կոչվում է ո երկարության բլոկային կոդ: yn€Yn հաջորդականությունը հաղորդե– լուց հեաո ելքում ստացվում է zn€Zn հա– ջորդականություն: Ընդունիչի խնդիրն է վերծանել այդ հաջորդականությունը, այսինքն որոշել, թե տեղեկություններից որն է հաղորդվել: Մաթեմատիկորեն վեր– ծանման պրոցեսը Zn տարածությունը Z£t k= 1, 2,…,M չհատվող բազմություն– M ների տրոհելն է այնպես, որ Zn= Ս ZjJ : k– 1 Համարվում է, որ հաղորդվել է xk տեղե– կություն, եթե zn€Z£: xk տեղեկության հա– ղորդման ժամանակ սխալի հավանակա– V նություն է կոչվում pe,k= ^ (pZn/yn,k) Z^UZ1] >¥=k թիվը, որտեղ yn.k-երը տվյալ կոդավոր– ման դեպքում Xk տեղեկությանը համա– պատասխանեցվող նշանների հաջորդա– կանությունն է: Սխալի միջին հավանակա– M նություն է կոչվում pe= P* Pe.k թԻՎռ: k = 1 Կ. Շենոնն ապացուցել է, որ եթե C>0 թողունակությամբ առանց հիշողության ընդհատ անցուղիով ինֆորմացիան հա– lnM ղորդվում է R= –“ ^ C արագու– թյամբ, ապա գոյություն ունի կոդավոր– ման այնպիսի համակարգ, որ pe,n–>0, երբ ո–>օօ: Ընդհակառակը, R>C դեպքում գոյություն չունի կոդավորման այնպիսի համակարգ, որ pe,n–>0, երբ ո–>օօ: Տես նաև Շենոնի թեորեմներ: Գրկ. ա e h h օ h K., PadoTbi no TeopHH hhՓopMa^HH h KndepHeTHKe, nep. c aHrji., M., 1963; Taji jiarep P., TeopHH hh- Փօթ1^^0 H Ha^OKHaH CBH3b, M., 1974; 51 r ji օ m A.M., Htjiom H.M., BepoHT- HOCTb H HHՓopMa^HJI, M., 1973. Ր. Նահաւցեայւսն
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՔԱՆԱԿ, պատահական մեծության պարունակած– ինֆորմացիա– յի կամ պատահական ելքեր ունեցող երե– վույթի անորոշության չափ: ո jpi, • • •, Pn,},2 pi= 1 հավանականու– i=l թյունների բաշխմամբ x= J xi, ,xn| պատահական մեծության պարունակած Ի. ք. ընդունված է համարել H(x) = ո Spilogpi: H(xHl միշտ դրական է և i=l մեծանում է, երբ պատահական մեծության բաշխման համասեռությունը մեծանում է: Երկու հավասարահավանական ելք ունե– ցող պատահական մեծության պարունա– կած Ի. ք. ընդունված է որպես միավոր և կոչվում է բ ի տ: 8 բիտը կոչվում է բ ա յ տ: Ա. Պեարոսյան
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԼԵձՈՒ, ինֆորմացիոն համակարգերում օգտագործվող արհես– տական լեզու: Ի. լ–ով կարելի է գրառել փաստաթղթի բովանդակությունը (փաս– տագրական Ի. լ.) կամ արտաքին բնու– թագրերը՝ ինդեքսն ու ձեական սեղմ շա– րադրանքը (վավերագրական Ի. լ.): Ի. լ–ի օրինակ են ունիվերսալ տասանիշ դասա– կարգման միջազգային լեզուն, գրադարա– նային շիֆրերը, դեսկրիպտորային զա– նազան լեզուները: Այն հնարավորություն է ընձեռում միանշանակ գրառել փաս– տաթղթի իմաստը: Օգտագործվում է ին– ֆորմացիոն փնտրումն ավտոմատացնե– լու, փաստաթղթերի բովանդակություննե– րի համեմատման, մեքենայական թարգ– մանության համար:
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳ, զանազան բնույթի տեղեկություններ կուտակող, պա– հող, վերականգնող, փնտրող և հարցման դեպքում հաղորդող համակարգ: Ի. հ–երը բաժանվում են ձեռքի և մեքենայացված փնտրման համակարգերի: Մեքենայաց– ված փնտրումով Ի. հ–ում բոլոր գործողու– թյունները կարող են մեքենայացվել կամ ավտոմատացվել: Ավտոմատացված Ի. հ–երը հիմնականում լինում են փաստա– թղթային (փաստաթղթեր փնտրող) և վա– վերագրական) (պլանատնտեսական ին– ֆորմացիա մշակող): Ի. հ–ի տեխ. և ին– ֆորմացիոն ապահովման միջոցներն են՝ կապի սարքավորումները, ծակատող հաշ– վողական կոմպլեկտները, միկրոլուսա– նկարչական տեխնիկան, եզրային ծակո– տիներով քարտերը, էլեկտրոնային հաշ– վողական մեքենաները, համակարգի գոր– ծունեությունը ապահովող ծրագրերի հա– մալիրները, աղյուսակներ, բառարաններ են: Ի. հ. բնութագրվում է ընդունված ին– ֆորմացիոն լեզվով և տեղեկությունները, հարցումներն ու պատասխանները սովո– րականից ինֆորմացիոն լեզվի ավտոմատ թարգմանության եղանակով: Գրկ. CaMofijieHKO C.H., Chctcmm o6pa6oTKH HE^opMau;im, M., 1975.
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՄԵՔԵՆԱ, մեծ ծավալով ինֆորմացիա պահելու, մշակելու և փընւո– րելու պրոցեսների մեքենայացման և ավ– տոմատացման համար նախատեսված թվանշանային հաշվողական մեքենա: Ին– ֆորմացիա փնտրելու պրոցեսն արագաց– նելու համար Ի. մ. այն ավտոմատ դասա– կարգում և տեղավորում է հիշողության որոշակի տեղերում կամ նրան վերագրում հայտանիշներ: Ի. մ–ի տարբերիչ հատկա– նիշներն են. զանազան տիպերի մեծածա– վալ (մինչե 109 տառ կամ թվանշան) հի– շող սարքերը՝ առանձին կուտակիչների միջև տվյալների փոխանակման զարգա– ցած համակարգով, տվյալների մուտքի և ելքի սարքերի մեծ հավաքածուն, ինֆոր– մացիայի աղբյուրների և սպառիչների հետ ավտոմատ հեռակապը, փնտրման տրա– մաբանական գործողությունների ընդլայն– ված կազմը, ինֆորմացիայի տեսակավո– րումը և մշակումը, բազմածրագրային աշ– խատանքի հնարավորությունը, մաթ. ապա– հովումը, որը պարունակում է ինֆորմա– ցիոն–փնտրողական լեզուներ, դեսկրիպ– տորների բառարանները, ինֆորմացիան փնտրելու մշակելու դասակարգիչները և ծրագրերը: Գրկ. BejioHoroB Լ T., KotobP. ., ABTOMaTH3HpOBaHHhie HF^OpMaiJH OHHO–nOHC- KOBbie chctcmm, M., 1968.
ԻՆՖՐԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ (լատ. infra – ցածր, ենթա– և structura – կառուցվածք, դասավորություն), արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությանը սպասարկող տնտեսության ճյուղերի (խճուղիների, ջրանցքների, ջրամբարների, նավահանգիստների, կամուրջների, օդա– նավակայանների, պահեստների շինա– րարություն, էներգետիկ տնտեսություն, երկաթուղային էորանսպորտ, կապ, առող– ջապահություն ևն) կոմպլեքս: «Ի.» տեր– մինը ռազմ, բառապաշարից փոխառնվել է XX դ. 40-ական թթ.: Սովետական տնտե– սագիտության մեջ Ի. ստորաբաժանվում է արտադրական և ոչ արտադրական (սո– ցիալական) խմբերի: Առաջինում ընդգըրկ– վում են նյութական արտադրությանն ան– միջաբար սպասարկող Ի–ի ճյուղերը՝ եր– կաթուղիներն ու խճուղիները, ջրամա– տակարարումը, կոյուղին ևն, երկրորդում՝ արտադրական պրոցեսին միջնորդաբար կապված ճյուղերը՝ ընդհանուր և մասնա– գիտական կրթությունը, առողջապահու– թյունը ևն: Կապիտալիստական տնտեսության ին– ֆրակառուցվածքային ճյուղերին բնորոշ է երկակիությունը: Մի կողմից, առանց այդ ճյուղերի զարգացման իջնում է արդ. և գյուղատնտ. ձեռնարկությունների գոր– ծունեության արդյունավետությունը, մյուս կողմից՝ կապիտալ ներդրումներն Ի–ի ճյուղերում եկամտաբեր չեն, բայց ավե– լացնում են արդ. և գյուղատնտ. ձեռնար– կությունների շահույթները: Դրանով, ար– տադրության հանրայնացման պրոցեսով, ռազմ, նկատառումներով է պայմանավոր– ված կապիտալիստական երկրներից շա– տերում Ի–ի ճյուղերի ֆինանսավորման ու զարգացման ֆունկցիաների պետականա– ցումը: Ի., որպես սոցիալական պրոբլեմ, բնորոշ է միայն արտադրության կապիտա– լիստական եղանակին: Սոցիալիզմի ժա– մանակ պահպանվում է դրա միայն տեխ– նիկատնտեսական կողմը, որը լուծվում է գիտական պլանավորմամբ: ԻՆ ՖՐԱ ԿԱՐՄԻՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, լուսանկարների ստացումը ինֆրակարմիր ճառագայթներով: Այդ ճառագայթները մթնոլորտում բավական թույլ են ցրվում, ուստի հնարավոր է դառնում առարկանե– րի հստակ պատկերների ստացումը մեծ (40–50 կմ) հեռավորությունների վրա, նույն եղանակներով, ինչպես և սո– վորական լուսանկարչության դեպքում: Կարելի է ստանալ նաև լրիվ մթության մեջ գտնվող առարկաների պատկերները: Այդ– պիսի լուսանկարների ստացման եղա– նակներից ամենապարզը ինֆրակարմիր ճառագայթման նկատմամբ զգայուն լու– սանկարչական թիթեղի կամ ժապավենի վրա անմիջական լուսանկարման մեթոդն է: Ի. լ. լայն կիրառություն ունի բժշկու– թյան, բուսաբանության մեջ, աստղա– ֆիզիկայում: Այն անփոխարինելի է փաս– տաթղթերի, յուղանկարների, խունացած պատկերների ուսումնասիրության համար: Թ. Փափա զ յան
ԻՆՖՐԱԿԱՐՄԻՐ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐ, էլեկ– տրամագնիսական ճառագայթներ, որոնք զբաղեցնում են տեսանելի լույսի կարմիր մասի (ալիքի երկարությունը՝ ճ= 0,74 մկմ) և կարճալիք ռադիոճառագայթման (>.~