հոգեբանության հարցերով: Լենինյան մըր– ցանակի դափնեկիր (1963): Փարիզի հա– մալսարանի պատվավոր դոկտոր (1968), Հունգարիայի ԳԱ պատվավոր անդամ (1973): Պարգևատրվել է Լենինի շքանշա– նով: Երկ. O^epKH ncnxojiorHH fleTeH, M., 1950; IlpodjieMM pa3BHTHH nCHXHKH, 3 M.. 1972.
ԼԵՈՆՏՈՎԻՁ Միխայիլ Ալեքսանդրովիչ [ծն. 22.2(7.3).1903, Մոսկվա], սովետա– կան ֆիզիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946): Ավարտել է Մոսկվայի համալսա– րանը (1923): Աշխատել է Մոսկվայի հա– մալսարանի ֆիզիկայի ինստ–ում, ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստ–ում: 1951-ից աշխա– տում է Ատոմային էներգիայի ինստ–ում: Աշխատանքները վերաբերում են լույսի մոլեկուլային ցրման տեսությանը, ձայ– նագիտությանը, տատանումների տեսու– թյանը: 1928-ին Լ. Ի. Մանդելշտամի հետ զարգացրել է թունեչային էֆեկաի տե– սությունը: Կարևոր նշանակություն ունեն Լ–ի աշխատանքները վիճակագրական ֆի– զիկայի, ռադիոֆիզիկայի բնագավառում: 1951-ից գլխավորում է պլազմայի ֆիզի– կային և կառավարվող ջերմամիջուկային սինթեզին վերաբերող տեսական հետա– զոտությունները: Ստեղծել է ռադիոֆի– զիկայի և պլազմայի ֆիզիկայի բնագա– վառի սովետական տեսաբանների դպրոց: Արժանացել է լենինյան մրցանակի (1958): Գրկ. AjieiccaHflpOB A. II. [h flp.j, MnxaHJi AjieiccaHflpoBHH JIcohtobhh. «Ycnexn <im3HqecKHX Hayic», 1973, t. 109, b. 3, c. 613.
ԼԵՈՊԱՐԴԻ (Leopardi) Ջակոմո (29.6. 1798, Ռեկանատի –14.6.1837, Նեապոլ), կոմս, իտալացի բանաստեղծ: Գլխավոր գործը «Երգեր» (1831) ժողովածուն է՝ քաղ. մտերմիկ, փիլ. քնարերգություն: Լ. 13 տարեկանում թարգմանել է հին հուն. «Մկների ու գորտերի պատերազմը», հե– տագայում գրել «Մկների ու գորտերի պատերազմի պարալիպոմենները [«հա– վելվածներ^! (1842) երգիծական պոեմը, որտեղ պատկերված են Իտալիայի 1815– 1821-ի իրադարձությունները: Գրախոսել է Փիլոն Ալեքսանդրացու հայերեն թարգ– մանությունը և հայտնել այն կարծիքը, որ Ալեքսանդրացու գործը ուսումնասիրելիս պետք է ելակետ ունենալ հայերեն թարգ– մանությունները, որովհետև հետագա լա– տիներեն թարգմանություններում կան սխալներ:
ԼԵՈՊՈԼԴՎԻԼ (Leopoldville), Զաիրի Հան– րապետության մայրաքաղաք Կինշասայի անվանումը մինչև 1966-ը:
