Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

էլեկտրոնային թաղանթով:Այղ պատճառով բնության մեջ տեղի ունեցող ֆիզիկաքիմ. տարբեր պրոցեսներում Ի–ի հարաբերա– կան տարածվածությունը գրեթե չի փոխ– վում: Այդ են հաստատում Երկրի մակերե– վույթի տարբեր տեղերից և երկնաքարե– րից ստացված մի շարք տարրերի ուսում– նասիրությունները: Քիմ. տարրերի մեծ մասն ունի մի քանի կայուն Ի., իսկ որոշ մասը՝ միայն մի կայուն իզոտոպ (օրի– նակ, 23Na, 27 AI, 93Nb Ան): Բնության մեշ եղած կայուն Ի–ի թիվը կախված է պրո– տոնների թվի զույգ կամ կենտ լինելուց: Կենտ Z-ի համար կայուն Ի–ի թիվը չի անցնում 2-ից, մինչդեռ զույգ Z-երի հա– մար կարող է հասնել 10-ի (օրինակ, անա– գըն ունի 10 կայուն Ի.), զույգ Z-ով միայն մեկ տարր՝ բերիլիումը ունի ընդամենը 1 կայուն իգոտոպ (^Be): Z = 43 և 61-ի դեպքում կայուն Ի. գոյություն չունեն: Բոլոր այն տարրերը, որոնց Z^84, կա– յուն Ի. չունեն: Հետաքրքրական են ջրած– նի Ի. (SH, 2iH, 3iH), որոնք միմյանցից տարբերվում են ոչ միայն զանգվածի թվով, այլև իրենց ֆիզիկական և քիմ. հատկու– թյուններով: Այդ պատճառով ջրածնի Ի. տարբեր անվանումներ ունեն. 2iH իզո– տոպը, որը բնական խառնուրդում կազ– մում է 0,015%, կոչվում է դեյտերիում (D), իսկ 3ւՒ1-ը՝ տրիտիում (T): Ի–ի գոյու– թյան մասին առաշին ապացույցներն ըս– տացվել են ծանր տարրերի ատոմների ռադիոակտիվ փոխակերպումները հետա– զոտելիս (1906–07): Հետագայում սկսվե– ցին կայուն տարրերի Ի–ի որոնումները: 1913-ին Զ. Թոմսոնը հայտնաբերեց նեոնի Ի.: Ավելի ուշ իզոտոպային վերլուծություն կատարվեց Երկրի վրա գոյություն ունե– ցող բոլոր տարրերի համար: 1934-ին Ի. և Ֆ. Ժոլիո–Կյուրիները միջուկային ռեակ– ցիաների օգնությամբ ստացան ազոտի (13N), սիլիցիումի (28Si) և ֆոսֆորի (30P) ռադիոակտիվ (անկայուն) Ի.: Այդ փոր– ձերը ցույց տվեցին ռադիոակտիվ նոր նուկլիդների սինթեզման հնարավորու– թյունը: Արհեստական ճանապարհով ըս– տացված Ի–ի թիվը գնալով ավելանում է* ներկայումս հայտնի են մոտ 2000 Ի.: Որոշ տարրերի համար կայուն և ռադիո– ակտիվ Ի–ի թիվը հասնում է տասնյակնե– րի. օրինակ, հայտնի են անագի (տօՏո) մոտ 25, կապարի (s2Pb) 22, քսենոնի (54Xe) 25 Ի.: Վերջին տասնամյակումԲերկ– լիի լաբորատորիայում (ԱՄՆ) U Դուբնա– յի (ՍՍՀՄ) միջուկային հետազոտություն– ների միացյալ ինստ–ում (սովետական ֆիզիկոսներ Դ. Ն. Ֆլյորովի և Չու. Ց. Հովհաննիսյանի ղեկավարությամբ) ին– տենսիվ աշխատանք է կատարվում ծանր տարրերի սինթեզման ասպարեզում: 1976-ի սկզբին Դուբնայում սինթեզել են ամենածանր տարրը (261107, էկառենիում), որի կիսատրոհման պարբերությունը~2 մվրկ է: Ռադիոակտիվ մի շարք Ի. կիրառ– վում են ֆիզիկայում, քիմիայում, կենսա– բանության, գյուղատնտեսության, բժըշ– կության