Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տակարության գնահատման հայտանիշ– ներ, ինչպես նաև նոր ինֆորմացիա ստա– նալու նպատակով հնի տրամաբանական մշակման մեթոդներ: Ի–ի կիրառական խըն– դիրներն են. ինֆորմացիոն պրոցեսների իրականացման առավել արդյունավետ մե– թոդների և միջոցների մշակումը, գիտու– թյան ներսում, ինչպես նաև գիտության U արտադրության միջև գիտական օպտի– մալ հաղորդակցության սահմանումը: Ի–ի մասնակի պրոբլեմների հետազոտության և կիրառական խնդիրների լուծման հա– մար օգտագործվում են կիբեռնետիկայի, ինֆորմացիայի մաթ. տեսության, մաթ. տրամաբանության, սեմիոտիկայի, լեզ– վաբանության, հոգեբանության, գրքա– գիտության, գրադարանագիտության, մա– տենագիտության, արխիվագիտության, տեխ. գիտությունների և այլ մեթոդներ: Գիտական ինֆորմացիան գիտության ժամանակակից մակարդակին համապատասխան արտացոլում է բնու– թյան, հասարակության և մտածողության օբյեկտիվ օրինաչափությունները և կի– րառվում է պատմա–հասարակական պրակ– տիկայում: Այն տեսակների է բաժանվում ըստ ստացման և կիրառման բնագավառ– ների (կենսաբանական, քաղ., տեխ. են) և նշանակության (զանգվածային, մասնա– գիտական են): Գիտական ինֆորմացիա– յի ներկայացման, հաղորդման և ստաց– ման պրոցեսների ամբողջությունը կազ– մում է գիտական հաղորդակ– ց ու թ յ ու ն ը: Տարբերում են «ոչ ձևա– կան» (հիմնականում կատարում են գիտ– նականները կամ մասնագետները) և «ձևա– կան» (խմբագրահրատարակչական և պո– լիգրաֆիական գիտական հրատարակու– թյունների տարածման, գիտական գրա– կանության փոխանակման պրոցեսներ, արխիվային գործ, էապես գիտաինֆոր– մացիոն գործունեություն) պրոցեսներ: Բոլոր «ձևական» պրոցեսները, բացի վեր– ջինից, գիտական հաղորդակցությանը յու– րահատուկ չեն և մտնամ են զանգվածա– յին հաղորդակցության ոլորտի մեջ: Գի– տական աշխատանքի աճող բարդությունը և նրա արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը հանգեցնում են նրա մասնատմանը հետևյալ տիպերի, տեսա– կան և փորձարարական հետազոտություն– ներ, գիտահետազոտական, գիտսփնֆոր– մացիոն և գիտակազմակերպչական գոր– ծունեություն: Գիտաինֆորմա– ցիոն գործունեության խնդիրն է փաստաթղթերում (գրքեր, ամսագրեր, հաշվետվություններ, արտոնագրեր ևն) պարունակվող գիտական ինֆորմացիան փնտրել, հավաքել, մշակել, պահել և տրամադրել գիտնականներին և մասնա– գետներին՝ հետազոտություններում օգ– տագործելու համար: ՍՍՀՄ–ում հրատարակվում են «Ինֆոր– մացիոն աշխատանքի կազմակերպում և մեթոդիկա», «Ինֆորմացիոն պրոցեսներ և համակարգեր», «Ինֆորմատիկա» (1967-ից՝ նաև անգլերեն), «Գիտությունա– բանություն և ինֆորմատիկա» պարբերա– կանները: Գրկ. MuxaiijioB A.H., ^epHwfi A.H., THjiHpeBCKHH P. C., Ochobm HHtfropMaTHKH, 2 M., 1968.

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ (< լաա. informatio – պարզաբանում, շարադրանք), գիտության ընդհանուր հասկացություններից, որը նշանակում է տեղեկություն, տվյալներ ևն: Գիտության տարբեր բնագավառներ Ի–ի ուսումնասիրությանը մոտենում են հիմ– նականում երեք տեսակետից՝ տեխ., իմաս– տաբանական և պրագմատիկ: Ի–ի հատ– կություններն ամենից շատ ուսումնասիր– ված են տեխ. տեսակետից, որտեղ հիմ– նական դերը խաղում են նրա քանակական հատկությունները: Այս դեպքում ուսում– նասիրվում են Ի–ի ներկայացման տարբեր մեթոդները, դրանց պահպանման, հա– ղորդման և մշակման հետ կապված հար– ցերը (տես Ինֆորմացիայի տեսություն): Ի–ի հատկությունները իմաստաբանական տեսակետից ուսումնասիրելիս հետաքըր– քըրական է Ի–ի իմաստը կոդավորման մի– ջոցով հնարավոր չափով ճշգրիտ արտա– հայտելու հարցը, իսկ պրագմատիկ տե– սակետից՝ Ի–ի օգտակարության և արդյու– նավետության հարցը: «Ի.» և «էնտրոպիա» հասկացություննե– րի համադրումը թույլ է տալիս Ի. մեկնա– բանել որպես բացասական էնտրոպիա (նեգէնտրոպիա): ՝՝տետազոտելով էնտրո– պիայի հասկացության ընդհանրության հարցը Ի–ի տեսությունում և թերմոդինա– միկայում՝ կարելի է Ի. ներկայացնել որ– պես որևէ համակարգի կարգավորվածու– թյան աստիճան: «Ի.» հասկացության մա– թեմատիկանացումը և լայն կիրառումը թույլ է տալիս այդ հասկացությանը տալ համագիտական նշանակություն: Տարա– ծում է գտնում նաև Ի–ի հասկացությանը փիլ. կատեգորիայի նշանակություն տա– լու թեզը, ըստ որի Ի. մատերիայի ամենա– ընդհանուր հատկությունն է և կապվում է արտացոլման հասկացությանը: IX. Պեարոսյան

