կի են) հետ: Մաքուր Ի. հազվադեպ է կի– րառվում: Նրա համաձուլվածքներից պատ– րաստում են էլեկտրոդներ, թերմազույգի հաղորդալարեր են: Ի. 4,5–5 անգամ թանկ է ոսկուց: Ա. Շահնազարյան
ԻՐԻՆԴ, գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս– արեելք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործու– թյամբ, հացահատիկի մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան: Գյուղում և շրջակայ– քում պահպանվել են եկեղեցի (VII դ.), Իրինդի եկեղեցու (VII դ.) ներքին տեսքը ամրոց, խաչքարեր: Ի–ի բազմաբսիդ կենտ– րոնակազմ եկեղեցին հորինվածքով նման է Եղվարդի Զորավարին, սակայն, այստեղ ավագ խորանի երկու կողմերում կան քառակուսի ավանդատներ, իսկ արմ–ից աբսիդը փոխարինված է հատակագծում ուղղանկյուն խորշով: Պահպանվել է եկե– ղեցու հս. մասը: Հուշարձանի դեկորատիվ հարդարանքը բնորոշ է VII դ. 2-րդ կեսի հայկ. արվեստին:
ԻՐԻՇԱՏ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Արճեշ գավառում, Իրիշատ գետի ափին, բաժանված երկու մասի՝ Վերին և Ներքին: 1909-ին ուներ 25 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկ– րագործությամբ և անասնապահությամբ: Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանա– պարհին: ԻՐԻՍ, գետ Թուրքիայում: Տես Եշիչ–Իր– մակ:
ԻՐԿՈՒՏՍԿ, քաղաք, ՌՍՖՍՀ Իրկուտսկի մարզի կենտրոնը, Բայկալ լճից 66 կմ արևմուտք, Իրկուտ և Անգարա գետերի միախառնման տեղում: Արևելյան Սիբիրի տնտ., արդ. և մշակութային խոշորագույն կենտրոններից է, երկաթուղային, ավտո– խճուղային, գետային և օդային տրանս– պորտային հանգույց: 532 հզ. բն. (1977): Բաժանվում է չորս շրջանի: Ի–ում կա ավե– լի քան 70 արդ. ձեռնարկություն: Անգա– րայի վրա կառուցված է Իրկուտսկի ՀԷԿ–ը: Զարգացած է մեքենաշինությունը (ծանր մեք ենաշինություն, հաստոցաշինություն, մեխանիկական–նորոգման գործարաններ են): Կան փայլարի վերամշակման ֆաբ– րիկա, շինանյութերի, երկաթբետոնե շինվածքների ձեռնարկություններ, սննդի ֆաբրիկաներ ու կոմբինատներ, թեթև արդյունաբերություն, ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի մասնաճյուղի մի շարք ինստ–ներ, համալ– սարան, պոլիտեխնիկական, գյուղատնտ., բժշկ., մանկավարժական, ժող. տնտեսու– թյան, օտար լեզուների ինստ–ներ, 4 թատ– րոն, ֆիլհարմոնիա, կրկես, հեռուստա– կենտրոն, պլանետարիում: Հիմնադրվել է 1661-ին, Անգարայի աջ ափին, որպես բերդ, քաղաք է 1686-ից: ԻՐԿՈհՏՍԿ!՝ ՄԱՐՋ, ՌՍՖՍՀ–ի կազմում: Կազմվել է 1937-ի սեպտ. 26-ին: Գտնվում է Արևելյան Միբիրի հվ–ում: Տարածությու– նը 767,9 հզ. կմ2 է, բն.՝ 2534 հզ. (1977): Մարզի մեջ է մտնում Ուստ–Օրդինսկի Բուրյաթական ազգային օկրուգը: Ի. մ. բաժանվում է 30 շրջանի, ունի 21 քաղաք, 55 քտա: Կենտրոնը՝ Իրկուտսկ: 1967-ին Ի. մ. պարգևատրվել է Լենինի շքանշա– նով: Քարտեզը տես 409-րդ էջից առաջ՝ ներ– դիրում: Բնությունը: Ի. մ. գտնվում է Արևելյան Միբիրում, Միջին Միբիրական սարահար– թի հվ–արլ–ում (500–700 մ բարձրության վրա), եզրավորված է Արևելյան Ատյան– ներով և Մերձբայկալյան լեռնաշղթանե– րով (բարձրությունը՝ մինչև 2900 մ): Հս– արլ–ում տարածվում են Հյուսիս–Բայկալ– յան և Պատոմի բարձրավանդակները՝ մոտ 1000 մ միջին բարձրությամբ: Առան– ձին գագաթներ հասնում են 3000 մ: Աա– րահարթը կտրտված է գետերի խոր հո– վիտներով: Մարզի հվ–արլ. և հս–արլ. մասերը աչքի են ընկնում ուժեղ սեյսմի– կությամբ: Օգտակար հանածոներից կան քարածուխ, նավթ, գազ, երկաթ, ոսկի, կերակրի աղ, գրաֆիտ, փայլար: Կլի– ման ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը – 15°C է, Իրկուտսկում՝ –21°C, Բոդայբոյում՝ –33°C: Զնածած– կույթը պահպանվում է 160–170 օր: Հու– լիսի միջին ջերմաստիճանը 17°C, 19°C է: Տարեկան տեղումները 350–430 մմ են, հս–արմ և արմ. լեռնալանջերին՝ մինչև 300 մմ, վեգետացիոն շրջանը 116–127 օր է: Լայն տարածում ունի բազմամյա սա– ռածությունը: Գետերը պատկանում են Ենիսեյի և Լենայի ավազաններին: Գըլ– խավոր գետերն են Անգարան, Լենան, Ստորին Տունգուսկան: Հողերի մեծ մասը պոդզոլային և ճմապոդզոլային է. հվ–ում՝ շագանակագույն հողեր և սևահո– ղեր: Անտառները գրավում են մարզի տա– րածքի 75%-ը: ՌՍՖՍՀ փայտանյութի պա– շարների ավելի քան 10%-ը բաժին է ընկնում Իրկուտսկի մարզին: Կենդանա– կան աշխարհին բնորոշ են սամույրը, սկյուռը, կզաքիսը, ասիական մարալը, այծյամը, որմզդեղնը, մշկամուկը, ձըկ– ներից՝ օմուլը, սիգը ևն: Բնակչությունը: 87% -ը ռուսներ են: Բնակվում են նաև ուկրաինացիներ, բե– լոռուսներ, թաթարներ, բուրյաթներ և այլք: Բուրյաթների մեծ մասը ապրում է Ուստ–Օրդինսկի Բուրյաթական ազգային օկրուգում: Քաղաքային բնակչությունը 76% է, խտությունը 1 կմ2 վրա՝ 3,3 մարդ է (1977): Մեծ քաղաքներն են Իրկուտսկը, Անգարսկը, Բրատսկը: Տնտեսությունը: Ի. մ. ՌՄՖՍՀ զարգա– ցած ինդուստրիալ մարզերից է: Մասնա– գիտացել է էլեկտրաէներզետիկայի, լեռ– նահանքային, քիմ., անտառային, փայ– տամշակման արդյունաբերության, թղթի– թաղանթանյութի, գունավոր մետալուրգիա– յի և մեքենաշինության ուղղությամբ: Քիմ. արդյունաբերությունը հիմնված է տեղա– կան աղերի, ածխի, նավթի, անտառանյու– թի վրա: Մեքենաշինությունը զարգացած է Իրկուտսկ–Չերեմխովո հանգույցում և թողարկում է մետաղահատ հաստոցներ, մետալուրգիական և լեռնահանքային սար– քավորումներ, էլեկտրատեխնիկական և կենցաղային մեքենաներ: ՀԷԿ–երի բա– զայի վրա ստեղծվել է ալյումինի խոշոր արդյունաբերություն: Ի. մ. փայտի մթեր– մամբ և սղոցանյութի արտադրությամբ առաջին տեղն է երկրում: Արագ աճում է թղթի, նրբատախտակի, թաղանթանյու– թի արտադրությունը: Շահագործման է հանձնվել Բրատսկի անտառարդյունաբե– րական հզոր համալիրը: Շինանյութերի արդյունաբերությունը տալիս է ցեմենտ, երկաթբետոնե շինվածքներ, աղյուս, գիպս, ապակի: Թեթև և սննդի արդյունաբերու– թյան ձեռնարկությունները տեղաբաշխված են Իրկուտսկ–Չերեմխովո հանգույցում: Գյուղատնտեսության կարևոր ճյուղերից է անասնապահությունը: Մշակում են ցո– րեն, տարեկան, գարի, վարսակ, կարտո– ֆիլ և բանջարեղեն: Հացահատիկի տա– րեկան ՜ համախառն բերքը կազմում է 1,3 մլն տ, կարտոֆիլինը՝ 814 հզ. ա: Զար– գացած է թռչնաբուծությունը, մեղվաբու– ծությունը: Երկաթուղիների երկարությունը 1881 կմ է (1970): Կարևոր ուղիներն են՝ Տայշետ–իրկուտսկ–Ալյուդյանկա, Տայ– շետ–Բրատսկ–Ուստ–Կուտ, իյրեբտո– վայա–Ուստ–Իլիմսկ: Ջրային ուղիներն են Անգարան, Լենան՝ իրենց վտակներով, և Բայկալ լիճը: Իրկուտսկը միջազգային նշանակություն ունեցող օդանավակա– յան է: Լուսավորությունը և առողջապահու– թյունը: 1971–72 ուս. տարում Ի. մ–ում կար 1822 հանրակրթական դպրոց (475 հզ. աշակերտ), 50 միջին մասնագիտական ուս. հաստատություն (49,5 հզ. սովորող), 7 բուհ (56,4 հզ. ուսանող): Ունի 34 ԳՀԻ, այդ թվում՝ ՍՍՀՍ ԳԱ Սիբիրի բաժան– մունքի Արևելա–Սիբիրական մասնաճյու– ղը՝ 8 ինստ–ով: 1972-ին մարզում կար 1047 մասսայական գրադարան, 6 թատրոն, 4 թանգարան, 1228 ակումբ, 60 կինոթատ– րոն, 301 հիվանդանոց (129,4 հզ. մահ– ճակալով), մոտ 6000 բժիշկ, բազմաթիվ առողջարաններ, հանգստյան տներ: Լույս է տեսնում մարզային երկու թերթ, գոր– ծում են ռադիոհաղորդումների և հեռուս– տատեսային կենտրոնները:
ՒՐՆԵՃ, Ի ր ն և շ, հայաբնակ գյուղ Թուր– քիայում, Անկարայի վիլայեթի Ցոզղատ գավառում: XX դ. սկզբին ուներ 65 տուն բնակիչ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստ– վածածին) և վարժարան: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին:
ԻՐՈԿԷ&ՆԷՐ, հյուսիսամերիկյան հնդկա– ցի ցեղերի խումբ: Բնակվում էին այժմյան ԱՄՆ–ի հս–արլ–ում: Զբաղվում էին հողա– գործությամբ և որսորդությամբ, իսկ XVI դարից՝ մորթիների առևտրով: Նրանց հնագույն սոցիալական կազմակերպու– թյունը մայրիշխանական տոհմային կար– գերի դասական օրինակ է: Մոտ 1570-ին առաջացել է Ի–ի ցեղերի միությունը, որը կարևոր դեր է խաղացել XVII–XVIII դդ. Հյուսիսային Ամերիկայում գերիշխանու–