Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ները և օրգանիզմի բնածին–կոնստիտու– ցիոնալ առանձնահատկությունները: Տար– րերում են ընդհանուր Ի. (ամբողշ օրգա– նիզմի զարգացման կասեցում) և մասնա– կի Ի. (առանձին օրգանների և համակար– գերի թերզարգացում): Ընդհանուր Ի–ի դեպքում պահպանվում է օրգանիզմի մանկական տարիքի համաչափությունը, մարմնակազմվածքը նուրբ է, ճկուն, կըրծ– քավանդակը՝ նեղ, երկար, ոսկրերը՝ բա– րակ, սիրտը՝ փոքր, աորտան՝ նեղ, արյան ճնշումը՝ ցածր, երկրորդային սեռական հատկանիշները թույլ են արտահայտված: Մասնակի Ի–ի ձևերից հաճախ հան– դիպում են հոգեկան և սեռական Ի–ները: Հոգեկան Ի. արտահայտվում է տրա– մադրության և ուշադրության ծայրահեղ անկայունությամբ, հորինելու հակումով: Դատողությունները մակերեսային են, հապշտապ: Անհոգ են, նեղացկոտ, թեթե– վամիտ, եսամոլ, պահանջկոտ: Սեռա– կան Ի. բնորոշվում է ցայլքի և անութա– յին շրշանի աղքատ մազածածկով, կա– նանց մոտ կրծքագեղձերի և արգանդի թերզարգացմամբ, նեղ կոնքով, անկանոն դաշտանով, ամլությամբ կամ հաճախակի վիժումներով և արտարգանդային հղիու– թյան հակումով: Տղամարդկանց սեռական Ի. ավելի հազվադեպ է պատահում, ար– տահայտվում է արտաքին և ներքին սե– ռական օրգանների թերզարգացմամբ, սե– ռական հակումների և ֆունկցիաների խանգարումներով: P ու ժ ու մ ը. հիմնական հիվանդու– թյան վերացում, բարենպաստ հիգիենիկ պայմաններ, լիարժեք սնունդ, սեռական հորմոններ, թիրեոիդին, հիպոֆիզի պատ– րաստուկներ, ախտահարված օրգաննե– րի ֆունկցիայի խթանում:

ԻՆՖԱՐԿՏ (լատ. infarcto – դաշում եմ), օրգանների կամ հյուսվածքների մեռու– կացման (նեկրոզ) օշախ. առաշանում է արյունամատակարարման ընդհատման հետևանքով: Պատճառներն են թրոմբոզը, էմբոլիան կամ տվյալ հյուսվածքը սնող զարկերակների սպազմը: Որոշիչ դեր է կատարում հյուսվածքների հիպօքսիան: Տարբերում են սպիտակ կամ սակա– վարյունային (իշեմիկ) Ի., որն արյունա– զուրկ մեռուկացման օշախ է, ևկարմիր կամ արյունազեղային (հեմոռագիկ) Ի., երբ մեռուկացման օջախն արյունալեցված է: Լինում է նաև սակավարյունային Ի.՝ հեմոռագիկ երիզով (խառը Ի.): Արյունա– զեղային և խառը Ի–ները լինում են սըր– տում, երիկամներում, փայծաղում,, սա– կավարյունայինը՝ երիկամներում, թոքե– րում: Ի. կարող է լինել նաև կոնաձև (երի– կամում, թոքերում) կամ անկանոն (սըր– տում, ուղեղում): Ի–ի դեպքում առաջանում են օրգանի խոր փովւոխություններ, մե– ռուկացված զանգվածները կարող են ներ– ծծվել կամ գոյացնել կիստա (օր. գըլխ– ուղեղում), սպի (օր. սրտամկանում, տես Սրտամկանի ինֆարկտ), իսկ երբեմն թա– րախակալվել և քայքայվել (սեպտիկ Ի.): Ի–ի տեղադրությունից, չափից և առանձ– նահատկություններից կախված՝ առաջա– նում է օրգանի գործունեության թուլա– ցում կամ անկում:

