վում է մոմենտ չունեցող զսպանակների միջոցով: Շարժական մասի շեղմամբ չափ– վում է 1ւ և 12 հոսանքների հարաբերա– կան մեծությունը: Լ. օգտագործվում է՝ օհմաչափերում, փուլաչափերում, հաճա– խաչափերում, լարվածաչափերում: Երե– վանի «էլեկտրասարք» արտադրական միավորման սարքաշինական գործարա– նում 1956-ից արտադրվում է մագնիսա– էլեկտրական Լ.:
ԼՈԳՈՊԵԴԻԱ (հուն. X6yօգ – բառ, խոսք և Jtai6eia – դաստիարակություն, ուսու– ցում), մանկավարժական գիտության բնա– գավառ, որն ուսումնասիրում է խոսքի զարգացման անկանոնությունը՝ նորմալ լսողության ժամանակ, հատուկ ուսուց– ման և դաստիարակության միջոցներով մշակում է գիտական հիմունքներ այն վե– րացնելու և կանխելու համար: Խոսքի խանգարման շտկման մասին առաշին անգամ խոսվել է սուրդոպեդագոգիկային նվիրված աշխատություններում (XVII դ.): XIX դ. կեսից ուսումնասիրություններն ստացել են ինքնուրույն, բայց առավելա– պես բժշկ. բովանդակություն: Մինչև XX դ. 30-ական թթ. խոսքի խանգարման և նրա վերացման ու շտկման հարցերը չեն առընչ– վել մանկավարժության հետ, խոսքը հա– մարվել է լոկ մկանային շարժումների հա– մագործակցված միակցություն: Լ. ըզ– բաղվել է միայն բանավոր խոսքի կանոնա– վորման հնարքների մշակմամբ, որի շնոր– հիվ ի հայտ են եկել խոսքի շեղումների կանոնավորման տեխ. միջոցներ, մարզման վարժություններ: Խոսքի խանգարումները տարբեր են իրենց դրսևորումներով, ծա– գումով, արտահայտման աստիճանով, մարդու զարգացման և հոգեկան վիճակի վրա իրենց ազդեցությամբ: Խոսքի պա– կասությունները վերաբերվում են արտա– սանությանը (թլվատություն), արտասա– նելու, գրելու և կարդալու թերություննե– րին (դիսլեկսիա, դիսգրաֆիա), բառա– քերականական համակարգի խանգարում– Նսրր՜ս (ալալիա, աֆազիա); Խոսքի խան– գարումները հաճախ վերագրվում են ար– տասանության տեմպին և սահունությանը (կակազություն): Դրանք հաղթահարվում են մանկավարժական մեթոդները բժշկ. խորհուրդների հետ համագործակցելով: ՍՍՀՄ–ում լոգոպեդիական օգնություն է ցույց տրվում հատուկ և մասսայական դպրոցներին, նախադպրոցական հիմ– նարկներին, մանկական պոլիկլինիկա– ներին ևն: Լոգոպեդներ են պատրաստում մանկավարժական ինստ–ների դեֆեկտո– լոգիայի ֆակուլտետները: Լ–ի բնագավա– ռում գիտական ուսումնասիրություններ են կատարում ՍՍՀՄ ՄԴԱ դեֆեկտոլո– գիայի ԳՀԻ, մանկավարժական ինստ–ները և մի շարք բժշկ. գիտահետազոտական հիմնարկներ: Գրկ. Ո p a b h h O.B., Jloroneflira, M,, 1969; IlaTOJiorHH pe^H, (C6. cTaTefi), M., 1971.
