Վ. Լիբկնեխա կանների միավորմանը, սակայն ծրագրա– յին և տեսական սկզբունքային հարցերում զիջումներ արել լասալականներին: Գո– թայի միավորիչ համագումարում ընդուն– ված ծրագիրը (աես Գոթայի ծրագիր), որի հեղինակներից մեկը Լ. էր, խիաո քննադաաեցին Կ. Մարքսը և Ֆ. էնգելսը: Գերմանիայում սոցիալիստների դեմ բա– ցառիկ օրենքի կիրառման տարիներին (1878–90) Լ. եղել է անլեգալ կուսակցու– թյան մարտական ղեկավարներից մեկը: 1890-ից եղել է Գերմանիայի ս–դ. կուսակ– ցության կենտրոնական օրգան «Ֆոր– վերւոււ» («Vorwarts») թերթի պատասխա– նատու խմբագիրը: Լ. II Ինտերնացիոնա– լի հիմնադիրներից է, զգալի ավանդ ունի մարքսիստական գաղափարները Գերմա– նիայում տարածելու գործում: Երկ. Սարդերն ու ճանճերը, Մ., 1919: Երկու աշխարհ, Ե., 1924: Գրկ. Ց արոսլավսկի Ե., ՝՝Հայրն ու որդին, Մ., 1919: Hy 6hhckh h-H a e jk- flHH B. B., BujibrejibM JIh6khcxt–cojiflaT peB0JH0n,HH, M., 1968. ԼԻ ԲՈ, Լի Թ ա յ–բ ո (701–762), Թանի դարաշրջանի չին բանաստեղծ: 721 – 738-ին ճանապարհորդել է երկրում, գրել բնապաշտական բանաստեղծություններ: Երիտասարդ տարիքում հրապուրվել է դաոսիզմով՝ այն ընկալելով որպես կոն– ֆուցիական ծեսերի կապանքներից մար– դու ազատման ուսմունք: Գրել է զինվոր– ների ծանր կյանքի ու արիության, կոր– ծանարար ռազմական արշավանքների մա– սին: Լ. Բ. հարգանքով է ընդունվել կայսրի պալատում, որը նրան շնորհել է գիտական բարձրագույն կոչում: Սակայն շուտով հիասթափվել է պալատական կյանքից: 744-ին թողել է մայրաքաղաք Չանյանը, ճանապարհորդել բանաստեղծ Դու Ֆուի հետ: Լ. Բ–ի գրական ժառանգությունը ավելի քան 900 բանաստեղծություն է: Լե– զուն պարզ է: Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել թանյան և սունյան պոեզիայի զարգացման վրա: Լ. Բ. դասվում է համաշխարհային քնարեր– գուների շարքը: Երկ. H36paHHaJi jmpHica, M., 1957.
ԼԻԲՐԵՏՈ (իտալ. libretto – գրքույկ), երաժշտական–դրամատիկական ստեղծա– գործությունների՝ օպերայի, օպերետա– յի, անցյալում նան. կանտատի, օրատո– րիայի, բալետային ներկայացման գրա– կան սցենարի տեքստը, ինչպես նաև օպե– րայի, օպերետայի, բալետի բովանդակու– թյան հակիրճ շարադրանքը: Լ. է ստեղծ– վում նաև մնջախաղի թատրոնի ներկա– յացուցիչների համար: Լ–ի սյուժեների հիմնական աղբյուր են ժող. պոեզիան, լեգենդները, հեքիաթները և գեղարվես– տական գրականությունը (օրինակ, Ա.Տիգ– րանյանի «Անուշ» օպերայի Լ. ստեղծվել է Հ. Թումանյանի համանուն պոեմի հի– ման վրա): Լ. անունը կապված է XVII դ. վերջերից հրատարակվող օպերային Լ–ների հետ, որոնք տպագրվում էին փոք– րիկ գրքույկների ձևով՝ թատրոն այցելող– ների համար: Դ. Գաացարյան
ԼԻԲՐՎԻԼ (Libreville), Գաբոնի մայրա– քաղաքը: Երկրի քաղ., արդ. և մշակու– թային կենտրոնն է: 115 հզ. բն. (1976): Կան սննդի, ծխախոտի, տեքստիլ, ան– տառասղոցման, մետաղամշակման ար– դյունաբերության ձեռնարկություններ, նավաշինարաններ, ՋԷԿ: Լ–ում են գտնվում երկրաբանության և լեռնային գործի հետազոտման բյուրոն, ֆրանս. ԳՀԻ–ների մասնաճյուղեր: Լ–ից արտա– հանվում է արժեքավոր փայտանյութ: հիմ– նադրվել է 1849-ին: ԼԻԳԱ (հին իտալ. Iiga – կապ), նոտա– գրության մեջ աղեղնաձև նշան, որի օգ– նությամբ նշում են՝ չեգաաո կատարումը, միևնույն բարձրության հարևան նոտա– ները մեկ տևողության մեջ միավորելը (ձայնակապ), տևողությունների հատուկ բաժանումը (դուոլ, տրիոլ) և ֆրազավո– րումը, վոկալ երկերում՝ մի քանի հնչյուն մեկ վանկով երգելը, դաշնամուրային եր– կերում՝ հնչյունները պեդալի օգնությամբ երանգավորման նպատակով երկարաձգե– լը («ֆրանսիական լիգա»): Ռ. Աթայաս
ԼԻԳԱՏՈՒՐԱ (ուշ. լատ. ligatura – կապ, < լատ. ligo – կապել, միացնել), 1. մետալուրգիայում, օժանդակ համաձուլվածքներ, որոնց օգնությամբ հալված մետաղը հարստացնում են անհրաժեշտ լեգիրող տարրերով՝ մե– տաղին (հալված կամ պինդ վիճակում) որոշակի հատկություններ հաղորդելու նպատակով (տես Լեգիրոււէ): Լ. օգտա– գործվում է այն դեպքում, երբ դժվար է առանձին լեգիրող տարրերի անմիջական ներմուծմամբ ստանալ պահանջվող բա– ղադրության համաձուլվածք: 2. Պ ո լ ի– գ ր ա ֆ ի ա յ ու մ, մեկ ընդհանուր ոտքի վրա ձուլված երկու տպագրական նշան:
ԼԻԳՆԻՆ (< լատ. Lignum–ծառ, փայ– տահյութ), բնական պոլիմերային միա– ցություն բնափայտի մեջ: Դեղնա–դարչնա– վուն, ամորֆ, ջրամ և օրգ. լուծիչներում չլուծվող նյութ է: Ներկվում է հիմնային ներկերով: Կառուցվածքը ճշգրիտ չի պարզված, միայն հայտնի է, որ կազմված է արոմատիկ սպիրտների պոլիմերացման արգասիքներից, որի հիմնական մոնո– մերը կոնիֆերիլսպիրտն է. CH=CH–CH2OH (^)-OCH3 I OH Տալիս է ֆենոլներին բնորոշ գունավորման ռեակցիաներ: Լ–ի կենսասինթեզը չի ուսումնասիրված: Նրա ստացումը իրա– կանացվում է հետևյալ հիմնական փուլե– րով. շիկիմաթթու–* ֆենիլալանին–> դարչ– նաթթու–> ֆերիլաթթու–> կոնիֆերիլ– սպիրտ–> Լ.: Արդյունաբերության մեջ ստացվում է որպես թաղանթանյութի արտադրության թափոն (սուլֆատային Լ., լիգնինսուլֆո– նաթթու) և բուսական նյութերի հիդրո– լիզի արդյունք (հիդրոլիզային Լ.): Զանա– զան ֆունկցիոնալ խմբերի առկայության շնորհիվ Լ. ենթարկվում է բազմաթիվ քիմ. փոխարկումների՝ հիդրման, հալոգենաց– ման, նիւորացման, օքսիդացման ևն: Հիմ– քերի հետ հալելիս տալիս է պիրոկատե– խին, պիրոկատեխաթթու, օքսիդացնելիս՝ վանիլին: Լ. արժեքավոր քիմ. հումք է, սակայն դեռևս լայն կիրառություն չի գտել: Կիրառվում է պլաստմասսաների արտադրության մեջ՝ որպես լցոն, խեժերի, ցեմենտի և ճանապարհաշինարարության բետոնի մեջ՝ որպես հավելում, ծակոտկեն կղմինդրի արտադրության մեջ, խեցե– գործական իրերի ձևավորման ժամանակ, կաշվի դաբաղման պրոցեսում ևն: Լ–ից ստանում են վանիլին, վանիլինաթթու, պիրոկատեխալդեհիդ, պիրոկատեխա– թթու, պիրոկատեխին և արժեքավոր այլ նյութեր: Բժշկ ու թյան մեջ Լ. կամ փայտե բամբակ անվանում են վիրակապման հա– մար կիրառվող նուրբ ծալքավորված թեր– թերը, որոնք ստացվում են փշատերև ծա– ռերի բնափայտից մեխանիկական և քիմ. մշակման միջոցով: Գրկ. Hhkhthh H.H.. Xhmhh flpeBe- chhm vl ixejuiKWiosM, M. –JI., 1962; B p a y h c Փ. 3., BpayHC R*A., Xhmhh jimuHHa, nep. c aHrji,, M., 1964. Գ. Շահնազարյան
ԼԻԳՆԻՏ, տես Քարածուխ:
ԼԻԳՐՈԻՆ, հեղուկ ածխաջրածինների խառ– նուրդ, ստացվում է նավթի ուղղակի թո– րումից կամ նավթանյութերի կրեկինգից: Եռում է 120–240°C տիրույթում: Թափան– ցիկ, անգույն կամ դեղնավուն հեղուկ է, խտությունը՝ 785–795 կգ/ւէ3: Կիրառվում է որպես տրակտորային վառելանյութ, լուծիչ՝ լաքերի և ներկերի արտադրության մեջ, հիդրավլիկ հեղուկ՝ որոշ սարքավո– րումների համար: ԼԻԳՈհՐԱԿԱՆ ԾՈՎ (Mare Ligure), Մի– ջերկրական ծովի մասը՝ Կորսիկա, էլբա կղզիների և Ֆրանսիայի ու Իտալիայի միջև: Վերջինիս ափերի մոտ առաջացնում է Զենովական ծոցը: խորությունը ավելի քան 2500 Վ է: Մակընթացությունները կես– օրյա են: Ծովափը առողջարանային շրջան է (Իտալական և Ֆրանսիական Ռիվիերա): Գլխավոր նավահանգիստներն են Ջենո– վան, Լիվորնոն, Սպեցիան (Իտալիա), Նիցցան (Ֆրանսիա):
ԼԻԳՈՒՐԻԱ (Liguria), մարզ Հյուսիսային Իտալիայում, Լիգուրական ծովի ափին: Տարածությունը 5413 կմ2 է: Բնակչությու– նը՝ 1882 հզ. (1970): Ընդգրկում է Ջենովա, Իմպերիա, Սպեցիա, Սավոնա նահանգ– ները: Լ. երկրի տնտեսապես առավել զարգացած մարզերից է: Ներմուծվող հում– քի և վառելիքի բազայի վրա զարգացած են սև և գունավոր մետալուրգիան, նավա– շինությունը, հիդրոտուրբինների, դիզել– մոտորների, էլեկտրասարքավորումների արտադրությունը, նավթավերամշակման, քիմ., ցեմենտի, սննդի, փայտամշակման, կաշվի արդյունաբերությունը: Լ–ի առափ– նյա շրջաններում և նախալեռներում զար– գացած է խաղողագործությունը, պտղաբու– ծությունը, բանջարաբուծությունը, ծաղ– կաբուծությունը, լեռնային շրջաններում" արոտային անասնապահությունը: Գլխա–