Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

առաջարկեց երկէլեկտրոդ լամպը՝ դիո– ղը: 1906-ին ամերիկացի ռադիոինժեներ Լի դը Ֆորեստը, դիողի մեջ երրորդ էլեկ– տրոդը (ցանց) ավելացնելով, ստացավ տրիոդը, որն օգտագործվեց փոփոխական հոսանքի ուժեղացման համար: 1926-ին ամերիկացի Հելլը ստեղծեց տետրողը, իսկ 1930-ին՝ պենտոդը: Նույն տարիներին ԱՄՆ–ում և ՍՍՀՄ–ում ստեղծվեցին ֆոտո– էլեկտրոնային բազմապատկիչը (Կուբեց– կի), հեռուստատեսային տարբեր տիպի հաղորդիչ խողովակներ (Կոնստանտի– նով, Կատան, Զվորիկին, Շմակով), ինչ– պես նաև գերբարձր հաճախականություն– ների գրգռման և ուժեղացման սարքեր՝ կլիստրոններ և մագնետրոններ (Հեյլ, Ռոժանսկի): է–ում, մասնավորապես ռա– դիոէլեկտրոնիկայում, հեղաշրջում առաջ բերեց ամերիկացի ֆիզիկոսներ Բարդինի, Բրատեյնի և Շոկլիի ստեղծած տրանզիս– տորը (1948): էլեկտրավակուումային և կիսահա– ղորդչային սարքերի զարգացումը շարու– նակվում է առ այսօր: Ընդ1յսյնվում են դրանց աշխատանքի հաճա1տսյին, ջեր– մաստիճանային սահմանները, մեծաց - վում է հզորությունը, ստեղծվում են նոր սկզբունքներ օգտագործող սարքեր (թու– նելային դիողներ, քեմոտրոններ, կրիոտ– րոններ են): Ինտենսիվորեն զարգանում է գերփոքր չափերի էլեկտրոնային բարդ հանգույցներ պարունակող ինտեգրալ սխեմաների տեխնիկան, որտեղ կիրառ– վում է դիֆուզիայի, փոշիացման, լուսա– վիմագրության տեխնոլոգիան ևն: Այդ– պիսի սխեմաների հետ կապված հաիցերի ուսումնասիրությունը կազմում է ժամա– նակակից է–ի կարևորագույն ճյուղերից մեկի՝ միկրոէւեկտրոնիկայի բովանդա– կությունը: Ֆոտոէլեկտրոնիկայի և միկ– րոէլեկտրոնիկայի սկզբունքների միաձու– լումից ծնվել է մի նոր բաժին՝ օ պ տ ո– էլեկտրոնիկան, որն զբաղվում է ինֆորմացիայի հաղորդման, պահպան– ման և մշակման էլեկտրական և օպտիկա– կան մեթոդների օգտագործման հարցե– րով: Վերջին երկու տասնամյակում ժա– մանակակից գիտության մեջ կարևոր և ինքնուրույն տեղ է գրավել քվանտային էէեկտրոնիկան, որն ուսումնասիրում է միլիմետրային, ինֆրակարմիր և տեսա– նելի տիրույթի էլեկտրամագնիսական տատանումների գրգռման և ուժեղացման մեթոդները, ինչպես նաև քվանտային գեներատորների և ուժեղացուցիչների հատկություններն ու դրանց կիրառու– թյան հարցերը: Գրկ. 2Kepe6i*OB H. Ո., Ochobbi ajien. tpohhkh, M., 1974. Ռ. Ղազարյակ

ԷԼԵԿՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԻՈՆՆԵՐԻ ՇԱՐԺՈՒ–

ՆՈՒԹՅՈՒՆ, 1. գազ ու մ և ցածր ջերմաստիճանային պլազ– մա յ ու մ, էլեկտրական դաշտի ազդե– ցությամբ էլեկտրոնների կամ իոնների ուղղորդված շարժման միջին արագու– թյան (ս) հարաբերությունը էլեկտրական դաշտի լարվածությանը (E)՝ |i = –: է. և ի. շ. ու տարբեր գործոններից դրա ունե– ցած կախումը որոշվում են միջավայրի հետ էլեկտրոնների և իոնների փոխազ– դեցության բնույթով: է. և ի. շ. դիֆու– զիայի գործակցի (D) հետ կապված է D kT էյնշտեյնի բանաձևով՝ = – (T-ն լից– p. e քավորված մասնիկների բացարձակ ջեր– մաստիճանն է, k-ն՝ Բոլցմանի հաստատու– նը, e-ն՝ էլեկտրոնի լիցքը): 2. Լ ու ծ ու յ թ ն և ր ու մ իոնների շարժունությունը՝ U=Fu, որտեղ F-ը Ֆարադեյի թիվն է, ս–ն՝ իոնի արագու– թյունը (սմ/վրկ–ով) 1 վխմ լարվածության դեպքում: Ս–ի մեծությունը կախված է իոնի բնույթից, ինչպես նաև լուծույթի ջերմաստիճանից, դիէլեկտրիկ թափան– ցելիությունից, մածուցիկությունից և կոն– ցենտրացիայից:

ԷԼԵԿՏՐՈՆ–ՊՈ&ԻՏՐՈՆԱՅԻՆ ձՈՒՅԳ, միատեղ ծնվող Էչեկտրոն և պոզիտրոն: Տես Զույգի առաջացում:

ԷԼԵԿՏՐՈՆ–ՎՈԼՏ, էներգիայի արտահա– մակարգային միավոր, կիրառվում է հիմ– նականում ատոմային և միջուկային ֆիզի– կայում: Նշանակվում է էվ: 1 էվ–ը հավա– սար է այն էներգիային, որ ձեռք է բերում տարրական էլեկտրական լիցք (էչեկտրոնի լիցքին հավասար) ունեցող մասնիկը՝ 1 վ պոտենցիալների տարբերությամբ կե– տերի միջև տեղափոխվելիս: 1 էվ= = 1,60219 • 10~19 ջ: Օգտագործվում են նաև էվ–ւ բազմապատիկ միավորները՝ 1 կէվ=

103 էվ, 1 Մէվ= 106 էվ, 1 Գէվ(կՏ Բէվ)

= 109 էվ: ժամանակակից արագացու– ցիչներում մասնիկների էներգիան հիմ– նականում չափվում է Գէվ–ով:

ԷԼԵԿՏՐՈՍՏԱԼ (մինչև 1938-ը՝ Զատիշյե), քաղաք ՌՍՖՍՀ Մոսկվայի մարզում: 130 հզ. բն. (1970): Երկաթուղային կայարան է, ծանր մեքենաշինության ու մետալուր– գիայի կենտրոն:

ԷԼԵԿՏՐՈՒՄ (<հուն. fjXexTpov – սաթ, նկատի ունենալով գույնը), միներալ, բնա– ծին ոսկու արծաթով հարուստ տարբերա– կը: Արծաթի պարունակությունը տատան– վում է 25–75% –ի սահմաններում: Բյու– րեղագիտական համակարգը խորանար– դային է, կարծրությունը՝ 2–3, խտու– թյունը՝ 12000–15000 կգ/մ3, գույնը՝ ոսկե դեղինից մինչև արծաթավուն սպիտակ: Հանդիպում է հազվադեպ ոսկու (այդ թվում նաև ՀՍՍՀ) հանքավայրերում, սովորաբար հանքաքարում՝ ցրված մանր դենդրիտների և թիթեղիկների ձևով: Կորզվում է ոսկու մյուս տարբերակների և միացությունների հետ: ԷԼԵՍ՚ԻԼ, գյուղ Արևմտյան Հայաստանում, քսարբերդի վիլայեթում: XX դ. սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Գյուղն ուներ եկեղեցի (Ա. Գևորգ) և վարժարան: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:

ԷԼԵՎԱՏՈՐ (լատ. elevator–բարձրաց– նող), 1. բեռների ուղղաձիգ և թեք փո– խադրման սարքավորում: Լինում են դա– րակավոր, օրորոցով և շերեփավոր (առա– վել տարածված): 2. Պողպատե կռածո կամ ձուլածո անուր՝ նավթի հորանցքների վե– րանորոգման ժամանակ իջեցվող խողո– վակները և մետաղաձողերը բռնելու հա– մար: 3. Աորուն բեռների, առավելապես հացահատիկի և ցեմենտի ընդունման, պահպանման, կշռման և հանձնման կա– ռույց: Ունի բեռնման և բեռնաթափման սարքավորումներով մի քանի բունկեր: Նյութերի ընդունումը, բեռնաթափումը, կշռումը, վերամշակումը (չորացում, մաք– րում) մեքենայացված են (կիրառվում են մեխանիկական թիեր, կոնվեյերներ, նո– րիաներ, զատիչներ, ավտոկշեռքներ, աս– պիրատորներ ևն):

ԷԼԵՎԻ, ավան Տրապիզոնի վիլայեթում (Թուրքիա), Սև ծովի ափին: XX դ. սկզբին ուներ 250 տուն, որից 40-ը՝ հայ, մնացածը՝ հույներ և թուրքեր: Զբաղվում էին երկ– րագործությամբ, այգեգործությամբ, ար– հեստներով: Հայերն ունեին քարաշեն եկեղեցի (կառուցված 1869-ին) և Վար– դանյան անունով վարժարան՝ 36 աշա– կերտով: Հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: ԷԼ&ԱՍ, Ա լ զ ա ս (Alsace), պատմական մարզ Ֆրանսիայի արևելքում: Ընդգըր– կում է Ստորին Հռենոս և Վերին Հռենոս դեպարտամենտները: Մակերեսը 8,3 հզ. կմ2 է, բն. 1410 հզ. (1968): է. ինդուս– տրիալ–ագրարային շրջան է: Արդյունա– հանվում են կալիումական աղեր, նավթ: Զարգացած է բամբակեղենի, մեքենաշի– նական, նավթավերամշակման և սննդի արդյ ունաբ էր ությունը: Գյուղատնտեսու– թյունը բազմաճյուղ է: Մշակում են ցորեն, կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ, գայլուկ, ծխախոտ, խաղողի և պտղատու այգիներ: Զարգացած են կաթնաանասնապահու– թյունը, խոզաբուծությունը, թռչնաբու– ծությունը: Գլխավոր քաղաքը և նավա– հանգիստը Ստրասբուրգն է: Հնում է–ի տարածքում բնակվել են կելտական ցեղեր: Մ. թ. ա. 58-ին է. մտել է Հռոմեական կայսրության, մ..թ. V դ. վերջին՝ ֆրանկական պետության, իսկ 870-ին՝ Արևելա–ֆրանկական թագավո– րության կազմի մեջ: է–ի բնակչությունը մասնակցել է 1493-ի հակաֆեոդալական ապստամբությանը և 1525-ի գյուղացիա– կան պատերազմին: Սկսած XVII դարից է–ի համար երկարատև համառ պայքար է գնացել Ֆրանսիայի և Գերմանիայի միջև: 1618–48-ի Երեսնամյա պատերազ– մից հետո է–ի զգալի մասն անցավ Ֆրան– սիային (տես Վեստֆաչյան հաշտություն 1648): է. ամբողջությամբ Ֆրանսիայի հետ միավորվեց XVIII դ. վերջի Ֆրանս, բուրժ. հեղափոխության ժամանակ: Ֆեոդալա– կան կարգերի և մաքսային սահմանների վերացումը Ֆրանսիայում նպաստեց կա– պիտալիստական հարաբերությունների զարգացմանը նաև է–ում: XIX դ. (մինչև 1870) է. ֆրանս. տեքստիլ արդյունաբե– րության գլխավոր կենտրոններից էր: 1870–71-ի ֆրանս–պրուսական պատե– րազմից հետո է–ի տերիտորիայի մեծ մասն անցավ Գերմ. կայսրությանը (տես Ֆրանկ– ֆուրայան հաշտություն 1811): 1919-ի Վերսալի հաշտության պայմանագրով է. միացվեց Ֆրանսիային: 1940-ին, Ֆրան– սիայի կապիտուլյացիայից հետո, է. դարձյալ անցավ Գերմանիային: 1945-ի սկզբին ֆրանս. զորքերն ազատագրեցին է–ի տերիտորիան՝ վերադարձնելով այն Ֆրանսիային:

ԷԼԻԱՎԱ Շալվա Զուրաբովիչ (1885– X937), սովետական պետական և կուսակ– ցական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1904-ից: 1903–04-ին սովորել է Պետերբուրգի հա–