^1–2 մմ) միջև ընկած սպեկտրային տի– րույթը: Սպեկտրի ինֆրակարմիր տիրույ– թո պայմանականորեն բաժանում են մ ո– տ ի կ (0,74-ից մինչե 2,5 մկմ), միշին (2,5–50 մկմ) և հ և ռ ու (50–2000 մկմ) տիրույթների: Ի. ճ. հայտնաբերել է Վ. Հեր– չեւը Արեգակի սպեկտրն ուսումնասիրե– լիս (1800): Հերշելի հայտնագործած այդ անտեսանելի ճառագայթները ջերմային էֆեկտ էին առաջացնում: Հետագայում (1835) Ա. Ամպերն առաջ քաշեց այն ենթա– դրությունը, որ «ջերմային» (ինֆրակար– միր) և լուսային ճառագայթները միևնույն բնույթն ունեն, դրանք էլեկտրամագնի– սական ալիքներ են: Ի. ճ–ի աղբյուրները բազմազան են: Այդպիսի ճառագայթում տալիս են բոլոր ատոմները: Եթե ատոմ– ների հիմնական ռեզոնանսային անցում– ներից կարելի է ստանալ ուլտրամանուշա– կագույն և տեսանելի տիրույթի ճառա– գայթում, ապա երկրորդ և հաջորդ ռե– զոնանսային անցումներից որպես կա– նոն ստացվում է մոտիկ և հեռու ինֆրա– կարմիր տիրույթների ճառագայթում: Ի. ճ. ստացվում են նաև մոլեկուլներից: Մոլե– կուլային սպեկտրները կազմված են էլեկ– տրոնային, տատանողական և պտտական սպեկտրներից: էլեկտրոնային սպեկտրն ընկած է տեսանելի և մոտիկ ինֆրակար– միր տիրույթներում, տատանողական սպեկտրը՝ հիմնականում ինֆրակարմիր (2,5–50 մկմ), իսկ պտտական սպեկտրը՝ հեռու ինֆրակարմիր և ռադիոալիքային տիրույթներում: 1911-ին գերմանացի գիտ– նականներ Գ. Ռուբենսը և Օ. Բայերը Ի. ճ. հայտնաբերեցին սնդիկի գոլորշինե– րում (340 մկմ): Ի. ճ–ի հարուստ աղբյուր է Արեգակը, որի ճառագայթած էներգիայի մոտ կեսն ընկած է սպեկտրի ինֆրակար– միր տիրույթում: Ի. ճ–ի աղբյուր են նաև շիկացման լամպերը և, ընդհանրապես, բացարձակ զրոյից տարբեր ջերմաստի– ճան ունեցող բոլոր մարմինները: Մարմնի ջերմաստիճանի փոքրացմանը զուգընթաց ճառագայթման մաքսիմումը տեղաշարժ– վում է դեպի հեռու ինֆրակարմիր տի– րույթը: Նյութերի հեա ունեցած փոխազ– դեցության առանձնահատկությունների շնորհիվ Ի. ճ. ունեն կիրառության որո– շակի ոլորտ: Ի. ճ. կլանվում են ընտրողա– բար: Որոշ նյութեր (էբոնիտ, ֆիբր, կաշի) թափանցիկ են ինֆրակարմիր տիրույթում: Այս հատկությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել և չափել նյութերի բնութագրիչ որոշ պարամետրեր: Ի. ճ. համեմատաբար քիչ են ցրվում մթնոլոր– տում և առանց նկատելի կորուստների կարող են տարածվել մի քանի տասնյակ կմ: Ի. ճ–ի այդ հատկությունն օգտագործ– վում է աստղաֆիզիկական հետազոտու– թյուններում, լուսանկարչության բնագա– վառում (տես Ինֆրակարմիր չուսանկար– չութ յան): Ի. ճ–ի կիրառության ոլորտը սկզբունքորեն ընդլայնվեց և խորացավ արհեստական հզոր աղբյուրների՝ Լազեր– ների ստեղծումից հետո: Գրկ. JI e k օ h t 3K., HH(i)paKpacHoe H3- jiyqeHHe, nep. c 4>pamj., M., 1958; JX e p h- 6 e p e M., npaKTireecKHe npHMeHeHHH HHcfrpa- KpacHbix jiyqen, nep. ccbpaHijt, M.– JI., 1959; JleBHTHH H.B., OoTorpa<imH b HHtfrpa- KpacHbix jiyqax, M., 1961. Թ. Փափազյան.
