Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1962-ից՝ «HcicyccTBO CTpaH h HapoflOB MHpa> հանրագիւոարանի գլխ. խմբագիր: 1920-ական թթ. ստեղծագործություննե– րում պատկերել է սովետական երկրի առօրյան («Սովետական դատարան», 1928, Տրետյակովյան պատկերասրահ): 1930-ական թթ. ստեղծել է պատմա–հե– ղափոխաեան թեմայով նկարներ («Կոմու– նիստների հարցաքննումր», 1933, «ուրա– լի հին գործարանում», 1937, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941, երկուսն էլ՝ Տրետյակով– յան պատկերասրահում): 1950-ին համա– հեղինակների հետ նկարել է «Վ. Ի. Լենինի ելույթը կոմերիտմիության 3-րդ համագու– մարում» (Տրետյակովյան պատկերասրահ, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951): Նրա մոտ ուսանել են նկարիչներ Ա. Պապյանը, Մ. Ավետիսյանը, Ք. Վարդանյանը, Հ. Մի– նասյանը և ուրիշներ:

ԻՈՆԱԿԱՆ ԿԱՊ տես Քիմիական կապ:

ԻՈՆԱԿԱՆ ՇԱՌԱՎԻՂ, իոնական միացու– թյուններում իոնների չափերը և միջատո– մական հեռավորությունը բնորոշող պայ– մանական մեծություն: Ի. շ–ի արժեքը օրի– նաչափորեն կախված է պարբերական հա– մակարգում տարրի գրաված տեղից: «Ի. շ.» հասկացությունը հիմնված է ադիտի– վության սկզբունքի վրա, այսինքն այն ենթադրության, որ իոնների չափերը կախ– ված չեն մոլեկուլների և բյուրեղների բա– ղադրությունից: Դրա համար էլ Ի. շ–ների համակարգը կազմելու համար բավական է իմանալ գոնե մեկ իոնի չափը: Փորձով հնարավոր է ստանալ միայն կապի երկա– րությունը, իսկ Ի. շ–ի մեծությունը որո– շելու համար միջատոմական հեռավորու– թյունը բաժանում են առանձին իոնին համապատասխան մասերի, որի ժամա– նակ անխուսափելի են ենթադրություննե– րը:

ԻՈՆԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ, իոնների միջե ընթացող ռեակցիաներ: Ի. ռ. ընդունված է ԳՐել լրիվ իոնական տեսքով, որն ավելի ամբողջովին է արտահայտում պրոցեսի Հություււը: £}ա. ռեակցիայի հավասարու– թյան աջ ու ձախ մասերում նույնանուն իոնների կրճատումից ստացվում են կըր– ճատ իոնական հավասարումները: Ըստ բնույթի Ի. ռ. կարող են լինել փոխանա– կային, օքսիդա–վերականգնման, չեզոքաց– ման են: Ի. ռ–ի մեծ մասը ընթանում է ար– տաքին փոփոխությամբ, օրինակ, նստված– քի գոյացում (կամ լուծում), լուծույթի գու– նափոխություն, գազի անջատում:

ԻՈՆԱԿԱՆ ՈՒԺ, լուծույթում իոնների ըս– տեղծած էլեկտրական դաշտի լարվածու– թյան չափ: Ի. ու. արտահայտվում է՝ I = բանաձեով, որտեղ Zi-ն տվյալ i տեսակի իոնների լիցքն է, ա–ը՝ նրանց մոլյալությունը լուծույթում (այ– սինքն՝ գրամ–իոնների թիվը 1 կգ լուծի– չում): Շատ նոսրացրած լուծույթներում էլեկտրոլիտների մի քանի հատկություն– ներ ե, մասնավորապես, լուծույթում տվյալ ուժեղ էլեկտրոլիտի ակտիվության գոր– ծակիցը կախված են Ի. ու–ից:

ԻՈՆԱՑԻՆ ԷՄԻՍԻԱ, պինդ մարմնի կամ հեղուկի մակերեույթից իոնների առաքու– մը վակուում կամ գազային միջավայր: Նյութի մակերեույթից պոկվելու համար իոնին անհրաժեշտ էներգիան կարող է հա– ղորդվել տաքացնելիս (չերմաիոնային էմիսիա), ինչպես նաև այլ իոնների փնջով (ի ո ն–ի ոնային էմիսիա, որի ին– տենսիվությունը կախված է նյութի տե– սակից, ջերմաստիճանից, իոնների կինե– տիկ էներգիայից են), էլեկտրոններով (է լ և կ տ ր ո ն–ի ոնային էմիսիա, որը տեղի է ունենում հարվածող էլեկտրոն– ների կինետիկ էներգիայի մի մասի հաշ– վին) կամ ֆոտոններով (ֆոտոդեսոր– բ ու մ, որը տեղի է ունենում, երբ ֆոտոն– ների կլանման հետեանքով նյութի մոլե– կուլները տրոհվում են իոնների կամ ատոմներն ու մոլեկուլները իոնացվում են, և առաջացած իոնների մի մասը պոկ– վում է նյութի մակերեույթից) նյութը ռըմ– բակոծելու միջոցով:

ԻՈՆԱՑԻՆ ՍԱՐՔԵՐ, գազապարպ– ման սարքեր, էչեկարավակուումա– յին սարքեր, որոնց աշխատանքը հիմնը– ված է գազերում (իներտ գազեր, ջրածին) կամ մետաղի գոլորշիներում էլեկտրական պարպման տարբեր տեսակների օգտա– գործման վրա: Պարզագույն սարքը իներտ գազով կամ սնդիկի գոլորշիներով լցված դիոդն է: Ի. ս–ի հատկությունները բնու– թագրվում են գազային միջավայրի հետ էլեկտրոնների հոսքի փոխազդեցությամբ և էլեկտրոդների միջե եղած էլեկտրական դաշտով: Կաթոդից դեպի անոդը շարժվե– լիս էլեկտրոնները բախվում են գազի ատոմներին ու մոլեկուլներին և իոնաց– նում դրանք, սարքի էլեկտրոդների միջե ընկած տարածությունում առաջանում են էլեկտրոններ և դրական լիցք ունեցող իոններ: Ի. ս–ում էլեկտրոդների պոտեն– ցիալների ոչ մեծ տարբերության դեպքում կարելի է մեծ (էլեկտրավակուումային սարքերի այլ տեսակների համար անհա– սանելի) հոսանքներ ստանալ՝ դրական իոններով էլեկտրոնների տարածական լիցքը չեզոքացնելու շնորհիվ: Ի. ս–ում պարպման առաջացման պահը կառավա– րելու համար կիրառում են լրացուցիչ էլեկտրոդներ (ցանցեր, օժանդակ անոդ– ներ են): Ըստ էլեկտրական պարպման տեսակի տարբերում են մարմրող (ազ– դանշանային կամ ինդիկատորային լամպ, սաարիփարոն, սառը կաթոդով աիրա– արոն, դեկաարոն, թվանշանային ինդիկա– տորային լամպ են), աղեղային (գազա– արոն, տիրատրոն, կլիպերային սարքեր, տասիտրոն են), կայծային (պարպման այս տեսակի առանձնահատկություններն օգտագործվում են կառավարվող և չկա– ռավարվող կայծային պարպիչներում՝ տրիգատրոններում), պսակաձե (ստաբի– լիտրոն են) պարպման Ի. ս., իսկ ըստ կի– րառվող կաթոդի տեսակի՝ սառը և տա– քացվող կաթոդով Ի. ս.: Ի. ս–ի առանձին խումբ են կազմում ւույսի գազապարպման աղբյուրները, որոնց մեծ մասը բարձր ճնշման տակ (մի քանի հարյուր կն/մ2) աշխատող աղեղային պարպման սարքեր են, ճառագայթման մեծ ինտենսիվության լամպերը, ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթում տվող էրիթեմային լամպը, գազային լազերները (հիմնականում մո– լեկուլային) են: Հայտնի է նաև Ի. ս–ի մի ուրիշ խումբ (ֆազափոխակերպիչներք պարպիչներ են), դրանց աշխատանքը հիմնված է գերբարձր հաճախականու– թյան դաշտի և գազի իոնացված տիրույթի փոխազդեցության վրա: Ի. ս. կիրառվում են իմպուլսային տեխնիկայում (տիրա– տրոն), լարումների ցուցանշման (ազդա– նշանային նեոնային լամպ) և կայունաց– ման (ստաբիլիտրոն) համար, հզոր ուղ– ղիչներում (սնդիկային ուղղիչ, իգնիտրոն), էլեկտրական շղթաների կոմուտացման, էլեկտրական էներգիան լուսայինի փոխա– կերպելու (գազապարպման աղբյուրներ) համար: Գրկ. KanijOB H. A., SjieKTpiraecKHe HBjreHHH b ra3ax h BaicyyMe, 2 H3fl. M.–JI., 1950; BjiacoB B. Փ., SjieKTpoHHMe h HOHHbie npndopM, 3 nepepad. h flon., M., 1960.

