Ինճիճյան Ղ., Դար ապատում, հ. 1–8, Վնտ., 1824–28: Այվազովսկի Գ., Պատմութիւն Օսմանեան պետութեան, հ. 1–2, Վնտ., 1841: Զա վնն Տ., Թյուրք սահմա– նադրությունը և երիտասարդ թյուրք կուսակ– ցությունները, Թ., 1908: ԹոՓչյան Ե., Երիտասարդ Թուրքիան և հայերը, մաս 1, Թ.է 1909: Սարգսյան Ե., Սահակ– յան Ռ., Հայ ժողովրդի նոր շրջանի պատ– մության նենգաՓոխումը թուրք պատմագրու– թյան մեշ, Ե., 1963: Սարգսյան Ե., Թուրքիան և նրա նվաճողական քաղաքակա– նությունը Անդրկովկասում 1914–1918 թթ., Ե., 1964: Կիրակոսյան Ջ., Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտա– հայությունը. 1914 – 1916 թթ., Ե., 1967: և ր ե– մ և և Դ. Ե., Թուրքերի ծագումը, Ե.է 1975: MaHflejibniTaM A., MjiaflOTypeijKaH AepxcaBa. HcTopHKO-noJiHTHqecKHH onepK, M., 1915; K e m a ji b M., IlyTb hoboh Typiura, t. 1–4, M., 1929–34; TopflJieBCKHii B. A., TocyaapcTBO CejibflacyicHflOB MajioS A3hh, M.–JI., 1941; 3aBpneB JX.t K HOBeiimefi hctophh ceBepo-BOCTOHHbix BHJianeTOB Typu;HHf T6., 1947; T o t ji h 6 B., TaifflaH annjioMaTH« bo BpeMH nepBOH mhpoboh bohhm, M., 1960; H o b h q e b A., Hctophh Typitfra. I, 3noxa Փշօ/ւքյաՅւ^ (XI–XVIII Bena), JI., 1963; Նույնի, TypuHH. KpaTKaa hc– tophh, JI., 1965; Typeiucaa pecny6jraica, M., 1975; IIOJIHTHKa H SKOHOMHKa COBpCMeHHOH TypiXHH, M., 1977; AjibKaeBa JI., B a- 6 a e b A., TypeijKaa JiHTepaTypa. KpaTKHH oqepK, M., 1967; M h ji ji e p K>., HcKyccT- bo Typnnn, M.–JI., 1965; BocTaniBH- ji h H. H., BH6jraorpa<l)Hfl Typnmi, T6., 1971; H a m m e r-P u r g s t a 1 1 J. von, Geschichte des Osmanischen Reiches, Bd. 1–10, Pesth, 1834–36; Kalenderian V., An Inquiry into the pattern of Turkish nationalism, N. Y., 1945; Tarih, cilt 1–4, Istanbul, 1933–38; Karal E., Turkiye Cumhuriyeti tarihi (1918–1953), Istanbul, 1958.
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒ–
ՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԹԿԿ), ստեղծվել Է 1920-ին: 1921-ին ծանր հարված ստացավ. 15 ղեկավար գործիչներ, այդ թվում նա– խագահ Մուստաֆա Սուբխին. մահապատ– ժի Ենթարկվեցին: 1923-ից գործում է ընդ– հատակում: ԹԿԿ պայքարում է հանուն աշխատավորների կենսական շահերի, հանդես գալիս ՆԱՏՕ–ի ռազմ, խմբավո– րումից երկրի դուրս գալու, Թուրքիայում ամերիկյան ռազմ, բազաները վերացնե– լու օգտին: ԹԿԿ ներկայացուցիչները մաս– նակցել են Կոմունիստական և բանվորա– կան կուսակցությունների խորհրդակցու– թյուններին (1957, 1960, 1969, Մոսկվա) և հավանություն տվել ընդունված Փաստա– թղթերին:
ԹՈՒՐՔ–ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԴԻՐ 1639, կնքվել է Կասր–ե–Շիրինում, մայիսի 17-ին, 1623–39-ի թուրք–իրանական պատերազ– մից հետո (տես Թուրք–իրանական պա– տերազմներ XVI–XVIII ող.): Թ–ի. պ–ով մասնակի փոփոխություններով վերա– հաստատվեցին դեռևս 1555-ին Ամասիա– յում կնքված պայմանագրով նշված սահ– մանները: Իրանը հրաժարվում էր Բաղ– դադի նկատմամբ հավակնությունից, պար– տավորվում ավերել Հայաստանում գտնը– վող սահմանամերձ Կոթուրի, Մակուի և Մաղասբերդի բերդերը: Կողմերը պարտա– վորվում էին կանխել սահմանային Փո– խադարձ ասպատակությունները, պայ– մաններ ստեղծել առևտրական կանոնա– վոր ու ապահով երթևեկության համար: Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց Իրանի և Օսմանյան կայսրության միջև: Հայաստանում երկու երկրների սահմանը սկիզբ էր առնում Զավախքի լեռներից, իջնում մինչև Ախուրյանի և Արաքսի միաց– ման վայրը, թեքվում արմ., ապա Հայկա– կան պարի ջրբաժան գծով՝ Մասիսների գագաթներով ձգվում մինչև Վասպուրա– կանի լեռները, Զագրոսի լեռնաշղթայի վրայով անցնում թուրք–իրանական ներկա սահմանագծով: Այս սահմանը անՓոփոխ մնաց (բացառությամբ 1724–36-ի, երբ թուրք, զորքերը զավթելէին Անդրկովկասն ու Ատրպատականը) մինչև 1828-ը, երբ Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին: Թ–ի. պ–ին հաջորդեց 80-ամյա խաղաղու– թյան մի շրջան, որը նշանավորվեց (մաս– նավորապես Արևելյան Հայաստանում) տնտ. և մշակութային կյանքի որոշակի վերելքով: Գրկ. Առաքել Դավրիժեցի, Պատ– մութիւն, Վաղ–պատ, 1896: Հ. Փափազյան
ԹՈՒՐՔ–ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ XVI–XVIII դդ., օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև: Երկու կողմերն էլ ձգտում էին տիրել Հայաստանը, վրաս– տանը, Ադրբեջանը, Միջագետքը, ինչպես նաև տարանցիկ առևտրական ճանապարհ– ները: Կողմերը իրենց նպատակները թաքցնում էին կրոնական քողի տակ [թուրքերը հերձված հայտարարեցին շիիգմը (տես Շիաներ), պարսիկները՝ սուննիզմը (տես Սուննիներ)]: 1514–55-ի պատերազմը: Կզըլ– բաշ ցեղերի առաջնորդ շահ Իսմայիլ I (1502-24) 1507–08-ին գրավեց Ակ–Կո– յունլուների տիրապետության տակ գտնը– վող Հայաստանի զգալի մասը, Քրդըս– տանը, Իրաքը: Սուլթան Սելիմ I (1512– 1520) 1514-ի օգոստ. 23-ին Չսղդրանի մոտ ջախջախեց շահի զորքերը և գրավեց Թավրիզը, Հայաստանի արմ. մասը, Քռո– դըաոանը, Իբաքի հս. մասը, Բադդադը (1530-ին այն ետ գրավեց շահ Թահմազ I, 1524–76): 1533–35-ին թուրքերը գրա– վեցին Դերջանը, էրզրումը և Կարսը, մտան Հյուսիսային Իրան, գրավեցին Թավ– րիզը, 1534-ին՝ Բադդադը, 1536-ին՝ Վրաս– տանի հվ–արմ. շրջանները, 1538-ին՝ Վա– նը: Կըզըլբաշները գրավեցին Շիրվանը: 1548-ին թուրք, զորքերը արշավեցին Հյու– սիսային Իրան, նվաճեցին Թավրիզը, հասան մինչև Քաշան և Ղում, գրավեցին Սպահանը, մտան Արևելյան Հայաստան, 1549-ին՝ Հարավային Վրաստան: Շահի զորքերը, հակահարձակման անցնելով, 1549–52-ին ավերեցին Բասենի, Բարձր Հայքի, Վասպուրականի և Տուրուբերանի րջանները: Փոփոխակի հաջողություննե– րից հետո, 1555-ի մայիսի 29-ին, Ամա– սիայում կնքվեց հաշտության պայմանա– գիր: Թուրքիան ստացավ վասպուրականն ու Ալաշկերտի հովիտը, Արևմտյան Վրաս– տանը, արաբ, իրաքը՝ Բաղդադով, Իրա– նը, Արևելյան Հայաստանը, Արևելյան Վրաստանը, Ադրբեջանը: Կարսի շրջանը հայտարարվեց չեզոք, իսկ բերդը ավեր– վեց: 1578–90-ի պատերազմը: 1578-ին թուրքերը զավթեցին Սամցխե–Սաաթա– բագոյի արլ. մասը, օգոստ. 10-ին Չլդըրի մոտ հաղթեցին շահի զորքերին, մտան Արևելյան Հայաստան, Վրաստան, շարժվեցին Շիրվան, սակայն ետ շպըրտ– վեցին: 1579–89-ին թուրք, և Ղրիմի խանի զորքերը ասպատակեցին Շիրվանն ու Արևելյան Հայաստանը: Հայ և օտար աղ– բյուրները նշում են Երևանից, Նախիջևա– նից, Շիրվանից տարված տասնյակ հա– զարավոր գերիների մասին: 1590-ի մարտի 21-ի Ստամբուլի հաշտությամբ Արևելյան Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Քրդստանի և Լորստանի զգալի մասն անցան Թուրքիային: 1602–12-ի պատերազմը: Շահ Աբբաս I (1587–1629), ստեղծելով կա– նոնավոր բանակ, 1603–04-ին վերա– գրավեց Թավրիզը, Նախիջևանը, Ջուղան, Երևանը, սակայն թուրքերի առաջխաղաց– ման հետևանքով նահանջեց Թավրիզ՝ կողոպտելով Հայաստանի գյուղերն ու քաղաքները, իսկ բնակչությանը քշեց Իրան: Նրա նպատակն էր ամայացնել Իրանի ու Թուրքիայի միջև ընկած մար– զերը և Իրանի որոշ շրջաններ բնակեցնել աշխատասեր, առևտրի ու արհեստների մեջ հմուտ հայ բնակչությամբ: Հայաս– տանի տարբեր մասերից հավաքված շուրջ 300 հզ. հայ քշվեց Իրանի կենտրոնական շրջանները: 1603–07-ին Աբբաս I գրա– վեց Արևելյան Հայաստանը, Արևելյան Վրաստանը, Քրդստանի հվ. մասը և Լորստանը: 1612-ի նոյեմբ. 20-ի Ստամ– բուլի հաշտությունը հաստատեց Իրանի նվաճումները: 1616–18-ի պատերազմը: 1616-ի սեպտեմբեր–նոյեմբերին թուրք. զոր– քերը պաշարեցին Երևանն ու Նախի– ջևանը: 1617-ին Ղրիմի թաթարները աս– պատակեցին Դանձակն ու Ջուղան և թուրք, զորքերի հետ արշավեցին Թավրիզ: 1618-ի սեպտ. 10-ին Աբբասը պարտու– թյան մատնեց նրանց: 1619-ի սեպտ. 29-ի պայմանագիրը հաստատեց 1612-ի սահ– մանները: 1623–39-ի պատերազմը: 1623– 1624-ին շահ Աբբաս I գրավեց արաբ. Իրաքը, Բաղդադ, Նաջաֆ, Քարբալա քա– ղաքները, իսկ Անդրկովկասում՝ Ախալց– խան: 1635-ին թուրքերը զավթեցին Ախալց– խան և Ախալքալաքը, ետ վերցրին Հյու– սիսային Սիջագետքը՝ Սոսուլի հետ, 1638-ին նվաճեցին Բաղդադը: 1639-ի մա– յիսի 17-ի Կասր–ե–Շիրինի հաշտությամբ հիմնականում պահպանվեցին 1612-ի սահմանները: Հայաստանը երկրորդ ան– գամ բաժանվեց իրանի ու Թուրքիայի միջև (առաջին անգամ՝ 1555-ին, տես Թուրք–իրանական պայմանագիր 1639): 1723–27-ի պատերազմը: Սուլ– թան Ահմեդ 111-ի (1703–30) զորքերը, օգտվելով Սեֆյանների թուլացումից, 1723-ին մտան Արևելյան Հայաստան, Վրաստան, Ադրբեջան: 1724–25-ին գրա– վեցին Մարաղան, Իայը (Հեր), Նախիջե– վանը, Օրդուբադը, Թավրիզը և այլ քա– ղաքներ: Այս նվաճումները լրջորեն վտան– գում էին Ռուսաստանի շահերը, որը 1722–23-ին գրավել էր կասպիականի արմ. ծովափը՝ Դերբենդից մինչև Էնգելի: Ռուս–թուրք. պատերազմի վտանգը կանխ– վեց 1724-ի հունիսի 23-ի պայմանագրով: