տոնիոսի հետ կազմել է 2-րդ եռապետու– թյունը: Մ. թ. ա. 36-ին, երբ Լ. փորձել է իր կողմը գրավել Օկտավիանոսի լեգեոն– ները, Օկտավիանոսը նրան զրկել է եռապետի լիազորություններից:
ԼԵՊՏՈՆԱՅԻՆ ԼԻՑՔ, տես Լեպտոններ:
ԼԵՊՏՈՆՆԵՐ (< հուն. Xbjitoc; – մանր, թեթև), տարրական մասնիկների խումբ, որի մեջ մտնում են էչեկտրոնը, պոզիտ– րոնը, |i+ և ւ~ մեզոնները (մյուոն– ներ), էլեկտրոնային և մյուոնային նեյտ– րինոն ու համապատասխան հականեյտրի– նոն: է., ի տարբերություն ուժեղ փոխազ– դող մասնիկների (հադրոններ), մասնակ– ցում են միայն էլեկտրամագնիսական, թույլ և գրավիտացիոն փոխազդեցություն– ների: էլեկտրոնին և դրա նեյտրինոյին վերագրվում է 1-ի հավասար, իսկ պոզիտ– րոնին և հականեյտրինոյին՝ (–1)-ի հա– վասար լեպտոնային լիցք (լեպ– աոնային թիվ): էլեկտրոնների, պոզի– տրոնների, էլեկտրոնային նեյտրինոնե– րի և հականեյտրինոների մասնակցու– թյամբ պրոցեսներն ընթանում են լեպտո– նային լրիվ լիցքի պահպանումով: Նույնը ճիշտ է նաև մյուոնների և մյուոնային նեյտ– րինոների համար: Լ–ի աշխարհը շատ հա– նելուկներ է պարունակում, որոնք դեռ ֆիզիկոսները չեն հասկացել: Մասնա– վորապես, անհասկանալի է ^-մեզոնի և էլեկտրոնի զանգվածների մեծ տարբե– րությունը (|!-մեզոնի զանգվածը մոտ 200 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից), չնայած դրանց վարքը միատեսակ է թույլ և էլեկտրամագնիսական փոխազդեցու– թյուններում: Կարևոր նշանակություն ունի բնության մեջ մյուոններից ավելի ծանր Լ–ի և դրանց համապատասխան նեյտրի– նոների գոյության փորձնական հաստա– տումը: Տես նաև Տարրական մասնիկներ: Ս. Մաւոինյան.
ԼԵՊՏՈՍՊԻՐՈ&նԵՐ, սուր վարակիչ հի– վանդություններ, որոնց հարուցիչները լեպւոոսպիրներն են: Հայտնի է վերջին– ներիս սերոլոգիական 10 տիպ, որոնք առաջացնում են մարդկանց հիվանդու– թյուն: Առավել մանրամասն ուսումնասիր– ված են դեղնախտային և ոչդեղնախտային ձևերը: Դեղնախտային Լ., Վեյլ– Վասիլևի հիվանդություն: Նկարագրել են գերմանացի գիտնական Ա. Վեյլը 1886-ին և ռուս գիտնական Ն. Պ. Վասիլևը՝ 1888-ին: Հարուցիչը Leptospira icterohaemorrha- giae-ն է: Հիվանդությունն սկսվում է հան– կարծակի, առաջանում է դող, ջերմության բարձրացում՝ 39–40°C, ընդհանուր թու– լություն, գլխացավ, գոտկատեղի, հոդերի, մկանների, հազվադեպ աջ թուլակողի և վերորովայնային շրջանի ցավեր, սրտխառ– նոց, փսխումներ: Հ–րդ օրը առաջանում է դեղնախտ: Վարակի աղբյուրը առնետներն են, որոնց մեզի միջոցով հարուցիչներն ընկնում են արտաքին միջավայր: Մար»- դիկ հիվանդանում են վարակված ջուրը և սննդամթերքներն օգտագործելիս: Կան– խարգելումը. առնետների ոչնչացում: Ոչդեղնախտային Լ. կամ ջրա– յին տենդ: Համաճարակն առաջին անգամ նկարագրել է սովետական գիտ– նական Վ. Լ. Բաշենինը 1928-ին: Հա– րուցիչը՝ Leptospira grippotyphosa-ն է, հայտնաբերել է Ա. Ի. Տարասովը, 1928-ին: Գաղտնի շրջանը տևում է 3–14 օր: Հի– վանդությունն սկսվում է հանկարծակի, դողով և ընդհանուր թուլությամբ: Առա– ջանում են գլխացավեր, գոտկատեղի, ոտքերի մկանների, կրծքավանդակի ցա– վեր: Ջերմությունը բարձրանում է 39– 40°C: Վարակի հիմնական աղբյուրը մըկ– նակերպ կրծողներն են, ինչպես նաև այ– ծերը, ոչխարները, խոզերը և խոշոր եղ– ջերավոր կենդանիները: Մարդիկ հիվան– դանում են վարակված ջուրը և սննդա– մթերքներն օգտագործելիս: Կանխարգե– լումը. կրծողների ոչնչացում: Լ. կենդանիների, Լ–ի նկատ– մամբ զգայունակ են գյուղատնտ. բոլոր կենդանիները, շները, աղվեսները և կըր– ծողները: Հարուցիչը Leptospira icte- roanaemia-ն է: Գաղտնի շրջանը 2–20 օր է: Ընթացքը՝ կայծակնային, սուր, ենթա– սուր և քրոնիկ: Նկատվում է տենդ, ար– յունամիզություն, մաշկի մեռուկ, լորձա– թաղանթի դեղնություն են: Բուժումը, հա– կալեպտոսպիրոզային շիճուկ, անտիբիո– տիկներ: Կանխարգելումը, հիվանդների մեկուսացում և բուժում, պայմանական առողջների վակցինացում:
ԼԵՋԱՆ, լեռնազանգված Վիրահայոց լեռ– ների հարավային մասում: Բարձրությունը 2527 մ է: Կազմված է միջին էոցենի հրաբ– խանստվածքային ապարներից, մասամբ՝ գրանիտոիդային ինտրուզիաներից: Ունի անհամաչափ կառուցվածք: Հվ. լանջերը երկար են, զառիթափ և մասնատված Զո– րագետի ձախ վտակների խոր (200– 400 մ) հովիտներով: Զարգացած են սե– լավային երևույթները: Կատարային մասը հարթ է՝ ծածկված ենթալպյան մարգա– գետիններով: Լանջերին տարածված են լեռնային տափաստանները:
ԼԵՋԱՆ, գյուղ Հայկական ՍԱՀ Ստեփա– նավանի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հյուսիս–արևելք: Անասնապահական սո– վետական տնտեսությունն զբաղվում է նաև կարտոֆիլի, կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո, գրադարան, մանկապար– տեզ, բուժկայան: Լ–ում 1907-ին հրավիր– վել է Բորչաչոնի բոչշնիկյան կազմակեր– պության երրորդ կոնֆերանսը: Գյուղում պահպանվել է եկեղեցի (1892): Հիմնա– դրվել է 1840-ին: ԼԵՌ, մ ո ն տանյարներ (ֆրանս. montagnards, montagne – լեռ), 1. Ֆրանս, մեծ հեղափոխության շրջանում Կոնվենտի ձախ դեմոկրատական խմբավորման անունը, որը ներկայացնում էին յակոբին– յանները և Կոնվենտում զբաղեցնում էին վերին նստարանները (այստեղից էլ մոն– տանյարներ անունը): 2. 1846-ի հեղափո– խության ժամանակ մանրբուրժ. դեմո– կրատների խումբ Մահմանադիր ժողո– վում, որն իրեն համարում էր XVIII դ. վերջի մոնտանյարների գաղափարների ժառանգորդ: 1849-ի փետրվարին «Նոր լեռ» կոչվեց մանրբուրժ. դեմոկրատների և մանրբուրժ. սոցիալիստների բլոկը: 1849-ին Լ–ի գործիչները խոսքով հեղա– փոխական գործողությունների կողմնա– կից էին, սակայն գործով անկարող եղան մասսաներին պայքարի հանելու: ԼԵՌ՛ ԿԱՄՍԱՐ (իսկական ազգանուն, անուն, հայրանունը՝ Թովմաղյան Արամ Թովմաս ի, 1888, Վան – 22. 11.1965, Երևան), հայ սովետական գրող, երգիծաբան: Սովորել է Վանի Ամերիկ– յան վարժարանում, ապա՝ էջմիածնի Գե– վորգյան ճեմարանում: Տպագրվել է 1910-ից (Վանի «Աշխատանք» թերթում): Լեռ Կամսար 1915-ին մասնակցել է Վանի ինքնապաշտ– պանական կռիվներին: Նույն թվականին ընտանիքով գաղթել է Երևան, աշխատակ– ցել Անդրկովկասի հայ պարբերականներին (ստորագրել է նաև Արա Մասյան): Լ. Կ–ի նախասիրած ժանրերը երգիծանքի փոքր ձևերն են (ֆելիետոն, պատմվածք, մանրա– պատում, երգիծական երկխոսություն, թե– վավոր խոսք ևն): Սկզբնական շրջանում Լ. Կ–ի երգիծանքի հիմնական թեմաներն են եղել համաշխարհային պատերազմի և սրան հաջորդած տարիներին իմպերիա– լիստական պետությունների երեսպաշտ քաղաքականությունը, միջազգային դի– վանագիտության խաղերը «Հայկական հարցի» շուրջ, հայ ազգային կուսակցու– թյունների անհեռատես վարքագիծը, կրո– նի սպասավորների մերկացումը: Ֆելիե– տոնների և մանրապատումների մյուս մասը նվիրված է սոցիալ–կենցաղային թե– մաներին: Մի շարք ֆելիետոններում եր– Լեջան