Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/625

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սերվատորիայում (1969-ից՝ ամբիոնի վա– րիչ, 1970-ից՝ պրոֆեսոր): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքա– նշանով: Լ–ի դուստրերը՝ Կ ա ր ի ն և ն (ծն. 1938, մեցցո–սոպրանո), Ռուզան– նան (ծն. 1945, սոպրանո, 1974-ին Նի– դերլանդներում կայացած վոկալիստների Միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի), և որդին՝ Ռ ու բ և ն ը (ծն. 1945, դրամատիկ տենոր, 1969-ին, ԳԴՀ–ում Շումանի անվ. վոկալիստների մրցույթում արժանացել է աոաջին մրցա– նակի), Մոսկվայի ֆիլհարմոնիայի մեներ– գիչներ են: Գրկ– Պետրոս յան Մ., Պավել Լիսից– յան, Ե., 1973: Մ. Տեր–Սիմոնյան

ԼԻՍԻՑՅԱՆ Ստեփան Դանիելի (22.09. 1865, Թիֆլիս –4.01.1947, Երևան), հայ սովետական բանասեր, աշխարհագրա– գետ, ազգագրագետ, պատմաբան, ման– կավարժ: Պրոֆեսոր (1941), աշխարհա– գրական գիտ. դ–ր, Հայկական ՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1945): 1884-ին ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան, 1889-ին՝ Վարշավայի համալսարանի պատմա–բա– նասիրական ֆակուլտետը: 1889-ից դա– սավանդել է էջմիածնի Գևորգյան ճեմա– րանում, 1894-ից՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1904-ին և 1910–11-ին ճանա– պարհորդել է Եվրոպայում, եղել Կ. Պոլ– սում, ուսումնասիրել Վիեննայի Մխի– թարյանների գրադարանում և Բեռլինի թանգարանում եղած հայագիտական նյու– թերը: 1892–98-ին Լ. գործուն մասնակցու– թյուն է բերել «Աղբյուր* և «Տարազ» հան– դեսներին: 1905–16-ին հիմնադրել և խըմ– բագրել է «Հասկեր» մանկական ամսա– գիրը: Հ. Թումանյանի և Լ. Շանթի հետ կազմել է «Լուսաբեր» մայրենի լեզվի դա– սագիրքը: Լեհերենից թարգմանել ԷՀ. Սեն– կեիչի «6ո՝ երթաս»-ը, մասնակցել Հ. Լին– չի «Արմենիա» աշխատությունն անգլերե– նից ռուսերեն թարգմանելու գործին: 1924-ից աշխատել է ՀՍՍՀ լուսժողկոմատի մեթոդական բյուրոյում, դասավանդել Երևանի համալսարանում, ՀԿԿ Կենտկո– մին կից կուսակցական դպրոցում: 1920-ական թթ. Լ. նվիրվել է հայ ազգա– գրությանը՝ դաոնալով ազգագրության հայ սովետական դպրոցի հիմնադիրը: Դրել է արժեքավոր աշխատություններ և հոդվածներ հայ. բնակարանի, Շատախի ազգագրության, պաշտամունքի, հայ ազ– գագրության պատմության վերաբերյալ: Լավագույն գործերը նվիրված են նախա– հեղափոխական Հայաստանի ազգագրու– թյանը: Ղեկավարել է Հայաստանի պատ՝ մության պետ. թանգարանի ազգագրու– թյան բաժինը (1928–47), կազմակերպել գիտական արշավախմբեր, գրառել ազ– գագրական նյութեր, ձեռք բերել թանգա– րանային շուրջ 1000 ցուցանմուշ: Ազգա– գրական աշխատանքները կանոնավորե– լու և գիտական հիմքերի վրա դնելու նպատակով հրատարակել է «Ազգագրա– կան հարցարան»-ը (1946): Լ. գրել է ըն– դարձակ մենագրություն Հայկական լեռ– նաշխարհի ֆիզիկա–աշխարհագրական պայմանների մասին (ձեռագիր). Հայկա– կան աշխարհագրական ընկերության հիմ– նադիրներից է, առաջին նախագահը: 1938-ից եղել է Երևանի համալսարանի Ս. Դ. Լիսիցյան աշխարհագրական ֆակուլտետի ֆիզիկա– կան աշխարհագրության ամբիոնի վարիչ: 1940-ին հրատարակվել է Լ–ի «ՀՍԽՀ ֆի– զիկական աշխարհագրություն» (դեմո– գրաֆիայով) աշխատությունը: Լ. պարգե– վատրվել է Աշխատանքային կարմիր դրո– շի շքանշանով: Նրա անունով են կոչվում Հայաստանի պատմության պետ. թանգա– րանի ազգագրության բաժինը և Երևանի JST» 34 միջնակարգ դպրոցը: Երկ. Զանգեզուրի հայերը, Ե., 1969: Ծաղ– կաքաղ, Ե., 1969: K H3yqeHino apMjracKHX KpecTbHHCKHX xciuiHm;, <H3BecTHH KaBKa3CKo- ro HCTopinco-apxeojioriraecKoro HHCTHTyTa», 1925, t. 3; KpecTbHHCKHe >KHjimn,a Bmcokoh ApMeHHH, նույն տեղում, 1927, t. 4; Apmhh- cicaa 3THorpa(i>Hfl 3a 15 jieT, «CoBeTCKaa stho- rpatlmfl», 1936, .N&Ne 4–5; OnepicH 9THorpa4>HH flOpeBOJIIOlJHOHHOH ApMeHHH, KaBKa3CKHH 3THO- rpa<i)HHecKHif c6ophhk, [ .] 1, M., 1955. Ա. Աաանյան

ԼԻՍԻՑՅԱՆ Սրբուհի Ստեփանի [ծն. 15(27). 1893, Թիֆլիս], հայ սովետական ազգա– գրագետ, արվեստաբան: ՀՍՍՀ գիտու– թյան վաստ. գործիչ (1964), պատմական գիտ. դ–ր (1959): 1911 – 17-ին սովորել է գեղարվեստական խոսքի և պարի ստու– դիաներում (Մոսկվա): 1917-ին, Թիֆլի– սում հիմնադրել է Արտասանության, ռիթ– մի և պլաստիկայի ստուդիա, որը 1924-ին Ս. Ս. Լիսիցյան վերակազմավորվել է Ռիթմի և պլաստի– կայի ինստ–ի: Կից ստեղծել է պարի ան– սամբլ, որը 1924–27-ին հանդես է եկել ՍՍՀՄ–ում (Թիֆլիս, Բաքու, Երևան, Լե– նինական, Մոսկվա) և Դերմանիայում (Բեռլին, Մյունխեն, Ֆրանկֆուրտ): 1930– 1937-ին եղել է Երևանի Ռիթմի, պլաստի– կայի և պարի տեխնիկումի (այժմ՝ Պարար– վեստի ուսումնարան) դիրեկտոր, գեղար– վեստական ղեկավար և դասատու: 1944– 1964-ին դասավանդել է Գեղարվեստա– թատերական ինստ–ում: Լ. գեղարվեստա– կան մարմնամարզության հիմնադիրն է Անդրկովկասում: 1923-ից զբաղվել է հայկ. պարերի ուսումնասիրությամբ, 1932-ից՝ պարի գրանցման համակարգի ստեղծ– մամբ: Գիտարշավների ընթացքում գրան– ցել է հայկ. ժող. պարեր, թատերայնաց– ված գործողություններ, հավաքել ազգա– գրական և բանահյուսական նյութեր: Հոդ– վածների, աշխատությունների և թարգ– մանությունների, պարերի բեմադրու– թյունների հեղինակ է: Գրել է «Նարինե» բալետը (Մ. Բարխուդարյանի հետ): Երկ. 3anHCb flBHacemra (KHHeTorpa^m*), M., 1940; CTapuHHhie njracKH h TeaTpajibHhie npeflCTaBJieHHH apMflHCKoro Hapofla, t. 1–2, 1958–72. ժ. Խաչատրյան

ԼԻՍՏԱՆՍԿԻ Ցուրի Ֆեոդորովիչ (1773– 1837), ռուս ծովագնաց, I կարգի կապի– տան: 1788–90-ին մասնակցել է ռուս– շվեդական պատերազմին, 1793–99-ին՝ բրիտ. նավատորմի ռազմ, գործողություն– ներին (Հյուսիսային Ամերիկայում, Վեստ– Ինդիայում, Հնդկաստանում, Հարավա– յին Աֆրիկայում): 1803–1806-ին, Ի. Ֆ. Կրուզենշտեռնի ղեկավարած «Նադեժդա» և«Նևա» նավերով ռուս, առաջին շուրջերկ– րյա նավարկության ժամանակ եղել է «Նևա» նավի հրամանատարը: Կատարել է Ալյասկայի ավւերի հանույթ, օդերևութա– բանական, օվկիանոսագիտական և ազ– գագրական հետազոտություններ: Լ–ի անունով են կոչվում կղզի (Հավայան կըղ– զիախմբում), թերակղզի (Օխոտի ծովի հս–ում), լեռ (Սախալին կղզում): ԼԻ ՍՏՈհ–ՁԵՆ (1823–1864), Չինաստա– նում Տայպինյան ապստամբության (1850–64) ղեկավարներից: Սերել է աղ– քատ գյուղացու ընտանիքից: Տայպիննե– րին միացել է 1851-ին, ռազմ, արտասովոր տաղանդի շնորհիվ կարճ ժամանակում դարձել խոշոր զորապետ: Կարևոր հաղ– թանակներ է տարել կառավարական զոր– քերի նկատմամբ: Երկու անգամ (1860, 1862) հարձակվել է Շանհայի վրա, սա– կայն անգլո–ֆրանս. զորքերի դիմադրու– թյան պատճառով չի կարողացել գրավել: 1863–64-ին ղեկավարել է Նանկինի պաշտպանությունը, որի անկումից հետո գերի է ընկել և մահապատժի ենթարկվել: Մահից առաջ գրել է «Ցուցմունքներ»-ը, որը տայպինների գյուղացիական պատե– րազմի պատմության կարևոր աղբյուր է: ԼԻՍՏ (Liszt) Ֆերենց (Ֆրանց, 22.10.1811, Դոբորյան, ք. Շոպրոնի մոտ, Հունգա– րիա–31.7.1886, Բայրյոյտ, Գերմանիա), հունգարացի կոմպոզիտոր, դաշնակա– հար, երաժշտական–հասարակական գոր– ծիչ: 1821–22-ին Վիեննայում աշակեր– տել է Կ. Չեռնիին (դաշնամուր) և Ա. Սա– լիերիին (կոմպոզիցիա), 1823-ին տեղա– փոխվելով Փարիզ՝ Ֆ. Պաերին և Ա. Ռեյ– խային (կոմպոզիցիա): 1830-ին, Հուլիս– յան հեղափոխության ազդեցությամբ, գրել է «Հեղափոխական սիմֆոնիա», Լիոնի ջուլհակների ապստամբությունից (1834) հետո՝ «Լիոն» դաշնամուրային պիեսը: 1838–47-ին որպես դաշնակահար ելույթ– ներ է ունեցել Եվրոպայի բոլոր երկրնե– րում: 1830-ական թթ. վերջերին ստեղծած դաշնամուրային երկերը՝ «ճանապարհոր– դի ալբոմ» (3 տետր, 1835–36), 12 մեծ էտյուդներ (2-րդ խմբ.՝ 1838), «Պետրար– կայի երեք սոնետը» (1-ին խմբ.՝ 1839), «Մահվան պարը» (նվագախմբի հետ, 1838–59) ևն նրան մեծ ճանաչում են բե– րել: Սիմֆոնիկ երաժշտության բնագավա– ռում Լ–ի մեծագույն նվաճումներն են առաջին «վայմարյան շրջանում» (1848–