մեջ: Այդ «նշակիր» ատոմների օգնությամբ կարելի է հետևել սննդի, աղերի շարժմանը կենդանի օրգանիզ– մում: Դրանց միջոցով հնարավոր է ախ– տորոշել ու բուժել որոշ հիվանդություն– ներ: Հնէաբանության մեջ 14eC իզոտոպն օգտագործվում է գտածոների տարիքը որոշելու համար: Տես Ինդիկատորներ իզոտոպային: Գբկ. Bpecjiep C.E., PaflHoaKTHBHbie 9JieMeHTbi, 3 nepepa6., M., 1957; C e ji h- hob H.I1., H30 0m>i, [q.] 1–3, M., 1970. Ա. Դանագուչյան

ԻՋՈՏՐՌՊՈՒԹՅՈՒՆ (<իզո… և հուն. Tpojtog– ուղղություն), մարմնի կամ տա– րածության ֆիզիկական հատկությունների միատեսակությունը բոլոր ուղղություն– ներով: Իզոտրոպ են բոլոր գազային, հե– ղուկ, համասեռ ամորֆ (ապակենման) և մակրոսկոպիկորեն համասեռ մանրա– բյուրեղային մարմինները: Գոյություն ունեն որոշ մեծությունների նկատմամբ իզոտրոպ, իսկ մյուսների նկատմամբ անիզոտրոպ (տես Անիզոտրոպությոէն) մարմիններ, օրինակ, խորանարդային հա– մակարգի բյուրեղների բեկման ցուցիչ– ները, ջերմային ընդարձակման գործակից– ները, էլեկտրահաղորդականությունը բո– լոր ուղղություններով միատեսակ են, իսկ առաձգականության մոդուլները, նիստերի աճի արագությունները տարբեր են: Ձևա– կանորեն Ի. արտահայտվում է իբրև կոոր– դինատների հաշվարկման համակարգի պտույտների նկատմամբ ֆիզիկական համակարգի հատկությունների անփոփո– խության (ինվարիանտության) պահանջ: Ֆիզիկական համակարգի և տարածության Ի. հանգեցնում է շարժման քանակի մո– մենտի պահպանման օրենքին (տես Ին– վաբիանտություն): Ա. Ամաաունի ԻձՈՔԻՆ Ո ԼԻՆ, օրգանական միացություն, նշի հոտով անգույն բյուրեղներ են, հալ. ջերմաստիճանը՝ 24,5°C, եռմանը՝ 243°C: Ի. վատ է լուծվում սառը ջրում, լավ՝ օրգ. լուծիչներում: Քիչ քանակությամբ պարու– նակվում է քարածխի խեժում, որից էլ ան– ջատում են: Ի. և դրա ածանցյալները ստացվում են թթուների (3-ֆենիլէթիլա– միդների ցիկլոդեհիդրատացումից ստաց– վող 3,4-դիհիդրոիզոքինոլինների դեհիդ– րումից: Ի–ի օղակը մտնում է մի շարք կարևոր ալկալոիդների (մորֆինի, կոդեի– նի ևն) կառուցվածքի մեջ: Ի&ՈՕԿՏԱՆ, 2, 2, 4- եռմեթիլպեն– տ ա ն, ալիֆասփկ շարքի հագեցած ած– խաջրածին, (CH3)3CCH2CH(CH3)2: ի. թափանցիկ, անգույն բենզինի հոտով հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ – 107,38°C, եռմանը՝ 99,24°C, խտությու– նը՝ 691,92 կգ/tl3: Լուծվում է օրգ. լուծիչ– ներում, անլուծելի է ջրում: Առաջացնում է ազեոտրոպ խառնուրդներ բենզոլի և էթանոլի հետ: Ի–ի անտիդետոնացիայի հատկություններն ընդունված են օկտա– նային թվերի սանդղակի համար որպես 100 միավոր: Ստացվում է դիիզոբուտիլե– ճի կատալիտիկ հիդրումից կամ իզոբուտա– նը իզոբուտիլենով ալկիլացնելով կատա– լիզատորների (BF3, A1C13, խիտ h2so4 