սահմաններում զանազան ժամանակնե– րում գոյություն ունեցած հայկ. և օտար Ի–ները կոչվել են իշխող ավատական տան (Արշակունյաց թագավորություն, Ռուբին– յանների Ի., էյուբյանների ամիրայու– թյուն), տվյալ երկրամասի (Գուգարքի բդեշխություն, Խաչենի Ի.), Ի–յան կենտ– րոնի (Լամբրոնի Ի., Երեանի խանու– թյուն), երբեմն էլ՝ ընդհանուր երկրի (Հայաստանի Հանրապետություն են) անուններով: Սովետական Ի–յան հաստատումով 1920-ից Հայաստանում վերջ դրվեց նախ– կին՝ դասակարգային Ի–ներին: Ջ. Հարությունյան
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄ», ուսմունք պետական մարմինների կազմա– կերպման մասին: Առաշ է քաշել բուրժուա– զիան՝ բացարձակ միապետության դեմ մղվող պայքարում: «Ի. բ.»-ման ուսմունքը զարգացրել է Շ. Մոնտեսքյոն: Ըստ «Ի. բ.»-ման պետությունը ոչ թե ամբողջական հաստատություն է, այլ օրենսդրական, գործադիր և դատական ֆունկցիաները միմյանցից անկախ իրականացնող մար– մինների միություն: Աբսոլյուտիզմի ե թագավորական կամայականությունների դեմ բուրժուազիայի պայքարում «Ի. բ.»-ման ուսմունքը պատմականորեն առա– ջադիմական նշանակություն է ունեցել, մի շարք երկրներում օգտագործվել է բուր– ժուազիայի և միապետության փոխզիջու– մը հիմնավորելու համար: Ինչպես նշում են Կ. Մարքսն ու Ֆ. էնգելսը, «… այն երկրում, որտեղ տվյալ ժամանակ տիրա– պետության համար պայքարում են թագա– վորական իշխանությունը, արիստոկրա– տիան և բուրժուազիան, որտեղ հետնա– բար, տիրապետությունը բաժանված է, այնտեղ տիրապետող միտքն է հանդիսա– նում իշխանության բաժանման ուսմուն– քը…» (Ընտիր երկ., հ. 1, 1972, էջ 51): ԱՄՆ–ում գործող սահմանադրությունը մշակելիս «Ի. բ.»-ման սկզբունքը օգտա– գործվել է պրեզիդենտական ուժեղ իշ– խանություն ստեղծելու նպատակով: Սա– կայն քաղ. իշխանությունը զավթելուց հե– տո բուրժուազիան «Ի. բ.»-ման սկզբուն– քը կիրառել է անհետևողականորեն: Այդ սկզբունքից հրաժարվելու օրինակ է կա– պիտալիստական երկրներում պառլամեն– տի ակտերի նկատմամբ պրեզիդենտի վետոյի, սահմանադրական օրենքների նը– կատմամբ դատական հսկողության իրա– վունքը:
ԻՇՒՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Բասեն գավառում: Ղ. Ինճիճյանի կարծիքով գյուղը հնում կոչ– վել է Իշխան: 1909-ին ուներ 110 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ և ար– հեստներով: Շրջակայքում գտնվող քա– ղաքավանի կիսավեր մնացորդները, եկե– ղեցու ավերակները և կիսակործան զան– գակատունը վկայում են, որ հին ժամա– նակներում եղել է ավելի բարգավաճ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: ԻՇՈՑ, գավառ Մեծ Հայքի Մոկք նահան– գում, Վանա լճից հարավ: VII դ. «Աշխար– հացոյց»-ում հիշատակվում է որպես Մոկք նահանգի երրորդ գավառ: Ուներ մոա 300 կմ2 տարածություն: Հս–ից սահմանա– կից էր Իշայր, արմ–ից՝ Աղձնիք, Երխեթք, Կեթիկ, հվ–ից՝ Միջա, արլ–ից՝ Արքայից գավառներին համապատասխանում է այժ– մյան Սպարկերտի գավառին: Հայաս– տանի 387-ի և 591-ի բաժանումների ժա– մանակ մնաց Հայաստանի մարզպանու– թյան կազմում: VII դ. տիրել են արաբ– ները, X դ. սկզբներին, երբ կազմվեց Վաս– պուրականի Արծրունիների ֆեոդալական թագավորությունը, Ի. մտավ նրա կազմի մեջ: Այնուհետև գավառին տիրել են թուրք– սելջուկները (XI դ.), մոնղոլները (XIII դ.), Ակ–Կոյունլու, Կարա–Կոյունլու թուրք, ցե– ղերը, իսկ 1555-ին՝ օսմանյան թուրքերը: 1915-ին գրավել են ռուս, զորքերը, իսկ 1918-ի սկզբին նորից նվաճել են թուրքե– րը: Ի–ի հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915-ի Մեծ եղեռնի ժա– մանակ:
ԻՇՏԱՐ, բաբելա–ասորեստանյան սիրո և պտղաբերության աստվածուհին: Համա– պատասխանել է շումերական Ինաննա դիցուհուն: Մարմնավորել է Վեներա մո– յորակը: Ի–ին վերագրվել են նաև պետ. իշխանության և պատերազմի հովանավո– րուհու հատկանիշներ: Պատկերվել է կնոջ կերպարանքով՝ ցուլի մեջքին կանգնած, ձեռքերում նետ ու աղեղ բռնած: Հնագույն առասպելներում ներկայացվել է իր սի– րած այրերին կործանող, արյունարբու և հեշտաբարո աստվածուհի, իսկ հետագա– յում՝ Թամմուզ աստծո հավատարիմ կին:
ԻՇՓՈՒԻՆԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), Ուրարտուի թագավոր մ. թ. ա. մոտ 824– 810-ին: ժամանակակից է Ասորեստանի Շամշիադադ թագավորին և հիշատակվում է նրա տարեգրության մեջ (Ուշպինա անու– նով)՝ մ. թ. ա. մոտ 824-ին: Հաջորդել է հորը՝ Սարդարի Ա թագավորին: Գահա– կալել է տարեց հասակում (երբ ուներ երիտասարդ որդի և թոռ): Սկզբում իշխել է միահեծան, այնուհետև որդու՝ Մինուայի գահակցությամբ: Ի–ի անունով պահպան– ված սեպաձև արձանագրությունները պատմում են նրա հաղթական արշավանք– ների, թագավորության սահմանների ըն– դարձակման ու ամրապնդման մասին: Ի–ի, ինչպես և Մինուայի հետ համատեղ թողած որոշ արձանագրություններ, վերա– բերում են Արարատյան դաշտում, Տուշ– պայի (Վան), Մանազկերտի և այլ շրջան– ներում կատարած շինարարական ձեռ– նարկումներին (բերդաքաղաքներ, պա– լատներ, ամառանոցներ, այգիներ, ոռո– գիչ առուներ ևն): Ի. կրել է «Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաի– րի, Սուրա, Բիայնա երկրների արքա» տիտղոսները: Կյանքի վերջին աարինե– րին արքայական գահը հանձնելով Մի– նուային՝ նվիրվել է քրմապետական գոր– ծունեության: Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին պահպանված արձանագրությունը ներկայացնում է Ի–ի կազմած հաշտից ցու– ցակը՝ Խալդի աստծո գլխավորությամբ ավագ ու կրտսեր աստվածությունների դի– ցակարգությունը (նվիրապետությունը): Գրկ. Ղափանցյան Գ., Ուրարտուի պատմությունը, Ե., 1940, էջ 143 – 152: II h օ - TpOBCKHH B.B., BaHCKOe n;apCTBO (Ypap- Ty), M., 1959. Մ. Կատվաւյան
ԻՈԱՆԻՍՅԱՆ (Իոաննիսյանի) Բագ– րաա Կոնստանտինի (ծն. 3.4.1921, Երե– վան), հայ սովետական կոնստրուկտոր: Տեխ. գիտ. դ–ր (1973): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1977): Սովորել է Լենինգրադի ճշգրիտ օպտիկա–մեխանի– կական ինստ–ում: 1938-ից աշխատել է Լենինգրադի օպտիկա–մեխանիկական գործարանում: 1956-ից Լենինգրադի օպ– տիկա–մեխանիկական միավորման գլխա– վոր կոնստրուկտորն է: Զբաղվում է աստ– ղագիտական գործիքների ու սարքերի նախագծման և տեղադրման հարցերով: Ի–ի ղեկավարությամբ պատրաստվել և տեղադրվել են Ալմա–Աթայի 60 սմ, Աբաս– թումանի 70 սմ, Ղրիմի 2,6 մ, Զելենչուկի 6 մ, Բյուրականի 2,6 մ հայելու տրամա– գծով աստղադիտակները: Արժանացել է լենինյան մրցանակի (1957): Պարգևատըր– վել է Լենինի 2 շքանշանով:
ԻՈԱՆՆԻՍՅԱՆ (Հովհաննիսյան) Հովհաննես Հայրապետի (1881, Շուշի – 28.7.1938, Բաքու), հայ սովետական դի– րիժոր: Ադրբ. ՍՍՀ արվեստի վաստ. գոր– ծիչ (1938): 1900-ին ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը, 1910-ին՝ Նովորոսիյս– կի համալսարանի բժշկ. ֆակուլտետը: Հայրենի քաղաքում զբաղվել է բժշկու– թյամբ և երաժշտությամբ, եղել է զինվո– րական նվագախմբի կապելմայստեր: 1920-ին տեղափոխվել է Բաքու, կազմա– կերպել 65 հոգուց բաղկացած ժող. գոր– ծիքների առաջին ադրբեջանական պետա– կան նվագախումբը, համերգներով հան– դես եկել Անդրկովկասում և Ռուսասաա– նում, մասնակցել Մոսկվայում կայացած ադրբ. արվեստի տասնօրյակին (1938): Աղրբեջանում կազմակերպել է ժող. գոր– ծիքների կանանց առաջին նվագախմբե– րը (1925, 1927, 1932):
ԻՈԳԱՆՍՈՆ Բորիս Վլադիմիրովիչ [13 (25).7.1893, Մոսկվա – 25.2.1973, Մոսկվա], սովետական նկարիչ: ՍՍՀՄ ժող. նկարիչ (1943), ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947, 1953–58-ին՝ վիցե–պրեզիդենտ, 1958– 1962-ին՝ պրեզիդենտ): ՍՍՀՄ նկարիչների միության վարչության առաջին քարտու– ղար (1965–68): Սոցիալիստական աշխա– տանքի հերոս (1968): ՍՄԿԿ անդամ 1943-ից: 1912–18-ին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: Բ. Վ. Ի ո գ ա ն ս ո ն. «Ուրալի հին գործա– րանում»- (1937, Տրետյակովյան պատկերա– սրահ, Մոսկվա)