ԼԻՍԱԺՈՒԻ ՊԱՏԿԵՐՆԵՐ, երկու Փոխոսլ– ղահայաց ուղղություններով միաժամա– նակ երկու ներդաշնակ տատանումների Լիսաժոլի պատկերների տեսքը պարբերու– թյունների տարբեր հարաբերակցության և Փուլերի տարբերության դեպքում մասնակցող կետի փակ հետագծեր: Առա– ջինն ուսումնասիրել է ֆրանսիացի ֆիզի– կոս ժ. Լիսաժուն (J. Lissajous, 1822– 1880): Լ. պ–ի տեսքը կախված է երկու տա– տանումների պարբերությունների, փու– լերի և ամպլիտուդների միջև եղած հարա– բերակցությունից: Պարզագույն դեպքում, երբ պարբերությունները հավասար են, Լ. պ. Էլիպսներ են (նկ.), որոնք փուլերի տարբերության 0 և յէ արժեքների դեպ– քում վերածվում են ուղիղի հատվածի, իսկ –ի դեպքում՝ շրջանագծի: Եթե տատա– նումների պարբերությունները տարբեր են, բայց հարաբերում են ինչպես ամբողջ թվեր, ապա ստացվում են ավելի բարդ պատկերներ: Այդ դեպքում Լ. պ–ի ն դրանց արտագծված ուղղանկյունների կողմերի հպման կետերի թիվը տալիս է երկու տատանումների պարբերությունների հա– րաբերությունը: Լ. պ. կարելի է տեսնել օսցիլոգրաֆի Էկրանի վրա: Մ. Գասպարյան
ԼԻՍԵՆԿՈ Նիկոլայ Վիտալևիչ [10(22).3. 1842, գ. Դրինկի (այժմ՝ Պոլտավայի մարզի Գլոբինոյի շրջանում)-- 24.10(6.11).1912, Կին], ուկրաինացի կոմպոզիտոր, դիրի– ժոր, մանկավարժ, բանահավաք, ազգա– յին երաժշտական դպրոցի հիմնադիր: 1864-ին ավարտել է Կիևի համալսարանը, 1867–76-ին դաշնամուր U կոմպոզիցիա ուսանել Լայպցիգի կոնսերվատորիայում, 1874–76-ին կատարելագործվել Պետեր– բուրգի կոնսերվատորիայում (Ն. Ա. Ռիմս– կի–Կորսակովի ղեկավարությամբ): Դրի է աոել և մշակել ժող. երգեր, ստեղծել Ն. Վ. Լիսենկո երգչախմբեր: 1904-ին առաջադեմ հասա– րակայնության միջոցներով Կիևում բա– ցել է երաժշտական–դրամատիկական դըպ– րոց (1918-ից՝ Լ–ի անվ. բարձրագույն երաժշտական–դրամատիկական ինստ.): Լ. «Հզոր խմբակի» հետևորդներից Էր: Ստեղծել է մոտ 20 ստեղծագործություն երաժշտական թատրոնի համար, դնելով ուկր. օպերային արվեստի զարգացման հիմքը: Նշանավոր են «Ծննդյան գիշեր» (2-րդ խմբ.՝ 1882, հարկով), «Ջրահեղձ կինը» (1885, Խարկով, ըստ Ն. Վ. Գո– գոլի), «ՆատալկաՊոլաավկա» (ըստ Ի. Պ, Կոտլյարևսկու, 1889, Օդեսա), «Տարաս Բուլբա» (ըստ Ն. Վ. Դոգոլի, 1890, բեմ.՝ 1924, խարկով), «Էնեական» (ըստ Ի. Պ. Կոտլյարևսկու, 1911, Կիև) օպերաները, «Սևծովայիններ» (1872) օպերետը: Դրել է երաժշտություն ըստ Տ. Շևչենկոյի «Կոբ– զար»-ի և այլ գործերի, Ի. Ֆրանկոյի, Ա. Օլեսի, Հ. Հայնեի և ուրիշների խոսքե– րով ռոմանսներ, կամեր ային–գործիքային ստեղծագործություններ, ուկր. երաժշտու– թյանը նվիրված ուսումնասիրություններ: Գրկ. ro3ennyfl A., H.B. JImcchko h pyccKaa My3HKajibHafl KyjibTypa, M., 1954*
ԼԻՍԵՌ, մեքենայի՝ ոլորող մոմենտը փո– խանցող պտտվող (սովորաբար առանց– քակալներում) դետալ: Ըստ կոնստրուկ– ցիայի լինում է ուղիղ (հարթ, աստիճանա– վոր» շլիցավոր, բռնցքավոր), ծնկաձև և ճկուն: Առավել տարածված են ուղիղ աս– տիճանավոր Լ–ները (նկ.), որոնցում Աստիճանավոր լիսեռ. 7. սևեռող աստիճան, 2. անցումային աստիճան, 3. ատամնանիվ, 4. գնդառանցքակալ սևեռող աստիճաններն արգելակում են Լ–ի վրա տեղադրված դետալների՝ առանց– քի ուղղությամբ տեղաշարժին, իսկ ան– ցումային աստիճանները՝ սահմանազա– տում տարբեր տրամագծերով և թույլաը– վածքներով տեղամասերը: Մեծ մասամբ Լ–ները պատրաստվում են ջերմամշակման ենթարկվող ածխածնային և լեգիրված պողպատներից: Հաշվարկվում են ըստ դիմացկունության, կոշտության և տատա– նումների:
ԼԻՍԵՏ, հայկական գաղութ XVII–XIX դա– րերում (այժմ՝ գյուղ Ուկր. ՍՍՀ Իվանո– Ֆրանկովսկի մարզում): Առաջին տեղեկու– թյունը Լ–ի հայերի մասին վերաբերում է 1669-ին: Լ–ի գաղութը վարչապես ենթարկ– վում էր Ստանիսլավի (այժմ՝ Իվանո– Ֆրանկովսկ) հայկ. քաղաքային վարչու– թյանը: Հայերն զբաղվում էին առևտրով և արհեստներով, հատկապես հայտնի էին կաշեգործներն իրենց մաշկագործա– կան արհեստանոցներով: Հայոց Ս. Մա– րիամ Աստվածածին եկեղեցին 1779-ին և 1830-ին այրվելուց հետո վերստին կա– ռուցվել է և պահպանվել մինչև այսօր: Եկեղեցուն կից գոյություն ուներ 4 հոգևոր եղբայրություն: 1782-ին Լ–ում ապրում էին 268 հայ, 1808-ին՝ 800, 1820-ին՝ 60 ընտանիք, իսկ 1877-ին՝ 20: Հայոց եկեղեցին Լիսեցում Գրկ, P ժ շ կ յ ա ն Մ., ճանապարհորդու– թիւն ի Լեհաստան, Վնտ., 1830: Վ. ԳրիգորյաԱ
ԼԻՍԻԱՍ (AuaCae, 459, Աթենք –380 մ. թ. ա.), հույն ճարտասան: Զբաղվել է փաս– տաբանությամբ: Ավանդույթը Լ–ին վերա– գրում է 200-ից ավելի ճառ, նրան դասում հին ժամանակների 10 լավագույն հռետոր– ների շարքը: Մեզ է հասել մոտ 40 ճառ, որոնք Աթենքի քաղաքական, սոցիալ– տնտեսական պատմության, արտաքին քաղաքականության ու կենցաղի հարցերը պարզող հարուստ, հաճախ եզակի աղ– բյուր են: ԼԻ ՍԻՆ ՄԱՆ (1875–1965), Հարավային Կորեայի քաղաքական գործիչ: 1948– 1960-ին եղել է Հարավային Կորեայի պրե– զիդենտը և միաժամանակ կառավարող լիբերալ կուսակցության պարագլուխը: Կորեական պատերազմի ժամանակ (1950–53) հարավ–կորեական իշխանու– թյունները օտարերկրյա ինտերվենտների աջակցությամբ ձգտում էին Լ. Ս. Մ–ի հա– կաժողովրդական վարչակարգը տարածել ամբողջ Կորեայում: Հանդես է եկել կո– րեական հարցի խաղաղ կարգավորման դեմ և պաշտպանել Հարավային Կորեա– յում ամերիկյան զորքերի ներկայությունը: 1960-ի ապրիլին, ժող. ապստամբության հետևանքով, Լ. Ս. Մ. և նրա կառավարու– թյունը հրաժարական տվեցին:
ԼԻՍԻՆ ՏԱՆ Լուսիկ Հարությունի (Լիսի– նովա Լյուսյա Արտեմևնա) [22.5.1897, Թիֆլիս–1(14).11.1917, Մոսկվա], բան– վոր երիտասարդության միությունների կազմակերպիչ, Մոսկվայում՝ 1917-ի Հոկ– տեմբերյան հեղափոխության ակտիվ մաս– Լ. Հ. Լիսինյան