ԼԵՈՔԱՐԵՍ (Aecoxapng), դասական ար՝ վեսաի ուշ շրջանի հույն քանդակագործ: Աշխատել է մ. թ. ա. IV դ. կեսին Աթեն– քում, Օլիմպոսում, Գելփիքում, Հալիկառ– նասում (Ակոպասի հետ), ինչպես և Ալեք– սանդր Մակեդոնացու պալատում: Լ–ի հնում փառաբանված գործերից են՝ «Ալեք– սանդրը առյուծաորսի պահին» բրոնզյա արձանախումբը, Մակեդոնյան դինաս– տիայի թագավորների խրիսոէլեֆանտի– նային արձանները (Օլիմպոս): Լ–ին վե– րագրվող մեզ հասած մարմարյա հռոմ. ընդօրինակումները («Վերսալյան Արտե– միս», Լուվր, Փարիզ, «Բելվեդերյան Ապոլ– լոն», «Գանիմեդեսի հափշտակումը», եր– կուսն էլ Պիո–Կլեմենտինո թանգարան, Վատիկան) առանձնանում են կատարման վիրտուոզությամբ, ռիթմաշարի բարդու– թյամբ, կերպարների արտաքին, սառը նրբագեղությամբ:
ԼԵՁՒՈՒՄԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Մեծ Կովկասի հարավային լեռնաշղթա, Ցխենիսծղալի և Ռիոն գետերի վերին հոսանքների միջև: Երկարությունը մոտ 60 կմ է, առա– վելագույն բարձրությունը՝ 3584 Վ (Աամեր– ծղլե լեռ): Կազմված է պորֆիրիտներից, թերթաքարերից, հս–արլ–ում՝ ֆլիշներից: Լանջերը խիստ կտրտված են, վերին մասում ալպյան ռելիեֆ է: Տիրապետող են լեռնաանտառային և լեռնամարգագետ– նային լանդշաֆտները, ենթալպյան և ալպյան մարգագետինները:
ԼԵՁԿՈՊ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Սու– խումի շրջանում, Գումիստա գետի ձախ ափին, շրջկենտրոնից 8 կՎ հյուսիս–արև– մուտք: Բնակչությունը՝ հայեր, աբխազ– ներ, վրացիներ: Կոլտնտեսությունն ըզ– բաղվում է ծխախոտի, ցիտրուսային կուլ– տուրաների մշակությամբ, բանջարաբու– ծությամբ, այգեգործությամբ, անասնա– պահությամբ, մեղվաբուծությամբ, շերա– մապահությամբ: Ունի հայկ. ութամյա դպրոց: Գյուղը հիմնել են Սամսունից, Օրդուից և Տրապիզոնից եկած հայերը, 1889-ին:
ԼԵՊԵՇԻՆՍԿԱՅԱ Օլգա Վասիլևնա [ծն. 15(28).9.1916, Կիև], բալետի սովետական արտիստուհի, մանկավարժ: ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1951): ՍՄԿԿ անդամ՝ Օ. Լեպեշինս– կայան Կիւո– րիի դերում (Մին– կուսի «Դոն Կի– խոտ» բալետում) 1943-ից: Ավարտել է Մոսկվայի պարար– վեստի ուսումնարանը: 1933–63-ին՝ Մեծ թատրոնի բալետային խմբի արտիստու– հի: Հանդես է եկել և՝ կատակերգական* և՝ դրամատիկական դերապարերով: Լա– վագույններից են Ավրորա, Մաշա (Չայ– կովսկու «Քնած գեղեցկուհին», «Շչելկուն– չիկ»), Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Մոխրոտ (Պրոկոֆևի «Մոխրոտ»), Տաո խոա (Գլիերի «Կարմիր կակաչ»), Սվա– նիլդա (Դելիբի «Կոպելիա»): 1959-ին Երե– վանում հանդես է եկել Կիտրիի դերա– պարով: 1963-ից դասավանդում է: Արժա– նացել է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1941, 1946, 1947, 1950):
ԼԵՊԷՇԻՆՍԿԻ Պանտելեյմոն Նիկո– լաևիչ (1868–1944), ռուսական հեղափո– խական շարժման գործիչ, պատմական գիտությունների դ–ր, գրականագետ–հրա– պարակախոս: ՍՄԿԿ անդամ 1898-ից: 1886-ին, լինելով Պետերբուրգի համալ– սարանի ուսանող, մտել է նարոդնիկա– կան, 1894-ին՝ մարքսիստական խմբակի մեջ: 1895-ին ձերբակալվել, 1897-ին աք– սորվել է Ենիսեյի նահանգ, ուր հանդիպել է Վ. Ի. Լենինին: 1899-ին 17 աքսորյալ– ների հետ ստորագրել է «էկոնոմիստնե– րի» դեմ «Ռուսաստանի սոցիալ–դեմո– կրատների բողոքը»: Եղել է կուսակցու– թյան II համագումարի գումարման կազմ– կոմիտեի կազմում, շուտով ձերբակալվել և աքսորվել է Սիբիր: 1903-ին փախել է արտասահման: Լ. ՌՍԴԲԿ ԿԿ–ի արխիվի և գրադարանի ստեղծողներից է: Մասնակ– ցել է ՌՍԴԲԿ III համագումարի (1905) նախապատրաստմանը: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխատել է Լուսժողկոմատում, եղել է Հեղափոխու– թյան մարտիկների օգնության միջազգա– յին կազմակերպության (ՄՕՊՐ) ԿԿ–ի նախագահ, Պատմական թանգարանի և Մոսկվայի հեղափոխության թանգարանի դիրեկտոր: Լ. ՍՄԿԿ պատմության, ման– կավարժության, կոմունիստական դաս– տիարակության վերաբերյալ մի շարք աշ– խատությունների հեղինակ է: Կուսակցու– թյան XIV–XVII համագումարների պատ– գամավոր:
ԼԵՊԻԴՈԴԵՆԴՐՈՆ (Lepidodendraceae) (< հուն. Cejttg – թեփուկ և SevSpov – ծառ), թեփուկածառ, ծառակերպ գետնամամռանման բույսերի մահացած սեռ: Լ–ները գոյատևել են քարածխի ժա– մանակաշրջանում, արևադարձային գոտու սահմաններում: Ունեցել են ուղիղ, վերին մասում ճյուղավորված, մինչև 30–40 մ բարձրությամբ և 2 մ տրամագծով բուն: Վերջինս կազմված է եղել բնափայտից և թեփուկավոր բարձիկների պարուրաձև շարքերով ծածկված հզոր կեղևից: ՍՍՀՄ–ում Լ–ները բազմաթիվ և բազմա– զան են Դոնեցկի ավազանի նստվածքնե– րում:
ԼԵՊԻԴՈԼԻԹ (< հուն. Xertig – թեփուկ և… չիթ), միներալ փայլարների խմբից: Սովորաբար պարունակում է K-ին տեղա– կալող Na, Rb, Cs խառնուրդներ: Կախված ստրուկտուրայից բյուրեղագիտական հա– մակարգը մոնոկլինային կամ տրիկլինա– յին է: Առաջացնում է թերթավոր, նուրբ թեփուկավոր ագրեգատներ: Գույնը՝ ըս– պիտակ, վարդագույն, գունատ–մանուշա– կագույն: Կարծրությունը՝ 2,5–4, խտու– թյունը՝ 2900 կգյմ3: Հանդիպում է գրանիտ– ներում, գրեյզեններում, պեգմատիտնե– րում: Հումք է Li, Rb, Cs ստանալու հա– մար:
ԼԵՊԻԴՈՍ Մարկոս էմիլիոս Կրտսեր (Marcus Aemilius Lepidus) (մ. թ. ա. մոտ 89–13 կամ 12), հռոմեական քաղաքական գործիչ: Մ. թ. ա. 49-ին, լինելով պրետոր, օժանդակել է Հուլիոս Կեսարի՝ դիկտատոր հռչակելուն: Մ. թ. ա. 46-ին եղել է կոն– սուլ, 45–44-ին՝ հեծելազորի հրամանա– տար, Կեսարի մահից (44) հետո՝ մեծ պոնտիֆեքս (մինչև կյանքի վերջը): Մ. թ. ա. 43-ին Օկտավիանոսի և Մարկոս Ան–