ԻՆՖԻԼՏՐԱՏ (< լատ. in – ներս և fil- tratus – քամվածք), օրգանիզմի հյուս– վածքներում բջջային տարրերի կուտա– կումը՝ ախտահարված օջախի շուրջը: Լի– նում է բորբոքային և ուռուցքային Ի.: Բորբոքային Ի. առավելապես պա– րունակում է բազմաձև–կորիզային լեյկո– ցիտներ (թարախային Ի.), էրիթրոցիտներ (հեմոռագիկ Ի.), հիստիոցիաներ և պլազ– մատիկ բջիջներ: Այս Ի–ները կարող են ներծծվել, քայքայվել, առաջացնել կավեր– նա (խոռոչ), թարախակույտ կամ սպի: Ու ռ ու ց ք ա յ ի ն Ի. բաղկացած է տար– բեր բնույթի ուռուցքային բջիջներից (քաղցկեղ, սարկոմա): Ի–ի առաջացման հատվածում հյուսվածքի ծավալը մեծա– նում է, գույնը փոխվում, պնդանում, դառ– նում ցավոտ: Վիրաբուժական պրակտի– կայում «Ի.» են անվանում ետվիրահա– տական շրջանում վերքի շուրջն առաջա– ցած պնդացումները:

ԻՆՖԼՅԱՑԻԱ (լատ. inflatio – ուռցնել), շրջանառության ոլորտի գերլցում թղթա– դրամով, որն առաջացնում է դրա արժե– զրկում և հասարակական արդյունքի ու ազգային եկամտի վերաբաշխում ժողո– վըրդական տնտեսության ճյուղերի, տար– բեր դասակարգերի ու բնպկչության խըմ– բերի միջև՝ հօգուտ շահագործող դասա– կարգերի: Շրջանառության մեջ թղթա– դրամի ավելցուկի հայտնվելը սովորաբար կապված է բյուջեի դեֆիցիտի հետ, երբ բուրժ. պետությունն իր կտրուկ աճող ծախսերը (կապված պատերազմների, սպառազինությունների մրցավազքի, տնտ. ճգնաժամերի հետ) ի վիճակի չէ ծածկելու եկամտի սովորական աղբյուրներից և ստիպված լրացուցիչ դրամ է թողարկում: Ի–ի հետևանքով թղթադրամը ոսկու նկատ– մամբ արժեզրկվում է այն չափով, որքա– նով շրջանառող թղթադրամի քանակը գե– րազանցում է ապրանքային շրջանառու– թյան սպասարկմանն անհրաժեշտ ոսկե դրամի քանակը: Խախտվում է նաև դրամի, ապրանքների, օտարերկրյա արժույթի (եթե այն պահպանում է նախկին կուրսը կամ արժեզրկվել է նվազագույն չափով) հարաբերակցությունը: Ի. անբարենպաստ ազդեցություն է թողնում երկրի տնտեսու– թյան վրա, առաջացնում ապրանքների գների սրընթաց աճ, սպեկուլյացիա, խո– րացնում արտադրության անարխիան և անհամամասնությունը, քայքայում վար– կային հարաբերությունները: Ի–ից ամե– նից շատ տուժում է աշխատավորությունը, որի իրական աշխատավարձը իջնում է մեծ չափերով՝ կապված սպառման ապրանք– ների գների բարձրացման հետ: Ի. վնա– սում է նաև մանր ապրանքարտադրողնե– րին, սրում սոցիալ–դասակարգային հա– կամարտությունները: Կաւցիտափզմի ընդհանուր ճգնաժամի պայմաններում Ի. ստանում է համընդհա– նուր և հարատև բնույթ: Ազգային արժույթ– ների կայունացման բուրժ. պետություն– ների փորձերը անհրաժեշտ արդյունք չեն տալիս՝ դրամանիշերի քանակը զգալիո– րեն գերազանցում է շրջանառության սպա– սարկմանն անհրաժեշտ պահանջները: Օրինակ, միայն 1961–70-ին, ճապոնիա– յի վերջնական հասարակական արդյուն– քի 3,8 անգամ աճի դիմաց, դրամի քանակն ավելացել է 5,5 անգամ, Իտալիայում, համապատասխանաբար՝ 