Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԼԵՆ, Ժառանգական հողային տիրույթ, տես Ֆեող: ԼԵՆԱ (յակուտ. Ուլախան–Ցուրյախ – մեծ գետ), գետ Արևելյան Աիբիրում: Երկրագնդի խոշորագույն գետերից է: Երկարությունը 4400 կմ է, ավազանը՝ 2490 հզ. կմ2: Սկիզբ է առնում Բայկալյան լեռնաշղթայի արմ. լանջից, 930 մ բարձրու– թյունից և թափվում Լապտեների ծովը: Ավազանի մեծ մասը լեռնային է (Մերձ– բայկալյան, Անդրբայկալյան լեռներ, Ալ– դանի բարձրավանդակ են), ձախափնյա մասը՝ սարահարթային (Միշին Սիբիրա– կան սարահարթ): Առավել ցածրադիր մասը միշին (Կենարոնայակուաական դաշտավայր) և ստորին հոսանքների շըր– շանումն է: Վերին հոսանքում (մինչե Վիաիմի գետաբերանը) արագահոս է, սահանքավոր: Հովտի լայնությունը 1 – 2 ^–ից մինչե կմ է: Միշին հոսանքում (մինչե Ալդանի գետաբերանը) ջրառատ է, լայնահուն (մինչե 2 կմ), լայնահովիտ (մինչե 30 կմ), ողողատը 7–15 կմ է: Ստո– րին հոսանքում, ծովին չհասած, բաժան– վում է մոտ 150 վտակի (Տրոֆիմովյան, Բիկովյան, Օլենյոկի են) և առաշացնում մինչե 30 հզ. կմ2 մակերեսով դելտա: Ավազանի մեծ մասը գտնվում է տայգայի զոնայում, գետաբերանային մասը՝ ան– տառատունդրայում և տունդրայում: Սնու– մը ձնա–անձրեային է, հորդանում է ապ– րիլ–հունիսին: Զրի մակարդակը տատան– վում է մինչե 10–15 մ, ստորին հոսան– քում՝ մինչե 18 մ: Տարեկան միջին ծախսը 17000 մ3!վրկ է: Տարեկան դեպի ծովն է տանում 540 կմ3 ջուր, 12 մլն ա կախված վիճակով բերվածքներ և 41 մլն ա լուծված նյութեր: Սառցակալում է հոկտեմբերին, սառցազերծվում՝ մայիսին: Ավազանը հա– րուստ է քարածխի, բնական գազի, նավթի, երկաթի, գունավոր մետաղների, ոսկու, ալմաստի, փայլարի և այլ հանքերով: խոշոր վտակներն են Կիրենգան, Վիտիմը, Օսոկման, Ալդանը, Վիլյույը: Դետերն ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ (Վիլյույի ՀԷԿ, Մամականի ՀԷԿ): Կարե– վոր տրանսպորտային ուղի է, նավարկելի է Կաչուգա քաղաքից մինչե գետաբերան: Հարուստ է ձկներով:

ԼԵՆԱՅԻ ԱԾԻԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ, գտնվում է Յակուտական ԱՍՍՀ–ում ե, մասամբ,

ՌԱՖԱՀ Կրասնոյարսկի երկրամասում: Երկրաբանական տեսակետից թույլ է ուսումնասիրված: Տարածությունը մոտ 750000 կմ2 է: Ընդհանուր պաշարները մինչե 600 մ խորությունը կազմում են 1647 մլրդ ա: Ըստ երկրաբանական կա– ռուցվածքի Լ, ա. ա. բաժանվում է երկու մասի՝ արեմտյան (զբաղեցնում է Միբի– րական պլատֆորմի Վիսոլյի սինեկլիզը) և արեելյան (ընդգրկում է Վերխոյանա– Չուկոտյան ծալքավոր մարզի եզրային զոնան): Ածխաբեր հաստվածքը կազմված է ստորին յուրայից մինչե վերին պալեո– գենի հասակի նստվածքային ապարնե– րից: Ածխաբեր շերտերի տեղադրումը Վիլ– յույի սինեկլիզի կենտրոնական մասում բարդացված է զառիկող բարձրություն– ներով և իջվածքներով: Մերձվերխոյանս– կի ճկվածքում ածխաբեր հաստվածքը ծալքավորված է, բարդացված խզումնե– րով (հզորությունը՝ 1000–2500 մ): Մե– զոզոյան հասակի ածխաբեր շերտերի քա– նակը և հզորությունն ավազանի տարբեր մասերում տարբեր են, արմ–ում բացված է 1 – 10 շերտ՝ 1–20 մ հզորությամբ, արլ–ում՝ 30 շերտ՝ 1–2 մ հզորությամբ: Օգտակար հանածոն ներկայացված է գորշածխով և քարածխով: Այրվող զանգ– վածի ջերմությունը գորշածխի համար հասնում է 27,2 Մջ/կգ (6600 կկւսղ/կգ), քարածխի համար՝ 30,1–35,7 Մջյկգ (7400–8600 կկւսչքկգ): Ածուխների մետա– մորֆիզմի աստիճանն աճում է լայնակի ուղղությամբ: Արեմտյան՝ պլատֆորմա– յին մասում առկա են գորշածուխներ, ավելի խոր ընկղմված կենտրոնական մա– սում՝ անցումային ածուխներ (գորշած– խից քարածուխ, արեելյան մասում՝ կոք– սացող քարածուխներ: Պալեոգենի հա– սակի արդյունավետ շերտերը հայտնի են Ալդան գետի ստորին հոսանքի զգալի հատվածում և ավազանի հյուսիսում: Գորշածուխների շերտերը ոսպնյակաձե են, քանակը հաստատուն չէ, հզորությու– նը տատանվում է 1 –10 tf-ից ՜մինչե 30 z/:

ԼԵՆԱՅԻ ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅՈՒՆ, 1912-ի ապրիլի 4(17)-ին Լենայի ոսկու հանքերի բաժնետիրական ընկերության («Լենզո– տո») բանվորների նկատմամբ ցարական զորքերի արյունոտ դատաստանը: Հան– քատերերն էին ռուս և անգլիացի կապի– տալիստները: Հանքերում աշխատանքա– յին պայմանները չափազանց ծանր էին. աշխատանքային օրը 15–16 ժ էր, որի համար բանվորները ստանում էին աղքա– տիկ վարձատրություն: Գործադուլը սկըս– վեց տարերայնորեն՝ փետր. 29 (մարտի 13)-ին Անդրեեյան հանքում, առիթը՝ կըր– պակում նեխած միս վաճառելն էր: Մար– տի 4(17)-ին գործադուլավորները հան– քերի վարչությանը ներկայացրին իրենց պահանջները 8-ժամյա աշխատանքային օրվա, աշխատավարձի բարձրացման, տու– գանքների վերացման, մատակարարման բարելավման մասին: Բանվորների պա– հանջները մերժվեցին: Գործադուլը տա– րածվեց բոլոր հանքերում, գործադուլա– վորների թիվը հասավ 6 հզ.: Այն ղեկա– վարում էր կենտրոնական գործադուլա– յին կոմիտեն և կենտրոնական բյուրոն, որի մեջ էին բոլշեիկներ Պ. Բատաշեը (կոմիտեի նախագահ), Գ. Չերեպախինը, Ռ. Զելիոնկոն, Մ. Լեբեդեը: Գործադուլը ճնշելու համար կառավարությունը զոր– քեր ուղարկեց: Ապրիլի 3-ի լույս 4-ի գի– շերը գործադուլային կոմիտեի գրեթե բոլոր անդամները ձերբակալվեցին: Մար– տի 4-ին 2,5 հզ. մարդ խաղաղ թափորով շարժվեց դեպի Նադեժդինսկի հանքեր՝ իշխանությունների կամայականություն– ների դեմ դատախազության պաշտոնյա– յին բողոքագիր հանձնելու: ժանդարմա– կան սպայի հրամանով զորքերը գնդա– կոծեցին խաղաղ բազմությանը: Մպանվեց 270 և վիրավորվեց 250 մարդ: Գործադուլը շարունակվեց մինչե օգոստ. 12(25)-ը, երբ հանքերից հեռացավ վերշին բանվորա– կան խումբը: Ցարիզմի ոճրագործության լուրը ամենուրեք առաշ բերեց բողոքի ցույցեր և միտինգներ, որոնք ընդգրկեցին նաե Անդրկովկասն ու Հայաստանը: Ալեքսանդրապոլում, Կարսում, Ղափա– նում, Ալավերդում, Զալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) և այլ վայրերում տեղի ունեցան մի շարք խոշոր ելույթներ: Լ. գ. ցարիզմի և կապիտալիզմի դեմ մասսանե– րի հեղափոխական վերելքի ազդակ հան– դիսացավ: ժ. Զիրոյան ԼԵՆ ԱՐԴ (Lenard) Ֆիլիպ էդուարդ Ան– տոն [7.6.1862, Պրեսբուրգ (այժմ՝ Բրա– տիււլավա)–20.5.1947, Մեսելհաուզեն], գերմանացի ֆիզիկոս: Մովորել է Բուդա– պեշտի, Վիեննայի, Բեռլինի և Հայդել– բերգի համալսարաններում: Ֆիզիկայի պրոֆեսոր է եղել Բրեսլաուում (1894), Ախենում (1895), Հայդելբերգում (1896, 1907–31), Քիլում (1898): 1909-ից եղել է Հայդելբերգի ռադիոլոգիական ինստ–ի ղեկավարը: Ուսումնասիրել է կաթոդային ճառագայթների բնույթը և դրանց հատկու– թյունները (նոբելյան մրցանակ, 1905): Հետազոտել է նաև ուլտրամանուշակա– գույն ճառագայթման հատկությունները, ֆոտոէֆեկտի երեույթը, ֆոսֆորեսցենց– ման մեխանիզմը, մետաղների հատկու– թյունները: Հիտլերյան ռեժիմի օրոք գոր– ծակցել է նացիստներին:

ԼԵՆԱՐՏ (Lenart) Ցոզեֆ (ծն. 3.4.1923), ՉՄՄՀ պետական և քաղաքական գործիչ: ՉԿԿ անդամ 1943-ից: Մասնակցել է 1944-ի Մլովակյան ազգային ապստամբությանը: 1963–68-ին եղել է ՉՄՄՀ կառավարու– թյան նախագահ, 1968-ի ապրիլից՝ ՉԿԿ ԿԿ–ի քարտուղար, 1970-ի փետրվարից՝ ԱԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղար և նախա– գահության անդամ, միաժամանակ 1971-ի մարտից՝ Մլովակյան Մոցիալիստական Հանրապետության Ազգային ճակատի նա– խագահ:

ԼԵՆԱՈՒ (Lenau) Նիկոլաուս (իսկական անուն–ազգանունը՝ Ֆրանց Նիմբշ էգլեյւ ֆոն Շտրելենաու, 1802–1850), ավստ– րիացի բանաստեղծ: Լ–ի քնարերգու– թյանը («Բանաստեղծություններ», 1832, «Նոր բանաստեղծություններ», 1838) հա– տուկ են փիլ. ընդհանրացումները: «Ֆա– ուստ» (1836) պոեմում ցույց է տրված ստեղծագործական աշխատանքի անըն– դունակ մտածողի դրաման, «Մավոնարո– լա» (1837) պոեմում հնչում է կրոնական սկեպտիցիզմը, «Ցան ժիժկա» (1837–42) և «Ալբիգոյցիներ» (1842) պոեմներում արտահայտված են XIX դ. 30–40-ական թթ. ավստ. հեղափոխական դեմոկրա– տիայի տրամադրությունները: ԼԵՆ ԳԼԻ (Langley) Զոն Նյուպորտ (1852– 1925), անգլիացի ֆիզիոլոգ, հյուսվածա– բան, Լոնդոնի թագավորական ընկերու– թյան անդամ (1883-ից) և վիցե–պրեզի– դենտ (1904–05): Ավարտել է Քեմբրիջի համալսարանը, որտեղ 1903-ից եղել է պրոֆեսոր: Հիմնական աշխատանքները վերաբերում են վեգետատիվ նյարդային համակարգի անատոմիային ու ֆիզիո– լոգիային: Լ. հաստատեց, որ վեգետա– տիվ նյարդային համակարգի թելիկներն անցնում են ինքնուրույն ծայրամասային նյարդային հանգույցներով, որի պատճա– ռով առաջարկեց անվանել այն ավտոնոմ: ԼԵՆԴ–ԼԻձ (անգլ. lend-lease, lend – տալ փոխարինաբար, և lease – տալ վար– ձակալության), երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945) տարիներին ԱՄՆ–ին դաշնակից հակահիտլերյան կոա– լիցիայի երկրներին վարձակալությամբ