Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ամրապնդելով Հայոց եկեղեցու և Աղվանից կաթողիկոսության միասնությունը: Հե– տագայում Ի. ամուսնացավ վրաց իշխան Գուրգենի քույր Դինարի հետ ե, տեղի տալով նրա հորդորներին, Հերեթ–Կամ– բեճանի հայությանը դավանափոխ արեց՝ դարձնելով քաղկեդոնականության: Գրկ. Ու լ ու բ ա բ յ ա ն Բ., Խաչենի իշխա– նությունը X–XVI դարերում, Ե., 1975: Բ. Ուչոնբաբյան

ԻՇԽԱՆԱՁՈՐ, Իշխանձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիանք գավառում: 1909-ին ուներ մոտ 100 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գործուն մասնակցություն են ցույց տվել Սասունի ինքնապաշտպանական կռիվներին: Սասունի հայերին զսպելու համար Ի–ում կառուցված էր թուրք, զորանոց, որտեղ մշտապես մնում էին թուրք զինվորներ: Ի–ի հայերը բռնությամբ տեղահանվել են թուրք ջարդարարների ձեռքով 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է տարագրության ճանապարհին:


ԻՇԽԱՆԱՍԱՐ, լեռնազանգված Մյունիքի հրաբխային բարձրավանդակում, Հայկա– կան և Ադրբեջանական ՄՍՀ–ների սահ– մանում: Բարձրությունը 3552 մ է: Վերին նեոգենի հրաբխային գոյացում է՝ կազմ– ված հիմնականում դացիտային, անդե– զիտա–դացիտային լավաներից: Հս–ում է գտնվում Փոքր Իշխանասարը (3456 մ): Հս–արմ–ում Ի. 2500–2700 մ բարձրության թամքոցով ձգվում է դեպի Ծղուկի լեռնա– զանգվածը: Գագաթնային մասում կա խառ– նարան: Արլ. և արմ. լանջերը զառիթափ են՝ մասնատված հովիտներով: Արլ. լան– ջին, սառցադաշտային ծագման տաշտա– կաձև հովտում է գտնվում Սև լիճը: Ի–ում տիրապետում են սառնամանիքային հող– մահարումը և ռելիեֆի սառցադաշտային ձեերը:


ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆ, գործակալություն միջ– նադարյան Հայաստանում: Արաբ, տիրա– պետության շրջանում Ի. ի. Արմինիայի ոստիկանի տեղակալն էր, որին ենթակա էին Հայոց, Վրաց և Աղվանից իշխանները: Հսկում էր հարկահավաքմանը և շինարա– րական աշխատանքներին, հետեում այրու– ձիի մշտական պատրաստականությանը: Բագրատունյաց թագավորության ժամա– նակ թագավորից հետո կարևորագույն դեմքն էր (սպարապետի հետ) պետության մեջ: Համապատասխանում էր Արշակուն– յաց ժամանակաշրջանի հազարապետին: X դ. բյու զանդական արքունիքը «Իշխա– նաց իշխան Հայոց մեծաց» էր կոչում Հա– յաստանի Բագրատունի թագավորներին: Զաքարյանների օրոք Ի. ի. հիմնականում տիտղոս էր: Այդպես էին կոչվում մեծ իշ– խանները (Օրբելյան, Պռոշյան են): Կի– լիկյան հայկական պետության իշխանա– կան (1080–1198) շրջանում Ի. ի. երկրի տիրակալն էր, թագավորության (1198– 1375) ժամանակ՝ պետության երկրորդ դեմքը (սպարապետի հետ), որին ենթակա էին գավառապետներն ու պարոն իշխան– ները: Իրավունք ուներ նախագահելու արքունի ատյանին և դատելու իշխաննե– րին: Ուշ միջնադարում Ի. ի. լոկ տիտ– ղոս էր: Ա. Տեր–Ղևոնդյան


ԻՇԽԱՆԻ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Սվազի (Սեբաստիա) վիլայեթում, համանուն քաղաքից 12 կմ հարավ: XX դ. սկզբին ուներ մոտ 60 տուն հայ բնակիչ: Գյուղում կային եկեղեցի (Ս. Նիկողոս) և Բագրատունյան անունով վարժարան: Բնա– կիչները . բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին:


ԻՇԽԱՆԻ ԳՈՄ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Վանի վիլայեթի Հայոց ձոր գավառում: 1909-ին ուներ (52 ընտանիք) հայ բնակիչ: Գյուղում կային եկեղեցի և վարժարան, շրջակայքում՝ վանքի (Ս. Աստ– վածածին) և եկեղեցիների ավերակներ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է:


ԻՇԽԱՆՅԱՆ Բախշի [1879, գ. 1սանձք (այ– ժըմ՝ ԼՂԻՄ Ստեփանակերտի շրջանում)– 26.8.1921], հասարակական–քաղաքական գործիչ: Ավարտել է Լայպցիգի Առևտրա– կան ինստ–ը (1905): Ուսանողական տա– րիներին ազատվելով դաշնակցության ազ– դեցությունից՝ Ի. 1903-ի հոկտեմբերին Բաքվում մասնակցել է Հայ սոցիալ–դեմո– կրատական բանվորական կազմակերպու– թյան (սպեցիֆիկներ) հիմնադրմանը: Թարգմանել և 1904-ին ժնեում հրատարա– կել է Կ. Մարքսի «Վարձու աշխատանք և կապիտալ»-ը: 1906-ին խմբագրել է «սպեցիֆիկների» օրգան «Կյանք» թերթը: Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափո– խության հաղթանակից հետո բռնել է հա– կահեղափոխական դիրք: 1918-ի մայիսին Հայաստանի դաշնակցական կառավարու– թյան մեջ ստանձնել է հանրապետության վիճակագրական բաժնի տեսչության պետի պաշտոնը: 1921-ին Ի. անցել է Իրան: Ի. հանդես է եկել մարքսիզմի անունից: Իրականում Ի. հայ սոցիալ–դեմոկրատա– կան կազմակերպության աջ թևի ղեկա– վարն էր և պաշտպանում էր բունդական սկզբունքներ, գտնում, որ հայ պրոլե– տարիատը պետք է ունենա իր առանձին կուսակցությունը: Ի–ի հայացքները քննա– դատել է Ա. Մյասնիկյանը: Վ. Գրիգորյան


