Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/612

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վոր քաղաքը և նավահանգիստը Ջենովան է: Կան կլիմայական առողջարաններ:

ԼԻԳՈՒՐՆԵՐ (լատ. Ligures, հուն. AC7ueg), մ. թ. ա. I հազարամյակի կեսին Իտա– լիայի հյուսիս–արևմուտքում և Դալիայի հարավ–արԱելքում ապրող ցեղերի հավա– քական անվանումը: Ենթադրվում է, որ մ. թ. ա. II և I հազարամյակի կեսին բնակ– վեւ են Իտալիայի զգալի մասում, այնու– հետև իւռաչիկներից մղվել հս–արմ.: ժա– մանակակից լեզվաբանների մեծ մասը Լ–ի լեզուն համարում է ոչ հնդեվրոպական: Մ. թ. ա. I հազարամյակի 1-ին կեսին Լ. հիմնականում զբաղվել են անասնապա– հությամբ և պրիմիտիվ հողագործությամբ, նրանց հասարակական կառուցվածքն ունեցել է ռազմ, դեմոկրատիայի բնույթ: Երկար ժամանակ պահպանվել է գյուղա– կան համայնքը: Լ. մ. թ. ա. III դարից պայքարել են հռոմեական էքսպանսիայի դեմ, սակայն մ. թ. ա. II դ. վերջնականա– պես նվաճվել: Գրկ. HeMHpoBCKHii A.H., Hctophh paHHero PnMa h HTajiHH, BopoHeac, 1962. ԼԻ ԴԱ–ՁԺԱՈ (6.10.1888, Լաոտին, |սե– բեյի գավառ –28.4.1927, Պեկին), մարք– սիզմի առաջին պրոպագանդիստը Չինաս– տանում, Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) հիմնադիրներից: 1907–13-ին սովորել է Բեյյանի քաղ–իրա– վագիտական դպրոցում, 1913–16-ին՝ Տո– կիոյի Վասեդա համալսարանում: 1918-ից եղել է Պեկինի համալսարանի գրադարա– նի վարիչ, միաժամանակ՝ դասախոս: Ող– ջունել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը (1917) Ռուսաստանում, որի ազդեցության տակ էլ դարձել է մարքսիստ: 1918–20-ին ակտիվ աշխատանքներ է տա– րել երկրում ուսանողական–դեմոկրատա– կան կազմակերպություններ, մարքսիզմը ուսումնասիրողների ընկերություններ և կոմունիստական խմբեր հիմնելու ուղղու– թյամբ: Եղել է ՉԿԿ հյուսիս–չինական կազ– մաևեոաության ղեկավար: ՉԿԿ II համա– գումարում (1922) ընտրվել է ԿԿ–ի անդամ: Գլխավորել է ՉԿԿ պատվիրակությունը Կոմինտերնի V կոնգրեսում (1924, Մոսկ– վա): 1927-ին ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել:

ԼԻԴԵՆ (Liden) Լվալդ (3.10.1862, Սան– դուլտ–11.10.1939, Գյոտեբորգ), շվեդա– ցի արևելագետ–հայագեա, հնդեվրոպա– բան: Հայերենի հատկապես ստուգաբա– նությանը և հնչյունաբանությանն է անդ– րադարձել «Հետազոտություններ հին հնդկական և համեմատական լեզվաբա– նության պատմության վերաբերյալ» (1897), «Հայկական հետազոտություններ» (1906), «Մի ներդրում հայերենի հնչյունա– բանության մեջ» (1911) և այլ ուսումնասի– րություններում: Լ. հայերենի բառերը ստուգաբանելով նաև հս. լեզուների (շվեդ., դանիերեն, նորվ., իսլանդերեն) համեմա– տությամբ՝ առանձնակի ծառայություն է մատուցել հայագիտությանը: Գրկ. Աղայան է., Հայ լեզվաբանու– թյան պատմություն, հ. 1, Ե., 1958: Հ. Դավթյան.

ԼԻԴԻԱ, Լ յ ու դ ի ա (Au8Ca), պատմա– կան երկիր Փոքր Ասիայի արևմուտքում: Նրա տարածքում բնակվել են լիդիացի– ները (հնդեվրոպական ցեղեր), որոնք խո– սել են խեթա–լուվիական լեզուներից մե– կով, իսկ մ. թ. ա. VII դ. հոնիացիներից փոխառել հուն, գիրը: Լ. հարուստ էր ոս– կու հանքերով: Մ. թ. ա. մոտ VII դ. այս– տեղ, մարդկության պատմության մեջ առաջին անգամ, հատել են դրամ: Հռչակ– ված էր ոսկերչական, մանածագործական և կաշեգործական արտադրանքով: Լ–ի աշխարհագրական դիրքը նպաստել է ար– տաքին առևտրի զարգացմանը: Մ. թ. ա, I հազարամյակի սկզբին Լ. մտել է Փռյու– գիայի կազմի մեջ: Մ. թ. ա. VII դ. սկզբին դարձել է անկախ պետություն՝ Աարդես կենտրոնով: Կրեսոսի ժամանակ (մ. թ. ա. 560–546) Լ–ի իշխանությունը տարածվել է համարյա ամբողջ Փոքր Ասիայի վրա (բացի հվ. մասերից): Մ. թ. ա. 546-ին Լ. նվաճել է պարսից արքա Կյուրոս II: Մ. թ. ա. IV դ. Լ. մտել է Ալեքսանդր Մակեդոնա– ցու տերության, մ. թ. ա. Ill–II դդ.՝ Աելևկյանների, այնուհետև՝ Պերգամոնի պետության կազմի մեջ: Մ. թ. ա. 133-ին մտել է Հռոմի Ասիա նահանգի մեջ: Գրկ. nieBOpOIIIKHH B.B., JlHflHH- ckhh H3bnc, M., 1967; Hanfmann G., The fifth campaign at Sardes (1962), «BASOR», 1963, JnIq 170.

ԼԻԴԻԵՐԵՆ, պատմական Լիդիայի բնա– կիչների լեզուն (մեռած մ. թ. ա. VIII– III դդ.): Հատկացվում է հնդեվրոպական լեզվաընտանիքի խեթալուվիական (հին անատոլիական) խմբին: Ներկայացվել է նաև ասիանական լեզվախմբում: Գրավոր աղբյուրները հնչյունագիր են (հիմնակա– նում տապանագրեր՝ շուրջ 60, if. թ. ա. VII –IV դդ.): Հնչյունական կազմը ներ– կայանում է երեք խմբով՝ ձայնավորներ, ձայնորդներ, բաղաձայններ: Անվանական կարգերից են թիվը, հոլովը, սեռը (ընդհա– նուր և չեզոք): Այբուբենը՝ հունագիր, առանձին լրացումներով: Պեարոսյան ԼԻԴՍ (Leeds), քաղաք–կոմսություն Մեծ Բրիտանիայում, Ցորքշիր կոմսությունում (Ուեստ–Ռայդինգ), Պենինյան նախալեռ– ներում, Լր գնար հովտում: 495 հզ. բն. (1971): Մերձակա քաղաքների և ավան– ների հետ, 1,7 մլն բնակչությամբ, կազ– մում է Արևմտյան Յորքշիր կոնուրբացիան: Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, ջրանցքով կապված է Լիվեր– պուլ ծովային նավահանգստի հետ: Զար– գացած է կարի և մեքենաշինական ար– դյունաբերությունը, կա նաև քիմ., պոլի– գրաֆ, թեթև և սննդի արդյունաբերու– թյուն: Ունի համալսարան (1904-ից), տեխ. քոլեջ, քաղաքային թանգարան, պատկե– րասրահ: Հիմնադրման թվականը հայտնի չէ, առաջին հիշատակումները վերաբերում են VII դ. սկզբին: ԼԻԵԺ (Liege), ֆլամանդերեն՝ Լյոյկ (Luik), քաղաք Բելգիայում, Մաաս և Ուրտ գետե– րի միախառնման տեղում: Լիեժ նահանգի վարչական կենտրոնն է: 147,3 հզ. բն. (1971): Տրանսպորտային հանգույց է, Ալ– բերտ՚ի ջրանցքով կապված է Անտվերպենի հետ: Երկրի ծանր արդյունաբերության կենտրոններից է: Զարգացած է սև և գունավոր մետալուրգիան, մեքենաշինու– թյունը, մետաղամշակությունը, ածխի, քիմ., ռետինի, ապակու, կարի արդյունա– բերությունը, բյուրեղապակու արտադրու– թյունը: Ունի համալսարան (1817-ից), Գե– ղարվեստի ակադեմիա, կոնսերվատորիա, Գեղեցիկ արվեստների, Հնագիտության և դեկորատիվ արվեստի թանգարաններ: Լ–ի պատմական հուշարձաններից են՝ ռոմանական Աեն–Բարտելեմի եկեղեցին (XI–XII դդ.), գոթական Աեն–Պոլ տաճա– րը (XIII–XV դդ.), Աենտ–Կրուա (XIII– XIV դդ.), Աեն–ժակ (XI–XVI դդ.) եկեղե– ցիները. քաղաքացիական շինություննե– րից՝ Իշխան–եպիսկոպոսների պալատը (X–XVI դդ.), ռատուշան (1714–18) «հին» քաղաքում: XX դ. զարգանում է «նոր» քաղաքը: ժամանակակից կառույցներից են՝ Պլեն–դը–մանյովր բնակելի համալիրը (1956), համալսարանի շենքը հիվանդա– նոցային համալիրով (1970):

ԼԻԵՊԱՏԱ (ն. Լիբավա), քաղաք Լատվիա– կան ԱԱՀ–ում: Չսառչող նավահանգիստ է, երկաթուղային հանգույց, արդյունաբերա– կան կենտրոն: 103 հզ. բն. (1976): խոշոր ձեռնարկություններից են «Աարկանայս մետալուրգս»-ը (արտադրում է պողպատե գլանվածք, ցինկապատ թիթեղ, մեխ ևն), գյուղատնտ. մեքենաների, շաքարի, լինո– լեումի գործարանները, ձկան պահածո– ների, տեքստիլ–գալանտերեայի, փայտա– մշակման և յուղի կոմբինատները: Ունի մանկավարժական ինստ., Ռիգայի պոլի– տեխնիկական ինստ–ի ընդհանուր տեխ. ֆակուլտետ, երեկոյան պոլիտեխնիկա– կան տեխնիկում, բժշկական, երաժըշ– տական, կիրառական արվեստի ուսում– նարաններ, 2 դրամատիկական թատրոն, պատմության և գեղարվեստական թան– գարաններ: Լ. ցեխաբուժական և կլիմա– յական առողջարան է: Հիշատակվում է 1253-ից, քաղաք է 1625-ից: ԼԻՃ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխ գավառում, Բլեջան լեռան արևմտյան լանջին, Լիզ կամ Վարդ գետակի ափին: XX դ. սկզբին ուներ 250 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահու– թյամբ և արհեստներով: Ունեին սև որձա– քարից շինված եկեղեցի (Ա. Աստվածա– ծին): Գյուղի մեջ բլրակի վրա պահպանվել էին հին բերդի մնացորդներ: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժա– մանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնա– գաղթի ճանապարհին: ԼԻ&ԻՆ, a, e-դիամինակապրո– ն ա թ թ ու, անփոխարինելի ամինաթթու: Անգույն բյուրեղներ են, մոլեկուլային զանգվածը 146,19: Հանդես է գալիս D և L–ձևերով: Բնական L_a. (հալ. ջերմաս– տիճանը՝ 224–225°C) լավ է լուծվում ջրում, թթուներում ու հիմքերում, վատ՝ սպիրտում: Լ. անջատվել է կազեինի հիդ– րոլիզատից (1889-ին): Լ. պարունակվում է բուսական և կենդանական ծագում ունե– ցող համարյա բոլոր սպիտակուցներում, չի սինթեզվում մարդու և կենդանիների օրգանիզմում: Անունդի մեջ Լ–ի բացակա– յությունը դանդաղեցնում է երեխաների աճը, մեծերի մոտ առաջացնում է բնակա– նոն կենսագործունեության խանգարում, որն արտահայտվում է ազոտի բացասա– կան հաշվեկշռով: Լ–ի օրական պահանջը հասուն մարդու մոտ կազմում է 23 մգ/կգ քաշին, մանուկներինը՝ 170 մգ/կգ: Արդյու– նաբերության մեջ Լ. ստանում են ման^ րէակենսաբանական սինթեզով: Լ. կիրառ–