Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Լ–ի քանակի և լեյկոցիաային բանաձևի որոշումը ախտորոշման նպատակով լայնորեն կիրառվում է բժշկության և անասնաբուժության պրակտիկայում:

ԼԵՅԿՈՏԻՏՈԶ, լեյկոցիաների բացարձակ քանակի ավելացումը շրջանառու արյան մեջ: Լինում է ֆիզիոլոգիական, որը նկատվում է սնունդ ընդունելուց հետո (ալիմենտար Լ.), ֆիզիկական աշխատանք կատարելիս ևն: Ախտաբանական կամ ախտանշանային Լ. զարգանում է թարախային բորբոքումների, վարակիչ հիվանդությունների, հյուսվածքների քայքայումով ուղեկցվող հիվանդությունների, արյա շրջանառության խանգարումների (օրինակ, սրտամկանի ինֆարկտ) դեպքերում: Կարճատև Լ. կարող է առաջանալ ոսկրածուծից կամ այլ հյուսվածքներից արյան մեջ լեյկոցիտներ «դուրս մղելիս» (օրինակ, «ստրեսի»՝ լարումների ժամանակ): Վերոհիշյալ բոլոր դեպքերում Լ. կրում է ռեակտիվ բնույթ և անհետանում է պատճառի վերացումից հետո: Լ. առաջանում է նաև արյունաստեղծ հյուսվածքի նորագոյացությունների (տես Լեյկոզ) դեպքում: Տես նաև Լեյկոպենիա:

ԼԵՏՆՈ (Leino) եղբայրներ (իսկական ազ– գանունը՝ Լյոնբում) (Lonnbohm), ֆինն գրողներ: Լեյնո Կասիմիր Ագաաոն (1866-1919), 1898-ին եղբոր՝ է. Լեյնոյի հետ հիմնադրել է «Նյուկյուայկա» («Ny- kyaika») գրական հանդեսը: «Բանաստեղ– ծական փորձեր» (1888) ժողովածուում և «էմալցի էլլին (1886), «Կյանքից» (1889) նովելների ժողովածուներում Լ. ռեալիս– տորեն նկարագրել է ֆինն, գյուղացիների կյանքը: «Խաչաձև ալիքների մեշ» (1890) ե. «Ջրային տարածություններում» (1893) բանաստեղծական ժողովածուներում հան– դես է եկել պետ. կառավարման պահպա– նողական ձևերի ու բուրժ. գաղափարա– խոսության դեմ: Գրել է «Ցակո Իլկա և Կլաուս Ֆլեմինգ» (1901) պատմական չա– փածո դրաման: V ն յ ն ո V՜ ] ՞Ա ո (1510–1920), ՓՐ1111 գրող: Լ–ի ս/ռաշիե ժողովածուները քնա– րական բանաստեղծություններ են («Բալ– լադ մեծ կաղնու մասին», 1896, «101 երգ», 1898 ևն): «Ցանա Ռենտյու» (1907) վեպը նվիրված է Ռուսաստանի 1905-ի հեղափո– խական իրադարձություններին: «Հողի աղը» (1911) պիեսում Լ. քննադատորեն ներկայացրել է բուրժ. մտավորականու– թյանը: Գրել է «Դիմակներ» (6 սերիա, 1905–11) պիեսը և «Կալևալան բեմում» (1911) շարքը: 1911 – 13-ին հրատարակել է «Ստրուկ» հակաբուրժուական քառեր– գությունը:

ԼԵՏՇՄԱՆԻՈձ, մարդկանց և որոշ կեն– դանիների վարակիչ հիվանդությունների խումբ, որոնք ընթանում են մաշկի, լոր– ձաթաղանթների խոցոտումներով կամ ներ– քին օրգանների ծանր ախտահարումնե– րով: Հարուցիչները նախակենդանիների տիպի միաբջիջ օրգանիզմներն են՝ լեյշ– մանիաները (անգլիացի բժիշկ Ու. Լեյշ– մանի անունով, որը 1900-ին հայտնա– բերել է ընդերային Լ–ի հարուցիչները): Հիվանդության Փոխանցողները մլակներն են: Լ. հանդիպում է արևադարձային և մերձարևադարձային երկրներում (ՍՍՀՄ–ում՝ հիմնականում Միշին Ասիա– յում և Անդրկովկասում): Մարդիկ վարակ– վում են լեյշմանիաների հետևյալ տեսակ– ներով. արևադարձային (L. tropica)՝ մաշկային Լ–ի հարուցիչը, բրազի– լական (L. brasiliensis)՝ մաշկ ա–լ ո ր– ձաթաղանթային Լ–ի հարուցիչը, և Դոնովանի (L. donovani) ը ն– դ և ր ա յ ի ն Լ–ի հարուցիչը: Մաշկա– յին Լ., Բորովսկու հիվանդություն (ռուս բժիշկ Բորովսկու անունով): Ընթանում է 2 ձևով՝ ուշ խոցոտվող (քաղաքային Լ., աՀխաբադկա) և սուր մեռուկացման ենթարկվող (գյուղական Լ., պ և ն դ ի ն– յ ա ն խոց): Պրոցեսը տեղակայվում է առավելապես մարմնի բաց մասերի, հատ– կապես՝ դեմքի և դաստակների վրա: Մլակի կծած տեղում առաշանում են հան– գույցներ՝ լեյշմանիոմաներ (1–2 սմ և ավելի տրամագծով), որոնք ժամանակի ընթացքում քայքայվելով առաշացնում են խոցեր և առողշանում՝ սպիացումով: Քա– ղաքային Լ–ի գաղտնի շրշանը տևում է 2 ամսից մինչև 1–2 տարի, երբեմն՝ ավելի: Ամբողշ պրոցեսը (հանգույցների առաջա– ցումից մինչև սպիացումը) տևում է 1, երբեմն՝ 1,5–2 տարի: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Գ յ ու ղ ա կ ա ն Լ. բնական–օշախային զոոնոզ հիվանդու– թյուն է: Ընթացքն առավել սուր է: Գաղտնի շրշանը՝ 1 շաբաթից 2 ամիս: Պրոցեսը տևում է 3–6 ամիս: Վարակի աղբյուրը կրծողներն են: Հիվանդությունից հետո առաշանում է կայուն իմունիտետ: Քաղա– քային Լ–ով հիվանդացածները կարող են վարակվել գյուղական Լ–ով, իսկ գյուղա– կան Լ–ով հիվանդացածները անընկալու– նակ են դառնում 2 ձևերի հանդեպ: Լոր– ձաթաղանթ ա–մ աշկային Լ. (ա– մերիկական Լ., է ս պ ու ն դ ի ա), տա– րածված է Հարավային և Կենտրոնական Ամերիկայում: Ընդերային Լ., վ ի ս ց ե– րալ Լ., մանկական Լ., կալա– ա զ ա ր (հինդի լեզվով՝ սև տենդ), արե– վադարձային տրանսմիսիվ հիվանդու– թյուն հ: գարաււր աղբյուրը հիվանդ մար– դիկ են և շները: Հիվանդանում են առա– վելապես երեխաները: Հիվանդությունից հետո առաշանում է իմունիտետ: Զարգա– նում է աստիճանաբար: Գաղտնի շրջանից հետո (20 օրից մինչև 10 ամիս և ավելի, հաճախ՝ 3–5 ամիս) բարձրանում է մարմ– նի ջերմաստիճանը, որը կրում է ալի– քաձև բնույթ: Մաշկի գույնը մգանում է (այստեղից էլ՝ սև տենդ), որը կապված է մակերիկամների անբավարարության հետ: Լյարդը, փայծաղը մեծանում են, զարգանում է սակավարյունություն, եր– բեմն մեծանում են նաև ավշահանգույց– ները: Բ ու ժ ու մ ը. մաշկային Լ–ի դեպքում՝ ծարիրի պատրաստուկներ (սոլյուսուր– մին), ակրիխին, մոնոմիցին: Ընդերային Լ–ի դեպքում սոլյուսուրմին և ախտանշա– նային բուժում: Կանխարգել ու մը. մլակների և կրծողների ոչնչացում, հիվանդության վաղ ախտորոշում, ժամանակին բուժում: Մաշ– կային Լ–ի օջախները երկար ժամանակով տեղափոխվող անձանց պատվաստում են գյուղական Լ–ի կենդանի կուլտուրայով: ՀՍՀ–ում Լ–ի համաճարակագիտության հարցերով զբաղվել են Ա. Իսահակյանը, Ա. Միրզոյանը, Շ. Մնացականյանը, բուժ– ման հարցերով՝ Հ. Գաբրիելյանը, Ե. Կա– րապետյանը, Ռ. Կարապետյանը, Բ. Զու– լումյանը:

ԼԵՅՏԵՆԱՆՏ (ֆրանս. lieutenant, սկըզբ– նապես՝ տեղակալ), կրտսեր սպայական կազմի զինվորական կոչում ՍՍՀՄ (1935-ի սեպտ. 22-ից) և արտասահմանյան երկըր– ների մեծ մասի զինված ուժերում: Լ. ան– վանումը ծագել է Ֆրանսիայում, XV դ., ջոկատի պետի՝ կապիտանի տեղակալի պաշտոնը նշելու համար: XVII դ. 2-րդ կեսից Ֆրանսիայում և այլ երկրներում դարձել է զինվորական կոչում բանակում և նավատորմում (տես Կոչումնե՜ր զինվո– րական):

ԼԵՅՏՄՈՏԻՎ, լայտմոտիվ (գերմ. Leitmotiv, բառացի՝ առաջատար մոտիվ), որոշակի և ցայտուն երաժշտական դարձ– վածք (երբեմն՝ ամբողջական թեմա), որ XIX դ. սկսած լայնորեն կիրառվում է օպերայում, բալետում կամ ծրագրային երկերում, բնութագրում որևէ կերպար, գաղափար կամ երևույթ և երաժշտական մտքի զարգացմանը զուգընթաց կրկըն– վում է: Լ. անփոփոխ կամ փոփոխված ուղեկցում է երկի գլխավոր կերպարին կամ նրա մասին հիշողությանը (Ալմաստի Լ–ները՝ Մպենդիարյանի «Ալմաստ» օպե– րայում), հաստատում հիմնական գաղա– փարը (գլադիատորների ապստամբու– թյան Լ.՝ Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետում), օգտագործվում նաև բնության որևէ երևույթ (ծովը Ռիմսկի–Կորսակովի «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» օպերայում), նույնիսկ առանձին առար– կաներ (սուրը, նիզակը Վագների «Նիբե– լունգի մատանին» օպերայում) պատկերե– լու համար: «Լ.» տերմինը կիրառվում է նաև գրական երկերը վերլուծելիս: ԼԵ35ԻՆ, ամինաիզոկապրոնա– թ թ ու, անփոխարինելի ամինաթթու է: Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաս– տիճանը՝ 293°–295°C, վատ են լուծվում սառը ջրում, մոլ. զանգվածը՝ 131,18: Լ. առաշին անգամ մկանային հյուսվածքից անջատվել է 1820-ին: Բնական Լ. մըտ– նում է բույսերի և կենդանիների բոլոր սպիտակուցների բաղադրության մեջ: Սնունդից Լ–ի բացակայությունը հանգեց– նում է ազոտային բացասական հաշվե– կշռի և երեխաների աճման դադարեցման: Լ. որոշ ամինաթթուների հետ միասին կիրառվում է լյարդի հիվանդությունները, սակավարյունությունը ևն բուժելու համար:

ԼԵՅՅԻՏ (< հուն. Xevxog – սպիտակ), միներալ: Քիմ. կազմը՝ K(AlSi206): Պա– րունակում է 21,58% K20, 23,40% A1203, 55,02% Si02: 605°0ից բարձր ջերմու– թյան պայմաններում բյուրեղագիտական համակարգը խորանարդային է, ցածրի դեպքում՝ տետրագոնային: Գույնը՝ սպի– տակ, մոխրավուն: Կարծրությունը՝ 5,5– 6, խտությունը՝ 2450–2500 կգ/մ3: Հան– դիպում է սիլիկահողով չհագեցած թթու հրաբխածին ապարներում: ՍՍՀՄ–ում տա– րածված է Ղազախստանում, Արևելյան Սի– բիրում, ՀՍՍՀ–ում (մինչև 5–7 սմ մեծու– թյան յուրօրինակ բյուրեղների ձևով՝ Փամ– բակի մագմատիկ զանգվածում): Լ. հայտ– նի է նաև Վեզուվի ժամանակակից լավա– ներում: