Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/658

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հ. Լոնգֆելլո Մեն –24.3.1882, Քեմբրիջ (Մասսաչու– սեթս)], ամերիկացի բանաստեղծ, Հար– վարդի համալսարանի պրոֆեսոր (1836– 1854): 1873-ին ընտրվել է ռուս, գիտու– թյունների ակադեմիայի, 1878-ին՝ իս– պանական ակադեմիայի անդամ: Հրա– տարակվել է 1820-ից, շարունակել է ամե– րիկյան առաջավոր ռոմանտիզմի ավան– դույթները: Իր «Գիշերվա ձայներր» (1839), «Բանաստեղծություններ ստրկության մա– սին» (1842), «Չվող թռչուններ» (1858) և այլ ժողովածուներում, «Եվանջելին» (1847, հայերեն հրտ. «Եվանգելինա», 1892) պոեմում, «Հիպերիոն» (1839), «Քա– վանահ» (1849) վեպերում Լ. բուրժուա– զիայի սահմանափակ պրակտիցիզմին հակադրել է բնության աշխարհը, երգել նահապետական բարքերը՝ իդեալակա– նացնելով Ամերիկայի անցյաւն ու նրա բնիկների կյանքը: Լ. ամերիկյան ազգա– յին մշակույթի ակունքները տեսնում էր հնդկացիների լեգենդներում ու ավան– դազրույցներում: Սրանց հիման վրա էլ նա ստեղծեց «Հայավաթի երգը» (1855, հա– յերեն հրտ. 1943) պոեմը, որը համաշ– խարհային հռչակ բերեց նրան: Լ. գրել է նաև նովելներ («ճանապարհամերձ հյու– րանոցի պատմվածքներ», 1863): Բանասեր– գիտնական, թարգմանիչ Լ. ձեռնարկել է «Բանաստեղծություններ տեղանքի մա– սին» (1876–79) 31-հատորանոց հրատա– րակությունը՝ նվհրԱած բնության աաւո– կնրմանը համաշխարհային պոեզիայում; Ամերիկայի մշակութային կյանքում մեծ դեր են խաղացել եվրոպական բանաս– տեղծներից կատարած նրա թարգմանու– թյունները: Առաջին անգամ նա է անգլերեն թարգմանել 6ո. Գյոթեի և Հ. Հայնեի բանաստեղծությունները: Լ. մոտ 30 տարի աշխատել է Դանտեի «Աստվածային կա– տակերգություն»^ թարգմանելու վրա (համարվում է համաշխարհային թարգ– մանական գրականության գլուխգործոց– ներից): Ղ. Ալիշանի արձակ թարգմանու– թյամբ անգլերեն լույս տեսած «Հայոց երգք ռամկանք» ժողովածուից Լ. չափածո թարգմանել և Ամերիկայում հրատարակել է նաև հայկ. մի քանի երգեր («Արագիլին», «Մանուկն ու ջուրը» են): Երկ. հայավաթի երգը, Ե., 1958: Բանաստեղ– ծություններ, Ե., 1969: Ս. Մանուկյան

ԼՈՆԴՈՆ Եֆիմ Սեմյոնովիչ [28.12.1868 (9.1.1869), Կալվարիա (այժմ՝ Լիտվ. ՍՍՀ Կապսուկսաի շրջանում)–21.3.1939, Լե– նինգրադ], սովետական սփւտաբան–ֆի– զիոլոգ, կենսաքիմիկոս և ռադիոկենսա– բան, ՌՍՖՍՀ գիտ. վաստ. գործիչ: Աշխա– տությունները նվիրված են օրգանիզմի վրա ռենտգենյան և ռադիումի ճառագայթ– ների ազդեցության ուսումնասիրությանը: Հետազոտել է նաև արյան, հեմոլիզիննե– րի, ցիտոլիզինների, սպերմոլիզինների բակտերիասպան հատկությունները, կեն– դանիների մարսողության, նյութափոխա– նակության պրոցեսների ֆիզիոլոգիան և կենսաքիմիան: Եղել է Հալլեի «Լեոպոլ– դինա» ակադեմիայի (1925), ԱՄՆ–ի Հար– վեյան ընկերության (1928), Նյու Ցորքի գիտության և արվեստի ակադեմիայի պատվավոր անդամ:

