Խոսում են իսպաներեն: Հավատացյալ– ները կաթոլիկներ են: Իսպանիայի հնա– գույն բնակչության ձևավորման մեջ վճռա– կան դեր են կատարել իբերների ցեղերը, որոնք բրոնզի դարում (մ. թ. ա. III հա– զարամյակ) թերակղզու հվ–արլ–ում ստեղ– ծել են ալմերիյյան մշակույթը: Մ. թ. ա. I հազարամյակում հս–ից թերակղզի են ներգաղթել կելտերը, իսկ հվ–ում հաստատ– վել են փյունիկյան (մ. թ. ա. YIII դ.), հունական (մ. թ. ա. VII–VI դդ.) և կար– թագենյան (մ. թ. ա. VI դ.) գաղութաբնակ– ները: Կարթագենցիներին դուրս են մղել հռոմեացիները, որոնք մ. թ. ա. II– մ. թ. V դդ., այսպես կոչված, ժողովրդական լա– ւոիներենի հիման վրա սկիզբ են դրել տեղական ռոմանական լեզուներին: V– VI դդ. սվեվները, վանդալները, ալաննե– րը և վեստգոթերը, նվաճելով թերակղզին, նույնպես զգալի դեր են կատարել Ի–ի ձևա– վորման գործում, բայց ձուլվելով տեղա– կան ռոմանականացված բնակչությանը՝ ընդունել են նրանց լեզուն ու մշակույթը: Ի–ի վրա զգալի ազդեցություն են ունեցել 711–718-ին Իսպանիա ներխուժած արաբ– ներն ու բերբերները (մավրեր): Ռեկոն– քիսաան (XIII–XV դդ. վերշ) ավարտվեց Իսպանիայի տարածքի միավորմամբ և նպաստեց Ի–ի ազգային ինքնագիտակ– ցության ձևավորմանը, թեև մինչև XX դ. որոշ մարզերի բնակիչներ դեռևս իրենց անվանում էին կաստիլացիներ, արագոն– ցիներ, անդալուզացիներ ևն, շատ բանե– րում պահպանելով ազգագրական յուրա– հատկությունները: Ի., իբրև ազգ, ձևա– վորվել են XIX դ. վերշին: ի. խոշոր ազդե– ցություն են գործել այժմյան Լատինական Ամերիկայի մի շարք ժողովուրդների կազ– մավորման վրա (տես նաև Իսպանիա):
ԻՍՊԱՆԵՐԵՆ, Իսպանիայի, Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի բոլոր եր– կըրների (բացառությամբ Բրազիլիայի, Հայիթիի, Հայանայի, Սուրինամի, Փոքր Անտիլյան կղզիների) և Մեքսիկայի պետա– կան ու գրական լեզուն: Օգտագործվում է