Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


միանգամայն այլ մեկնաբանմամբ: Նրա աեսական սկզբունքները շարադրված են կանոնական և մեկնաբանական գրքերում՝ Կանջուրում ու Տանջուրում և առավել հայտնի լամերի երկերում: Մինչե այժմ Լ. հետևորդներ ունի ՄԺՀ–ում, Մանջու– րիայում, Բուրյաթական, Կալմիկական, Տուվայի ԻՍՍՀ–ներում: Լ. խոչընդոտել է ժողովուրդների տնտ., սոցիալական և մշակութային զարգացմանը: Այժմ լամա– յական հոգևորականությունը հեղինակա– զրկվել է: ԼԱ ՄԱՆՇ (ֆրանս. La Manche, բառացի բազուկ), Անգլիական շրանցք (անգլ. English Channel), նեղուց Արևմըտ– յան Եվրոպայի հյուսիսային ափերի և Մեծ Բրիտանիա կղզու միշև: Պա դե Կալե նեղուցի հետ միասին Հյուսիսային ծովը միացնում է Ատլանտյան օվկիանոսին: Երկարությունը 520 կմ է, լայնությունը՝ 32–180 կմ, առավելագույն խորությունը՝ 172 մ: Շատ են ծանծաղուտները: Մակըն– թացությունները կեսօրյա են, ալիքի բարձ– րությունը՝ մինչև 12,2 մ (Սեն Մալո ծոց): Ունի տրանսպորտային կարևոր նշանա– կություն: Գլխավոր նավահանգիստներն են Պորտսմուտը, Սաուտհեմպտոնը, Պլի– մուտը (Մեծ Բրիտանիա), Հավրը, Շերբու– րը (Ֆրանսիա):

ԼԱՄԱՐԹԻՆ (Lamartine) Ալֆոնս Մարի Լուի դը (21.10.1790, Մակոն –28.2.1869, Փարիզ), ֆրանսիացի բանաստեղծ, քա– ղաքական գործիչ, պատմաբան: Ֆրան– սիական ակադեմիայի անդամ (1829): Ծագումով՝ ազնվական: Դաստիարակվել է ճիզվիտների կոլեշում: «Բանաստեղծա– կան մտորումներ» (1820), «Նոր բանաս– տեղծական մտորումներ» (1823) առաջին գրքերը Լ–ին հռչակեցին որպես ֆրանս. ռոմանտիկական քնարերգության սկըզբ– նավորող: Այնուհետև լույս են տեսել նրա «Բանաստեղծական և կրոնական դաշնու– թյուններ» (1830), «Ժոսըլեն» (1836), «Հրեշտակի անկումը» (1838), «Բանաս– տեղծական հայեցումներ» (1839) գոր– ծերը: Որպես քաղ. գործիչ սկզբնական շրջանում եղել է պահպանողական: 1833-ին, հուլիսյան միապետության օրոք, ընտըր– վել է դեպուտատների պալատի անդամ: Հարել է ռոյալիստական ընդդիմությանը, 1840-ին անցել լիբերալ բուրժուազիայի կողմը: 1848-ի հեղափոխության ժամա– նակ արտաքին գործերի մինիստր էր և, փաստորեն, ժամանակավոր կառավարու– թյան ղեկավարը: Պաշտպանել է բուրժ. հանրապետության մեջ դասակարգերի հա– մերաշխության գաղափարը: Պարտություն կրելով 1848-ի դեկտեմբերին կայացած պրեզիդենտական ընտրություններում՝ Լ. զբաղվել է պատմական բանաքաղու– թյուններ կազմելով («Ռուսաստանի պատ– մությունը», 1855 ևն), հրատարակել «Գրա– կանության հանրամատչելի դասընթաց» (1856), հուշեր (ՀԳրացիելլա», 1852, հա– յերեն հրտ. 1872): Լ–ի ստեղծագործությունները հայերեն են թարգմանել Գր. Օտյանը, K Գալ– ֆայանը (Նար–Պեյ), Մ. Չերազը և ուրիշ– ներ: Երկ. Դաշնակք, Փարիզ, 1859: Կրացիելլա, Ջմյուռնիա, 1874: Առաջին մաածութիւնք բա– նաստեղծանանք, Վնտ., 1876: ժ. Բ. Լամարկ ԼԱՄ11ՐԿ (Lamark) ժան Բատիստ Պիեռ Անտուան դը Մոնե (1.8.1744, Բազանտեն, Պիկարդիա –18.12.1829, Փարիզ), ֆրան– սիացի բնագետ, էվոլյուցիոն ամբողջա– կան տեսության հիմնադիրը (տես Լա– մարկ ի զմ), Փարիզի ԳԱ անդամ (1783): 1772–76-ին Փարիզի Բարձրագույն բժըշ– կական դպրոցում ուսումնասիրել է բու– սաբանություն: 1793-ին Լ–ի առաջարկու– թյամբ թագավորական բուսաբանական այգին վերածվել է բնության պատմու– թյան թանգարանի, որտեղ նա 24 տարի եղել է ստորակարգ կենդանիների ամ– բիոնի պրոֆեսոր: 1820-ին Լ. կորցրել է տեսողությունը, որից հետո գիտական գործունեությունը շարունակել է դուստրե– րի օգնությամբ: Ապրել և մահացել է ծայրահեղ աղքատության մեջ: Լ–ի գի– տական աշխատությունները՝ «Անողնա– շարավոր կենդանիների բնական պատմու– թյունը» (1815–22, 7 հատորով), «Ֆրան– սիայի ֆլորան» (1778, 3 հատորով), «Անող– նաշարավոր կենդանիների համակարգը» (1801), «Կենդանաբանության փիլիսոփա– յությունը» (1809, 2 հատորով), մեծ դեր են խաղացել կենսաբանության պատմու– թյան մեջ: Լ. առաջինն է տվեյ «կենսա– բանություն» տերմինը (1802) և կենդանա– կան աշխարհը սահմանազատել ողնա– շարավորների և անողնաշարավորների: Վերջիններիս ըստ գրադացիանե– ր ի բաժանել է 10 դասի: Լ. առաջ է քա– շել այն դրույթը, որ արտաքին միջավայրի փոփոխության հետևանքով օրգանիզմնե– րը ձեռք են բերում նոր հատկություններ, որոնք ժառանգաբար փոխանցվում են սերունդներին: Դրանով Լ. հանդես է եկել տեսակների անփոփոխության մետաֆի– զիկական տեսության և ժ. Կյուվիեի կա– տաստրոֆների տեսության դեմ: Լ–ի փիլ. տեսական ըմբռնումներին բնորոշ է դեիզ– մը, սակայն բնության ուսումնասիրման հարցերում նա ցուցաբերել է մեխանիս– տական մատերիալիստական մոտեցում: Ըստ նրա մատերիան իներտ է, ունակ չէ ինքնաշարժման և բնությունը գոյություն ունի ու զարգանում է կանխորոշված բնա– կան կարգով, օրենքներով, համաձայն «աստվածային ներքին նպատակի»: Ավելի պարզ օրգանիզմներն առաջացել և առա– ջանում են «ոչ կազմակերպված» մատե– րիայից (ինքնագործունեությամբ) նրա մեջ թափանցող հատուկ նյութի՝ ֆլյուիղ– ների ազդեցությամբ: Լ. նկարագրել է բրածո անողնաշարավոր կենդանիների շատ տեսակներ, դրել է զոոպսիխոլոգիա– յի սկիզբը, հրատարակել է նաև մեծ թվով գիտական աշխատություններ երկրաբա– նության, հիդրոլոգիայի և օդերևութաբա– նության վերաբերյալ: Երկ. H36p. npoH3BeaeHHH, t. 1–2, M., 1955-59. Գրկ. II y 3 a h o b H.H., 3KaH Baracr Jla- MapK, M., 1959. ԼԱւաՐԿԻձՄ, առաջին