ԼՈԳՈՍ (< հուն. XoYog – բառ, խոսք, դրույթ, հասկացություն, միտք, բանակա– նություն), փիլիսոփայական տերմին: Հին հուն, մատերիալիստական փիլ–յան մեշ (Հերակլիաես) օգտագործվել է համ– ընդհանուր օրինաչավւություն՝ աշխարհի հիմք նշանակությամբ, իդեալիստական փիլ–յան մեշ՝ հոգևոր սկիզբ, աստվածա– յին բանականություն, կեցության օրենք ևն իմաստով: Չինական փիլ–յան մեշ համանման հասկացություն է դ ա ո ն, հայ փիլ–յան մեշ՝ բանը:
ԼՈԴԻԳԻՆ Ալեքսանդր Նիկոլաևիչ [6(18). 10.1847, գ. Ստենշինո, Տամբովի նահանգ (այժմ՝ Տամբովի մարզի Պետրովսկի շըր– շանում)– 16.3.1923, ԱՄՆ], ռուս էլեկ– տրատեխնիկ, շիկացման. Լամպի ստեղ– ծողը, 1867-ին ավարտել է Մոսկվայի ռազմ, ուսումնարանը և 1874-ին Ռուսաս– տանում արտոնագիր ստացել շիկացման լամպի համար: Այդ գյուտը նա արտոնա– գրել է նաև Ավստրիայում, Մեծ Բրիտանիա– յում, Ֆրանսիայում, Բելգիայում: Լ–ի լամ– պում շիկացման մարմին էր ծառայում ապակե կափարիչի տակ տեղավորված թորամանի ածխե բարակ ձողը: 1874-ին լամպի գյուտի համար Պետերբուրգի ԳԱ նրան շնորհել է Լոմոնոսովի մրցանակ:
ԼՈԴՈՁՆԻԿՈՎ (Ղայըղչյան, Գայըգչյան, Նավավարյան) Վարդան (Վւադիմիր) Մկրտչի (Նիկիտովիչ) [14(26).5.1887, Գեորգիևսկ (այժմ՝ Ստավրոպոլի երկրա– մասում)–11.1.1943, Կիսլովոդսկ], հա) սովետական երկրաբան և պետրոգրաֆ: Վ. Մ. Լոդոչնիկով Ավարտել է Պետրոգրադի լեռնային ինստ–ը (1916): 1918-ից մինչև իր կյանքի վերջը աշխատել է Երկրաբանական կոմիտեում:^ 1922–30-ին եղել է Լենինգրադի լեռնային ինստ–ի պրոֆեսոր: Կատարել է մի շարք երկրաբանական հետազոտություններ Ալ– թայում, Արևելյան Ատյանում, Կովկա– սում: Լ. հեղինակ է պետրոգրաֆիայի, պետրոլոգիայի, միներալոգիայի, բյուրե– ղաօպտիկայի տարբեր բնագավառներն ընդգրկող մի շարք խոշոր գիտական աշ– խատությունների: Նրա աշխատություն– ները թարգմանված են ինչպես ԱՍՀՄ տարբեր ժողովուրդների, այնպես էլ օտար լեզուներով: Լ. ուներ բազմակողմանի խոր գիտելիքներ ֆիզիկայի, մաթեմատիկայի և աստղագիտության բնագավառներում: Առաշ է քաշել Երկրի ներքին կառուցված– քի և ապարառաշացման վերաբերյալ հի– պոթեզներ: 1964-ին Լ–ի աճյունը Կիսլո– վոդսկից վւոխադրվել է Երևան: Երկ. CepneHTHHM h cepneHTHHHTbi Hjib^np- CKne h flpyrae h neTpojiornHecKHe BonpocM c HHM CBJI3aHHbie, JI.–M., 1936; OcHOBbI KPH- CTajuioonTHKH, 3 H3#., M.–JI., 1946; Ochobm MHKpOCKOnHHeCKHX MeTOflOB HCCJieflOBaHHfl KpH- cTajuiHqecKoro BemecBTa, 2 H3fl., JI., 1932; rjiaBHeHnme nopofloodpaayioiipie MHHepajibi, 5 H3A-, M., 1974. Գրկ. 3aBapm;KHH A. H., Kop- 3K H H C K H H R. C. H T p H T O p b e B #.17., B.H. JIoflOTOHKOB. (Hetcpojior), «3anncKH BcepoccHHCKoro MHHepajionraecKoro օձ–Ba. Bto- paa cepHH», 1944, h. 73, b. 2–3 (ունի մատե– նագիտ. ցանկ): ԼՈձԱՆ (Lausanne), քաղաք Շվեյցարիա– յում, ժնևի լճի ափին: Վո (Վաադտ) կան– տոնի վարչական կենտրոնն է, երկաթու– ղային հանգույց, նավահանգիստ: 140 հզ. բն. (1970): Կա մեքենաշինական, պոլիգրաֆ և ծխախոտի արդյունաբերու– թյուն: Ունի համալսարան, տեխ. բարձրա– գույն դպրոց: Լ. քաղցկեղային հիվանդու– թյունների հետազոտման եվրոպական կենտրոն է, միշազգային օլիմպիական նստավայր, զբոսաշրշիկության կենտրոն: Հնում այստեղ գոյություն է ունեցել բնա– կավայր, որը հռոմ. դարաշրշանում կոչվել է Լաուզոնիում: Լ–ում բազմիցս գումարվել են միշազգային կոնգրեսներ և կոնֆե– րանսներ [Առաշին ինտերնացիոնալի II կոնգրեսը (1867), Լոգանի կոնֆերանսը (1922–23) ևն]: ճ.արտ. հուշարձաններից են Նոտր–Դամ տաճարը, Աեն–Ֆրանսուա գոթական եկեղեցին, եպիսկոպոսների պալատը, ռատուշան: ժամանակակից կա– ռույցներից են՝ «Կոդակ» ֆիրմայի վար– չական շենքն ու պահեստը (1961–63), առևտրի կենտրոնը (1960–64), Առողջա– պահության համաշխարհային կազմակեր– պության շենքը (1966): ԼՈձԱՆԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1922–23, միշազ– գային կոնֆերանս, որ հրավիրվել է Մերձավոր Արևելքի դրությունը կարգա– վորելու համար՝ Թուրքիայում անգլո– հունական ինտերվենցիայի ձախողումից հետո: Տեղի է ունեցել 1922-ի նոյեմբ. 20-ից 1923-ի հուլիսի 24-ը Լոգանում (Շվեյցարիա): Մասնակցել են Մեծ Բրի– աանիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաս– տանը, Ռումինիան, Հարավսլավիան, ճա– պոնի ան, ԱՄՆ (դիտորդ) և Թուրքիան: Սովետական ռուս–ուկրաինա–վրացական միացյալ պատվիրակության (ղեկավար՝ Գ. Չիչերին) մասնակցությունը սահմանա– փակվեց սոսկ Սևծովյան նեղուցների հար– ցի քննարկմամբ: Լ. կ–ի հիմնական խըն– դիրը Թուրքիայի հետ հաշտության պայ– մանագրի նախապատրաստումն ու Սևծով– յան նեղուցների ռեժիմի սահմանումն էր: Նեղուցների հարցում սովետական նախա– գծի հիմնական դրույթները ձևակերպել էր Վ. Ի. Լենինը՝ հաշվի առնելով Թուր– քիայի ազգային շահերը, դրանք նախա– տեսում էին փակել նեղուցները բոլոր ռազմանավերի համար խաղաղ ու պատե– րազմի ժամանակ, թույլատրել առևտրա– կան ազատ նավագնացություն: Անգլիայի և Անտանտի մյուս երկրների նախագիծը նախատեսում էր բոլոր երկրների ռազմա– նավերի ազատ ելումուտը նեղուցներով ինչպես խաղաղ, այնպես և պատերազմի ժամանակ, եթե Թուրքիան չեզոք մնար: Վերջինիս պատերազմին մասնակցելու դեպքում ազատ ելումուտ էր նախատես– վում չեզոք երկրների ռազմանավերի հա– մար: Անգլիան պահանշում էր նաև Սև– ծովյան նեղուցների ապառազմականա– ցում և միջազգային վերահսկողության հաստատում: Թուրքիան համաձայնեց անգլ. նախագծին՝ ակնկալելով Անգլիայի աջակցությունը տնտ., տերիտորիալ և այլ հարցերում: Սակայն նեղուցների հար– ցում թուրք, պատվիրակության համաձայ– նությունը ստանալուց հետո անգլ. պատ– վիրակությունը պահանջեց ստորագրել հաշտության պայմանագրի աեգլո–ֆրան–