2,8 և 3,8, ԱՄՆ–ում՝ 2,5 և 2,7 անգամ: Սոցիալիստական հասարակարգում շըր– ջանառության մեջ դրամի քանակը սահ– մանվում է պլանաչափորեն՝ մանրածախ ապրանքաշրջանառության պահանջնե– րին համապատասխան, որը բացառում է շրջանառության ոլորտի ողողումը ավե– լորդ դրամական զանգվածով: Սակայն երբեմն, արտակարգ պայմանների (պա– տերազմների), պլանների թերակատար– ման կամ ոչ ճիշտ պլանավորման պատ– ճառով ստեղծված ֆինանսական լարվա– ծության հետևանքով շրջանառության մեջ կարող է գոյանալ ավելցուկ դրամ: Նման դեպքերում դրամական զանգվածը ժող– տնտեսության պահանջներին համա– պատասխանեցվում է դրամական ռեֆորմ– ների անցկացման կամ ընթացիկ պլանա– յին կարգավորման միջոցով:

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ, գիտական ինֆորմա– ցիայի կառուցվածքը և ընդհանուր հատ– կությունները, ինչպես նաև ստեղծման, փոխակերպման, հաղորդման և մարդկա– յին գործունեության տարբեր ոլորտնե– րում կիրառման օրինաչափություններն ուսումնասիրող դիսցիպլին: XX դ. սկըգ– բին բելգիացի իրավաբան և գիտնական Պ. Օտլեն առաջարկել է գիտական փաս– տաթղթերի հավաքման, մշակման, պահ– ման, փնտրման և տարածման պրոցեսնե– րի համալիրը միավորել «դոկումենտա– ցիա»- ընդհանուր անվան տակ, որը երբեմն ծառայում է որպես «Ի.» տերմինի հոմա– նիշ: Ամերիկյան գիտնական Վ. Բուշն իր «Մեր մտածողության հնարավոր մեխա– նիզմը» (1945) հոդվածում առաջին ան– գամ լայնորեն առաջադրել է ինֆորմա– ցիոն փնտրման պրոցեսի մեքենայացման խնդիրը: Կարևոր նշանակություն է ունե– ցել գիտական հրատարակությունների տարածման օրինաչափությունների հե– տազոտումը (Ս. Բրեդֆորդ, Մեծ Բրիաա– նիա, 1948): Մինչև XX դ. 60-ական թթ. հիմնականում մշակվում էին ինֆորմա– ցիոն փնտրման սկզբունքներն ու մեթոդ– ները, ինչպես և դրանց իրացման տեխ. միջոցները: ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի մի շարք գիտնականներ մշա– կել են ինֆորմացիոն փնտրման տեսու– թյան և մեթոդիկայի հիմունքները: Ի–ի ընդհանուր տեսությունը ձևավորվել է Ա. Ռիսի, Ռ. Թեյլորի (ԱՄՆ), Ռ. Ֆերտորնի (Մեծ Բրիտանիա), է. Պիչի (ԳՖՀ) և այլոց աշխատանքներում: Ի. բաժանվում է հետևյալ բաժինների, տեսություն (Ի–ի առարկան և մեթոդները, գիտական ինֆորմացիայի բովանդակու– թյունը, կառուցվածքը և հատկություննե– րը), գիտական հաղորդակցություն (ոչ ձևական և ձևական պրոցեսներ, գիտա– ինֆորմացիոն գործունեություն), ինֆոր– մացիոն փնտրում, գիտական ինֆորմա– ցիայի տարածում և կիրառում, գիտա– ինֆորմացիոն գործունեության կազմա– կերպում և պատմություն: Ի–ի հիմնական տեսական խնդիրը գիտական ինֆորմա– ցիայի ստեղծման, վւոխակերպման, հա– ղորդման և կիրառման ընդհանուր օրի– նաչափությունների բացահայտումն է: Ի. չի ուսումնասիրում գիտական ինֆորմա– ցիայի ստուգության, թարմության և օգ–