ևն) առկայությամբ: Կիրառվում է ավիա– ցիոն բենզինների արտադրության մեջ: «Ի&ՎԵՍՏԻԱ», «Իզվեստիա սովետով նա– րոդնիխ դեպուտատով UUUn*»(«M3BecTHH», «H3BecTHH coBeTOB HapoflHbix flenyTaTOB CCCP», «Տեղեկագիր», «ՍՍՀՄ ժողովրդա– կան դեպուտատների սովետների տեղե– կագիր»), ընդհանուր քաղաքական օրա– «Իզվեստիա» թերթի գլխագիրը թերթ: Հրատարակիչն է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությունը: Թերթի առա– ջին համարը լույս է տեսել 1917-ի փետր. 28 (մարտի 13)-ին, Պետրոգրադում: 1918-ի մարտի 12-ից հրատարակվում է Մոսկվա– յում: Թերթի քաղ. ուղղությունը մինչև 1917-ի հոկտեմբերը պայմանավորված էր Կենտգործկոմում և Պետրոգրադի բան– վորների և զինվորների դեպուտատների սովետում ղեկավար դիրքեր գրաված մեն– շևիկների ու էսեռների համաձայնողական քաղաքականությամբ: Հոկտեմբերյան հե– ղափոխության հաղթանակից հետո «Ի.»-ի ղեկավարությունն անցել է բոլշևիկների ձեռքը: Թերթում հրատարակվել են խա– ղաղության, հողի մասին պատմական դեկրետները և կարևորագույն այլ փաս– տաթղթեր: «Ի.» լայնորեն լուսաբանել է բանվոր դասակարգի և աշխատավոր գյու– ղացիության պայքարը նոր կյանքի հա– մար, տեղերում սովետական իշխանու– թյան մարմինների ստեղծման ու ամրա– պնդման, օտարերկրյա ինտերվենտների ու ներքին հակահեղափոխության դեմ պայքարի, քաղաքացիական պատերազ– մում քայքայված ժողտնտեսության վե– րականգնման հարցերը: Տպագրել է Վ. Ի. Լենինի՝ Սովետական հանրապետության միջազգային դրության հարցերը, բոլշևիկ– յան կուսակցության և սովետական կա– ռավարության քաղաքականությունը, սո– ցիալիստական շինարարության կոնկրետ խնդիրները մեկնող բազմաթիվ հոդված– ներ: 1923-ից «Ի.» ՍՍՀՄ ԿԳԿ–ի և Համա– ռուսաստանյան ԿԳԿ–ի օրգանն է: 1938-ից լույս է տեսնում «ՍՍՀՄ աշխատավորների դեպուտատների սովետների տեղեկագիր», 1977-ից՝ «ՄՍՀՄ ժողովրդական դեպու– տատների սովետների տեղեկագիր» անու– նով: «Ի.» արտացոլում է ՍՍՀՄ ժողովուրդ– ների տնտ. ու մշակութային առաջընթացը, պրոպագանդում լենինյան ազգային քա– ղաքականության սկզբունքները, լուսա– բանում միջազգային կյանքը: Հրատա– րակվում է երկու թողարկումով (1960-ից). երեկոյան՝ մոսկվացիների, առավոտյան՝ այլ քաղաքների ընթերցողների–համար: Միության 45 քաղաքներում (1978), այդ թվում նաև Երևանում, տպագրվում է մատ– րիցայից կամ լուսահեռագրային պատ– ճեններից: 1959-ից լույս է ընծայում կի– րակնօրյա «Նեդելյա» պատկերազարդ հա– վելվածը: Պարգևատրվել է Աշխատանքա– յին կարմիր դրոշի (1949), Հոկտեմբերյան հեղափոխության (1978), Լենինի (1967) շքանշաններով: «Ի.»-ի Հայկական ՍՍՀ թղթակիցներ են եղել Վ. Վարդանյանը, Բ. Կարապետյանը, Ա. Բաղդասարյանը, Բ Մկրտչյանը: 1975-ից թղթակից է Ս. Բաբլումյանը;