ԻՇԽԱՆՅԱՆ Ռաֆայել Ավետիսի (ծն. 9.3. 1922, Երևան), լեզվաբան, բանասեր–մա– տենագետ: Բանասիրական գիտություն– ների դոկտոր (1976), պրոֆեսոր (1978): Ավարտել է Երեանի համալսարանի բա– նասիրական ֆակուլտետը (1949), Մոսկ– վայի գրադարանային ինստ–ը (1954): Երևանի պետ. համալսարանի դասախոս (1963-ից): Գրել է «Մակբայները ժամանա– կակից հայերենում» (1948) ուսումնասի– րությունը, որտեղ եղանակավորող բա– ռերն ու մասնիկները դիտում է մակբա– յից անկախ խոսքի մասեր: 1964-ին լույս են տեսել Ի–ի «Բակունցի լեզվական ար– վեստը», 1972-ին՝ «Արդի հայերենի հո– լովումը և խոնարհումը», 1974-ին՝ «Բա– կունցի կյանքն ու արվեստը» մենագրու– թյունները: «Հայ գրքի պատմության» առաջին հատորը (1977) հայ տպագրու– թյան 1512–1680-ական թթ. քննական վերլուծությունն է. փաստական հարուստ նյութի հիման վրա ներկայացված է հայ տպագրության հիմնադիր Հակոբ Մեղա– պարտի, ինչպես նաե՝ Աբգար Թոխաթե– ցու, Հովհաննես Տերզնցու և այլոց դերը հայ մշակույթի զարգացման գործում: Ի–ի մատենագիտական երկերից է V–XX դդ. ընդգրկող եռահատոր «Հայ մատենա– գիտության պատմություն»-ը (1964–68): Երկ. Արևելահայ բանաստեղծության լեզվի պատմություն, Ե., 1978:


ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, հեղինակություն, ի– րավա–վարչական կամ քաղաքական միա– վոր: Որպես հեղինակություն առաջանա– լով մարդկային հասարակության արշա– լույսին՝ հասարակական արտադրությու– նը կազմակերպելու նպատակով ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավար ել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերու– թյունները: Անընդհատ զարգացել ու շա– րունակում է կատարելագործվել: Մինչև դասակարգերի ու պետության առաջա– ցումը կրել է հասարակական բնույթ՝ չու– նենալով հասարակությունից վեր կանգ– նած մարմիններ: Ի. ներկայացրել են տոհմա՜ցեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները (տես Իշխան): Դասակար– գերի ծագումը, քայքայելով տոհմա՜ցե– ղային արյունակցական կապերը, առաջ– նորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակու– թյան Ի–յամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ըն– դունել դասակարգային բնույթ և աստի– ճանաբար դարձել ժառանգական: ժա– ռանգականությունը սակայն վերացվել է կապիտալիստական հասարակությունում, որում բուրժուազիան հաստատել է իր տիրապետությունը: Դասակարգային հա– սարակարգերում Ի–ները հանդես են եկել տարբեր ձևերով ու անվանումներով (Ի., դքսություն, հերցոգություն, թագավորու– թյուն, խանություն, կայսրություն, հան– րապետություն ևն) և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով՝ միշտ արտահայտելով իշ– խող խավերի շահերը: Մինչդեռ, սոցիա– լիստական հասարակարգում, որտեղ վե– րացվել են դասակարգերը, Ի. համաժո– ղովրդական է և ժող. լայն զանգվածների շահերի արտահայտիչը (տես Սովետական իշխանություն, Սոցիաչիստական պետու– թյուն): Հայկական լեռնաշխարհում, դասակար– գային հասարակություններում, տեղա– կան կամ համապետական ընդգրկումնե– րով Ի–ներ (Միտաննի, Հայասա, Իշուվա, Ալշի, Ուրարտու ևն) կազմավորվել են հնագույն ժամանակներից (սկսած մ. թ. ա. XVI դարից) և տարբեր դարաշրջաններում գոյատևել զանազան տարատեսակներով ու անվանումներով (Ի., թագավորություն, սատրապություն, տանուտիրություն, բդեշխություն, նախարարություն, մարզ– պանություն, ամիրայություն, կյուրապա– ղատություն, մեչիքություն, հանրապե– տություն են): Հայ իրականությունում Ի–ներ էին բոլոր ավատական տները, որոնք թեպետ ունեին տարբեր տարածք– ներ ու ռազմա՜քաղաքական հզորություն, սակայն իրենց տիրույթներում ունեցած իրավազորությամբ հավասար էին մի– մյանց (տես Գահնամակ, Զորանամակ, Նախարարական իրավունք): Հայաստա– նում և Կիլիկյան հայկական պետության