Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պետ: ՍՍՀՄ ժող. ճարա. (1970): ՍՄԿԿ անդամ 1926-ից: Հռոմում ավարտել է Գեղեցիկ արվեստների բարձրագույն ինստ–ը (1916) U ինժեներական դպրոցը (1919): Եղել է Իտալիայի կոմկուսի անդամ (1921–24): 1924-ից աշխատում է ՍՍՀՄ–ում: Հեղինակ է Մոսկվայում կա– ռուցված խոշոր բնակելի զանգվածների, բուհերի համալիրների, հասարակական շենքերի, համաշխարհային ցուցահանդես– ներում ՍՍՀՄ տաղավարների (Փարիզում՝ 1937, քանդ. Վ. Ի. Մուխինա, Գրան պրի, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941, և Նյու Չոր– քում՝ 1939, Կ. Ս. Հալաբյանի U քանդ, վ. Ա. Անդրեեի հետ): Մասնակցել ԷՄոսկ– վայում Սովետների պալատի նախագըծ– մանը (մրցույթ 1931, Բարձրագույն մրցա– նակ, մրցույթ 1958):

ԻՈՖՖԵ Աբրամ Ֆեոդորովիչ [17(29).10. 1880, ք. Ռոմնի (Պոլտավայի նահան– գում)–14.10.1960, Լենինգրադ], սովետա– կան ֆիզիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1920): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1955): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Ավարտել է Պետերբուրգի տեխնոլոգիա– կան ինստ–ը (1902) և Մյունխենի համալ– սարանը (1905): 1918–51-ին եղել է ֆի– զիկա–տեխնիկական ինստ–ի, 1955-ից՝ ՍՍՀՄ ԳԱ կիսահաղորդիչների ինստ–ի դիրեկտորը: Աշխատանքները նվիրված են բյուրեղների մեխանիկական, դիէլեկ– տրիկների ու կիսահաղորդիչների էլեկ– տրական հատկությունների ուսումնասի– րությանը: Ի–ի հետազոտությունները բյուրեղների պլաստիկ դեֆորմացիաների, մեխանիկական ու առաձգական հատկու– թյունների վերաբերյալ հիմք են ծառայել նյութերի ամրության ժամանակակից պատ– Ա.Ֆ. Իոֆֆե կերացումների համար, իսկ կիսահաղոր– դիչների հատկությունների ուսումնասիր– ման աշխատանքները նպաստել են կիսա– հաղորդչային տեխնիկայի նոր բնագա– վառների զարգացմանը: Ստեղծել է ֆիզի– կոսների մեծ դպրոց (Ա. Պ. Ալեքսանդրով, Լ. Ա. Արցիմովիչ, Պ. Լ. Կապիցա, Ի. Կ. Կիկոին, Ի. Վ. Կուրչատով և ուրիշներ): Եղել է շատ երկրների ԳԱ և գիտական ընկերությունների պատվավոր անդամ: Արժանացել է ՍՍՀՄ պետ. (1942) և լենին– յան (1961, ետմահու) մրցանակների: Պար– գևատրվել է Լենինի 3 շքանշանով: Երկ. OcHOBHbie npeflcraBJieHHH cobpcmchhoh վաՅաա, JI.–M., 19Ճ9; On3HKa n0Jiynp0B0A- hhkob, 2 H3fl., M.–JI., 1957. Գրկ. Comhhckhh M.C., A6paM Oeo- aopoBHq M.– JI„, 1964. ԻՁՄԵ, Ի չ մ ա, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, իյարբերդի վիլայեթում, համա– նուն քաղաքից 18 կմ հարավ–արևելք, բարձրավանդակի վրա: XX դ. սկզբին ուներ 500 տուն խառը բնակիչ, որից մոտ 250-ը՝ հայ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ, անասնապահությամբ, այգեգոր– ծությամբ և արհեստներով: Կար եկեղեցի (Ս. Նիկողոս) և դպրոց: Առանձին դպրոց ունեին բողոքական հայերը: Հայ բնակիչ– ները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է:

ԻՊՈԼԻ$Ո!Վ–ԻՎԱՆՈՎ (իսկական ազգա– նունը՝ Ի վ ա ն ո վ) Միխայիլ Միխայլո– վիչ [7(19).11. 1859, Գատչինա – 28.1. 1935, Մոսկվա], ռուս սովետական կոմ– պոզիտոր, դիրիժոր, մանկավարժ: Հան– րապետության ժող. արտիստ (1922): 1882-ին ավարտել է Պետերբուրգի կոն– սերվատորիան (Ն. Ռիմսկի–Կորսակովի ստեղծագործական դասարան): 1882– Մ. Մ. Իպոլիտով– Իվանով 1893-ին ապրել է Թիֆլիսում, գլխավորել Ռուսական երաժշտական ընկերության տեղական բաժանմունքը, դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, եղել առաշին դիրեկտորը (1884–93, աշա– կերտներից՝ Ա. Տիգրանյան, Զ. Փալիաշ– վիլի, Ս. Բարխուդարյան, Ա. Մայիլյան), հանդես եկել որպես դիրիժոր: 1899– 1906-ին Մ. Մամոնաովի Մոսկովյան մաս– նավոր օպերայի, Ս. Զիմինի օպերային թատրոնի, 1925-ից Մեծ թատրոնի դիրի– ժորն էր, 1893 ից՝ Մոսկվայի կոնսերվա– տորիայի պրոֆեսոր (աշակերտներից՝ Ս. Վասիլենկո, Ռ. Գլիեր), 1905–18-ին՝ դիրեկտոր՝, 1919–22-ին՝ ռեկտոր, 1924– 25-ին՝ Թիֆլիսի կոնսերվատորիայի ռեկ– տոր և պրոֆեսոր (աշակերտներից՝ Ա. Pui- լանչիվաձե, Կ. Զաքարյան): Գրել է օպե– րաներ («Ռուֆ», 1887, «Ասյա», 1900 ևն), կանտատ, սիմֆոնիա, երգեր, ռոմանսներ, խմբերգեր, վոկալ և կամերա–գործիքային անսամբլներ (այդ թվում՝ 4 պիես լարային կվարտետի համար, հիմնված հայկ. ժող. մեղեդիների վրա), սիմֆոնիկ երկեր («Կով– կասյան էսքիզներ», 1894, 4-րդ մասում՝ Զեյթունցիների քայլերգը, «Հայկական ռապսոդիա», 1895, «Ծիծեռնակ» երգի հիման վրա, «Իվերիա», 1895, «Թուրքա– կան ֆրագմենտներ», 1925): Գրկ. ByrocjioBCKHii C., M. M* Hn~ noJiHTOB-HBaHOB, M., 1936* Ա. ԲարսաՎյան

ԻՊՐԻՏ, մ անանեխի գազ, P, fT– դիքլորդիէթիլսուլֆիդ, ալի– ֆատիկ շարքի թիոեթեր, S(CH2CH2C1)2: Մաշկա–պա լարային թունավոր նյութ է, առաշին անգամ օգտագործել են գերմա– նացիները, 1917-ի հուլիսի 12-ին անգլո– ֆրանսիական զորքի դեմ Բելգիայի Իպր քաղաքի մոտ (այստեղից էլ անվանումը): Անգույն հեղուկ է, հալ. ջերմաստիճանը՝ 14,5°C, եռմանը՝ 217°C, խտությունը՝ 1280 կգ/մ3 (15°C-nuf), լուծելիությունը շրում՝ 0,05%: Հեշտությամբ լուծվում է օրգ. լու– ծիչներում: Տեխ. Ի. անդուր հոտով, մուգ– դարչնագույն կամ սև հեղուկ է: Շատ դան– դաղ հիդրոլիզվում է շրով: Հիդրոլիզի արագությունը կտրուկ մեծանում է ալկա– լիների ներկայությամբ, ինչպես նաև տա– քացնելիս և խառնելիս: Եռանդուն փոխազ– դում է քլորացնող և օքսիդացնող նյութերի հետ՝ առաշացնելով ոչ թունավոր նյութեր: Այս փոխազդեցությունները կիրառվում են Ի. ապագազացնելու համար: Ծանր մե– տաղների, աղերի հետ առաջացնում է գունավոր կոմպլեքս միացություններ, որոնց վրա հիմնված է Ի–ի հայտնաբերումը (ինդիկացումը): Ի. ստացվում է երկու եղանակով, էթիլենից ու ծծմբի քլորիդ– ներից և թիոդիգլիկոլից՝ S(CH2CH2OH)2, ու աղաթթվից: Ի. պրոտոպլազմային թույն է. վնասում է մաշկը և աչքը: Գոլորշիները շնչելիս առաշանում են վերին շնչառական ուղիների և թոքերի ծանր վնասվածքներ: Ի–ին բնորոշ է ազդեցության «թաքնված շրշանը» (մինչև 12 ժ և ավելի): Ի–ի ազդե– ցությունից շնչառական օրգանները և մաշ– կը պաշտպանելու համար օգտագործում են հակագազ և հատուկ պաշտպանական հագուստ: Համանման ֆիզիոլոգիական հատկու– թյուններով օժտված են RN(CH2CH2C1)2 ընդհանուր բանաձևով նյութերը (որտեղ R=CH3, C2H5, CH2CH2C1), որոնք պայ– մանականորեն կոչվում են ազոտա– յին իպրիտներ՝ անգույն, բարձ– րաեռ հեղուկներ: Շատ դանդաղ հիդրո– լիզվում են շրով. հիմքերի ներկայությամբ հիդրոլիզն արագանում է: Քլորացնող կամ օքսիդացնող նյութերի փոխագդեցությու– կից առաշանում են ոչ թունավոր նյութեր: Այս փոխազդեցությունները կիրառում են ազոտային իպրիտները ապագազացնելու համար: Ստացվում են երրորդային |3-օք– սիէթիլամինների՝ RN(CH2CH2OH)2 (որ– տեղ R=CH3, C2Hs, CH2CH2OH) հիդր– օքսիլ–խմբերը քլորով փոխարինելով: Ազո– տային իպրիտները ճնշող ազդեցություն ունեն բշիշների բաժանման վրա, որի շնորհիվ մի քանիսը, ինչպես նաև դրանց ածանցյալները (էմբիխին, էնդօքսան ևն), կիրառվում են չարորակ ուռուցքների դեմ պայքարելու համար: Մ. Սարգսյան

ԻՋԵՎԱՆ (ն. Քարվանսարա), հանրապետական ենթակայության քաղաք (1970-ից) Հայկական ՍՍՀ–ում, համանուն շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է ՀՍՍՀ–ի հս–արլ–ում, Աղստև գետի հովտում, Երևվան–Թբիլիսի ավտոմայրուղու վրա: Հեռավորությունը Երևանից 144 կմ է: Մոտ 16 հզ. բն. (1975): Ունի չափավոր տաք կլիմա: Օդի տարեկան միշին ջերմաստիճանը 10,6°C է, հունվարին՝ 0°C, հուլիսին՝ 21,3°C, առավելագույնը՝ 37°C, նվազագույնը՝ –23°C, տարեկան տեղումները՝ 562 մմ: Ի. արդ. կենտրոն է, երկաթուղային կայարան: Զարգացած են գորգագործությունն ու փայտամշակումը: Տեղական հումքի բազայի վրա զարգանում է նաև սննդի արդյունաբերությունը: Արդ. ձեռնարկությունները (ավելի քան 3200 բանվոր–ծառայողով) տարեկան տալիս են 42 մլն ռ. համախառն արտադրանք (X հնգամյակի վերջում այն կկազմի 205