վողությունը կախված է ոռոգվող կուլտու– րայի տեսակից, հողի խոնավունակությու– նից և խոնավության խորությունից՝ սո– վորաբար 10–20 օր:
ԼԻՄԱՍՈԼ, Լ և մ և ս n ս (հուն. Ae|nea6c;). քաղաք Կիպրոսում, Լիմասոլ օկրուգի վարչական կենտրոնը: 51,5 հզ. բն. (1970): Արտահանման կարևոր նավահանգիստ է, գինու, կոնյակի արտադրության կենտ– րոն: Կա տեքստիլ արդյունաբերություն, ցեմենտի արտադրություն:
ԼԻՄԲՈՒՐԴ (Limbourg, իսկական ազգա– նունը՝ Մ ա լ ու և լ, Malouel, Mael- wael) Պոլ, էրման և ժեաննեքեն եղբայր– ներ, XV դ. սկզբի ֆրանսիացի գեղանկա– րիչ–մանրանկարիչներ: Ծագումով Հյու– սիսային Նիդերլանդներից են: 1399– 1400-ին Փարիզում ոսկերչություն են սո– վորել: 1402-ին որպես մանրանկարիչներ աշխատել են Բուրգունդիայի դուքս Ֆի– լիպ Խիզախի պալատում: Նրանց ստեղծա– գործություններից են՝ «Բերրիի դքսի ժա– մագիրքը» (մոտ 1413, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Ցորք), «Աստվածամոր գեղեցկագույն ժամագիրքը» (Ազգային թանգարան, Փարիզ), «Բերրիի դքսի հա– րըսաագույն ժամագիրքը» (մոտ 1411 –16, Կոնդե թանգարան, Շանտիյի) և այլ ձե– ռագրերի մանրանկարները: ԼԻՍԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ, Լիմ կղզու մշակութային կյանքի մասին հնագույն տեղեկությունը վերաբերում է IX դարին: Գրչական կյանքն այստեղ աշխուժացել է XIV դ. սկզբներին, Զաքարիա Սեֆեդին– յան Աղթամարցի կաթողիկոսի (1296– 1336) օրոք, երբ վերակառուցվել է Ս. Դե– վորգ եկեղեցին և միաբանությունն ըն– դարձակվել: XIII –XIV դարերից մեզ է հասել մոտ մեկ տասնյակ ձեռագիր, ընդօ– րինակված Մովսես, Խաչատուր, Աբրա– համ և Մանվել գրիչների ձեռքով, որոնցից Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենա– դարանում է պահվում 4-ը: Հինգ ձեռագիր էլ կա XV դարից: Լ. գ. կ–ում նկարազարդ– վում և կազմվում էին ձեռագրերը: XV դ. կեսերին այստեղ են աշխատել խառա– բաււացի Իգնաաիոս, արճիշեցի Հովհան– նես Մանկասարենց գրիչները, իսկ ծաղ– կող Մինասը նկարազարդել է նրանց ընդօրինակությունները: XVI դ. Լիմի մշա– կութային կյանքը տնօրինել է Զաքարիա Դնունեցին (Լմնցի), որից մեզ են հասել բազմաթիվ ընդօրինակություններ: XVII դ. Լիմում բացվել է բարձր տիպի դպրոց՝ Ներսես Մոկացի փիլիսոփայի ղեկավա– րությամբ: Նույն դարի երկրորդ կեսին միաբանների թիվը հասել է 60-ի: Լիմը ուներ հարուստ մատենադարան. 1693-ին այնտեղ կար 3124 գիրք, XIX դ. վերջերին՝ 550 ձեռագիր, մոտ 3 հզ. տպագիր գիրք: Լ. գ. կ. իր գոյությունը պահպանել է մինչև 1915-ը: Ձեռագրերի մի մասը փրկվել և տեղափոխվել է էջմիածին: Երևանի Մես– րոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում պահվում է Լիմից բերված 306 ձեռագիր: Գրկ. Ոսկյան Տ., Վասսյուրական–Վանի վանքերը, մաս 1, Վնն., 1940: Մ ա թ հ ո ս– յ ա ն Ա., Լիմ անապատի գրչության կենտրո– նը ԺԳ–ԺԵ դարերում, «էջմիածին», 1966, Jsfe 6: Ա> Մաթևոսյան
ԼԻՄՈՆԻՏ (< հուն. Xejwcov – մարգա– գետին), միներալ, ջուր պարունակող եր– կաթի օքսիդ՝ HFe02 nH20/n–մինչև 4): Բյուրեղագիտական համակարգը ռոմբա– յին է: Հանդիպում է ստալաքտիտների, պիզոլի տների, օոլիտների, հողային զանգվածների ձևով: Դույնը՝ տարբեր երանգների գորշ, օխրայի դեղին: Կարծրու– թյունը՝ 4–5,5, խտությունը՝ 2700–4300 կգ/ti3: Դհյանում է Երկրի մակերևույթին մոտիկ պայմաններում կամ Երկրի մակե– րևույթի վրա: Լ. հիմնականում հայտնի է ճահճացած լճային միջավայրում, ինչպես նաև քարացած ծառերում և տերևներում: Այժմ գտնում են, որ Լ–ի առաջացման մեշ զգալի դեր է պատկանում մանրէներին: Հարուստ պաշարների դեպքում օգտա– գործվում է որպես երկաթի հումք: Սովետական Միությունում հանքավայրեր կան Կերչի թերակղզում և Հարավային Ուր ալում:
ԼԻԱՈՆՃՅԱՆ Համբարձում (հայտնի է նաև Բաբա կամ Պապա Համբար– ձ ու մ անունով, 1768, Կ. Պոլիս –29.6. 1839, Կ. Պոլիս), հայ կոմպոզիտոր, երա– ժիշտ–տեսաբան և մանկավարժ, նոր հայ– կական ձայնագրության ստեղծողը: Զեննե Պողոսից սովորել է հայկ. հոգևոր երա– ժըշտությունը, Ոնոփրիոս Թաթավլացուց՝ հուն, փսալթիկան և տեսությունը: Նշա– նավոր թուրք դերվիշների ունկնդրելով՝ յուրացրել է նրանց կատարած դասական երգերի ոճը, ուսումնասիրել նաև եվրո– պական երաժշտության տեսությունը: Եր– կար տարիներ դասախոսել է Պոլսի Լու– սավորչյան վարժարանում և Մայր եկե– ղեցու դպրանոցում: Հայ բանաստեղծների խոսքերով հեղինակել է վոկալ–մոնոդիկ ստեղծագործություններ, մասնավորա– պես արևելյան ոճի բեսթեներ, դրանց թվում՝ «Ոհ, ի սկզբան պատերազմին», որը Վարդանանց հերոսամարտի նկարա– գրությունն է: Նշանակալից են նաև Լ–ի «Ցարեաւ Քրիստոս» խոսքերով 20-ից ավե– լի տաղերը, յուրաքանչյուրը մի այլ ձայ– նակարգում: Լ. վարժ տիրապետել է թամբուրին և իր դասախոսությունների ընթացքում բացատրությունները տվել է այդ նվագարանի օգնությամբ: Լ–ի մեծա– գույն արժանիքը նոր հայկ. ձայնագրու– թյան ստեղծումն է (1813–15), որ անցման փուլ եղավ հին խազերից դեպի գծային նոտագրությունը և դրա շնորհիվ պահպան– վեց ազգային ժող. ու հոգևոր երաժշտու– թյան պատկառելի ժառանգություն: Նրա աշակերտներից են՝ Թամբուրի Ալեքսանը (1815–64), Աբիսողոմ Ցություճյանը (1818–47), Արիստակես Հովհաննիսյանը (1812–78), Նեյզան Զենոբը (Լ–ի որդին, 1810–66), Հովհաննես Մյուհենտիսյանը (1810–91): Դրականության մեջ Լ–ի ան– վան փոխարեն երբեմն սխալմամբ գոր– ծածված է երգահան և ձայնագրագետ Համբարձում Չերչյանի (1828–1901) անու– նը («Իսլամ էնսիկլոպեդիսի», հ. 6, Ան– կարա, 1950, էջ 685), երբեմն սխալ է բեր– ված նոտագրության ստեղծման ժամա– նակը (Տնտեսյան Ե., «Նկարագիր երգոց Հայաստանյայց», 1874, Կոմիտաս, Հայոց եկեղեցական երաժշտությունը ԺԹ դա– րում, տես նրա «Հոդվածներ և ուսումնա– սիրություններ», 1941): Լ–ի ժառանգու– թյունը դեռևս հավաքված և լրիվ ուսում– նասիրված չէ: Գրկ• Հիսարլյան Ա., Պատմություն հայ ձայնագրության, ԿՊ, 1914:ԱթայանՌ., Ձեռնարկ հայկական ձայնագրության, Ե., 1950: Ս ի ր ու ն ի Հ., Պապա ’՝Համբարձում, «Լ^Դ», 1972, No 10: Ռ. Աթայան
ԼԻԱՊՈՊՈ (Limpopo), Կոկորդիլո– ս ա յ ի ն, գետ Հարավային Աֆրիկայում: Երկարությունը 1600 կմ է, ավազանը՝ 440 հզ. կմ2: Մկիզբ է առնում Վիտվատերս– րանդ լեռներից, թավւվում Հնդկական օվկիանոս: Դլխավոր վտակներն են Նոտ– վանին, Շաշին, Շանգանեն, Օլիֆանթսը: Վերին հոսանքում սակավաջուր է: Ամա– ռային անձրևների ժամանակ ստորին հոսանքում ջրի մակարդակը բարձրանում է 5–7 մ: Միջին և ստորին հոսանքներում Լ–ից սկիզբ են առնում ոռոգման համա– կարգեր: Նավարկելի է գետաբերանից սկսած 160 կմ:
ԼԻՆԴԳՐԵՆ (Lindgren) Վալդեմար (14.2. 1860, Շվեդիա–3.11.1939, Բրայթոն, ԱՄՆ), ամերիկացի երկրաբան: 1883-ին ավարտել է Ֆրայբերգի լեռնային ակա– դեմիան: 1884-ին տեղափոխվել է ԱՄՆ: Աշխատություններում լուսաբանված են մետաղային հանքավայրերի ծագումնա– բանական դասակարգման (1903) հար– ցերը: Ընտրվել է ԱՄՆ–ի Ազգային ԴԱ անդամ (1924-ից՝ պրեզիդենտ), մի շարք երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ, Միջազգային երկրաբանական կոնգրեսի պրեզիդենտ (1933):
ԼԻՆԴԵՐ (Linnder) Մաքս (իսկական անու– նը և ազգանունը՝ Դաբրիել Լ յ ո վ և լ, Leuvelle, 1883–1925), ֆրանսիացի կինո– դերասան: Մեծ ժողովրդականություն են վայելել հատկապես 1910–13-ին ստեղծ– ված ֆիլմերը՝ «Մաքսը՝ ցլամարտիկ», «Բռնցքամարտի չեմպիոնը», «Մաքսը՝ հիպնոսացնող», «Մաքսն ամուսնանում է»: «Երեք խաբեբա»-ն նրա վերջին հաջողված ֆիլմն է (1922): 1936-ին Լ–ի դուստրը թո– ղարկել է «Մաքս Լինդերի ընկերակցու– թյամբ» ֆիլմը, որն ամփոփում է նրա լա– վագույն դերակատարումները: ԼԻՆ ԴԵՐ ՈՒՏ (Linderot, ծածկանունը մին– չև 1917-ը՝ Լարսոն) Սվեն Հարալդ (8.10. 1889, Սկեդևի, էստերյոտլանդ –7.4.1956, Ստոկհոլմ), շվեդական բանվորական շարժման գործիչ: 1908–17-ին Շվեդիայի ս–դ. կուսակցության անդամ, հարել է նրա ձախ թևին: 1917-ին մասնակցել է ձախ ս–դ. կուսակցության հիմնադրմանը (1921-ից Շվեդիայի կոմունիստական կու– սակցություն, ՇԿԿ): 1927–29-ին և 1951-ից՝ ՇԿԿ ԿԿ–ի քարտուղար, 1929– 1951-ին՝ նախագահ: Շվեդ, և միջազգային կոմունիստական շարժման հարցերին նը– վիրված աշխատությունների հեղինակ է:
ԼԻՆԴՍԵՅ (Lindsay) Ջեկ (ծն. 28.10.1900, Մելբուռն (Ավստրալիա), անգլիացի գրող, գրականագետ, հասարակական գործիչ: 1926-ից ապրում է Անգլիայում: Մեծ Բրի– տանիայի կոմկուսի անդամ 1941-ից: Նրա պատմական վեպերը՝ «1649 թվական» (1938), «Քառասունութ թվականի մարդիկ» (1948), «խարույկներ Սմիթֆիլդում» (1950), նվիրված են Անգլիայի պատմու– թյան բեկումնային փուլերին: Ետպատե– րազմյան շրջանում ստեղծված «Բրիտա– նական ուղի» սոցիալական վիպաշարում