Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ստրեպտոկոկը, ստաֆիլակոկը, ւոուբեր– կուլոզային ցուպիկը ևն, որոնք թափան– ցում են արգանդի խոռոչ վզիկի խողովա– կի միջոցով՝ մեծ մասամբ ետծննդյան շրջանում (տես Ետծննդյան հիվանդու– թյուններ) կամ հարևան օրգանների բոր– բոքային օջախներից (արգանդափողերի տուբերկուլոզ, որդանման ելունի թարա– խային բորբոքում ևն): Հազվադեպ առա– ջանում է սուր վարակիչ հիվանդություն– ների (գրիպ, դիֆթերիա, տիֆ) հետևան– քով, երբ հարուցիչները արգանդի խոռոչ են ընկնում արյան հոսքով: է. ընթանում է սուր և քրոնիկական շրջաններով: Սուրն արտահայտվում է արգանդից շճա–թարա– խային առատ արտազատությամբ, որո– վայնի ստորին հատվածի ցավերով, մարմ– նի ջերմաստիճանի բարձրացմամբ: Խան– գարվում է դաշտանային ցիկլը (դաշտանը լինում է առատ, երկարատև, ցավոտ): Քրոնիկականը (բացառությամբ տուբեր– կուլոզային է–ի) դաշտանային ցիկլի վրա չի ազդում: Բուժումը, գոնոռեային է–ի դեպքում՝ գոնոռեայի բուժում, ստրեպտո–ստաֆի– լակոկայինը՝ անկողնային ռեժիմ, ար– գանդը կրճատող դեղամիջոցներ, սուլ– ֆանիլ–ամիդային պատրաստուկներ և ան– տիբիոտիկներ: Տուբերկուլոզային է.՝ ստրեպտոմիցին, ՊԱՍԿ (պարաամինո - սալիցիլաթթու), ֆթի վազիդ:

ԷՆԴՈՄԻՏՈձ (<հուն. էնդո… և (iC6og– թել), քրոմոսոմների թվի մեծացումը բու– սական և կենդանական օրգանիզմների բջիջների կորիզներում՝ առանց բջջի բա– ժանման կամ կորիզի կիսման: Քրոմո– սոմների ձևաբանական փոփոխությամբ է. շատ նման է բնականոն միտողին: է. պոլիպլոիդիայի առաջացման հնարավոր մեխանիզմներից է: Եթե է–ի ժամանակ քրոմոսոմային թելիկները չեն հեռանում, ապա առաջանում են հսկա քրոմոսոմներ՝ պոլիտեններ: Կենսաբանության մեջ տարբերում են գաղտնի և մաս– նակի է.:

ԷՆԴՈՍՊԵՐՄ ( <էնդո… և հուն. ajt6p|ia– սերմ), սերմերի հյուսվածք: Բնորոշ է բոլոր մերկասերմերին և ծածկասերմ բույսերի մեծ մասին: է–ում կուտակվում են սաղմի զարգացման համար անհրա– ժեշտ սննդանյութերը՝ օսլան, սպիտա– կուցները և ճարպերը: է. երբեմն կազմված է լինում բարակ պատեր ունեցող ուժեղ վակուոլացված բջիջներից և սննդանյու– թեր չի պարունակում:

ԷՆԵՈԼԻԹ (<լատ. aeneus – պղնձե և հուն, աօց – քար), պղնձի դար, պղնձաքարային դար, նոր քա– րի դարից (նեոլիթ) րրոնզի դարին անց– նելու ժամանակաշրջան: է–ում քարե գործիքների կողքին երևան են գալիս առաջին պղնձե գործիքները, որոնք սկըզ– բում պատրաստվում էին զտաբեկոր, այ– նուհետև՝ հանքային պղնձից: Ուսումնա– սիրողների մեծ մասը է. համարում է ոչ թե նախնադարյան պատմության առան– ձին ժամանակահատված, այլ բրոնզի դարի նախնական շրջան: Եգիպտոսում և Միջագետքում է. սկսվում է մ. թ. ա. IV, Եվրոպայում՝ մ. թ. ա. III հազարամ– յակներում: ՍՍՀՄ տարածքում հայտնի են Անաուի, Նամազգա–թեփեի (Միջին Ասիա), Տրիպոլիեի (Ուկրաինա) էնեոլիթյան բնակատեղիները: Հայկ. լեռնաշխարհի էնեոլիթյան բնակատեղիները պատկա– նում են հիմնականում մ. թ. ա. V–IV, մասամբ՝ III հազարամյակներին: Դրան– ցից արժեքավոր նյութեր են տվել հատկա– պես Շամիրամ–Ալթի (Վանա լճի մոտ, ուրարտ. Մենուա թագավորի ջրանցքի ափին), Նախիջևանի Քյուլ–թափա 1-ին, էջմիածնի Մոխրաբլուր, Մխլու–թափա ար– հեստական բլուրները, Թեղուտը (էջմիած– նից հվ.): էնեոլիթյան մարդը բնակվել է գետերի ու լճերի ափերին, զբաղվել բրի– չային երկրագործությամբ և անասնապա– հությամբ: է–ին բնորոշ է փայլեցրած գու– նազարդ (հալաֆյան տիպի) և սև խեցե– ղենը, հանդիպում է նաև անփայլ, ալի– քավոր նախշերով և հարդախառն կոպիտ խեցեղեն: Գրկ. Թորոսյան Ռ. Մ., Թեղուտի վաղ երկրագործական բնակավայրերը (մ. թ. ա. IV հազ.), 1976: KyniHapeBa K. X., HydnHaniBHJiH T. H., .ZIpeBHHe Kyjib- Typbi lOHCHero KaBKa3a (V–III twc. flo h. a.), JI., 1970; ABflycHH R. A, Apxeo- jiorHH CCCP, 2 H3fl., nepepa6. u flon., M., 1977.

ԷՆԵՍԿՈՒ (Enescu) Զորջե [7(19).8.1881, գ. Լիվենի (այժմ՝ Ջորջե–էնեսկու, Սու– չավայի մարզ, Ռումինիա) – 4.5.1955, Ջ. էնեսկու Փարիզ], ռումինացի կոմպոզիտոր, ջու– թակահար, դիրիժոր, ակադեմիկոս: Սո– վորել է Վիեննայի (1888–92) և Փարիզի (1893–99) կոնսերվատորիաներում: Հա– մերգներով շրջագայել է Եվրոպայում և Ամերիկայում (1909-ին՝ Ռուսաստանում, 1946-ին՝ ՍՍՀՄ–ում)՝ վաստակելով ակա– նավոր ջութակահարի և դիրիժորի համ– բավ: Գրել է «էդիպ» օպերան (1932, բեմ.՝ 1936, Փարիզ), 3 սիմֆոնիա (1905, 1913, 1919), նվագախմբային սյուիտներ, «Ռու– մինական ռապսոդիաներ» ևն: Ռումինիա– յում սահմանվել է երաժիշտ–կատարողնե– րի է–ի անվ. մրցանակաբաշխություն: 1955-ից Բուխարեստի պետ. ֆիլհարմո– նիան կոչվում է է–ի անունով: Գրկ. KOTJIHPOB B. JI., JyR . 3HeCKy, 2 այտ,., M., 1970. Ա. Բոլդաղյան

ԷՆԵՐԳԱձԻՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ աշխա– տանքի, բոլոր տեսակի ուժասարքե– րի էներգիայով կենդանի աշխատանքի զինվածության մակարդակը բնութագրող տնտեսա–վիճակագրական ցուցանիշ: է–յան մակարդակն արտահայտվում է է–յան գործակցով, որը ձեռնարկության տարեկան լրիվ էներգասպառման (կվտժ–ով կամ պայմանական վառեչա– նյութով) և արդյ ունաբ երա–արտադրա– կան անձնակազմի միջին թվի կամ աշ– խատած մարդ–օրերի (մարդ–ժամերի) հա– րաբերությունն է: Գյուղատնտեսության մեջ է–յան գործակիցը հաշվարկվում է մեկ աշխատողի և 100 հա հողատարածու– թյան հաշվով:

ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳ, հզոր էլեկտրակա– յանների միավորում, որոնք իրար հետ կապված են էչեկարա հաղորդման գծերով ու ցանցերով և սնում են էլեկտրաէներ– գիայի սպառիչներին: է–ի զանգվածային շինարարությունն սկսվել է առաջին հա– մաշխարհային պատերազմից հետո: է–ի սահմանված գումարային հզորությունը տարբեր էլեկտրակայանների (ջերմային, հիդրո–, ատոմային) ջերմաէլեկտրա– կենտրոնների հզորությունների գումարն է: Նրա կազմի մեջ մտնում են նաև էլեկ– տրահաղորդման գծերը, էլեկտրահա– ղորդման գլխավոր գծերը (է–ին հզորու– թյան կանոնավոր տևական հաղորդումն ապահովող գծեր), էւեկտրահաղորդման տարանցիկ գծերը (համակարգի մի կե– տից մյուսը էլեկտրաէներգիայի հաղոր– դումն ապահովող գծեր, որոնք միջան– կյալ կետերում սպառիչներին հզորություն չեն տալիս), էլեկտրահաղորդման միջ– համակարգային գծերը (առանձին է–երը կապող և դրանց միջև հզորությունները փոխանակող գծեր): է–ի մեջ մտնում են բարձրացնող, ցածրացնող, հանգուցա– յին և փոխակերպիչ ենթակայանները: էլեկտրակայաններն ու սպառիչներն իրար կապող էլեկտրահաղորդման գծերը, են– թակայանները, բաշխիչ և փոխանջատիչ կետերը կազմում են է–ի էչեկարական ցանցը: ՍՍՀՄ–ում կա 93 է.՝ Մոսէներգո (կենտրոնը՝ Մոսկվայում), Արխէներգո (կենտրոնը՝ Արխանգելսկում), Ադրէներ– գո (կենտրոնը՝ Բաքվում), Հայէներգո (կենտրոնը՝ Երևանում) ևն: Առանձին է–եր, որոնք իրար հետ կապված են էլեկ– տրահաղորդման միջհամակարգային և այլ գծերով, կազմում են միավոր– ված էներգահամակարգ (ՄԷՀ): ՍՍՀՄ–ի է–երը միասին կազմում են ՍՍՀՄ միասնական էներ– գահամակարգը: ՍՍՀՄ–ի, Լեհաս– տանի, Գերմանիայի, Չեխոսլովակիայի, Ռումինիայի, Բուլղարիայի է–երը կապող մի շարք բարձրավոլտ էլեկտրահաղորդ– ման գծերի բազայի վրա ստեղծվել է զու– գահեռ աշխատող «Միր» է.: է–ի կառավա– րումն իրականացվում է մեկ միասնական կենտրոնից (տես Դիսպետչերացում): Կառավարումը կարելի է լրիվ ավտոմա– տացնել, կիրառելով էլեկտրոնային հաշ– վողական մեքենաներ, որոնք ավտոմատ կերպով գտնում և իրականացնում են աշխատանքի առավել օգտակար ռեժիմ– ները (տես էչեկտրիֆիկացում): Գրկ. 3jieKTpo3HepreTHKa h 3HepreTiraecKoe cTpoHTeJibCTBo CCCP, 1974. <,. Ադոնց

ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ

ՄՈԴԵԼ, էներգահամակարգի էլեկտրամե– խանիկական հաստատված և անցումա– յին ռեժիմների հաշվարկման ու հետա– զոտման հատուկ մաթեմատիկական մե– քենա (ԷՀԱՄ–2Մ): Մշակվել է էներգետի– կայի հայկ. ԳՀԻ–ում (1965): ԷՀԱՄ–2Մ–ի ֆունկցիոնալ սխեման կառուցված է այն– պես, որ հետազոտվող էներգահամակար– գի բոլոր սինխրոն գեներատորների հա– վասարումների մոդելավորման համար