Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Լենշին» տրեստի պրոֆիլակտորիումի շենքը ժանացել է համամիութենական, հանրա– պետական և քաղաքային փոխանցիկ դրոշների, ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Մինիս– տրների խորհրդի, ՀԱՄԿխ–ի և ՀամԼԿԵՄ Կենտկոմի հուշադրոշի Ա պատվոգրերի: Շուրշ 200 շինարարներ պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով, 13-ը արժանացել են ՀՍՍՀ վաստակավոր շինարարի, իսկ Մ. Պետրոսյանը՝ սոցիա– լիստական աշխատանքի հերոսի կոչման: Տրեստի շինարարների համար ստեղծ– ված են ուսումնական կոմբինատ, 120 տեղանոց առողջարան–պրոֆիլակտորի– ում, սպորտային բազա՝ ձմեռային լո– ղավազանով, կուլտուրայի պալատ, նը– րանց երեխաների համար՝ պիոներական ճամբար, 4 մանկապարտեզ: ԼԵՆ ՍԿԻ (իսկական ազգանունը՝ Վ և ր– վիցիոտտի) Ալեքսանդր Պավլովիչ [1(13).10.1847, Քիշնև –13(26). 10.1908, Մոսկվա], ռուս դերասան, ռեժիսոր, ման– կավարժ և թատրոնի տեսաբան: 1876-ից աշխատել է Փոքր թատրոնում (1882– 1884-ին՝ Ալեքսանդրյան թատրոնում): Լավագույն դերերից են՝ Բենեդիկտ, Պետ– րուչիո, Համլետ, Օթելլո (Շեքսպիրի «Ոչըն– չից մեծ աղմուկ», «Անսանձ կնոջ սանձա– հարումը», «Համլետ», «Օթելլո»), Ուրիեյ Ակոստա (Գուցկովի «11ւրիել Ակոստա»), Չացկի և Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խել– քից պաաոէհաս»-), Պարասով (Օսարովսկու «Անօժիաը»):

ԼԵՆՍԿԻ (Լեշչինսկի) Յուլիան (1889– 1937), լեհական և միշազգային բանվո– րական շարժման գործիչ, հրապարակա– խոս: ԼԵՆՏ Էմիլի Խրիստիանովիչ [12(24).2. 1804, Տարտու –29.1(10.2).1865, Հռոմ], ռուս ֆիզիկոս և էլեկտրատեխնիկ: Պե– տերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1830): Պե– տերբուրգի համալսարանի պրոֆեսոր (1836-ից) և ռեկտոր (1863-ից): 1833-ին սահմանել է մակածված հոսանքների ուղ– ղության որոշման կանոնը (տես Լենցի կանոն): Մշակել է էլեկտրամագնիսների հաշվարկման մեթոդները: 1842-ին ճըշ– գրիտ փորձերով հիմնավորել է էլեկտրա– կան հոսանքի շիրմային ազդեցության օրենքը (տես Ջոոււ–Լենցի օրենք): Աշխա– տանքներ ունի մետաղների դիմադրու– թյան շերմաստիճանային կախումը սահ– մանելու, մագնիսական հոսքի չափման բալիստիկ մեթոդ ստեղծելու (Բ. Ս. Ցակո– բիի հետ) վերաբերյալ: Զբաղվել է նաև երկրաֆիզիկայի հարցերի հետազոտու– թյամբ:

ԼԵՆՏԻ ԿԱՆՈՆ, որոշում է էչեկարամագնի– սական ինդուկցիայի հետևանքով մակած– ված (ինդուկցիոն) հոսանքների ուղղու– թյունը: էներգիայի պահպանման օրենքի դրսևորումներից է: Սահմանել է է. Խ. Լենցը (1833): Լ. կ–ի համաձայն, Փակ կոնտուրում մակածված հոսանքն այն– պիսի ուղղություն ունի, որ նրա ստեղծած մագնիսական ինդուկցիայի հոսքը (կոն– տուրով սահմանափակված մակերեսով) ձգտում է խոչընդոտել հոսքի այն փոփո– խությանը, որով պայմանավորված է տըվ– յալ հոսանքը: ԼԵՆ ՈՒՂԻ (մինչև 1946-ը՝ Ներքին Այլան– լու), գյուղ Հայկական ՍՍՀ էշմիածնի շրշանում, Քասաղ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 6 կւէ հարավ–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողա– գործությամբ, բանջարաբուծությամբ, խոր– դենու մշակությամբ և անասնապահու– թյամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան:

ԼԵՆՔՈՐԱՆ, քաղաք Ադրբեջանական ՍՍՀ–ում, Լենքորանի դաշտավայրում, Լենքորանչայ գետի գետաբերանի ձախ ափին: Նավահանգիստ և երկաթուղային կայարան է: 38 հզ. բն. (1974): Լ. ՍԱՀՄ մերձարևադարձային շրջանի երկրորդ (Վրաստանից հետո) կենտրոնն է: Կան սննդարդյունաբերության ձեռնարկու– թյուններ, աղյուսի գործարան, կահույքի ֆաբրիկա, անտառկոմբինատ, գյու– ղատնտ. տեխնիկում, մանկավարժական ու բժշկ. ուսումնարաններ, Ադրբ. մերձ– արևադարձային կուլւռուրաների ինստ–ի և բազմամյա տնկարկների ԳՀԻ–ի մասնա– ճյուղերը, հայրենագիտական թանգարան, դրամատիկական թատրոն:

ԼԵՆՔՈՐԱՆԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ, դաշտավայր Ադրբեջանական ԱԱՀ հարավում, Կաս– պից ծովի և Թալիշի լեռների միջև: Լայ– նությունը հվ–ում 5–6 կմ է, հս–ում՝ մինչև 25–30 կմ: Կազմված է ավազներից, կավերից, գլաքարերից և ավազաքարերից: Կլիման մերձարևադարձային է, հուլիսի միջին ջերմաստիճանը 24-ից 25°C է, հուն– վարիՆը՝ 3,2-ից –1,5“G, ւոեղուԱ՜Անրը՝ 1400–1700 մմ: հողերը ճահճա–մարգա– գետնային, դեղնա–պոդզոլային են: Կան անտառներ և ճահճուտներ: Մշակում են բրինձ, թեյ, ծխախոտ, բանջարեղեն: Այս– տեղ է Կզլագաչի արգելանոցը: ԼԵՈ [Առաքել Գրիգորի Բաբախանյան (14.4.1860, Շուշի –14.11.1932, Երևան)], հայ պատմաբան, հրապարակախոս, գրող, գրականագետ: Պրոֆեսոր (1925), ՀՍՍՀ գիտության և արվեստի ինստ–ի (1930-ից՝ ՀՍՍՀ գիտությունների ինստ.) իսկա– կան անդամ (1925): Ավարտել է (1878) Շուշվա քաղաքային վերակազմյալ դպրո– ցը: Այնուհետև Շուշիում ու Բաքվում աշ– խատել է որպես նոտարային գրագիր, հե– ռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչ: 1895–1906-ին «Մշակ» թերթի (Թիֆլիս) մշտական աշխատակիցն էբ ու քարտու– ղարը: 1906–07-ին դասավանդել է էջ– միածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ տեղափոխվել Թիֆլիս ու ամբողջովին նվիրվել գիտական աշխատանքի: 1924-ից հրավիրվել է Երևան և պետ. համալսա– րանում հայագիտական տարբեր առար– կաներ դասավանդել մինչև կյանքի վերջը: Գրել սկսել է 1877-ից (առաջին թղթակցու– թյունը տպագրվել է «KaBKa3»-n^) և ավելի քան կես դար աշխատակցել հայ պարբերական մամուլին («Մշակ», «Ար– ձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համ– բավաբեր» ևն): Տպագրել է հարյուրավոր քննադատական հոդվածներ, վիպակներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններ: Հաղթահարե– լով կղերա՜պահպանողական պատմա– հայեցողությունը՝ Լ. կանգնել է ժամանա– կի առաջավոր հայագիտության դիրքերում և հայ ժողովրդի պատմության հանգու– ցային շատ հարցեր նոր ձևով լուսաբանել: Այս տեսակետից ուշագրավ են «Հայկական տպագրություն» (հ. 1–2, 1901–02), «Հով– սեփ կաթողիկոս Արղության» (1902), «Ստեփանոս Նազարյանց» (հ. 1–2, 1902), «Գրիգոր Արծրունի» (հ. 1–3, 1902–05), «Ս. Մեսրոպ» (1904), «Հայոց հարցը» (1906), «Հայ գրքի տոնը» (1912), «Վանի Լեո թագավորությունը» (1915), «Հայոց հար– ցի վավերագրերը» (1915), «Անի» (հրտ. 1946) արժեքավոր աշխատությունները: Լ–ի աշխատությունների մեջ առանձնահա– տուկ տեղ ունի «Հայոց պատմություն» եռահատոր աշխատությունը (հ. 1, 1917, հ. 2–3, 1946–47), որում հանգամանորեն շարադրված է հայ ժողովրդի բազմադար– յան պատմությունը հնագույն ժամանակ– ներից մինչև XVIII դ. վերջը՝ բացառու– թյամբ XII – XV դդ.: Հայ ժողովրդի պատ– մությունը Լ. սերտորեն կապակցել է հարևան երկրների պատմության հետ, անցկացրել զուգահեռներ, համեմատու– թյուններ, նշել փոխազդեցություններ, հայ– տաբերել առանձնահատկություններ և ընդհանրություններ հայ և հարևան ժողո– վուրդների սոց., քաղ. ու մշակութային կյանքում: Լ–ի աշխատությ սնները պա– րունակում են ինչպես հարուստ փաստա– կան նյութեր (հայ և օտար պատմիչների, ժամանակագիրների երկեր, վիմական ար– ձանագրություններ, հնագիտական, լեզ– վագիտական ու բանասիրական տվյալ– ներ, ճանապարհորդական նոթեր ու հու– շեր, գիտական ուսումնասիրություններ, վավերագրեր ևն), այնպես էլ պատմագի– տական կուռ ընդհանրացումներ, աչքի են ընկնում գրելաձևի ինքնատիպությամբ ու շարադրանքի մատչելիությամբ: Այս տե– սակետից Լ. անգերազանցելի է հայ պատ– մագիտության մեջ: Լ–ի աշխարհայացքը բարդ է ու հակա– սական: Իր ապրած բարդ, հակասական ժամանակաշրջաններին հատուկ, իրարա– մերժ գաղափարները խորապես ազդել են Լ–ի աշխարհայացքի վրա, առաջացրել տարբեր տեսակետներ ու կարծիքներ: Դրանք դրսևորվել են հատկապես Լ–ի