նաե իսպանական նախկին այլ գաղութնե– րում: Խոսողների ընդհանուր թիվը՝ ավելի քան 170 մլն, որից 26 մլն՝ Իսպանիայում (1970): Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական ճյուղին: Իսպանիայում Ի. ներկայանում է բարբառ– ների երկու հիմնական (հս. և հվ.) խմբով: Լատինական Ամերիկայում նույնպես ունի շատ տարբերակներ: Ի. կազմավորվել է ժողովրդական լատիներենի, իսկ գրական Ի.՝ կաստիլյան բարբառի հիմքի վրա: Հնչյունական տեղաշարժերով (f> համր հ, միջձայնավորական պայթականների ձայնեղացում, կարճ շեշտակիր օ, e ձայ– նավորների երկբարբառացում, r-ի և s-ի արտասանական ուրույն երանգներ են) հեռացել է ժողովրդական լատինե– րենից: Ունի 5 պարզ ձայնավոր, 18 բա– ղաձայն (16-ը՝ կոշտ, 2-ը՝ փափուկ), երկ– բարբառներ ու եռաբարբառներ: Գոյա– կանն ունի թվի, սեռի, որոշյալության կար– գեր: Չունի հոլովում: Բայն ունի համա– դրական ու վերլուծական (նաե նկարա– գրական) հարուստ ձևեր: Բառերի շարա– դասությունը ազատ է: Գործածում է լա– տինագիր այբուբեն: Գրկ. POMaHCKHe «3MKH, M., 1965.
ԻՍՊԱՆԻԱ (Espana), պաշտոնական ան– վանումը՝ Իսպանական պետ ու՜ թ յ ու ն (Estado Espanol) Բովանդակ ու թյ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ . . 402 II. Պետական կարգը, 402 III. Բնությունը . ♦ .. . 402 IV. Բնակչությունը 402 V. Պատմական ակնարկ 402 VI. Քաղաքական կուսակցություննե– րը, արհմիությունները և այլ հասարակական կազմակեր– պություններ 405 VJI. Տնաեսա–աշխարհագրական ակ– նարկ 405 VIII. Բժշկա–աշխարհագրական բնու– թագիրը 407 IX. Լուսավորությունը 407 X. Գիտությունը և գիտական հիմ– նարկները 407 XI. Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 409 XII. Գրականությունը 409 XIII. ճարտարապետությունը և կերպ– արվեստը 410 XIV. Երաժշտությունը 411 XV. Պարը 412 XVI. Թատրոնը և կինոն 412 I. Ընդհանուր տեղեկություններ Ի. պետություն է Եվրոպայի հարավ– արևմտյան ծայրամասում: Գրավում է Պիրենեյան թերակղզու 5/6 մասը, Բա– լեարյան, Պիսփուսյան (Միջերկրական ծո– վում) և Կանարյան կղզիները (Ատլանտ– յան օվկիանոսում): Տարածությունը 504,75 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 36,1 մլն (1976), մայրաքաղաքը՝ Մադրիդ: Վարչականորեն բաժանվում է 50 նահանգի: Ի. տիրում է Մարոկկոյի ծովափին գտնը– վող Սեութա և Մելիլիա քաղաքների շըր– ջաններին: Քարտեզները տես 400–401-րդ էջերի միջև՝ ներդիրներում: II. Պետական կարգը «ժառանգման մասին օրենքով» (1974) Ի. հռչակվել է «ավանդական կաթոլիկա– կան, սոցիալական և ներկայացուցչական միապետություն»: Մինչև 1977-ի հունիսը օրենսդրական խորհրդակցական մարմինը կորտեսներն էին: 1977-ի հունիսի 15-ից փակ գաղտնի համընդհանուր քվեարկու– թյամբ ընտրվել է երկպալատ պառլա– մենտ (դեպուտատների պալատ, սենատ), որն իրավասու է մշակել և ընդունել օրենք– ներ, ներկայացնելով թագավորի հաս– տատմանը: 1977-ի օրենքով ընտրելու և ընտրվելու իրավունք է վերապահված 21 տարեկան դարձած բոլոր քաղաքացինե– րին: Բարձրագույն գործադիր մարմինը Մինիստրների խորհուրդն (կառավարու– թյուն) է, խորհրդակցական մարմինը՝ թագավորության խորհուրդը: III. Բնությունը Ի. գտնվում է մերձարևադարձային գո– տում: Ափագծի երկարությունը (կղզիների հետ միասին) ավելի քան 5000 կմ է: Ափե– րը քիչ են կտրտված: Տարածքի 65%-ը 500 ւ/-ից բարձր է (այդ թվում 25%-ը՝ 1000 ւ/-ից բարձր), առավել բարձր կետը 3478 մ է (Մուլասեն լեռ, Սիեռա Նևադա լեռնաշղթայում): Գերակշռում են սարա– հարթերը (հիմնականը Մեսեաւսն է), որոնք հս–արմ–ում (Հին Կաստիլիայում) հաս– նում են 800–1000 մ, իսկ հվ–արլ–ում (Նոր Կաստիլիայում)՝ 500–600 մ բարձրու– թյան: Հին և Նոր Կւսստիլիաների միջև՝ հվ–արմ–ից հս–արլ. ձգվում է Կենտրոնա– կան Կորդիլիերաների լեռնաշղթաների համակարգը, Բիսկայան ծոցի երկայնքով՝ Կանտաբրյան լեռները, որոնք արլ–ում անցնում են Պիրենեյան լեռներին (3404 Ա, պիկ Անեաո): Հվ–ից Պիրենեյները սահ– մանազատվում են Արագոնյան դաշտա– վայրով և էբրո գետով, որից հվ. գտնվում են Իբերյան լեռները: Երկրի հս–արլ–ում, Պիրենեյների և էբրո գետի ստորին հո– սանքի միջև, ձգվում են խիստ մասնատ– ված Կատալոնյան լեռները, հվ. և հվ–արլ– ում՝ Անդաւուզյան չեռները, հվ–արմ–ում՝ Անդաւուզյան դաշտավայրը: Երկրաբանական կառուց– վ ա ծ ք ու մ գլխավորը Իբերական Մեսե– տայի պրոտերոզոյան և պալեոզոյան ծալ– քավոր կոմպլեքսներն են, որոնք արլ–ում ծածկված են մեզո–կայնոզոյան պլատֆրր– ւ՞ային զրահով: Ի. հարուստ է մետաղային օգտակար հանածոներով՝ պղինձ, սնդիկ, պիրիտ, կապար, ցինկ, ուրան (պաշար– ներով կապիտալիստական աշխարհում գրավում է 6,-րդ տեղը, Եվրոպայում՝ 2-րդ աեդը), վոլֆրամ, անագ: Ոչ մետաղային հանածոներից կան կալիումական աղեր, կաոլին, ապատիտ, քարածուխ: Կլիման երկրի հս–արմ. և հս. ծայ– րամասերում բարեխառն օվկիանոսային Փ առատ տեղումներով (տարեկան 1000– 2000 մմ), մեղմ ձմեռով և տաք ամառով: Ափամերձ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը 7–9°C է, հուլիսինը՝ 18– 20°C, լեռներում, հատկապես Պիրենեյնե– րում, ավելի քան 2500 մ բարձրության վրա ձմռանը ջերմաստիճանը բացասական է, ամռանը՝ 10–12°C: Մնացած շրջաններում կլիման մերձարևադարձային, միջերկրա– ծովյան է՝ շոգ, չոր ամառով և մեղմ, խո– նավ ձմեռով; Առանձնապես չոր են կենտ– րոնական, արլ. և հվ–արլ. շրջանները (տե– ղումների տարեկան քանակը՝ 200–500 մմ), առավել խոնավ են արմ., հվ–արմ. և լեռնային շրջանները: Խոշոր գետերն են Տախո, Գուերո, Գվադիանա, Գվադալքվի– վիր, էբրո, Խուկար, Սեգուրա: Հոդերը և բուսականությունը: Ի–ի հս. և հս–արմ. լեռնային գորշ անտառային հողերի վրա տարածված են հաճարենու, կաղնու, շագանակենու անտառները, լեռ– նալանջերի վերին մասերում՝ պոդզոլա– յին հողերի վրա՝ հիմնականում սոճու, եղևնու անտառները: Պիրենեյներում, 1800–2000 t/–ից բարձր, տարածվում են մարգագետինները: Մնացած շրջաններում բուսականությունը միջերկրածովյան տի– պի է: Մեսետա սարահարթի առավել չո– րային տեղամասերը և հվ–արլ. ծովափը ծածկված են մոխրաշագանակագույն հո– ղերի, երբեմն՝ աղուտների վրա աճող խո– տաթփային բուսականությամբ, երկրի ծայր հվ–ում խամերոպսի՝ գետնարմավե– նու մացառուտներն են (վայրի աճող միակ արմավենին Եվրոպայում): Կենդանական աշխարհը: Հս. և հս–արմ. շրջանների ֆաունան մոտ է միջին եվրոպականին (աղվես, կզաքիս, գորշ արջ, փորսուղ, քարայծ): Մնացած շրջաններում գերակշռում է միջերկրածով– յան ֆաունան՝ մեծ թվով էնդեմիկ տեսակ– ներով և Հյուսիային Աֆրիկայի ֆաունայի ներկայացուցիչներով (վիվեռա, իսպանա– կան նապաստակ, ալժիրական ոզնի): Ջիբրալթարի մոտակայքում հանդիպում է մակակը (կապիկների միակ ներկայա– ցուցիչը Եվրոպայում): Շատ են թռչուններն (մինչև 400 տեսակ) ու սողունները: IV. Բնակչությունը 73,3%-ը իսպանացիներ են, ապրում են նաև կատալոնացիներ, գալիցիացիներ, բասկեր, գնչուներ, պորտուգալացիներ: Պաշտոնական լեզուն իսպաներենն է, կրո– նը՝ կաթոլիկությունը, օրացույցը՝ Գրի– գորյանը: Բնակչության խտությունը 1 կմ2 վրա 70 մարդ է, քաղաքային բնակչությու– նը՝ 67% (1970): Առավել խոշոր քաղաք– ներն են Մադրիդը, Բարսելոնը, Վալեն– սիան, Սևի լիան, Սարագոսան, Բիլբաոն, Մալագան: V. Պատմական ակնարկ Ի–ի տերիտորիայում մարդը հայտնվել է 400–100 հզ. տարի առաջ: Ավանդության համաձայն, Ի–ի տերիտորիայում հնագույն պետությունը եղել է Տարտեսը (գոյու– թյուն է ունեցել մ. թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին): Մ. թ. ա. VII դ. սկսվեց Ի–ի հվ. և արլ. ափերի գաղութացումը փյունիկե– ցիների և հույների կողմից: Մ. թ. ա. V– III դդ. Ի–ի տերիտորիայում բնակություն հաստատեցին կելտերը, որոնք, խառնվե– լով տեղացի իբերների հետ, կազմեցին կելտիբերների ցեղային խումբը: Մ. թ. ա. III դ. վերջից Ի–ի տերիտորիայի մեծ մասը գտնվում էր Կարթագենի, մ. թ. ա. 197-ից՝