ԻՆՖՐԱԿԱՐՄԻՐ ՏԵՒՆԻԿԱ, կիրառական ֆիզիկայի և տեխնիկայի բաժին, զբաղ– վում է ինֆրակարմիր ճառագայթների ֆիզիկական հատկությունների հիման վրա գործող սարքերի մշակման և դրանք գի– տական հետազոտություններում, արդյու– նաբերության մեջ, ռազմական գործում և այլ նպատակներով օգտագործելու հար– ցերով: Այդ սարքերից են ինֆրակարմիր ճառագայթման հայտնաբերման և չափ– ման, մթության մեջ դիտելու և լուսանկա– րելու, արկերի ու հրթիռների ինքնա– կողմնորոշման, գաղտնի ազդանշանման սարքերը: Ավելի լայն առումով Ի. տ–ի մեջ կարելի է դասել նաև ինֆրակարմիր ճառագայթների աղբյուրների, ընդունիչ– ների, ֆիլտրերի և այլ սարքերի մշակումն ու ստեղծումը:
ԻՆՖՐԱՅԱՅՆ (< լատ. infra – ավելի ցածր, տակ և ձայն), լսելի հաճախականու– թյունների տիրույթից ցածր հաճախակա– նություն ունեցող,ձայնայինին նման առաձ– գական տատանումներ: Ինֆրաձայնային տիրույթի վերին սահման են ընդունում 16–25 հց հաճախականությունը, իսկ ներ– քին սահմանն անորոշ է: Մեծ ամպլի– տուդների դեպքում Ի. ճնշման կամ ցավի զգացում է առաջացնում ականջում: Ին– ֆրաձայնային ալիքներ են պարունակում մթնոլորտի, անտառի և ծովի աղմուկը, դրանց աղբյուրը մթնոլորտի տուրբու– լենտությունն է և քամին (օրինակ, այսպես կոչված, «ծովի ձայնը»): Ինֆրաձայնային տատանումների աղբյուր են նաև ամպրո– պային պարպումները (որոտ), պայթյուն– ներն ու հրանոթային կրակոցները: Երկրա– կեղևում ինֆրաձայնային հաճախականու– թյան վիբրացիա և ցնցումներ են առաջա– նում ամենաբազմազան աղբյուրներից, այդ թվում պայթյուններից, փլուզումներից և տրանսպորտային գրգռիչներից (տես Սեյսմիկ աւիթներ): Ի–ի համար բնորոշ է թույլ կլանումը տարբեր միջավայրերում, որի հետևանքով ինֆրաձայնային ալիք– ները օդում, ջրում և երկրակեղևում կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա: Այդ երևույթը գործնականում կի– րառվում է հուժկու պայթյունների տեղը կամ գործող հրանոթի դիրքը որոշելու հա– մար: Ինֆրաձայնային ալիքների շնորհիվ հնարավոր է կանխագուշակել ց ու ն ա մ ի տարերային աղետը: Պայթյունների՝ մեծ թվով ինֆրաձայնային հաճախականու– թյուններ պարունակող ձայները կիրառ– վում են մթնոլորտի վերին շերտերի, ջրա– յին միջավայրի հատկությունների հետա– զոտման համար: Ի. ընդունում և չափում են հատուկ միկրոֆոններով, հիդրոֆոն– ներով, գեոֆոններով կամ վիբրոմետրե– րով:
ԻՆՖՈՒԶՈՐԻԱՆԵՐ (Infusoria), նախակեն– դանիների կատարելագործված դաս: Չա– փերը տատանվում են 12 միկրոնից մինչև 3 մմ: Մարմինը կազմված է ամուր թաղան– թից՝ կորտեքսից և դոնդողանման, հա– տիկավոր շերտից՝ էնդոպլազմայից: Շարժ– ման օրգանելները պրոտոպլազմային թար– թիչներն են, որոնց առջևից դեպի ետ թիա– վարումով Ի. լողում են: Ի. ունեն 2 տիպի կորիզ, պոլիպլոիդ մակրոնուկլեուս և դիպլոիդ միկրոնուկլեուս: Սեռական պրո– ցեսը կոնյուգացիայի ձևով է, միաձուլվում /. բազմաձև ստենտոր (Stentor polymorphus), 2. բալանտիդիա (Balantidium cole), 3.0per- cularea plicatiles են ոչ թե գամետները, այլ անհատները: Բազմանում են նաև անսեռ ճանապահով՝ լայնակի կիսվելով կամ բողբոջմամբ: Լինում են նստակյաց և ազատ լողացող ձևեր, գաղութներով և առանձին: Ի–ի մեծ մասը սնվում է մանր սնկերով, ջրիմուռ– ներով, բակտերիաներով, որոշները գի– շատիչ են: Սնունդը մարսվում է սննդա– ռական վակուոլներում, չմարսված մաս– նիկները դուրս են թափվում արտաթորման անցքից: Մեծամասնության մոտ առկա է բջջի օսմոտիկական ճնշումը կարգավորող մեկ կամ մի քանի վակուոլ: Ի–ի դասն ընդ– գրկում է մոտ 6000 տեսակ և բաժանվում Հ ո ղ ա թ ա Փ իկ (Paramecium cau- datum). 7. թար– թիչներ, 2. սննդա– ռական վակուոլ, 3. մակրոնուկ– լեուս, 4. միկրո– նուկլեուս, 5. բե– րանային անցք և կլան, 6. տրիխո– ցիստներ, 7. կծկը– վող վակուոլ է 5 ենթադասի: Ապրում են քաղցրահամ ջրերում, ծովերում, մտնում են պլանկ– տոնի և բենթոսի կազմում: Լինում են նաև խոնավ հողում, մամուռների մեջ: Հիմնա– կանում մակաբույծներ են, կան նաև խիստ մասնագիտացված մակաբույծ տեսակներ: ԻՇԱԻ՚ԱՈ՚ԱՆՉ (Gryllotalpa gryllotalpa), ա ր շ ու կ, ուղղաթևերի կարգի միջատ: Երկարությունը՝ 35–50 մմ, առջևի զույգ ոտքերը՝ փորող տիպի, ատամնավոր,խիստ խեցեվորված: Ապրում է օրգ. նյութերով