գեղանկարչության, քանդակագործության և ճարա. ինստ–ը: 1936-ից աշխատել է Երեանի նախագծային հիմնարկներում (1959-ից՝ Հայարդնախագիծ ինսա–ում): 1941–63-ին դասավանդել է Երևանի պո– լիտեխնիկական ինստ–ում: Ի–ի նախագծե– րով իրականացվել են 150-ից ավելի բնա– կելի, հասարակական, արտադրական և այլ բնույթի կառույցներ ու համալիրներ, հուշարձաններ: Հիմնական գործերն են՝ «Արարատ» տրեստի գինու գործարանի պահեստարանները (1938, Գ. Քոչարի հետ, և 1945–63), «Հայ ժողովուրդը Հայրենա– կան մեծ պատերազմում» թանգարանը («Հաղթանակ» այգում, 1951), «Արագիլ» ռեստորանը (1957) Երևանում, Սարդարա– պատի ճակատամարտի հուշահամալիրը (1968, քանդակագործներ՝ Ա. Հարություն– յան, Ս. Մանասյան, Ա. Շահինյան) և թանգարանի շենքը (1977) Հոկտեմբերյա– նում, ջրանցույց Հրազդան գետի վրա (1950, ինժեներ՝ Գ. Եղոյանի հետ), Կի– րովի անվ. գործարանի պրոֆիլակտորիու– մը (1964, ճարտ. Ս. Պետրոսյանի հետ) Արգականի մոտ, «Չարենցի կամարը» (1957) Դառնիի ճանապարհին, դեպի պատմական հուշարձանները տանող ուղե– նշան–կոթողներ՝ «Զվարթնոց» (1957, քան– Ռ. Իսր այն լյան դակագործ՝ Ե. Քոչար), «Գեղարդ» (1958, քանդակագործ՝ Ա. Հարությունյան), Երե– վանի հս. և հվ. մուտքերը (1964–66, £ա1ւդակագործ՝ Ա. <,արոնթյու.Նյաէւ), հու.- շաղբյուրներ (1942–55, Փարաքարում, Բուրաստանում, Կաթնաղբյուրում, Կար– բիում, Սիսիանում, Ստեւիանավանում և այլուր): Հեղինակ է բազմաթիվ էսքիզա– վորված մտահղացումների, կիրառական Ռ. Իսրայել– յ ա ն. Երևանի գինու գործարանի պահեստարանի ճակատներից (1938, ճարտ. Գ. Քոչարի հետ, 1945 – 63) արվեստի գործերի և գրքերի ձևավորման: Նորովի է իմաստավորել Հայաստանի քա– րակոփ կառույցների տեկտոնիկան, ստեղ– ծագործաբար կիրառելով ազգային ճարտ. մնայուն սկզբունքները, դրանք մարմնա– Ռ. Իսրայելյան. Սարդարապատի ճա– կատամարտին նվիրված հուշահամալիրի (1968, քանդակագործներ՝ Ա. Հարությունյան, Ս. Մանասյան, Ա. Շահինյան) մի մասը վորելով ըստ ֆունկցիոնալ, գաղափարա– կան և շինարարական նոր պահանջների: Գործերին հատուկ են կոմպոզիցիոն բազ– մազանություն, ձևերի և մանրամասների գեղարվեստական հարստություն ու բարձր ճաշակ, նորարարական շունչ, վառ անհա– տականություն: Արժանացել է ԱՍՀՄ պետ. մրցանակի (1951): Պատկերազարդումը տես նաև Աղբյուր–հուշարձան, Արդյունա– բերական ճարտարապետություն, Երևան հոդվածներում: Լ. Բաբայան
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Վիկտոր Լևոնի (ծն. 1.9. 1919, Թիֆլիս), սովետական դիվանագետ, ՍՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան (1971): Պատմական գիտ. դ–ր, պրոֆեսոր (1962): ՍՄԿԿ անդամ 1946-ից: 1941-ին ավարտել է Մոսկվայի 1-ին բժշկ. ինստ–ը, 1946-ին՝ ՍՍՀՄ Արւոզործմինիաորության բարձրագույն դիվանագիտական դպրոցը: 1949–51-ին դասախոսել է Երևանի հա– մալսարանում, 1951-ից՝ բարձրագույն դի– վանագիտական դպրոցում (1961–68-ին՝ պատմադիվանագիտական գիտություն– ների ամբիոնի վարիչ): 1968-ից աշխատում է ՄԱԿ–ին առընթեր ՍՍՀՄ ներկայացուց– չությունում (Նյու Յորք)՝ որպես մշտական ներկայացուցչի տեղակալ, ապա՝ առաջին տեղակալ: 1973-ից՝ ՍՍՀՄ Արտգործմի– նիստրության կոլեգիայի անդամ, միջազ– գային կազմակերպությունների բաժնի վարիչ: Միջազգային զանազան (նաև գի– տական) կոնֆերանսներում (մասնավորա– պես ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի սեսիա– ներում) եղել է սովետական պատվիրա– կության ղեկավար կամ անդամ: Ի–ի աշ– խատությունները հրատարակվել են ար– տասահմանյան շատ երկրներում (Անզլիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Լեհաստան, Չեխոսլո– վակիա, Հունզարիա, ԳԴՀ ևն): Պարգե– վատրվել է Աշխատանքային կարմիր դրո– շի 2 և ժողովուրդների բարեկամության շքանշաններով: Երկ. JXHiuiomaTHHecKan hctophh Bejmicoi* OieqecTBeHHOH bohhm, M,, 1959; Ahththt- jiepOBCKaa KoajimjHfl (1941–1945), M., 1965. M. Մեչիքսեթյան
ԻՍՐԱՅԵԼՍ (Israels), հոլանդացի նկարիչ– ներ. Յոսեֆ Ի. (1824–1911), ռեալիստա– կան ուղղության Հաագայի դպրոցի ղե– կավար: Հիմնականում նկարել է ձկնորս– ների, գյուղացիների կյանքի պատկեր– ներ: Գործերից են՝ «Տխուր մտորումներ» (1896), «Կարտոֆիլ ուտողներ» (1903): Իսահակ Ի. (1865–1934), Ցոսեֆ Ի–ի որդին:
ԻՎԱՅԼՈՅԻ ԱՊՍՏԱՄ՛ԲՈՒԹՅՈՒՆ 1277–80, գյուղացիական ապստամբություն Բուլ– ղարիայում՝ հովիվ Իվայլոյի գլխավորու– թյամբ: Սկսվել է Հարավային Դոբրուջա– յում, որտեղ գյուղացիների դրությունը վատթարանում էր թաթարների հաճախա– կի ասպատակություններից: Ապստամբ գյուղացիները ջախջախեցին Նողայի թա– թար հորդաներին, այնուհետև՝ բուլղ. թա– գավորի զորքը: Բուլղ. ֆեոդալները դիմե– ցին Բյուզանդիայի օգնությանը: Իվայլոյի (որը 1278-ին ամուսնացավ բուլղ. թագա– վորի այրի Մարիայի հետ և հռչակվեց թսհլավոր) պայքարը բյուզանդացիների դեմ ընթանում էր փոփոխակի հաջողու– թյուններով: 1280-ին նրա զորքերը պար– տության մատնեցին բյուգանդական բա– նակը: Սակայն բուլղար ֆեոդալներն ավե– լի վճռականորեն էին հակվում Բյուզան– դիայի կողմը: վախենալով դավաճանու– թյունից՝ Իվայլոն փախավ թաթարների մոտ, որոնք և սպանեցին նրան: ԻՎԱՆ I ԴԱՆԻԼՈՎԻՁ ԿԱԼԻՏԱ (ծն. թ. անհտ.–1340), Մոսկվայի իշխան 1325-ից, Վլադիմիրի մեծ իշխան 1328-ից: Դաժան և խորամանկ, խելացի և համառ կառավա– րող էր: Մեծ դեր է խաղացել Մոսկվայի իշխանության հզորացման, նրա շուրջը ռուս, հողերի միավորման գործում՝ այդ նպատակի համար օգտագործելով Ոսկե Հորդայի օգնությունը: Անխնա ճնշել է ժող. դժգոհությունները, հաշվեհարդար է տեսել քաղ. հակառակորդների՝ մյուս ռուս, իշխանների հետ: Ազդեցությունը տարածվել է Հյուսիս–Արևելյան Ռուսիայի Մի շարք հողերի վրա (Տվեր, Պսկով, Նով– գորոդ): Նա կուտակել է մեծ հարստու– թյուն (այստեղից «կալիտա»՝ «քսակ» մա– կանունը), որն օգտագործել է այլ իշխա– նություններից ու տիրույթներից հողեր գնելու համար: Նրա օրոք Մոսկվան դար– ձել է համայն Ռուսիայի պատրիարքի նստավայրը, դրվել է Մոսկվայի քաղ. և տնտ. հզորության հիմքը և սկսվել է Ռու– սիայի տնտ. վերելքը: ԻՎԱՆ III ՎԱՍԻԼԵՎԻՁ (1440–1505), Մոսկվայի մեծ իշխան (1462-ից), պետա– կան գործիչ: Նրա օրոք ավարտվել է ռուս, կենտրոնացված պետության տերիտորիալ միջուկի ստեղծումը. Մոսկվայի իշխանու– թյանն են միացվել Ցարոսլավլի (1463) և Ռոստովի (1474) իշխանությունները, Նով– գորոդի ֆեոդալական հանրապետությունը (1478), Տվերի մեծ իշխանությունը (1485). Վյատկայի (1489) և Ռյազանի հողերի մեծ մասը: Լիտվական մեծ իշխանության դեմ 1487–1494-ի և 1500–1503-ի պատերազմ– ներից հետո Մոսկվային են անցել մի շարք արմ. ռուս, հողեր (Չեռնիգով, Նովգորոդ– Սևերսկի, Գոմել, Բրյանսկ ևն): 1501 – 1503-ի պատերազմից հետո Ի. III Լիվոն– յան օրդենին ստիպել է հարկ վճարել (Ցուրև քաղաքի համար): Նրա օրոք մտցը–