ԻՈՆԱՑՄԱՆ Ւ»ՑԻԿ, տես Դեաեկաորներ աարրական մասնիկների;

ԻՈՆԱՑՄԱՆ ԿԱԼՈՐԻՄԵՏՐ, տիեզերական ճառագայթման մասնիկների էներգիայի (1011–1014 էվ տիրույթի) որոշման սարք: Բարձր էներգիայի տիեզերական մասնիկ– ները Ի. կ–ի նյութի հետ փոխազդելիս, միջուկային ռեակցիաների հետեանքով ծնում են մեծ թվով երկրորդային մասնիկ– ներ կամ ֆոտոններ, որոնք իրենց հերթին նոր մասնիկներ են առաջացնում: Արդյուն– քում ստեղծվում է լիցքավորված մասնիկ– ների հեղեղ, որն իոնացնում է նյութի ատոմները (տես Իոնացում) և կորցնում իր էներգիան: Եթե կլանող նյութի հաստու– թյունը բավական մեծ է, և լիցքավորված մասնիկների հեղեղն ամբողջությամբ մը– նում է նյութում, ապա ստեղծված իոնների թիվը համեմատական է առաջնային մաս– նիկի էներգիային: Լրիվ իոնացումը չա– փելու համար Ի. կ–ի արգելակող ամբողջ նյութը բաժանում են սի քանի սմ հաստու– թյամբ շերտերի, որոնց միջե տեղադրում են իոնացման խցիկները: Ի. կ–ում իբրե դետեկտոր կարելի է օգտագոր– ծել իմպուլսային իոնացման խցիկը, հա– մեմատական հաշվիչը, կայծային խցիկը, չերենկովյան հաշվիչը, սցինտիլյացիոն հաշվիչը (տես Դեաեկաորներ աարրական մասնիկների): Նուկլոնների ու միջուկ– ների փոխազդեցության բնույթի առավել արդյունավետ ուսումնասիրման նպատա– կով ժամանակակից Ի. կ–երը, որոնք ունեն մի քանի տասնյակ մ2 կարգի մակերես, զուգակցվում են հետագծային դետեկտոր– ների (Վիլսոնի խցիկ, միջուկային էմուլ– սիա են) հետ: Հայաստանում, Արագած լեռան վրա կառուցվել (1964) և գործում է 10 մ2 մակերեսով և 70 տ զանգվածով կա– լորիմետր: է. Մամիջանյան

ԻՈՆԱՑՄԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ, էլեկտրոնը ատոմից պոկելու համար անհրաժեշտ էներգիայի և էլեկտրոնի լիցքի հարաբե– րությունը: Ի. պ. ատոմի իոնացման էներ– գիայի չափն է: Տարբերում են իոնացման առաջին, երկրորդ և այլ պոտենցիալներ: Իոնացման առաջին պոտենցիալը հիմնա– կան վիճակում գտնվող չեզոք ատոմի ու միապատիկ լիցքավորված իոնի հիմնա– կան վիճակի էներգիաների տարբերու– թյան և էլեկտրոնի լիցքի հարաբերությունն է: Միապատիկ լիցքավորված իոնի Ի. պ. անվանում են իոնացման երկրորդ պոտեն– ցիալ: Ի. պ. քափում են t/–ով: Հիմնական վիճակում գտնվող չեզոք ատոմից էլեկ– տրոնի (առավել թույլ կապված) հեռաց–