ԼՈՆԴՈՆ (London) Զեկ (իսկական անունը՝ Ջոն Դրիֆիթ, 12.1.1876, Ման Ֆրանցիս– կո–22.11.1916, Դլեն–էլլեն), ամերիկա– ցի գրող: 1895-ին ընդունվել է ԱՄՆ–ի սոցիալիստական բանվորական կուսակ– ցության շարքերը: 1901 – 16-ը՝ ԱՄՆ–ի, սոցիալիստական կուսակցության անդամ, «ոսկու տենդով» բռնված^ 1897-ին մեկ– նել է Ալյասկա: 1899-ից սկսել է հրատա– րակել հյուսիսային պատմվածքները, որոնք այնուհետե զետեղվել են «Դայլի որդին» (1900), «Նրա նախնիների աստ– վածը» (1901), «Սառնամանիքի զավակ– ները» (1902) և այլ ժողովածուներում: Ջ. Լոնդոն Թեմայով սրանց հարում են «Ձյուների դուստրը» (1902) վեպը և «Նախնիների կանչը» (1903), «Սպիտակ ժանիք» (1906) վիպակները: Պատմվածքներում Լ. բուրժ. քաղաքակրթությանը հակադրեք է կուսա– կան բնության աշխարհը: Հերոսները խի– զախ անհատներ են, որոնց բնավորու– թյունները ձևավորվում, կոփվում են բնու– թյան դեմ պայքարում: Լ., տուրք տալով Հ. Սպենսերի և Նիցշեի փիլիսոփայու– թյանը, որոշ ստեղծագործություններում սոցիալական հարաբերությունների ոլորտ է տեղափոխել գոյության համար մղվող պայքարի կենսաբանական օրենքները, ինչ–որ չափով իդեալականացրել «ուժեղի իրավունքը»: Սակայն աստիճանաբար գրողի առշե բացվել է քայքայվող Ալյաս– կայի և ամերիկյան բնիկների՝ հնդկացի– ների ողբերգությունը: Ողշունելով 1905– 1907-ի ռուսական հեղափոխությունը՝ Լ. դասախոսություններով հանդես է եկել բանվորների և ուսանողների առշե, տպա– գրել հրապարակախոսական հոդվածներ, որոնք ամփոփված են «Դասակարգերի պայքարը» (1905) և «Հեղափոխություն» (1910) ժողովածուներում: Ֆինանսական և արդ. օլիգարխիան սրությամբ քննա դա– տող «Երկաթե կրունկ» (1912) հրապա– րակախոսական ուտոպիական վեպը պատ– կերում է աշխարհի սոցիալական վերա– կառուցման համար պայքարը: Լ–ի լավա– գույն ստեղծագործություններից է «Մար– տին Իդեն» (1909) վեպը, որը ներկայաց– նում է ժողովրդի ընդերքից ելած տաղան– դավոր արվեստագետի ճակատագիրո բուրժ. հասարակության մեջ: 1910-ից Լ. հեռանում է քաղ. գործունեությունից, մահից մի քանի ամիս առաջ թողնում է ԱՄՆ–ի սոցիալիստական կուսակցության շարքերը՝ կորցնելով հավատը նրա «մար– տական ոգու» նկատմամբ, ինչպես աս– ված է նրա դիմումի մեջ: Կյանքի վերջին տարիներին են գրված «ժամանակը չի սպասում» (1910), «Լուսնի հովիտը» (1913), «Մեծ տան փոքրիկ տիրուհին» (1916) վեպերը: Լ. Արևմուտքի պրոլետարական գրականության հիմնադիրներից է: Երկ. Երկ. Ժող., հ. 1-12, Ե., 1965-75: Գրկ. Ս թ ո ու ն Ի., Նավաստին թամբի վրա, Ե., 1963: JX^eK JIohaoh. Bho6h6jiho- rpatimqecKHH yKa3aTejib [coct. B. M. IlapHeB- cicafl], M., 1969. Ս. Մանուկյան

ԼՈՆԴՈՆ (London), Մեծ Լոնդոն (Creater London), Մեծ Բրիտանիայի մայ– րաքաղաքը, քաղաքական, տնտեսական, մշակութային գլխավոր կենտրոնը, աշ– խարհի խոշորագույն քաղաքներից մեկը: Դտնվում է Լոնդոնի ավազանի կենտրո– նական մասում, 5 մ բարձրության վրա, Թեմզա գետի ափերին: Կլիման ծովային է: Հունվարի միջին ջերմաստիճանը 5,3°C է, հուլիսինը՝ 18,9°C, տարեկան տեղում– ները՝ 645 մմ: Հաճախակի են մառախուղ– ները: Արվարձանների հետ կազմում է առանձին վարչական միավոր՝ Մեծ Լ.: Բաղկացած է 32 քաղաքային օկրուգից և Սիթիից: Տարածությունը 1,8 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 7,3 մլն (1975): Մեծ Բրի– տանիայի բնակչության մոտ 1/7-ը կենտ– րոնացած է Մեծ Լ–ի կոնուրբացիայում, որը շարունակվում է ընդարձակվել մերձ– քաղաքային զոնայի (մետրոպոլիտենի) սահմաններում: Երկրորդ համաշխարհա– յին պատերազմից հետո, բուն քաղաքի գերբեռնվածությունը թուլացնելու նպա– տակով, այդտեղ կառուցվել են 8 արբան– յակ քաղաքներ (Բեզիլդոն, Բրեկնել, Կրո– ուլի, Ստիվենեջ, Ուելին–Դարդեն–Սիթի, Հառլոու, Հատֆիլդ, Հեմել–Հեմպստեդ): Լ. երկրի առավեւ խիտ բնակեցված բա ղաբն է; Մեծ Լ–ում Հ ապրում Մեծ Բրիտա– նիայի ներգաղթ բնակչության 1/10-ը: Այս– Լոնդոն. Ս. Պողոսի տաճարը (1675– 1710, ճարտ. Կ. Ռեն)