Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(1927-ին կոչվել է Ակադեմիա), որտեղ ուսանել են նաև հայ երիտասարդներ: Թ–ի առաշին արվեստագետները (Օսման Համդի Phj, Շեքեր Ահմեդ, Երվանդ Ոս– կան և ուրիշներ) աշխատել են պատկերել ժողովրդի կյանքից վերցված թեմաներ, դիմել եվրոպական նկարելաձևին: XX դ. սկզբին առաջացավ իմպրեսիոնիստներին հարող նկարիչների մի մեծ խումբ: 1929-ին կազմակերպվել է «Անկախ նկարիչների և քանդակագործների միությունը», 1933-ին՝ «Դ խումբը» (Ն. Բերկ, Ս. Բերքել, Զ. Թոլ– լու, Թ. Զաիմ, Ջ. Դերելի), որի անդամ– ների համար բնորոշ է խեթական և միջ– նադարյան Թ–ի արվեստների զուգորդու– մը կուբիզմին: Ոմանք հանգեցին աբստ– րակցիոնիզմին: 1918–20-ի ազգային– ազատագրական հեղափոխության դեպ– քերի անմիջական ազդեցությամբ զար– գացել է ռեալիստական թեմատիկ պատ– կերը (Ն. Իսմայիլի, Ի. Չալլի), պլակատը, գրքի ձեավորումը (Մ. Ասլիեր, Ն. Գյու– նալի, Ի. Բալաբան, Ք. Սալերի, Ա. Բեր– գեր): Յուրատիպ զարգացում է ապրում մոնումենտալ քանդակագործությունը (Զ. Մյուրիդօղլու, Հ. Դյոզեր, Ա. Բարա): Լայն ճանաչում ունի բանաստեղծ և նկա– րիչ Բեդրի էյուբօղլուն: Անկարայում և Ստամբուլում պարբերաբար բացվում են ժամանակակից արվեստագետների ցու– ցահանդեսներ: Թ–ի թանգարաններում, որոնք հիմնականում կենտրոնացված են Ստամբուլում, պահպանվում են նաև հայ արվեստագետների ստեղծագործություն– ները: XIV. Երաժշտությունը Թուրք, ժող. երաժշտությունը ազգակից է թուրքական մյուս ժողովուրդների ֆոլկ– լորին և կրել է հարեանների երաժշտու– թյան նկատելի ազդեցությունը: Միաձայն է, տարածված ժանրերն են՝ մանի (դիա– տոնիկ լադերում ընթացող, պարզ կառուց– վածքի եղանակներ՝ գեղջկական քառա– տող խաղիկներով, որ հիշեցնում են հայ– կական և ադրբեջանական համապատաս– խան ժանրի երգերը), ղոշմաթյուրք– յ ու (ազաա կառուցվածքի, մեղեդիա– պես զարգացած քնարական երգեր, որոնք հիշեցնում են ադրբեջանական և միջին– ասիական ժողովուրդների համանման եր– գերը): Մասնագիտացված ժողովրդական («ավանդական») վոկալ, գործիքային և վոկալ–գործիքային երաժշտությունը արա– բա–իրանական դասական մշակույթի մի ճյուղն է՝ ֆ ա ս ի լ կոչվող իմպրովիզա– ցիոն բնույթի բազմամաս պիեսներ (նման արաբական նուբաներին և իրանական դաստգյահներին), որոնք ընթանում են բազմազան մակամներում (հեջագ, զան– գուլա, քյուրդի, գյուլստան), օգտագոր– ծում մինչե 20 տեողական միավորներից կազմված բազմաթիվ որոշակի ռիթմեր՝ ու ս ու լ ն և ր: Ընդհանրապես ռիթմի բազմազանությունը և խառն ու փոփոխա– կան չափերը բնորոշ են թուրք, ժող. երաժշտությանը: Գործիքային երաժշտու– թյունը ընդգրկում է բ և շ ր և ֆ ռոնդո– յանման եղանակներ (ծառայում են որպես ներածական՝ ֆասիլի և նրա հատվածների համար), թաքսիմ՝ պարային ռիթմ ունեցող քաղաքային ժող. երգերի եղա– նակներ, այլ երգեր ու պարեղանակներ: Ընդունված նվագարաններ են՝ քաման– չան, ռեբաբը, ուդը, թամբուրը, զուռնան, դսռին ու դհոլը: Թուրք, երաժշտ. զարգացման մեջ մեծ ավանդ ունեն՝ հանրագիտակ Դ. Կանտե– միրը (XVII–XVIII դդ.), որի ավանդական ոճով հորինված ստեղծագործությունները մինչե XIX դ. վերջը լայն ժողովրդակա– նություն են վայելել (դրանց զգալի մասը պահպանվել է նոր հայկական նոտագրու– թյամբ վերաձայնագրված վիճակում), հայ երաժիշտ–տեսաբան, կոմպոզիտոր և ման– կավարժ Համբարձում Լիմոնճյանը, որի նոտագրական համակարգը լայնորեն օգ– տագործել են թուրք երաժիշտները, Ջ. Դո– նիցետտին (նշանավոր կոմպոզիտորի եղ– բայրը 1828–56-ին բնակվել է Կ. Պոլսում), որի թուրք աշակերտները դարձել են նշա– նավոր երաժիշտներ, Տիգրան Չուխաճյա– նը, որ համարվում է նաև թուրք, օպերետի հիմնադիրը, և Կոմիտասը, որի ստեղծա– գործությունները թուրք, երաժշտության մեջ ժող. հիմքով պրոֆեսիոնալ երաժըշ– տական արվեստի գոյացման օրինակ են հանդիսացել: Նկատելի դեր են խաղացել նաե հայ երաժիշտ կատարողները (Թամ– բուրի Նիկողոս, Թադեոս էֆենդի, Աստիկ և ուրիշներ): Մասնագիտացված բազմա– ձայն երաժշտությունը Թ–ում զարգացել է հանրապետություն հռչակելուց հետո: Հիմնադրվել են կոնսերվատորիաներ (Ստամբուլում՝ 1923, Անկարայում՝ 1936, Իզմիրում՝ 1951), մշտական օպերետային (Անկարայում՝ 1928-ին) և օպերային՝ (Ան– կարայում՝ 1950-ական թթ. և Ստամբու– լում՝ 1960-ին) թատրոններ: Գործում են սիմֆոնիկ նվագախմբեր, գործիքային և վոկալ անսամբլներ: Ստամբուլում անց են կացվում միջազգային երաժշտական փառատոներ: Նշանավոր են կոմպոզի– տորներ Զեմալ Ռաշիդ Ռեյը, Հասան Ֆարիդ Ալնարը, Ուլվի Զեմալ էրկինը, Ահմեդ Ադնան Սայղունը, Նեջիլ Քյազիմ Աքսեսը, Նեիդ Քոդալլին, Բուլենտ Թառ– ջանը, Իլխան Ուսմանբաշը, Ֆերիտ Տյուզ– յունը, թեթե ժանրի կոմպոզիտոր Նորայր Դեմիրճյանը, ջութակահարուհի Ա. էրդու– րանը, դաշնակահարուհի Ի. Բիրետը, երգ– չուհի Լ. Այշե Գենջերը, երգիչ Ա. Բարանը, օպերային երգիչներ՝ Ալիս Մանուկյանը, Պետրոս Գույումճյանը, Գեորգ Պոյաջյա– նը և ուրիշներ: XV. Թատրոնը ժողովրդա–բեմական արվեստի տարբեր տեսակներն (ղարագյոզ, օրթա–օյունու են) ու XVIIIդ. վերջերից արեմտա–եվրոպական թատրոնների բեմադրությունները սկըգբ– նավորեցին Թ–ի ժամանակակից թատրոնի զարգացումը: XIX դ. սկզբին հայերը կազ– մակերպել են Թ–ի առաջին թատերախմբե– րը: Կ. Պոլսում է հիմնադրվել արեմտա– հայ պրոֆեսիոնալ թատրոնը: Հայ դե– րասաններն ու ռեժիսորները տվել են նաե թուրքերեն ներկայացումներ, նպաս– տել թուրք, թատրոնի կազմավորմանը: 1869-ին ստեղծվել է «Գեղի կ –փաշա» թատ– րոնը («Օսմանիե թատրոն») Հ. Վարդո– վյանի (Գյուլլյու Հակոբ) ղեկավարու– թյամբ, որտեղ տրվել են հայերեն և թուր– քերեն ներկայացումներ: Աբդուլ Համիդի բռնակալության շրջանում թատրոնը չի զարգացել: 1882–1914-ին գործել է Մ.