էվոլյուցիոն ամ– բողջական տեսությունը, որի հիմնական գաղափարները շարադրված են ժ. Լա– մարկի «Կենդանաբանության փիլիսոփա– յություն»^ աշխատությունում: Ըստ Լ–ի, էվոլյուցիայի ընթացքում բնությունն ըս– տեղծել է կառուցվածքային բարդացման աստիճաններ՝ գրադացիաներ: Վերջիններս ընդունելով որպես բնության զարգացման հիմնական տենդենցների ար– տահայտություն՝ Լամարկը ձգտում էր այդ պրոցեսին տալ մատերիալիստական բացատրություն և օրգանիզմի կազմա– կերպվածության բարդացումը երբեմն կա– պում էր արտաքին միջավայրից թափան– ցող ֆլյուիդների հետ: էվոլյուցիայի մյուս գործոնը Լամարկը համարում էր արտա– քին միջավայրի մշտական ազդեցությու– նը, որը տանում է գրադացիայի խանգար– ման և պայմանավորում շրջապատող մի– ջավայրին օրգանիզմների հարմարվողա– կանության ամբողջ բազմազանությունը: Անտեսելով բնական ընտրության գոր– ծոնը՝ Լամարկը նույնացրեց փոփոխակա– նություն և հարմարվողականություն հաս– կացությունները: էվոլյուցիոն պրոցեսնե– րը մեկնաբանելիս ընդունելով իրարից անկախ երկու գործոններ՝ դրանցից յու– րաքանչյուրին նա պատասխանատու էր համարում որոշակի խումբ երևույթների համար: Պարզից բարդն ընթացող պատ– մական զարգացումը բացատրում էր «ընդ– հանուր օրենքներով» (ներքին ձգտում), մասնավոր փոփոխությունները՝ գրադա– ցիաների սահմաններում շեղումների «մասնավոր օրենքներով» (արտաքին մի– ջավայրի ազդեցություն): Համաձայն այս ուսմունքի, միջավայրի յուրաքանչյուր փո– փոխություն ազդում է օրգանիզմի որևէ օրգանի կառուցվածքի կամ ֆունկցիայի վրա ե. առաջացած բոլոր փոփոխություն– ները հարմարվողական բնույթ են կրում: Լ. ունի ընդհանուր կենսաբանական մեծ նշանակություն, սակայն այն չի համար– վում հետևողական մատերիալիստական տեսություն: Բնության հիմքում տեսնելով մատերիան՝ Լամարկը չնկատեց նրա ինք– նաշարժման հատկությունը, ժխտեց տե– սակների մահացումը, հետևապես նաև նրանց ռեալ գոյությունը: Գրկ. Ո օ ji h h օ b H.M., 2K. E. JIaMapK h yneirae օ6 sbojiioijhh opramraecKoro MHpa, M., 1962. Ն. Րեգւայւյան

ԼԱՄԲԵՐՏ [գերմ. գիտնական Ցո. Հ. Լամ– բերտի (J. H. Lambert, 1728–1777) անու– նով], պայծառության արտահամակար– գային միավոր, կիրառվում է գլխավորա– պես ԱՄՆ–ում: Նշանակվում է չբ (lb): 1 Լ. այն մակերևույթի պայծառությունն է, որն ունի 1 չմ/սմ2 (1 ռադֆոտ) լուսատվու– թյուն և հավասարաչափ ցրում է լույսը բոլոր ուղղություններով: 1 Լ.= 3,20.103 նտ= 1/jt ստիլբ= 10՜4 ապոստիլբ (տես Լուսային միավորներ): ԼԱՍ՚ԲԵՐՏԻ ՕՐԵՆՔ, բնութագրում է լու– սարձակող կամ ցրող (դիֆուզ) մակերե– վույթի ճառագայթման բաշխումը: Ձևա– կերպել է (1760) գերմ. գիտնական Ցո. Հ.