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, մաթե– մատիկական առարկա, որն ուսումնասի– րում է ինֆորմացիայի մշակման, պահ– պանման և հաղորդման հարցերը: Ստեղ– ծել է ամերիկյան գիտնական Կ. Շենոնը (1948–49), կապի տեսության գործնա– կան խնդիրների կապակցությամբ, որոն– ցից ամենահիմնականը հաղորդված տե– ղեկության ճշգրիտ կամ մոտավոր վերա– կանգնման խնդիրն է: Ի. տ–ում օգտագործ– վող մաթ. մոդելի պարզագույն տարբերա– կը ներկայացված է նկ–ում: Ինֆորմացիայի աղբյուրը ստեղծում է տե– ղեկություններ (խոսք, տառերի հաջորդա– կանություն ևն), որոնք պետք է հաղորդ– վեն հասցեատիրոջը: Հաղորդիչը տեղե– կությունը փոխակերպում է անցուղու յու– րահատկությանը համապատասխանող ազդանշանների (օրինակ, հեռախոսու– թյան և հեռագրության մեջ ձայնը և տա– ռերը փոխակերպվում են էլեկտրական հոսանքի իմպուլսների): Կապի անցուղին այն միջավայրն է, որի միջոցով կատար– վում է ինֆորմացիայի հաղորդումը (լար, մալուխ ևն): Ընդունիչը վերականգնում է տեղեկությունը ըստ ընդունված ազդա– նշանի (հեռախոս, տառատպող սարք են): հասցեատերն այն անձն է կամ սարքը, որի համար նախատեսված է տեղեկու– թյունը: Համարվում է, որ հասցեատերը ինֆորմացիա ստանում է այն ժամանակ, երբ իմանում է պատահույթի մասին, որի հայտնվելը կանխորոշված չի եղել: Դրան համապատասխան ինֆորմացիայի աղ– բյուրը մաթեմատիկորեն տրվում է որոշ X={xi, xM} վերջավոր բազմու– թյամբ և յուրաքանչյուր Xi տարրի հայտնը– /M վելու pi^O, I ^ pi= 1 I հավանականու– V-1 / թյամբ (տես Հավանականությունների տեսություն): Ի. տ–ում ընդունված է ին– ֆորմացիայի միջին քանակը (տես Ին– ֆորմացիայի քանակ) չափել H(pi, M P2* • • •» pn)= – 5] Pil°gpi մեծությամբ, i= 1 որը կոչվում է էնտրոպիա: Կապի անցու– ղու պարզագույն տիպը Ի. տ–ում դա առանց հիշողության ընդհատ (դիսկրետ) անցու– ղին է, որը տրվում է իր մուտքի Y և ելքի Z բազմություններով (այբուբեններով), ինչպես նաև p(z/y), z€Z, y €Y, ^]p(z/y)= 1 անցման հավանականու– z€Z թյուններով, որտեղ p(z/y)^ հաղորդված y նշանը z-ի փոխվելու հավանականու– թյունն է: Այս հավանականությունները բնութագրում են կապի անցուղու աղմու– կը, որը կարող է աղավաղել հաղորդումը: Առանց հիշողության անցուղիները բնու– թագրվում են նրանով, որ նրանցում աղ– մուկը նշանների վրա ազդում է անկախ նշանից: Մաթեմատիկորեն դա արտա– հայտվում է այն փաստով, որ կամայական ո–ի համար նշանների (zi, z2,…, zn) հա– ջորդականության ընդունելու հավանա– կանությունը, եթե հաղորդվել է (yi, y2,…, yn) հաջորդականություն, հավա– սար է p(zi/yi), i= 1, 2,…,ո հավանակա– նությունների արտադրյալին: Տվյալ ան– ցուղու և աղբյուրի համար կարելի է որո– շել ելքի տեղեկության մեջ պարունակվող ինֆորմացիայի քանակը մուտքի տեղե– կության նկատմամբ: Ինֆորմացիայի այդպիսի քանակների ճշգրիտ վերին սահ– մանը (վերցրած ըստ բոլոր հնարավոր աղբյուրների) կոչվում է անցուղու թողու– նակություն և վերջինիս կարևորագույն բնութագրիչն է: Աղմուկների դեմ պայքա– րին է ծառայում հաղորդչի մեջ կատար– վող կոդավորման պրոցեսը, որը յուրա– քանչյուր տեղեկությանը համապատաս– խանեցնում է մուտքի V այբուբենի տա– ռերի ո երկարության որևէ հաջորդակա– նություն, այսինքն y բազմության տար– րերից կազմված ո երկարության բոլոր հաջորդականությունների Yn բազմու– թյան որևէ տարր: Այդ համապատասխա– նությունն իրականացնող f ֆունկցիան