Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երկ. BHemmm nojiHTHKa CCCP, Peqn h 3aHBJieHHH, 1927–1935, M., 1935. ԼԻՏՐ, լիդր (< հուն. Xixpa, լատ. libra), զանգվածի հնացած միավոր: Օգ– տագործվել է միավորների հռոմ. և բյու– գանդական համակարգում և հավասար է եղել 327,456 գ–ի: Կիրառվել է նաև Հա– յաստանում՝ տարբեր ժամանակներում ար– տահայտելով տարբեր զանգվածներ: Անա– նիա Շիրակացու չավւերի և կշիռների հա– մակարգում Լ. մոտավորապես 326,4 գ էր (1 Լ.= 12 ունկի), Մխիթար Դոշի Դատաս– տանագրքում հիշատակված Լ. մոտ 408 գ էր: Ուշ շրջանում Լ–ի չափը տարբեր վայ– րերում տատանվել է 3400–8200 գ սահ– մաններում («հայկական մեծ չափ»): Գրկ. Մ անանդյան Հ., Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում, Ե., 1930: ԼԻՏՐ (< ֆրանս. litre), ծավալի և տարո– ղության միավոր չափերի մետրական հա– մակարգում: Նշանակվում է (միջազգային նշանակումը՝ 1): Չափերի ու կշիռների 3-րդ գլխավոր կոնֆերանսի (1901) որոշ– մամբ Լ. սահմանվել է իբրև մթնոլորտա– յին նորմալ ճնշման (760 մմ սնդ. ս.) տակ և առավելագույն խտության ջերմաստի– ճանում (4°C) գտնվող 1 կգ մաքուր ջրի ծավալ. 1Լ.= 1,000028 դմ3: 12-րդ գլխա– վոր կոնֆերանսը (1964) չեղյալ է հայտա– րարել այդ սահմանումը և ընդունել, որ 1 Լ.= 1 ղմ3 (ճշգրիտ): Ներկայումս «Լ.» անվանումը որոշ դեպքերում կարող է օգտագործվել իբրև ղմ3–ւ հատուկ անվա– նում: ԼԻՐ (իտալ. lire, լատ. libre– ֆունտ), 1. Իտալիայի դրամական միավորը, հավա– սար է 100 չենտեզիմոյի: ՄՄՀՄ Պետբանկի 1977-ի ապրիլի 1-ի կուրսով 1000 իտալ. Լ.= 0,84ռ.: 2. Թուրքիայի դրամական միավոր՝ հավասար 100 ղուրուշի: ՍՍՀՄ Պետբանկի 1977-ի ապրիլի 1-ի կուրսով 100 թուրք. Լ.= 4 ռ. 26 կ.:

ԼԻՐԻԿԱ, տես Քնարերգություն: գււու՚ս. Atweiov), միջնակարգ հան– րակրթական ուսումնական հաստատու– թյուն Արևմտյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի մի շարք երկար– ներում: Ֆրանսիայում Լ. ժամանակակից միջնակարգ հանրակրթական դպրոցի միակ տեսակն է (5-ամյա տարրական դպրոցի հիման վրա 7-ամյա ուս. ժամկե– տով): Իտալիայում կան դասական և ռեա– լական Լ–ներ (5-ամյա ուս. ժամկետով): Շվեյցարիայի ֆրանսախոս շրջաններում Լ. են կոչվում միջնակարգ դպրոցի 3-4- ամյա տևողությամբ բարձր դասընթաց– ները, Բելգիայում՝ աղջիկների միջնակարգ դպրոցները, Լեհաստանում՝ հասունու– թյան ատեստատ տվող քառամյա դպրոց– ները: XIX և XX դդ. սկզբին Դերմանիա– յում և Ավստրո–Հունգարիայում Լ. էին կոչվում իգական միջնակարգ հանրակըր– թական ուս. հաստատությունները: Մինչ– հեղափոխական Ռուսաստանում Լ. ար– տոնյալ միջնակարգ և բարձրագույն ուս. հաստատություն էր ազնվականների երե– խաների համար:

ԼԻՑԵՆձԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ, պայ– մանագիր, որով մի կողմը (փցենզիա տվողը՝ լիցենզիարը) իրավունք է տալիս օգտագործել հայտնագործությունը կամ տեխ. այլ նվաճումը (լիցենզիան), իսկ մյուս կողմը (լիցենզիա ստացողը՝ լիցեն– զիատը) դրա համար վարձահատույց է լինում: Լ. հ–ի օբյեկտ են. տեխ. լուծում– ները (հայտնագործությունները) և նվա– ճումները, այդ թվում՝ արտադրության գաղտնիքները («Նոու–Հաու»): Լ. հ–ով կա– րող են սահմանվել լիցենզիայի կիրառման տերիտորիան, լիցենզիայի օբյեկտի օգ– տագործման ձևն ու ժամանակը ևն: Լ. հ. ներառում է նաև լիցենզիատին տեխ. Փաս– տաթղթեր հանձնելու, տեխ. օգնություն ցույց տալու, մեքենաների ու սարքավո– րումների նմուշներ տրամադրելու և այլ պայմաններ, լիցենզային վարձահատույ– ցի չափը՝ որոշման կարգն ու վճարումնե– րը: ՄՍՀՄ–ում Լ. հ. կնքվում էօտարերկըր– յա կազմակերպությունների հետ առև– տրական հարաբերություններում, իսկ ար– տասահմանյան երկրներում՝ նաև տվյալ երկրի կազմակերպությունների միջև:

ԼԻՑԵՆ&ԻԱ (լատ. licentia – ազատու– թյուն, իրավունք), 1. արտահանման (կամ ներմուծման), պետական իրավասու մարմ– նի կողմից տրված արտաքին առևտրա– կան գործառնություններ իրականացնե– լու իրավունք: Լ. ապրանքների արտա– հանման և ներմուծման, արժույթային մի– ջոցների ծախսման վրա պետ. հսկողու– թյան ձև է: ՍՍՀՄ–ում Լ. տալիս է ար– տաքին առևտրի մինիստրությունը: 2. Դյուտի և տեխ. այլ նորույթի օգտագործ– ման թույլտվություն, որ տրվում է չիցեն– զային համաձայնագրի, որևէ պետ. իրա– վասու մարմնի դատական կամ վարչա– կան որոշման հիման վրա: Լ. լինում է հասարակ, բացառիկ և լրիվ: Հասարակ Լ–ի դեպքում լիցենզիարը՝ պատենտի (տես Արաոնագիր) տերը, լիցենզիատին (լիցենզիա ստացողին) գյուտը պայմա– նագրով հաստատված սահմաններում օգ– տագործելու իրավունք է տալիս, բայց պահպանում է նույն տերիտորիայում այն կիրառելու, ինչպես նաև նման պայման– ներով անսահմանափակ թվով անձանց Լ. տալու իրավունքը: Բացառիկ Լ–ով՝ պայմանագրով հաստատված սահման– ներում գյուտի օգտագործման բացառիկ իրավունք է տրվում, լիցենզիարը հրաժար– վում է նույն տերիտորիայում դրա ինք– նուրույն կիրառումից և այլ անձանց հանձ– նելուց: Լրիվ Լ–ի դեպքում, պատենտի գործողության ամբողջ ժամանակաշրջա– նում լիցենգիատը իրավասու է օգտվելու պատենտով սահմանված բոլոր արտոնու– թյուններից: Լ. չօգտագործելու, ոչ լրիվ օգտագործելու և այլ դեպքերում դատա– րանը կամ պետ. կառավարման մարմինը կարող են հաստատել հարկադիր Լ.՝ տալ պատենտավորված գյուտն օգտա– գործելու թույլտվություն: ԼԻ Ց&ՈԻՆ–ԴԱՈ, Լ ի (Lee Tsung-Dao) (ծն. 25.11. 1926, Շանհայ), չին ֆիզիկոս: Մովորել է Հանկոուի և Կունմինի համալ– սարաններում, իսկ ԱՄՆ տեղափոխվե– լուց (1946) հետո՝ Չիկագոյի համալսա– րանում: 1953-ից Կոլումբիայի համալսա– րանի պրոֆեսոր է: Ցանգ Չժեն–նինի հետ արտահայտել է թույլ փոխազդեցություն– ներում զույգության խախտման վարկածը, որը հետո Փորձերով հաստատել են Վու Ցզյան–սյունը և իր աշխատակիցները: Այդ փորձերի մեթոդիկան մշակել են Լ. Ց–դ. և Ցանգ Չժեն–նինը (արժանացել են նոբելյան մրցանակի, 1957): Լ. Ց–դ. աշխատանքներ ունի նաև դաշտի քվան– տային տեսության, վիճակագրական մե– խանիկայի, աստղաֆիզիկայի, տուրբու– լենտային շարժման տեսության վերաբեր– յալ: ԼԻՑՔ պայթուցիկ նյութի, 1. պայ– թեցման համար նախապատրաստված պայ– թուցիկ նյութի որոշակի քանակություն: Ըստ ձևի լինում են կենտրոնացված և եր– կարավուն: Կենտրոնացված Լ–երը տեղա– վորում են մեծ լայնական հատվածքով լեռնային փորվածքներում՝ խցերում (խցային լիցք): Երկարավուն Լ–երը տեղադրվում են հորատանցքերում (հ ո– րատանցքային լիցք) և պայ– թանցքերում (պայթանցքային լիցք): 2. Լ. վառոդային նետ– ման, վառոդի որոշակի քանակություն, որն անհրաժեշտ է արկին (ական, գնդակ) հրազենի փողում շարժում հաղորդելու և այն տրված արագությամբ նետելու հա– մար: Վառոդային Լ–երը լինում են մարտա– կան, հատուկ (մարտական տեխնիկայի և սպառազինության Փորձարկման հա– մար) և ոչ մարտական (կրակոցի ձայն արձակելու համար): 3. Լ. պինդ հ ը ր– թիռային վառելիքի, պինդ վա– ռելիքից պատրաստված որոշակի երկրա– չափական ձև ունեցող մեկ կամ մի քանի գլանիկներ, որոնք տեղադրվում են շար– ժիչի խցիկում և առաջացնում են (ռեակ– տիվ շարժիչի փողանցքից այրման նյու– թերը դուրս հոսելիս) հրթիռը որոշակի արագությամբ և ուղղությամբ շարժող ռեակտիվ ուժ: 4. Լ. հարվածող, ար– կում, ականում կամ փամփուշտի պարկու– ճում տեղավորված վառոդի որոշակի քա– նակություն, որը նախատեսված է հար– վածող, այրող և լուսավորող տարրերը ռազմամթերքի իրանից դուրս նետելու համար: 5. Լ. պ ա յ թ ու ց ի կ. արևում, ականում, հրթիռում, ձեռքի նռնակում տեղավորված պայթուցիկ նյութ, որի պայ– թյունն ուղեկցվում է ռազմամթերքի իրա– նի քայքայմամբ և առաջացած բեկորների շպրտմամբ: 6. Լ. մ ի ջ ու կ ա յ ի ն, հըր– թիռի, ավիացիոն ռումբի մարտական մա– սում տեղավորված տրոհվող նյութ (ուրան –235, պլուտոնիում –239 և այլ իզոտոպներ), որից աննշան ժամանակա– միջոցում տրոհման ինքնազարգացող շըղ– թայական ռեակցիայի հետևանքով մեծ քանակությամբ էներգիա է անջատվում: 7. Լ. ջերմամիջուկային, հիմնա– կանում ջրածնի իզոտոպների խառնուրդ, որից միջուկային սինթեզի հետևանքով ավելի մեծ էներգիա է անջատվում, քան միջուկների տրոհումից:

ԼԻՑՔԱՅԻՆ ՀԱՄԱԼՈՒԾՈՒԹՏՈՒՆ, տես Լյուդերս–Պաուփի թեորեմ:

ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՍԱՐՔ. 1. էլեկտրատեխ– նիկական սարք՝ կուտակիչային (հիմնա– կանում) և կոնդենսատորային մարտկոց– ների լիցքավորման համար: Բաղկացած է լիցքավորման գեներատորից կամ հո– սանքի ուղղիչով տրանսֆորմատորից և բաշխիչ սարքից, որի մեջ մտնում են լար– ման կարգավորիչներ և ավտոմատ ան– ջատիչներ: Լ. ս–ի հզորությունը որոշվում