Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լոր հաշտարար փորձերը: Եգիպտոսի, Հորդանանի, Լիբանանի և Սիրիայի դեմ իսրայելական զինված պրովոկացիաները հանգեցրին 1973-ի հոկտեմբերյան պա– տերազմին, որը ցրեց արաբ, երկրների նկատմամբ Իսրայելի մշտական ռազմ, գերակայության առասպելը: Սովետա– ամերիկյան նախաձեռնությամբ 1973-ի դեկտեմբերին ժնևում հրավիրված հաշ– տարար կոնֆերանսում, որին մասնակցում էին Եգիպտոսի, Հորդանանի, Իսրայելի, ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և ՄԱԿ–ի պատվիրակու– թյունները, ձեռք բերված պայմանավորվա– ծության համաձայն, իսրայելական զոր– քերը ազատեցին Սուեզի ջրանցքի ափերը (Եգիպտոսը ձեռնամուխ եղավ ջրանցքի մաքրմանը) U ետ քաշվեցին (32 կմ) Սի– նայի խորքերը: Մայիսի 31-ին ժնևում համաձայնագիր կնքվեց նաև սիրիական և իսրայելական զորքերի տարանջատման վերաբերյալ, որով Իսրայելը ազատեց 663 կմ2 սիրիական տերիտորիա, այդ թը– վում՝ Էլ–Կունեյտրա քաղաքը: Եգիպաա– իսրայելական և սիրիա–իսրայելական զորքերի միջև ստեղծվեց բուֆերային գոտի, ուր տեղաբաշխվեցին ՄԱԿ–ի ար– տակարգ ուժերը: 1975-ին իսրայելական կառավարությունը ձգտում էր կոնֆլիկտը կարգավորել ՄԱԿ–ի և ժնևի հաշտարար կոնֆերանսի շրջանակներից դուրս՝ ԱՄՆ–ի պետ. քարտուղար Հ. Քիսինջերի, այսպես կոչված՝ «մաքոքի դիվանագիտու– թյան» օգնությամբ: Ամերիկյան միջնոր– դությամբ կոնֆլիկտի մասնակի կարգա– վորումը պաշտպանեց նաև Եգիպտոսի ղեկավարությունը: 1975-ի սեպտեմբերին ժնևում կնքվեց զորքերի տարանջատման եգիպտա–իսրայելական նոր համաձայնա– գիր: Եգիպտական զորքերը Աինայի թե– րակղզում 10 մղոն շարժվեցին դեպի արլ. և զբաղեցրին 2 կարևոր լեռնանցք: Իսրա– յելը Եգիպտոսին վերադարձրեց Աբու– Ռուդայեսի նավթահորերը: Եգիպտա–իս– րայելական դիրքերի միջև տեղաբաշխվե– ցին էլեկտրոնային դիտակետեր, որոնք սպասարկում են ամերիկյան մասնագետ– ներ: Կողմերը առժամանակ հրաժարվե– ցին միմյանց դեմ ուժ գործադրելուց: Եգիպտոսը պարտավորվեց արգելք չհա– րուցել Սուեզի ջրանցքով ոչ ռազմ, բեռ– ների փոխադրմանը՝ Իսրայելի համար կամ Իսրայելից: Եգիպտա–իսրայելական համաձայնա– գիրը դժկամությամբ ընդունվեց արաբ, աշխարհում: Սիրիան և Պաղեստինի ազա– տագրության կազմակերպությունը դատա– պարտեցին «Սինայի համաձայնագիրը», որը պառակտում է արաբ, երկրների միաս– նական ճակատը և խափանում մերձավո– րարևկլյան ճգնաժամի ընդհանուր կար– գավորումը:

ԻՍՐԱՅԵԼԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (մ. թ. ա. 928–722), հնագույն պետություն Հյու– սիսային Պաղեստինում: Կազմավորվել է Իսրայել–Հուդայի միասնական թագավո– րության տրոհումից հետո: Հիմնադիրն էր Հերոբովամ I (մ. թ. ա. մոտ 928–907), որի ժամանակ Ի. թ. գտնվել է տնտ. և քաղ. զարգացման բարձր մակարդակի վրա: Ըստ ավանդության, Ի. թ. միավորել է իսրայելա–հուդայական 12 ցեղերից 10–ին և զբաղեցրել ավելի մեծ ու բերրի տա– րածություն, քան հվ–ում գտնվող Հուդայի թագավորությունը: Սկզբնապես Ի. թ–յան մայրաքաղաքը եղել է Սյուքեմը (Շեհեմ, այժմյան Նաբլուսը), Հերոբովամ I-ի ժա– մանակ՝ Թերսան: Հողագործության, ար– հեստների, անասնապահության, միջնոր– դային առևտրի զարգացումը (Ի. թ. և Հուդայի թագավորությունը գտնվել են միջազգային առևտրի գլխավոր ճանա– պարհների վրա) և դրամական շրջանա– ռությունը հանգեցրել են հասարակական խիստ շերտավորման, միջին և մանր հո– ղատերերի հողազրկման, վաշխառության և պարտային ստրկության զարգացման: Ի. թ. տնտ. և մշակութային սերտ կապեր է ունեցել Փյունիկիայի, Եգիպտոսի և այլ երկրների հետ: Հարևան երկրների, այդ թվում և Հուդայի թագավորության հետ անընդհատ պատերազմները տնտեսա– պես թուլացրել են Ի. թ.՝ միաժամանակ մեծացնելով ռազմ, ավագանու դերը: Հե– րոբովամ I-ի մահից հետո գահն անցել է ձեռքից ձեռք: Մեծացել է բանակի ազդե– ցությունը, որի զորահրամանատարները հաճախ կատարել են պետ. հեղաշրջումներ և նվաճել իշխանությունը: Սակայն Ամրի թագավորի (մ. թ. ա. մոտ 882–871), Աքաաբի (մ. թ. ա. մոտ 871–851) ժամա– նակ Ի. թ–յան քաղ. և տնտ, վիճակը կա– յունացել է: Ամրին հիմնել է Ի. թ–յան նոր մայրաքաղաք Սամարիան (մ. թ. ա. մոտ 876): Ամրապնդվել են Ի. թ–յան, Հուդայի թագավորության և Փյունիկիայի տնտ. և քաղ. կապերը: Առավել երկարատև է եղել Հեուի (մ. թ. ա. 841–814) հիմնած դինաս– տիայի կառավարումը (մ. թ. ա. մոտ 841–747): ժող. զանգվածների շահագործ– ման ուժեղացման և ստրկացման հետե– վանքով փոքրացել էր բնակչության այն խավերի թիվը, որոնցից կազմված էր բա– նակը, թուլացել էր երկիրը: Մ. թ. ա. 722-ին Ասորեստանի թագավոր Մարգոն II կործանել է Մամարիան և նվաճել Ի. թ–յան տարածքը: Բնակչության զգալի մասը գաղթեցվել է Ասորեստանի հեռա– վոր նահանգները: Գրկ. H h k օ ji b c k h Ց H. M., .ZJpeBHHii H3panjib, 2 M., 1922; P a h օ b h q A.E., OnepK #peBHeeBpeiicKOH pejrarnH, M., 1937; KpuBejieB H.A., Kimra o Bh6jihh, M., 1958.

ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ–

ՑՈՒԹՅՈՒՆ (ԻԿԿ), հիմնվել է 1919-ի մարտին, որպես Պաղեստինի սոցիալիս– տական բանվորական կուսակցություն, 1921-ից կոչվել է Պաղեստինի կոմունիս– տական, 1948-ից՝ ԻԿԿ: 1924-ին մտել է Կոմինտերնի մեջ: 1921–42-ին եղել է ընդհատակում: Իսրայելի պետության ըս– տեղծումից (1948) հետո պայքարել է իմպերիալիզմի և սիոնիզմի դեմ: ԻԿԿ երկրի միակ կուսակցությունն էր, որ վճռականորեն դատապարտեց ինչպես 1956-ի անգլո–ֆրանս–իսրայելական ագրե– սիան Եգիպտոսի դեմ, այնպես էլ 1967-ի իսրայելական ագրեսիան արաբ, երկրնե– րի դեմ: Նրա պատվիրակությունները մաս– նակցել են Կոմունիստական ու բանվորա– կան կուսակցությունների միջազգային խորհրդակցություններին (1957, I960, 1969, Մոսկվա) և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին: ԻԿԿ կա– ռուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով, բարձրագույն օրգանը հա– մագումարն է, համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում ղեկավարում է ԿԿ–ի Քաղբյուրոն և քարտուղարությունը: Գլխավոր քարտուղարն է Մ. Վիլները: Կենտրոնական օրգաններն են «Զու Գա– դերեխ» (եբրայերեն), «Ալ–Իթթիհադ» (արաբերեն) թերթերը և «Արահիմ» (եբրա– յերեն) ու «Ադ–Դարբ» (արաբերեն) ամսա– գրերը:

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Գևորգ (Գևորգի) Ավանեսի [ծն. 8.3.1920, գ. Ներքին Սզնեք (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Ստեփանակեր– աի շրջանում)]: Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (17.11.1943, 27.4. 1944, 24.3.1945): Սովետական բանակ զո– րակոչվել է 1940-ին: Հայրենական մեծ Գ. Ա. Իսրայելյաե պատերազմի ժամանակ մասնակցել է Հյուսիս–արևմտյան, ապա II Մերձբալթ– յան ռազմաճակատների ռազմ, գործողու– թյուններին: Մովետական առաջին ռազ– միկն է, որ արժանացել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետի կոչման՝ 1943-ի նոյեմբ. 7-ին համարձակ գրոհով թշնամու պաշտպանական ամրությունները ներխուժելու համար: Այդ սխրագործու– թյան մասին սովետական բանակի Գըլ– խավոր քաղվարչությունը հրատարակել է թռուցիկ ռուսերեն և հայերեն: Սէ Մաաիշկին

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Լիպարիտ Միրզոյի [15.11. 1922, գ. Բռնակոթ (ՀՍՍՀ Սիսիանի շրջա– նում)–15.10.1965, Երևան], Սովետական Միության հերոս (22.2.1944): Հայրենա– կան մեծ ՝պատերազմի ժամանակ եղել է կապավոր 408-րդ հայկ. դիվիզիայում, մասնակցել Կրասնոդարի շրջանում մղված մարտերին, ապա 410-րդ գվարդիական դիվիզիայի շարքերում՝ Կուրսկ–Օրյոլ– Բելգորոդ ճակատամարտին: 1943-ին, Դնեպրի գետանցման ժամանակ Ի. ցու– ցաբերել է խիզախություն, հեռախոսագիծ է անցկացրել գետի վրայով և իրակա– նացրել կապը առաջացող զորամասերի հետ, որի համար արժանացել Մովետա– կան Միության հերոսի կոչման: Մասնակ– ցել է Ուկրաինայի, Հունգարիայի, Չեխոս– լովակիայի ազատագրմանը և Բեռլինի օպերացիային: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալ– ներով:

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Ռաֆայել Մարգսի [4(17).9. 1908, Թիֆլիս –8.9.1973, Երևան], հայ սովետական ճարտարապետ: ՄՄՀՄ ժող. ճարտարապետ (1970): Մովորել է Վրաս– տանի գեղարվեստի ակադեմիայում (1926–28), 1934-ին ավարտել ՍՍՀՄ գե– ղարվեստի ակադեմիայի Ի. Ռեպինի անվ.