Մնակյանի Օսմանյան մելոդրամատիկ թատերախումբը: Թատերական կյանքում որոշ աշխուժացում առաջացրել է Երիտ– թուրքական բուրժ. հեղավւ ոխությունը. 1914-ին Ստամբուլում կազմակերպվել է ազգային թատրոն «Դարյուլբեդայի Օս– մանի» («Օսմանական արվեստի տաճար») անունով: Սակայն ազգային թատրոնի զարգացումը հնարավոր է դարձել Թուր– քական Հանրապետության հռչակումից հետո: Ներկայումս թատրոններ կան Ան– կարայում, Ստամբուլում, Իզմիրում, Բուր– սայում, Ադանայում են: Առավել նշանա– վորներից են Մեծ թատրոնը, Գեղարվես– տական և «Բարեկամների թատրոն»-ը Անկարայում, Քաղաքային թատրոնը և «Կենտեր դերասանների»-նը Ստամբու– լում: 1960–70-ական թթ. խաղացանկում տեղ են գտել թուրք. (Գանգիր Կալյոջու, Նազիմ Հիքմեթ և ուրիշներ) ու արեմտա– եվրոպական երկրների դասական և ժա– մանակակից դրամատուրգների երկերը: Բեմադրվում են նաև ռուս, և սովետական հեղինակների պիեսներ: Առաջատար դե– րասաններից ու ռեժիսորներից են՝ Մուխ– սին էրտուգրուլը, Զունեյտ Գյոկչերը, Շահան Ակալին, Ցլդըզ Կենտերը, Նիսա Սերեզլին, 1սալդուն Դորմենը, Գյուլրիզ Սուրուրին, Թոթո Քարաճան (Իրմա Ֆե– լեքյան): XVI. Կինոն Թ–ում առաջին կինոնկարահանումը կա– տարել է Ֆ. Ուզկինայը 1914-ին: 1919-ին Ստամբուլում կազմակերպվել է կինեմա– տոգրաֆիայի մասնավոր ֆիրմա (1922-ից՝ «Քեմալ ֆիլմ» կինոստուդիա, գլխավոր ռեժիսոր՝ Մուխսին էրտուգրուլ): Մա– կայն ազգային կինոարդյունաբերության ստեղծումը համընկնում է 1940–60-ական թթ.: Այդ ժամանակ հանդես են եկել ռե– ժիսորներ Լութֆի Ակադը, Այդին Արակո– նը, Մեդին էրկսանը, 1սալիդ Ռեֆիդը, որոնք ֆիլմերում արծարծել են թուրք, իրականության հուզող խնդիրները («Ան– ջուր ամառ», «Օձերի վրեժը», «Օտարը քաղաքում» են): Կինոստուդիաները («Աջար ֆիլմ», «էլիֆ ֆիլմ» են) մասնա– վոր են: 1960-ից Անթալիայում, Ադանա– յում և Իզմիրում կազմակերպվում են ազգային կինոփառատոներ: Թուրք, կինո– նկարները ցուցադրվել են միջազգային փառատոներում: Տարեկան թողարկվում է մոտ 200 ֆիլմ: Գործում են 3000 կինո– թատրոն, 10 կինոստուդիա, 50 կինոֆիրմա (1974): Կինոդերասաններից են՝ Թյուր– քան Շորայը, Յըլմազ Գյունեյը, Մ. Ցունը, Քենան Փարսը (Գրիգոր Զեզվեճյան), Ֆ. Գիրիկը, Նուբար Թերզյանը: Պատկերազարդումը տես աղյուսակ X, 192–193-րդ էջերի միջե՝ ներդիրում: Գրկ. MapKC K. H 9 Hre Jibe Փ., BpHTaHCKaa nojiHTHKa.– Typipui, MapKC K. nDHrejibc Փ., Coh., 2 t. 9; 3 h r e ji b c Փ., TypeijKHfi Bonpoc, նույն տեղում: MapKC K., TypeiiKHS Bonpoc*. *, նույն տեղում: Ն ու յ ն ի, Bocto^hmh Bonpoc, MapKC K. h 3Hrejibc Փ., Ccm., 2 T. 12; Լենին Վ. Ի., Դյուրավառ նյութը հա– մաշխարհային քաղաքականության մեշ, Երկ., հ. 15: Ն ու յ ն ի, Իրադարձությունները Բալ– կաններում և Պարսկաստանում, Երկ., հ. 15: Նույնի, Ասիայի զարթոնքը, Երկ., հ. 19: Ն ու յ ն ի, Ուրիշի դրոշակի տակ, Երկ., հ. 21: