P0flH0M o6pa30BaHHH, M., 1958; CTaTbH Hpevi no BonpocaM MejK/tyHapoflHoii uojihtiikh, M., 1959; B MHpe My3MKH, 2 աflon., M., 1971; Արվեստի մասին, Ե., 1922: Լենինը U գրականագիտությունը, Ե., 1935: Պատմվածք– ներ Լենինի մասին, Ե., 1960: Գրկ. Բ ի չ կ ո վ ա Ն. Վ., Լ ն p և դ և Ա. Ա., Լուսավորության աոաջին ժողկոմը, Ե., 1962: Հ ո վ ն ա ն Գ., Ա. Վ. Լունաչարսկին և "Հա– յաստանը, Ե., 1968: Բալյան Ա., Ա. Վ. Լ ունաչարսկին երիտասարդ սերնդի գեղա– գիտական դաստիարակության մասին, Ե., 1970:
ԼՈՒՆԱՐ ՕՐԲԻՏԵՐ», Լուսնի ամերիկյան արհեստական արբանյակների, դրանց մշակման U արձակման (1964–67) ծրագրի անվանումը: Պատրաստվել է ընդամենը 3 փորձնական (երկրային փորձարկում– ների համար) և 5 թռիչքային արբանյակ; Թռիչքային արբանյակներից առաջին երե– քի հիմնական խնդիրը Լուսնի վրա <Ա– պոչչոն» տիեզերանավերի լուսնախցիկնե– րի, ինչպես նաև «Սերվեյոր» ապարատ– ների համար վայրէջքի տեղամասեր ընտ– րելն էր (ընտրվել է 8 տեղամաս): Մյուս երկու արբանյակներով ստացվել են վայ– րէջքի համար թույլատրելի տեղամասերի, Լուսնի տեսանելի կողմի գիտական տե– սակետից առավել հետաքրքրություն ներ– կայացնող շրջանների, ինչպես նաև չերե– վացող կողմի մի շարք շրջանների (բեեռա– յին շրջաններ) լրացուցիչ լուսանկարներ:
ԼՈՒՆԴՔՎԻՍՏ (Lundkvist) Արթուր Նիլս (ծն. 3.3.1906), շվեդ գրող, հասարակական գործիչ: Շվեդական ակադեմիայի անդամ (1968): Անդրանիկ գործը «Տոթ» (1928) բանաստեղծությունների ժողովածուն է: «Կյանքը որպես խոտ» (1954) բանաստեղ– ծական ժողովածուի, «Վալս Վինդինգում» (1955), «Կատակերգություն Հեգերսկու– գում» (1959) վեպերի, «Ագադիր» (1961) պոեմի, «Կողք կողքի» (1962) նովելների ժողովածուի և այլ գործերի համար բնո– րոշ է ռեալիստական միտումների ուժե– ղացումը: «Ագատ հրաձիգի կյանքն ու մա– հը» (1970) վեպում Լ. դիմել է ազգային պատմությանը, «Երկնքի կամքը» (1970) վեպում պատկերել մոնղ. նվաճումների շրջանը: Գրել է ակնարկներ Ֆրանսիայի, ԱՄՆ–ի և Լատինական Ամերիկայի գրա– կանության մասին: Հեղինակ է ուղեգրու– թյունների («Հնդկական հրդեհ», 1950, «Տաշքենդի կակաչները», 1952): Լ. Խա– ղաղության համաշխարհային խորհրդի վւոխ–պրեզիդենտն է (1950-ից), «ժողո– վուրդների միջե խաղաղության ամրա– պընդման համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1958):
ԼՈՒՊԻՆ (Lupinus), ընդավորների ընտա– նիքի բույսերի ցեղ: Միամյա և բազմամյա խոտաբույսեր են: Ունի ավելի քան 200 տեսակ: ԱԱՀՄ–ում մշակվում է երեք միամյա՝ դեղին, նեղատերե (կապույտ), սպիտակ և մեկ բազմամյա տեսակ: Հայ– րենիքը Միջերկրածովյան ափերն են և Հյուսիսային Ամերիկան: ԱՍՀՄ–ում հիմ– նականում մշակվում է Ուկրաինայի ան– տառային գոտում, Բելոռուսիայում, Մերձ– բալթիկայում, ոչ սևահողային գոտու կենտրոնական և հս–արլ. մարզերում: Լ–ի ցողունը ուղիղ է, ճյուղավորվող, սո– վորաբար 1 – 1,5 մ բարձրությամբ, պա– տահում են նաև ցածրաճ տեսակներ: Տե– րևները հերթադիր են, կոթունավոր, բարդ– մատնաձև ծաղկաբույլը ուղղաձիգ ողկույզ է: Ծաղիկները տարբեր գույնի են (դեղին, սպիտակ ևն), պտուղը հաստակեղև, բազ– մասերմ ունդ է: Լ. հողի նկատմամբ պա– հանջկոտ չէ: Ակտիվ ազոաֆիքսող է: Մշակվում է կերի և կանաչ պարարտաց– ման նպատակով: Կերի համար մշակում են միամյա տեսակները, առավելապես դեղին Լ.: Օգտագործվում է պրոտեինա– յին նյութերով (29–46%) հարուստ կա– նաչ զանգվածը և հատիկը: Որոշ տեսակ– ներ ունեն դեկորատիվ նշանակություն: Ա. Թովւէւսսյան
ԼՈՒՍԱԲԱՑ», ամենամյա գրական–գեղար– վեստական ժողովածու: Վրաստանի «Հա– յարտան», 1929-ից՝ Վրաստանի խորհըր– դային գրողների ֆեդերացիայի հայկ. մասնաճյուղի հրատարակություն: Լույս է տեսել 1927–31-ին, Թիֆլիսում: Տպա– գրել է Վրաստանում ստեղծագործող հայ գրողների արձակ և չափածո գործերը; Հանդեսին աշխատակցել են Ա. Շիրվան– զադեն, Նար–Դոսը, Մ. Արագին, Գ. Մա– հարին, Վեսպերը և ուրիշներ: Կերպար– վեստի բաժինը ներկայացրել է Մ. Աար– յանի, Գ. Շարբաբչյանի Գ. Գրիգորյանի (Զիոտտո), Գ. Գյուրջյանի, Ու. Քոչար– յանի, Ս. Թարյանի և ուրիշների աշխա– տանքները: Երաժշտական բաժնում նո– տագրված տպագրել է Ա. Տիգրանյանի, Վ. Տալյանի, Կ. Զաքարյանի, Ա. Մանուկ– յանի գործերը: Թարգմանաբար ծանոթաց– րել է վրաց գրողների ստեղծագործու– թյուններին: վ. ՄաղաԱան
ԼՈՒՍԱԲԱՑ», գրական ամսաթերթ: Ֆրան– սահայ երիտասարդ գրողների օրգան: Լույս է տեսել 1938–39-ին, Փարիզում: Խմբագիր–հրատարակիչներ՝ Պ. Զարո– յան, Զ. Որբունի: Տպագրել է չափածո և արձակ գործեր, գրաքննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, գրա– խոսականներ, արվեստի և մշակույթի հարցերին նվիրված ուսումնասիրություն– ներ: Թղթակցել են Ա. Աեման, Բ. Թոփալ– յանը, Գ. Քերեստեճյանը և ուրիշներ: Հրատարակվել է «Լ.»-ի 4 համար: Մ. Բաբչոյան
ԼՈՒՍԱԲԵՐ», մանկա՜պատանեկան, գրա– կան–գեղարվեստական, մանկավարժական պատկերազարդ ամսագիր: Լույս է տես– նում 1949-ից, Թեհրանում: Խմբագիր՝ Ա. Գառոնե (Ա. Տեր–Բաղդասարյան): Տպագրում է հայ և օտար դասականների, ինչպես նաև սովետական գրողների ման– կական ստեղծագործությունները (ար– ձակ և չափածո գործեր, պիեսներ, երգեր ևն): Մատչելի նյութերով ներկայացնում է գրականության և արվեստի նշանավոր գործիչների կյանքն ու գործունեությունը (Կոմիտաս, Պ. Ադամյան, Ա. Իսահակյան, Մ. Զորյան և ուրիշներ), ծանոթացնում Հայաստանի պատմական հուշարձաննե– րին, երեխաներին ուսուցանում վարվելա– կերպի կանոնները: Զետեղում է իրանա– բնակ հայ պատանիների գրական փոր– ձերը: Շ. Իուրշոէդյան
ԼՈՒՍԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, ֆոտոթերա– պ ի ա (ֆոաո… և թերապիա), բուժիչ նպատակով օպտիկական ճառագայթների (ինֆրակարմիր, տեսանելի և ուլտրամա– նուշակագույն) օգտագործումը, ֆիզիո– թերապիայի բաժիններից է: Լ–յան դեպ** քում օգտագործում են նաև Արեգակի բնական ճառագայթները (տես Արևաբու– ժություն): Լուսային էներգիայի ազդեցու– թյունն օրգանիզմի վրա պայմանավորված է նրա ինտենսիվությամբ (աղբյուրի հզո– րությամբ և ճառագայթվող մակերևույթի հեռավորությամբ), ճառագայթման տևողու– թյամբ, էլեկտրամագնիսական ալիքների թափանցման խորությամբ, որը պայմանա– վորված է լուսային ալիքների երկարու– թյամբ: Ալիքների թափանցման ամենամեծ խորությամբ օժտված են ինֆրակարմիր և տեսանելի ճառագայթները, ամենա– փոքր՝ ուլտրամանուշակագույնը: ճառա– գայթների ազդեցության ներքո մաշկը կարմրում է (էրիթեմա), որը կարող է ի հայտ գալ ճառագայթումից մի քանի րոպե հետո (ինֆրակարմիր ճառագայթներ) կամ 2–3 ժ անց (ուլտրամանուշակագույն ճա– ռագայթներ): Մաշկի պատասխան ռեակ– ցիայի աստիճանը կախված է տարբեր ճառագայթների հանդեպ մաշկի տարբեր հատվածների զգայնությունից, հիվանդի տարիքից, տարվա եղանակից ևն: ճառա– գայթվող հատվածում 3–4 օր անց առա– ջանում է արևայրուկ: Լ–յան նպատակով հաճախ օգտագործում են լույսի ջերմային (շիկացման լամպ, ինֆրակարմիր և տե– սանելի ճառագայթներ, ընդհանուր և տե– ղական էլեկտրալուսային լոգանքներ, Մինինի լամպեր) և լյումինեսցենտող (սնդիկաքվարցային, լյումինեսցենտային էրիթեմային և բակտերիասպան աղեղա– յին լամպեր) աղբյուրները: Ուլտրամանու– շակագույն ճառագայթները հիմնականում օգտագործում են ծայրամասային նյար– դային, շնչառական համակարգերի, մաշ– կային, գինեկոլոգիական, վարակիչ (օրի– նակ, գրիպ), մանկական սուր շնչառական հիվանդությունների, նյութափոխանակու– թյան խանգարումների, տուբերկուլոզի որոշ ձևերի դեպքում: Տեսանելի և ինֆրա– կարմիր ճառագայթներով ջերմային պրո– ցեդուրներն առավելապես կիրառվում են որպես ցավը հանգստացնող և ներծծող միջոց՝ ենթասուր և քրոնիկական բորբո– քային պրոցեսների, նյարդացավերի ն. մկանացավերի ժամանակ: Լ. հակացուց– ված է տուբերկուլոզի ակտիվ ձևերի, նո– րագոյացությունների, սրտային անբավա– րարության, հիպերտոնիկ հիվանդության II և III աստիճանների, խիստ հյուծվածու– թյան, վահանագեղձի գերֆունկցիայի, երիկամների անբավարարության, ինչպես նաև լույսի ազդեցությունից առաջացած ախտաբանական պրոցեսների դեպքում:
ԼՈՒՍԱԳԱ&, հրավառ գազերի խառնուրդ: Կազմված է գլխավորապես մեթանից, ջրածնից, ածխածնի օքսիդից ևն: Մտաց– վում է պինդ վառելանյութերի (հիմնակա– նում քարածխի) ջերմային մշակման (կոք– սացման, կիսակոքսացման ևն) դեպքում: Ջերմատվությունը 1000–2500 կկաւ/մ3 է: Կիրառվում է կենցաղում և արդյունաբերու– թյան մեջ որպես վառելիք: Տես Գազիֆի– կացում:
ԼՈՒՍԱԴՅՈՒՂ (մինչև 1935-ը՝ Ներքին Թուրքմենլու), գյուղ էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 8,5 կմ հարավ, Մեծամոր գետի ափին: Կոլտնտեսությունն զբաղ– վում է այգեգործությամբ և բանջարաբու–