Մաշտո– ցի անվ. Մատենադարանի ձեռ. JSP 9422 և 1287-ի ձեռ. JST» 197 Ավետարանները, 1286-ի «ճաշոցը» (ձեռ. N« 979) պատկե– րազարդողները Թ. Ռ–ին ժամանակակից և իրենց վարպետությամբ չզիջող նկարիչ– ներ են: Պատկերազարդումը տես 209-րդ էջից առաջ՝ ներդիրում; Գրկ. Տ և ր–Մ ո վ ս ի ս յ ա ն, Հայ մանրա– նկարներ, «ԱՀ», 1910, գիրք 20, No 2, 1913, գիրք 24, Ne 1: Ն ու յ ն ի, Գագիկ թագավո– րի Ավետարանը, «Արարատ», 1910, Jsfo 4: Հովսեփյան Գ., Նյութեր հ ուսումնա– սիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պրակ 2, Նյու Ցորք, 1943: Ա զ ա ր յ ա ն Լ., Կիլիկյան մանրանկար– չությունը XII–XIII դդ., Ե., 1964: R ypHO- b օ JI. A., KpaTKaa hctophh flpeBHeapMAH- ckoh hchboiihch, E., 1957; D e r-N erse- s i a ո S., Armenian Manuscripts in the Freer Gallery of art, Washington, 1963. Լ. Ազարյան
ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ», ֆրանսահայ նկարիչ– ների միություն: Հիմնվել է 1968-ին, Փա– րիզում: Նպատակն է կապ ստեղծել գաղ– թավայրերում ապրող հայ արվեստագետ– ների և Սովետական Հայաստանի միջև, մասսայականացնել հայ արվեստը, կազ– մակերպել ցուցահանդեսներ: Միության կազմում ընդգրկվել են երեսունից ավելի արվեստագետներ՝ Դառզուն, ժանսեմը, Զ. Մութաֆյանը, Ռ. ժերանյանը, Պ. Կոս– տանյանը, ժ. Փափազյանը, ժ. ժիրակոն, Դ. Պետիկյանը, Բ. Բոտոսյանը և ուրիշ– ներ: Անդրանիկ նախագահ է ընտրվել Գևորգ Հակոբյանը:
ԹՈՐՈՍ ՏՍՐՈՆՍՅԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ մանրանկարիչ, գրիչ և տաղ– ասաց: XIY դ. 1-ին կեսի 9ղաձորի մանրա– նկարչության դպրոցի խոշոր ներկայա– ցուցիչ: Հայտնի է, որ Թ. Տ. Մուշ քաղա– քից է, որի համար նրան երբեմն Մշեցի են անվանել: Հայրը եղել է Մարգիս քա– հանան, մայրը՝ Մարիամը: Մովորել է Գլաձորում, Եսայի Նչեցու մոտ: Հայտնի են նրա ընդօրինակած և ծաղկած 19 ձե– ռագիր, որոնցից ինը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարա– նում: Մեզ հայտնի նրա առաջին ձեռագի– րը «Եսայի Նչեցու Ավետարանն» է (1307, Վենետիկի Մ. Ղազար վանք, ձեռ. N» 1917), որը ուսումնասիրել է Մ. Տեր–Ներսեսյա– նը: Գործունեությունը մոտ 40 տարի է տևել: Վերջին անգամ անունը հանդիպում է 1346-ին, նրա ծաղկած ժողովածուում: Լավագույն ստեղծագործություններից է «Եսայի Նչեցու Աստվածաշնչի» (1318, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատե– նադարան, ձեռ. JVP 206) նկարազարդու– մը, որը պարունակում է 11 թեմատիկ մանրանկարներ, 4 ավետարանիչների պատկերներ և գրեթե յուրաքանչյուր էջում՝ զարդանկարներ: Լուսանցազար– դերը մեծ մասամբ կազմված են բուսա– կան մոտիվներից: Գլխագրերը բազմա– զան են: Թերթերի կոմպոզիցիոն կառույ– ցը մոնումենտալ տպավորություն է թող– նում: Գունային գամմայում իշխում են կապույտը, կարմիրը, մանուշակագույնը՝ ոսկու առատ օգտագործմամբ: Ձեռագրում վեց խորաններ են, յուրաքանչյուր երկու– սը՝ սիմետրիկ: Բյուգանդական մանրա– նկարչության սկզբունքների որոշ առ– կայությամբ հանդերձ, ազգային վաղեմի ավանդույթները հաստատուն տեղ են գրավում Թ. Տ–ու արվեստում: Նկատելի Թորոս Տարոնացի. «Քրիստոսի ծնունդը», մանրանկար 1318-ի «Եսայի Նչեցու Աստվածաշնչից» (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. JSP 206) Թորոս Տարոնացի. Խորան, մանրա– նկար 1323-ի Ավետարանից (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. .N1 6289) է ժող. արվեստի հնարքների օգտագոր– ծումը: Հորինվածքները պարզ են՝ գրեթե միշտ կառուցված համաչափ ուրվանկա– րով: Թ. Տ. առանձին կենդանությամբ է պատկերել Տիրամորն ու մանկանը (մու– ծելով կենցաղային մոտիվներ), նվագող Դավիթ մարգարեին, միջնադարյան մտա– * ծող Եսայի Նչեցուն: Առավել արտահայտիչ է նրա ծաղկած ձեռագրերի զարդարվես– տը (Մեծ Հայքի և Կիլիկիայի զարդար– վեստի յուրահատուկ սինթեզ): Գրկ. Ավետիսյան Ա. Ն., Հայկա– կան մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Ե., 1971: է. Զաքւսրյան
ԹՈՐՈՍԳՅՈհԴ (ն. Գյուրջիյոլ), գյուղ Հայկական ՍՍՀ Ղուկասյանի շրջանում, Լենինական–Ղուկասյան խճուղու աջ կող– մում, շրջկենտրոնից 14 կմ ռարավ–արե– վելք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային և հացահատիկային կուլտուրաների մշա– կությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կուլտուրայի տուն, հիվան– դանոց: Գյուղից արլ. պահպանվել է գյու– ղատեղի : Թ–ում է ծնվել Սովետական Միու– թյան հերոս Ա. Հ. Հարությունյանը:
ԹՈՐՈՍԻ ՎԱՆՔ, իյրախճանյաց վանք, XIII–XIV դարերի հայկական ճարտարապետական համալիր Բաբերդի շրջակայքում, Դոմնա գյուղի մոտ: Հիշա– տակվում է XIV դ. մի շարք ձեռագրերում: XX դ. սկզբին լքված էր և ավերակ:
ԹՈՐՈՍՅԱՆ Արամ (14.12.1884, Վան– 6.12,1941, Բերքլի), ամերիկահայ ճարտա– րապետ, գրականագետ: Մովորել է Վանի Ամերիկյան վարժարանում: 1895-ին ըն– տանիքով հաստատվել է ԱՄՆ–ում: Ուսու– մը շարունակել է Նորվիչ քաղաքի (Քոնեք– թիքութի նահանգ) ակադեմիայում, 1908-ին ավարտել Մսասաչուսեթսի տեխնոլոգիա– կան ինստ–ը, 1919-ին՝ Հարվարդի համալ– սարանը: 1922-ից ճարտ–յան պրոֆեսոր Կալիֆոռնիայի համալսարանում (Բերք–