Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նակ, կաթնամբար): Կաթի սպիտակուց– ները սինթեզվում են արյան ամինաթթու– ներից, կաթնաշաքարը՝ գլյուկոզից, կաթ– նայուղը՝ չեզոք և ազատ ճարպաթթունե– րից: Վիաամինները, հանքային նյութերը և որոշ սպիտակուցներ (օրինակ, գլոբու– լին) արյունից ալվեոլների թաղանթով նույնությամբ թափանցում են կաթնա– գեղձ և մանում կաթի բաղադրության մեշ: Լ. կարգավորվում է նյարդա–հումորալ հա– մակարգով, կարեոր դեր են կատարում հիպոֆիզում արտադրված լակտոգեն և օքսիտոցին հորմոնները: Կնոջ Լ., ծննդաբերության առաշին օրը խիժը սահ– մանափակ է: Հետագայում կաթն ավելա– նում է աստիճանաբար կամ հանկարծակի ու.բուռն (երբեմն, հատկապես առաջնա– ծինների մոտ, նկատվում է սեկրեցիայի ուշացում): Կաթի առհոսման պահից սեկ– րեցիան աստիճանաբար ավելանում և 10–20 շաբաթում հասնում է առավելագույ– նի: Կենդանիների Լ., ծնից հետո առաշին շրջանում նախ ուժեղանում է, ապա՝ աստիճանաբար թուլանում: Կովից առավել շատ կաթ ստացվում է առաջին ամսվա վերջին և երկրորդի սկզբին: Լ–ի սկզբից մինչե կաթի արտազատման դադարելը կոչվում է լակտացիոն շրջան: Դրա տևողությունը կախված է կենդանու տեսակից, ցեղից, կերակրման ու պահված– քի պայմաններից, սերվիս–շրջանի և ցա– մաքի տեողությունից ու այլ գործոններից: Կովերի մոտ Լ–ի շրջանը միջին հաշվով տնում է 10, մատակներինը և այծերինը՝ 8–10, ոչխարներինը՝ 4–5, զամբիկների– նը՝ 9 և ավելի, ուղտերինը՝ 10 և ավելի, հյուսիսային եղջերուներինը՝ 4–5 ամիս, խոզերինը՝ 60–70 օր: Լ–ի ինտենսիվու– թյան և տևողության վրա ազդում է նոր հղիությունը (ծնից մինչև նոր հղիության ժամանակահատվածը կոչվում է սերվիս– շրջան), որը կասեցնում է կաթի սեկրե– ցիան: Հաջորդ Լ–ում ավելի շատ կաթ ստանալու նպատակով ծնից 45–60 օր առաջ դադարեցնում են կովերի կիթը (ցամաքի շրջան), իսկ զամբիկներինը և այծերինը՝ ավելի վաղ: Լ–ի խանգարում– ներ նկատվում են մաստիտների (կաթնա– գեղձի բորբոքում), պտուկների սեղման– ների թուլացման հետևանքով կաթի ինք– նաբերաբար հոսքի (լակտոռեա), պըն– դակթության և այլ հիվանդությունների ժամանակ: Գրկ. rpaneB H. H., TajiaHmeB B. IT., <X>n3iioJioni5i jiaKTaijira, M., 1973; Ն ու յ ն ի» On3nqecKaJi jiaKTarpiH cejibCKO– X03HHCTBeHHbIX 5KHBOTHMX, M., 1974.

ԼԱԿՏՈԲԱԿՏԷՐԻԱՆԷՐ, տես Կաթնա– թթվային բակտերիաներ:

ԼԱԿՏՈձ, կ աթնաշաքար, Ci2H22Oii, երկշաքար, առաջանում է D գալակտոզի և D գլյուկոզի մնացորդներից: Գոյություն ունի ot և (3 ձևերով: Բյուրեղական վիճա– կում ստացվել է 3 ձևափոխություններով՝ a ձևով (հալման ջերմաստիճանը՝ 223°C), 3 ձևով (հալման ջերմաստիճանը՝ 252°C) և միահիդրատի a ձևով (հալման ջերմաս– տիճանը՝ 202°C): Լուծվում է ջրում, նոսրա– ցած էթիլ սպիրտում: a ձևն առկա է բո– լոր կաթնասունների կաթում (2–8,5%), մտնում է օլիգոշաքարների, գլիկոլիպիդ– ների, գլիկոպրոտեիդների բաղադրության մեջ: Օրգանիզմում Լ. հեշտացնում է կալ– ցիումի ներծծումն աղիներում:

ԼԱԿՏՈՆՆԵՐ, օքսիթթուների ներքին ցիկ– լավոր էսթերներ: Օղակում պարունակում են – COO– խմբավորում՝ (CH2)n | v ^ CO Օքսիթթուների տեսակից կախված՝ տար– բերում են P-, y-, Տ–, e- Լ.: Ստացվում են օքսիթթուների կամ հալոգենաթթուների ցիկլացումից: Քիմ. հատկություններով նը– ման են էսթերներին: (3- Լ. տաքացնելիս քայքայվում են ՇՕշ–ի և օլեֆիների: Մեծ մոլեկուլային կշռով Լ. բարձր ջերմաստի– ճաններում իզոմերացվում են չհագեցած թթուների: Կիրառվում են օրգ. սինթեզում, դեղանյութերի և հոտավետ նյութերի ար– տադրության մեջ: Մի քանի Լ. կենսաբա– նորեն ակտիվ նյութեր են: LU ԿՐՈՋ, (La Croze) Մաթյուրեն Վեյսիե (4.12.1661, Նանտ–21.5.1739, Բեռլին), ֆրանսիացի արևելագետ–հայագետ, Բեռ– լինի համալսարանի փիլիսաիայության պրոֆեսոր, պրուսական արքունի մատե– նադարանապետ, դիվանապետ: Իմացել է լատ., գերմ., սեմական ու սլավ, մի շարք լեզուներ: Ուշագրավ են նրա «Քրիստո– նեության պատմությունը Հնդկաստա– նում» (1724), «Քրիստոնեության պատմու– թյունը Հաբեշստանում և Հայաստանում» (1739), «Գանձ լակրոզյան նամակների» (հ. 1–3, 1762–64, լատ.) աշխատություն– ները: Անտիպ գիտական ժառանգության զգալի մասը նվիրված է Հայաստանի պատմությանը, գրականությանն ու լեզ– վին: Կազմել է «Բառարան հայ լեզվի», «Ցուցակ ազգաբանության թագավորաց հայոց Հովհաննեսիկ տեր Անվո և իշխան հայոց մեծաց»-ը: Լատ. է թարգմանել Մեսրոպ Երեցի «Պատմութիւն մնացոր– դաց հայոց և վրաց» գործը (որը սխալ– մամբ վերագրվել է Ստեփանոս Օրբելյա– նին), Ներսես Շնորհալու «Ցիսուս որդի» պոեմը, Հեթում թագավորի «Որ ծառայեա– լըս եմ բիւր ախտից» տողով սկսվող ծա– վալուն բանաստեղծությունը, քաղվածք– ներ Առաքել Դավրիժեցու պատմությունից ևն: Լ. եվրոպացի առաջին գիտնականնե– րից էր, որ զբաղվել է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ուսումնասիրմամբ: Լատ. է թարգմանել «Աշխարհացոյց»-ի (անցյալում իրեն վերագրված) «Ասիա» բաժինը: Լ. դեռևս XVIII դ. սկզբներին հայերեն Աստվածաշունչը համարել է թարգմանությունների թագուհի: Գրկ. Շ ր ու մ պ ֆ Ա., Ուսումնասիրութիւնք հայ լեզուի եւ մատենագրութեան յարեմուաս, թրգմ. և լրց. Գ. Զսսրբհանալյանի, Վնւո., 1895, էշ 47–56: C. Դավթյան

ԼԱՀԹԻ (Lahti), քաղաք և նավահանգիստ Ֆինլանդիայում: Գտնվում ԷՊյայանե լճա– յին համակարգի հվ. ափին: 88,7 հզ. բն. (1970):

ԼԱՀՈՐ, քաղաք Պակիստանի հյուսիս– արևելքում, Ռավի գետի ձախ ափին: Փեն– շափ գավառի վարչական կենտրոնն է, տրանսպորտային հանգույց: Մեծությամբ և տնտ. նշանակությամբ երկրի երկրորդ քաղաքն է՝ Կարաչիից հետո: Մոտ 2 մլն բն. (1971): Կան տեքստիլ, սննդի, ռետինատեխնիկական, կաշվի–կոշկեղենի արդյունաբերության, ինչպես նաև մե– տաղամշակման և մեքենաշինական ձեռ– նարկություններ, ՋԷԿ: Արհեստագործու– թյան հնագույն կենտրոն է: Ունի համալ– սարան, կոյեջներ: Հիմնադրվել է մեր թվարկության սկզբին: Լ. հարուստ է XVI –XVII դդ. ճարտ. հուշարձաններով: Քաղաքի հս–արմ–ում գտնվող հզոր պա– տերով և աշտարակներով շրջափակված ամրոցը (1570-ական թթ.) ընդգրկում է պալատական համալիրներ (Զահանգիրի պալատը, 1617, ճարտարապետ՝ Աբդուլ Քարիմ), Մարգարտյա մզկիթը (1645) և այլ կառույցներ: Ամրոցից հվ. «Հին քա– ղաքն» է, որտեղ պահպանվել են Վեզիր 1սանի (1634) և Ոսկե (1753) մզկիթները: XIX դ. կառուցվել են ոճով էկլեկտիկ, մո– տիվներով ազգային շենքեր (թանգարան, համալսարան ևն), 1947-ից հետո՝ Արվեստի ազգային կոլեջը, գրասենյակների 10- հարկանի շենքը (1962–65) են: Լ–ից 8 կմ արլ. Շալիմարի այգիներն են (1637, ճարտարապետ՝ Ալի Մարդան Խան): ԼԱՀՈհԹԻ Աբոլղասեմ Ահմեդզադե (4.12. 1887, Քերմանշահ, Իրան – 16.3.1957, Մոսկվա), տաջիկ սովետական բանաս– տեղծ: Տաջ. սովետական պոեզիայի հիմնադիրներից: ՍՄԿԿ անդամ 1924-ից: Մասնակցել է 1905–11-ի իրանական հե– ղափոխությանը: 1916-ին Քերմանշահում հրատարակել է հեղափոխական–դեմո– կրատական «Բիսոթուն» թերթը: 1917-ին վտարանդվել է Ստամբուլ: 1922-ին վերա– դառնալով հայրենիք՝ ղեկավարել է Թավ– րիզի հակաիմպերիալիստական ապըս– տամբաթյունը («Լահութի խանի ապստամ– բությունը»), որի ճնշումից հետո անցել է Սովետական Ռուսաստան: Եղել է Տաջի– կական ՍՍՀ լուսժողկոմի տեղակալ (1925–30), ՍՍՀՄ գրողների միության քարտուղար (1934-ից): Տպագրվել է 1907-ից: Պարսկալեզու քաղ. գազելի հիմ– նադիրներից է: Հրատարակել է «Կրեմլ* (1923, հայերեն հրտ. 1931), «Լենինն ապ– րում է» (1924) պոեմները, կոլտնտեսային շինարարության մասին բանաստեղծու– թյուններ: Գրել է այլաբանական–պայմա– նական բնույթի՝ «Ստեղծարար դասակար– գին» (1933), «Հրճվանքի հայրենիք» (1935), ինչպես նաև այլ պոեմներ («Մարդիսթան», 1941, «Տանյայի հաղթանակը», 1942, «Ու– ղեկիցներ», 1943): Ֆիրդուսու «Շահնա– մե»-ի սյուժեով նրա «Դարբին Քավան» պոեմը դարձել է Ա. Բալասանյանի համա– նուն օպերայի լիբրետոն: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: Գրկ. HcaKOB H.C., HcnwTaraie Jlaxyra, flymaHde, 1967. ԼԱւաՏԱԿԱՆՈՒԹՏՈհՆ (տիբեթերեն՝ լամ – բարձրագույն, երկնային), բուդ– դայականության մահայանա ուղղության տարատեսակ: Ձևավորվել է Տիբեթում, ուր VII դ. թափանցել է բուդդայականու– թյունը: Լ. տարածվել է Մոնղոլիայում (XVI–XVII դդ.), Բուրյաթիայում, մա– սամբ՝ Նեպալում, Հնդկաստանում և այ– լուր: Լամայական նվիրապետության բարձրագույն տիտղոսն է դարսյ–ւաման, երկրորդը՝ ւցանչեն–ւաման: Լ–ում դավա– նաբանության, մարդու և աշխարհի էու– թյան ըմբռնման ելակետային հասկացու– թյունները (սանսար և նիրվանա) նույնն են, ինչ բուդդայականությունում, սակայն