պատմագիտական գործունեության վեր– շին շրջանում: Նախասովետական տարի– ներին հրատարակված արժեքավոր աշ– խատություններում Լ. գերագնահատել է մարդկային հասարակության զարգաց– ման մեջ հոգեոր ու աշխարհագրական գործոնները, անհատի դերը, երբեմն էլ՝ իդեալականացրել անցյալը: Վերանայե– լով իր պատմահայեցողության սկզբունք– ները՝ Լ. սու ետական տարիներին գրած «Անցյալից» (1925), «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927), «Խոջայական կապիտալ…» (1934), «Թուրքահայ հե– ղափոխության գաղափարաբանությունը» (հ. 1–2, 1934) և այլ աշխատություն– ներում անհաջող փորձեր է կատարել մոտենալու պատմության մատերիալիս– տական ըմբռնմանը: Տուրք տալով ժա– մանակի պատմագիտության մեջ իշխող սխալ դրույթներին՝ առաջ է քաշել իր նախկին որոշ ճիշտ տեսակետներին տրա– մագծորեն հակառակ կարծիքներ, հատ– կապես հայ ազատագրական շարժում– ների, հայ–ռուսական հարաբերություն– ների, Ռուսաստանի հետ Արևելյան Հա– յաստանի միացման գնահատման հարցե– րում: Գերագնահատել է հայ առևտրա– կան կապիտալի դերը՝ այն համարելով հայ ժողովրդի նոր պատմության հիմնա– կան շարժիչ ուժ: Չնայած այդ բոլորին, Լ. հայ պատմագիտության նշանավոր դեմ– քերից է և խոր ազդեցություն է թողել հայ պատմաբանների հետագա սերունդների վրա: Լ–ի թե՝ տպագիր, թե՝ անտիպ (մոտ մեկ տասնյակ մենագրություններ) ժա– ռանգությունը այսօր էլ չի կորցրել իր գիտական հետաքրքրությունն ու արժեքը: Լ. գրել է նաև գեղարվեստական ու գրականագիտական երկեր: Նահապետա– կան գյուղի առօրյայից քաղված պատկեր– ներում ու պատմվածքներ ում («Սնապաշ– տության քուրմ», 1884, «Դարտամահ», 1890, «Արնագին», 1890, «Այծարածը», 1904, «Մի բուռը մոխիր», 1904 ևն) Լ. ներ– կայացրել է հայ շինականի դառը ճակա– տագիրը, նրա ընդվզումները: «Պանդուխտ» (1888, որի տակ առաջին անգամ ստորա– գրել է «Լ.» անունը), «Կորածներ» (1889), «Ոսկու ժխորի մեջ» (1901, լրիվ հրտ. 1927. 1901-ին հրտ. առաջին մասը «Մուրճ»-ում՝ «Գյուղի մարդիկ» խորագրով) և այլ եր– կերի նյութը «հողալքումն» է: Օտարերկըր– յա բռնակալների դեմ հայ ժողովրդի պայ– քարի դրվագներն են արտացոլված «Վա– հան Մամի1 ոնյան» (1888), «Սպանված հայրը» (1891), «Վերջին, վերքեր» (1891), «Թաթախման գիշերը» (1892), «Լեռնցինե– րը» (1896) պատմական զրույցներում, «Աէ– լիքի աղջիկը» (1898) պատմա–ավանդա– կան վեպում և «Վարդանանք» (1916) դրամայում: Սրանց գաղափարական ա– ռանցքը քրիստոնեական վարդապետու– թյան մերկացումն է և համաժողովրդա– կան պայքարի միջոցով անկախության նվաճումը: Նույն գաղափարներն են ար– ծարծում նաև «Ուխտավորի հիշատակարա– նը» (1885), «Իմ հիշատակարանը» (1890) ևն: Հայ դեմոկրատական գրականության մի ամբողջ շրջանի ձգտումներն են խտաց– ված Լ–ի գրաքննադատական երկերում: Հայ գրականության հայտնի դեմքերին նվիրված դիմանկարներում (Մ. Մամուր* յան, Ս. Ոսկան, Մ. Նալբանդյան, Ս. Տյուսաբ, Մ. Իդփմյան, Ղ. Աղայան, Րաֆ– ֆի, Սայաթ–Նովա), հայ, ռուս և համաշ– խարհային գեղարվեստական երևույթների տեսություններում, «Ռուսահայոց գրակա– նությունն սկզբից մինչև մեր օրերը» (1904) և այլ բազմաթիվ աշխատություններում Լ. մեկնաբանել է հայրենի գրականության հարստությունները՝ հնագույն ժամանակ– ներից մինչև XX դ. սկիզբը: Լ–ի պատկե– րացմամբ գեղարվեստական գրականու– թյունն ու գրաքննադատությունը գաղափա– րական զենքեր են ավատատիրական հե– տամնացության և կապիտալիստական բարքերի դեմ պայքարում, ազգային–ազա– տագրական գաղափարների և մարդկային իրավունքների իրականացման գործում: Այս առումով Լ. սնվել է հեղափոխական– դեմոկրատական գեղագիտության ակունք– ներից: Երկ. Երկ. ժող., 10 հատորով, հ. 1–3…, (գիրք 1–2), Ե., 1966-73…: Գրկ. Օհանյան Ա. Կ., Լեոյի գեղարվես– տական ստեղծագործությունը, Ե., 1969: Շ. Հարությունյան, Ա. Օհանյան ԼԵՈՆ (Le6n), մարզ Կենտրոնական Իս– պանիայում, Դուերո գետի ավազանում, մեծ մասամբ Հին Կաստիլյան սարահարթի արևմուտքում: Տարածությունը 38,4 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 1,2 մլն (1970): ԼԵՈՆ (Le6n), քաղաք Կենտրոնական Մեքսիկայում, Մեքսիկական բարձրա– վանդակի հարավում: 454 հզ. բն. (1970):
ԼԵՈՆԱ–ԼԻԲԵՐԱԿԱՆ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆ, գտնվում է Արևմտյան Աֆրիկայում: Ձըգ– վելով հս–արմ–ից հվ–արլ.՝ իջնում է դեպի Ատլանտյան օվկիանոսի մերձափնյա դաշտավայրը: Կազմված է մինչքեմբրյան ապարներից: Առավելագույն բարձրու– թյունը 1948 մ է (Բինտիմանի լեռ):
ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՁԻ (Leonardo da Vincu, 15.4.1452, Վիեչի, Ֆլորենցիայի մոտ –2.5.1519, Կլու դղյակ, Ամբուազի մոտ, Ֆրանսիա), իտալացի նկարիչ, քան– դակագործ, ճարտարապետ, գիտնական, Լեոնարդո դա Վ Ի ն չ ի. Ինքնանկար, սանգինա (մոտ 1510–13, Թուրինի գրադարան) ինժեներ: 1469–78-ին Ֆլորենցիայում աշակերտել է Ա. դել Վեռոկքիոյին: Վա– զարիի վկայությամբ, Լ. դա Վ. քանդակել է մի քանի «ժպտացող կանանց գլուխներ», ապա թողել քանդակագործությունը և ան– ցել նկարչության, պատճառաբանելով, որ «քանդակագործությունը նվազ կատարե– լություն է պահանջում, քան նկարչությու– նը» (Լ. դա Վ., «Նկարչության տրակտատ», ռուս. հրտ. 1934): Վաղ շրջանի գործերում Լեոնարդո դա Վինչի. «Աստվածա– մայրը քարանձավում» (1483–86, Լուվր, Փա– րիգ) (հրեշտակի գլուխը Վեռոկքիոյի «Մկրտու– թյուն»-ում, 1470-ից հետո, «Ավետում», մոտ 1470, երկուսն էլ՝ Ուֆիցի պատկե– րասրահում, Ֆլորենցիա, այսպես կոչ– ված, «Բենուայի Աստվածամայրը», մոտ 1478, էրմիտաժ, Լենինգրադ) Լ. դա Վ. զարգացրել է քվաւռրոչենաոյի ավան– դույթները, կերպարները պատկերել քան– դակային, լուսաողող, սահուն, կորակազմ մակերեսներով: Լ. դա Վ. հիմնավորել է նրբագույն լուսաստվերի («սֆումատո») նկարչական հնարքը: 1481–82-ին ստեղ– ծել է «Մոգերի երկրպագությունը» (անա– վարտ է, Ուֆիցի), «Ս. Հիերոնիմոսը» (անավարտ է, Վատիկան)՝ կրոնական սյուժեներով: Լքելով Ֆլորենցիան, Լ. դա Վ. որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մե– քենաների մասնագետ, ծառայել է (1481-ից կամ 1482-ից) Միլանի դուքս Լոդովիկո Մորոյին: 1483–99-ին աշխատել է Լոդո– վիկո Մորոյի հոր՝ Ֆրանչեսկո Սֆորցայի հհւշարձանի վրա (բնական մեծությամբ հեծյալի կավե արձանը ավերել են ֆրան– սիացիները Միլանը գրավելիս, հայտնի է նախապատրաստական գծանկարնե– րից): Այդ շրջանի հետ է կապված Լեոնար– դո–գեղանկարչի ստեղծագործության ծաղ– կումը: «Աստվածամայրը քարանձավում» (1483–94, Լուվր, Փարիզ, 2-րդ տարբե– րակը՝ 1497–1511, Ազգային պատկերա– սրահ, Լոնդոն) նկարում կերպարները տե– ղադրել է բնապատկերի մեջ, որը ոչ թե ֆոն է, այլ յուրատեսակ հուզական միջա– վայր, հաղթահարելով քվատրոչենտոյին բնորոշ՝ առաջին պլանի և ֆոնի տարան– ջատությունը: Ֆիգուրները տեղադրելով հավասարակողմ եռանկյունու մեջ՝ սկըգբ– նավորել է Բարձր Վերածննդի երփնագրու–