շոշափվում են անգլ. առաջավոր շրջաննե– րին հուզող բազմաթիվ հարցեր: Հանդես է եկել որպես գրականագետ (Զ. Բենյանի, Չ. Դիքենսի, Ջ. Մերեդիթի մասին գրքեր), պատմաբան («Բյուզանդիան և Եվրոպան», 1950), արվեստագետ (Ջ. Տյոռների, Պ. Սե– զանի, Դ. Կուրբեի մասին մենագրություն– ներ): Լ. ծանոթ է հայ ժողովրդի պատմու– թյանը, բարձր է գնահատել նրա ավանդը եվրոպական և համաշխարհային մշակույ– թի մեջ: Խաղաղության մարտիկ է, ՍՍՀՄ գրողների միության II U III համագումար– ների մասնակից: Սովետական գրականու– թյունը պրոպագանդելու և անգլ. թարգմա– նելու համար պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: Երկ. •’Հաննիբալ, Ե., 1973: Գրկ. Մանուկյան Ս., Ջեկ Լինդսեյը որպես սովետական գրականության պրոպա– գանդող Անգլիայում, «Տեղեկագիր ՀՍՄ՚տ ԴԱ, հաս. գիտ.», 1959, Jsle 4:
ԼԻՆԿՈԼՆ (Lincoln) Աբրահամ (1809– 1865), ամերիկյան պետական գործիչ, ԱՄՆ–ի 16-րդ պրեզիդենտը: Մասնագի– տությամբ փաստաբան: 1834–41-ին եղել է Իլինոյս նահանգի օրենսդիր ժողովի, Ա. Լինկոլե 1847–49-ին՝ ԱՄՆ–ի կոնգրեսի ներկա– յացուցիչների պալատի անդամ: 1857-ին՝ հանրապետական կուսակցության կազ– մակերպիչներից: Լ. հանդես էր գալիս հանուն Հս. նահանգների բուրժուազիայի առաջադիմական շրջանների շահերի, ինչ– պես նաև ժող. մասսաների քաղաքացիա– կան և քաղ. իրավունքների ընդլայնման, կանանց ընտրական իրավունք տալու օգտին: Լինելով ստրկության անհաշտ հակառակորդ, այնուհանդերձ Լ. չափավոր ծրագիր ուներ՝ ստրկատիրությունը դի– տում էր որպես առանձին նահանգների ներքին գործ, որին չէր կարող միջամտել ֆեդերալ կառավարությունը: Լ–ի պրեզի– դենտ ընտրվելը (I860) Հս. և Հվ. նահանգ– ների քաղաքացիական պատերազմի սկիզբ դրեց (տես Քաղաքացիական պա– տերազմ ԱՄՆ–ում / 86/–65): Մի շարք ռազմ, ձախողումներից հետո, դեմոկրա– տական խավերի ճնշման տակ, Լ. դիմեց պատերագմավարության ավելի վճռական միջոցների (պարտադիր զորահավաք, մա– հապատիժ դավաճանության համար ևն), հրապարակեց (1862) օրենք հողաբաժին– ների մասին (տես Հոմսաեդ–ակա), ստըր– կության սահմանափակումից անցավ նրա ոչնչացմանը: 1864-ին Լ. երկրորդ անգամ ընտրվեց պրեզիդենտ: 1865-ի ապրիլի 9-ին Հվ–ի ստրկատերերի բանակը կա– պիտուլյացիայի ենթարկվեց: Ապրիլի 14-ին Լ. մահացու վերք ստացավ պլան– տատորների գործակալ Զ. Բուտսի գնդա– կից: Լ. ամերիկյան ժողովրդի ազգային հերոսն է, նրա հեղափոխական ավանդ– ների կրողը: Երկ. Complete works, ed. by T. Nicolay and T. Hay, v. 1-12, N.Y., 1905. Գ/ljf.IlBaHOB P.O., A. JlHHKOJIbH H rpajKflaHCKaa Bo0Ha b CHI A, M., 1964.
ԼԻՆԿՈԼՆ, քաղաք–կոմսություն Մեծ Բրի– տանիայում, Ուիտեմ գետի ափին, Լին– կոլնշիր (Լինդսի) կոմսության կենտրոնը, 74,2 հզ. բն. (1971): Լ–ում պահպանվել են միջնադարյան անկանոն կառուցապա– տումը, հին հռոմ. դարպասները, երկու մինչռոմանական եկեղեցի–աշտարակներ, ռոմանական ոճով տներ, եկեղեցիներ, դոնժոն (XII դ. կես), գոթական ռատուշա և կամուրջ (երկուսն էլ XV դ.): Լ–ի նշանավոր տաճարը (1075–1380) ունի ռոմանական շքամուտքեր, գոթական ոճով ճոխ հար– դարված ճակատ:
ԼԻՆԿՈԼՆ ՅԱՆ ՈՁՒԱՐԻ ՑԵՂ, կիսանրբա– գեղմ, մսաբրդատու ոչխարներ: Ատացվել է XVIII–՝XIX դդ. Անգլիայում (Լինկոլնշիր կոմսությունում) տեղական ոչխարների և Լեյստերյան խոյերի տրամախաչումից: Անգլ. մսատու ցեղերից ամենախոշորն է: խոյերը կշռում են 130–160 կգ, մաքիները՝ 100–120 կգ: Վաղահաս են, լավ բտվող: Բուրդը միասեռ է՝ լավ փայլով: Բրդի եր– կարությունը 20–30 սմ է, բարակությու– նը՝ 36–44 որակի: Խոյերի բրդատվու– թյունը՝ 10–12 կգ, մաքիներինը՝ 5–6 կգ: Բրդի մաքուր ելքը՝ 55–65%: 100 մայր ոչ– խարից ստացվում է 120 գառ: Ոչխարները պահանջկոտ են կերի և խնամքի նկատ– մամբ:
ԼԻՆԿՐՈհԱՏ (< լատ. linum – կտավ և crusta – կեղև), դրվագման փաթթոցա– յին շինանյութ: Ստացվում է հաստ թղթի հենքի վրա բարակ շերտով սինթետիկ պո– լիմերի (մեծ մասամբ պոլիվինիլքլորիդ), լցանյութերի (խցանի կամ փայտի ալյուր), պլաստարարի և ներկանյութերի խառ– նուրդներ քսելով: Լ. պատրաստում են հարթ կամ ուռուցիկ նախշերով: Այն ջրա– կայան է և դիմացկուն: Հիմնականում օգտագործվում է հասարակական շենքե– րի, տրանսպորտի միջոցների (վագոննե– րի) ներքին պատերի դրվագման համար: Լ. փակցնում են օսլայի սոսնձով կամ սին– թետիկ պոլիմերներից պատրաստված մա– ծիկներով: Լվացվող պաստառների ստեղծ– մամբ Լ–ի կիրառությունը սահմանափակ– վել է:
ԼԻՆՆԵՏ (Linne, Linnaeus) Կարլ (23.5, 1707, Ռոսխուլա –10.1.1778, Ուպսալա), շվեդացի բնախույզ, Փարիզի ԳԱ անդամ (1762): Լ. համաշխարհային ճանաչում է ստացել բուսական և կենդանական աշ– խարհի դասակարգման իր համակարգով, որը XVIII դ. 1-ին կեսի կենդանաբանների և բուսաբանների հսկայական աշխատան– քի եզրափակումն էր: 1732-ին ճանապար– հորդել է Լապլանդիայով և գրել «Լապլան– դիայի ֆլորան» (1732, լրիվ հրտ. 1737) աշխատությունը: 1735-ին հրատարակել է «Բնության համակարգ» գիրքը: Մասնակ– ցել է շվեդ. ԳԱ ստեղծմանը, եղել նրա առաջին պրեզիդենտը (1739): Լ–ի մեծա– գույն ծառայություններից մեկն այն է, որ նա «Բնության համակարգ»-ում կիրա– ռել և գործածության մեջ է դրել այսպես կոչված բինար նոմենկլատուրան՝ կրկնա– Կ. Լիննհյ կի անվանակարգությունը, որի համաձայն յուրաքանչյուր տեսակ նշվում է լատինա– կան 2 անվանումով: Լ. օրգանիզմները դասակարգել է ըստ նմանության և տար– բերության: Ամենափոքր միավոր ընտրե– լով տեսակը, բույսերը բաժանել է 24, կենդանիները՝ 6 դասի: Լ. մարդուն դա– սել էր կաթնասունների դասի պրիմատ– ների կարգում: Հասկանալով իր կողմից տրված համակարգի արհեստական լինե– լը, Լ. ձգտում էր ստեղծել մի համակարգ, որն արտացոլեր բույսերի և կենդանինե– րի՝ բնության մեջ իրոք գոյություն ունե– ցող բնական խմբերը: Լ. չէր ընդունում օրգ. աշխարհի պատմական զարգացումը և գտնում էր, որ տեսակների թիվը արար– չի «ստեղծման» օրից մշտական է, անփո– փոխ: Աակայն վերջին շրջանի աշխատու– թյուններում նա տվեց նոր տեսակների առաջացման հնարավորությունը՝ խաչա– սերման միջոցով: Լ. դասակարգել է նաև հողերն ու միներալները, մարդկային ռա– սաները, հիվանդությունները ևն, բացա– հայտել շատ բույսերի թունավոր և բու– ժիչ ազդեցությունը օրգանիզմների վրա: Լ–ի գրադարանները, ձեռագրերը և կո– լեկցիաները նրա այրին վաճառել է անգլ. բուսաբան Սմիթին: Վերջինս Լոնդոնում (1788) ստեղծել է «Լիննեյյան ընկերու թյուն», որը մինչև այժմ գործում է որպես խոշորագույն գիտական կենտրոն:
ԼԻՆՆԻԿ Չուրի Վլադիմիրովիչ [8(21). 1, 1915, Բելայա Ցերկով, այժմ՝ Կիևի մարզ– 30.6.1972, Լենինգրադ], սովետական մա– թեմատիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969): 1944-ից Լենինգրադի հա– մալսարանի պրոֆեսոր: Աշխատանքները վերաբերում են թվերի, հավանականու– թյունների տեսություններին, մաթ. վիճա– կագրությանը: Թվերի ադիտիվ տեսու– թյունում իր ստեղծած դիսպերսիոն մեթո– դի օգնությամբ լուծել է բնական թվերի ներկայացման Հարդի–Լիթլվուդի պրոբ– լեմը, բաժանարարների ադիտիվ պրոբ– լեմը ևն: Հավանականությունների տե– սությունում և մաթ. վիճակագրության մեջ ստեղծել է նոր անալիտիկ մեթոդներ, որոնք հնարավորություն են ընձեռել լու– ծելու մի շարք բարդ պրոբլեմներ: ՍՍՀՄ պետ. (1947) և լենինյան (1970) մրցանակ– ների դափնեկիր: Գրկ. JOpHHi BjiaflHMHpOBHH JIlIHHHK, <YC- nexH MaTeMaTsraecKHX Hayic», 1973, t. 28, b. 2.
ԼԻՆՆԻՉԵՆԿՈ Իվան Անդրեևիչ (12.10. 1857, Կիև–9.6.1926, Սիմֆերոպոլ), ուկ– րաինական բուրժուական պատմաբան: Պրոֆեսոր (1896), Սանկտ–Պետերբուրգի կայսերական ԳԱ թղթակից անդամ (1913): Ավարտել է Կիևի համալսարանը (1879),