Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/684

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

այնքան մեծ են, որ միջավայրը կարելի է պղտոր համարել: Հիմնվելով խտության ֆլուկտուացիայի գաղափարի վրա՝ Ա. էյնշաեյնը տվեց լույսի մոլեկուլային ցրման ընդհանուր տեսությունը (1910), իսկ Մանդելշտամը՝ երկու միջավայրերի բաժանման սահմանից Լ. ց–ման տեսու– թյունը (1913): Ցրված լույսի սպեկտրային բաղադրությունը պայմանավորված է առա– ջացած ֆլուկտուացիաների փոփոխու– թյամբ: Ֆլուկտուացիաների առաջացումը և վերացումը առաջ են բերում միջավայրի բեկման ցուցչի փոփոխություն ըստ ժամա– նակի, որն իր հերթին մոդուլում է ցրվող լույսը և փոխում նրա սպեկտրային բա– ղադրությունը (Մանդելշտամ–Բրիլուենի ցրում ևն): Լ. ց–ման երևույթն օգտագործ– վում է նյութի կառուցվածքն ուսումնասի– րելու, միջավայրի պղտորությունը չա– փելու համար, աստղաֆիզիկական հետա– զոտություններում ևն: Տես նաև Լույսի կոմրինացիոն ցրում: Գրկ. Լանդսբերգ Գ. Ս„ Օպտիկա, Ե., 1973 (Ֆիզիկայի ընդհանուր դսաըթնաց, հ. 3): BojibKeHDiTeiiH M.B., Mojie- KyjiapHaa om-mca, M.–Jl., 1951. ժ. Նինոյան

ԼՈՒՅՍԻ ՈՒԺ, լուսային հիմնական մեծու– թյուններից մեկը, բնութագրում է տեսանե– լի ճառագայթման աղբյուրը: Տվյալ ուղ– ղությամբ Լ. ու. հավասար է այդ ուղղու– թյունն ընդգրկող տարրական dco մարմնա– յին անկյան ներսում տարածվող ԺՓ Լու– սային հոսքի և այդ մարմնային անկյան ժփ հարաբերությանը՝ 1= –: Միավորնե– րի միջազգային համակարգում Լ. ու–ի միավորը կանդեւան է, որը փոխարինում է նախկինում օգտագործվող մոմ միավո– րին: Լ. ու. հասկացությունը կիրառելի է միայն աղբյուրի չափերի համեմատու– թյամբ շատ մեծ հեռավորությունների դեպ– քում:

ԼՈՒՅՍԻ ՔՎԱՆՏ, տես Ֆուոոն:

  • UKT»U,v, ենոաղոտությ ուննևրի

սովետական ծրագրի It 1959-Jig UlKU՜–ւսմ դեպի Լուսին արձակվող ավտոմատ միջ– մոլորակային կայանների (ԱՄԿ) անվա– նումը: Առաջին սերնդի ԱՄԿ–ները («Լ–1», «Լ–2», <Լ–3») արձակվել են առանց Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու և հետագծի ուղղումներ ու լուսնամերձ տարածությունում արգելա– կումներ կատարելու: Երկրորդ սերնդի ԱՄԿ–ները («Լ–4»–«Լ–14») արձակելիս կիրառվել են կայանները նախապես Երկրի արհեստական արբանյակի՝ ուղեծիր դուրս բերելու ավելի կատարյալ եղանակը, այդ ուղեծրից Լուսնի ուղղությամբ շարժումը, թռիչքի հետագծի ուղղումը և լուսնամերձ տարածությունում ակտիվ մանևրումը: Կայանների երրորդ սերունդն իր հնարա– վորություններով նախորդների համեմատ ավելի կատարյալ է: «Լ–15»–«Լ–24» կա– յաններն արձակելիս կիրառվել են Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու, այդ ուղեծրից Լուսնի ուղղու– թյամբ շարժվելու, թռիչքի հետագիծն ուղ– ղելու, Լուսնի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու, արգելակելու և Լուսնի որոշակի շրջանում մեծ ճշգրտու– թյամբ փափուկ վայրէջք կատարելու մեթոդները: Առաջին անգամ «Լ.»-ների միջոցով կայանը կրող հրթիռի վերջին աստիճանի հետ հասցվել է Լուսնի մակե– րևույթ («Լ–2»), նկարահանվել է Լուսնի անտեսանելի կիսագունդը («Լ–3»), Լուս– նի վրա փափուկ վայրէջք է կատարվել («Լ–9»), Լուսնի վրա ուսումնասիրվել են Լուսնի գրունտի ֆիզիկամեխանիկական հատկությունները («Լ–13»), Լուսնի գրուն– տի նմուշները բերվել են Երկիր («Լ–16>), 4Լունոխոդ–1> առաջին ավտոմատ ինք– նագնաց գիտական լաբորատորիան փո– խադրվել է Լուսնի մակերևույթ («Լ–17»):

ԼՈՒՆԱՉԱՐՍԿԻ Անատոլի Վասիլևիչ [11(23).11.1875, Պոլտավա –26.12.1933, Մենտոնա, Ֆրանսիա], սովետական պե– տական գործիչ, սոցիալիստական մշա– կույթի ստեղծողներից, գրող, քննադատ, Ա. Վ. Լունաչարսկի արվեստաբան, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1930): ՍՄԿԿ անդամ 1895-ից: 1895– 1898-ին եղել է Շվեյցարիայում, Ֆրանսիա– յում և Իտալիայում. Ցյուրիխի համալսա– րանում ունկնդրել է փիլիսոփայության և բնագիտության դասընթացներ, ուսումնա– սիրել Կ. Մարքսի, Ֆ. էնգելսի երկերը: 1898-ից հեղափոխական աշխատանք է կա– տարել Մոսկվայում: 1899-ին ձերբակալ– վել է և աքսորվել Կալուգա (1903), ապա՝ Վոլոգդա, Տոտմա (1900–04): ՌՍԴ(բ)Կ II համագումարից հետո՝ բոլշևիկ: 1904-ին Վ. Ի. Լենինի առաջարկությամբ մեկնել է արտասահման U դարձել «Վպնրյոդ», «Պրոլետարի» թերթերի խմբագրություն– ների անդամ: ՌՍԴ(բ)Կ III համագումա– րում (1905) հանդես է եկել զինված ապըս– տամբության մասին զեկուցումով: Մաս– նակցել է ՌՍԴ(բ)Կ IV (1906), V (1907) համագումարներին: Եղել է բոլշևիկների ներկայացուցիչը II Ինտերնացիոնալի Շտուտգարտի (1907) և Կոպենհագենի (1910) կոնգրեսներում: 1904–07-ին մեծ դեր է խաղացել Լենինի հեղափոխական տակտիկայի համար մղված պայքարում: Միևնույն ժամանակ Լ–ու և Լենինի միջև գոյություն են ունեցել փիլիսոփայական– տեսական տարաձայնություններ, որոնք խորացել են ռեակցիայի տարիներին: Լ–ու նախահոկտեմբերյան շրջանի Փիլի– սոփայությանը բնորոշ էր դիալեկտիկա– կան և պատմական մատերիալիզմը էմ– պիրիոկրիտիցիզմին, մախիզմին միաց– նելու ձգտումը: 1909-ին մտել է «Վպերյոդ» ֆրակցիոն խմբի մեջ, էմպիրիոկրիտի– ցիզմի ազդեցությամբ («Կրոն և սոցիա– լիզմ», հ. 1–2, 1908–11, «Աթեիզմ», 1908 ևն) քարոզել աստվածաշինարարական գաղափարներ: Լ–ու քաղ. և փիլ. մոլորու– թյունները քննադատվել են Լենինի «Մա– տերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» աշ– խատությունում: Սակայն դեռևս Հոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ հեղափո– խությունից առաջ Լ. մախիզմից և աստ– վածաշինարարությունից սկսել է անցնել մարքսիզմին: Գեղագիտության բնագա– վառում Լ. եղել է ռեալիզմի հետևողական պաշտպան, դեկադենտության քննադատ, հեղափոխական պայքարի, սոցիալիզմի գաղափարների հետ արվեստի կապի ջա– տագով, պրոլետարական արվեստի տե– սաբան («Սոցիալ–դեմոկրատական ստեղ– ծագործության խնդիրները», 1907, «Նա– մակներ պրոլետարական գրականության մասին», 1914, հոդվածներ Մ. Գորկու պիեսների մասին ևն): 1911-ին հեռանալով «վպերյոդականներից»՝ ստեղծել է «Պրո– լետարական գրականություն» խումբը: 1917-ի մայիսին վերադարձել է Ռուսաս– տան, հարել «Մեժռայոնցիներին», որոնց հետ միասին ՌՍԴ(բ)Կ VI համագումա– րում (1917) ընդունվել է կուսակցության շարքերը: Հոկտեմբերյան սոցիալիստա– կան մեծ հեղափոխությունից հետո եղել է լուսավորության ժողկոմ (1917–29), 1929-ի սեպտեմբերից՝ ՍՍՀՄ Կենտգործ– կոմին առընթեր գիտական կոմիտեի նա– խագահ: 1927-ից Լ. կատարել է դիվանա– գիտական աշխատանք, 1933-ին նշանակ– վել է ՍՍՀՄ լիազոր ներկայացուցիչ Իս– պանիայում: Եղել է ՍՄԿԿ VIII, X, XI, XIII, XV և XVI համագումարների պատգա– մավոր: Լ. հսկայական ներդրում ունի սոցիա– լիստական հասարակության նոր մշակույ– թի ստեղծման գործում: Նրա անվան հետ է կապված սովետական դպրոցի, բարձրա– գույն և պրոֆտեխնիկական կրթության սիստեմի ձևավորումը, գիտական հիմ– նարկների, թատրոնի, կինոյի, հրատա– րակչական գործի վերակառուցումը: Նա առաջիններից էր, որ ցույց տվեց լենինյան մեթոդաբանական սկզբունքների նշանա– կությունը արվեստի համար, համակար– գեց գրականության մասին Լենինի ասույթ– ննրը («Ըննիևը Ա գրականագիտությունը», 1932) և հիմնավորեց սովետական արվես– տի նոր մեթոդը («Սոցիալիստական ռեա– լիզմ», 1933): Լ. ծանոթ և մտերիմ է եղել Ս. Շահում– յանի, Ա. Մյասնիկյանի, Ա. Մռավյանի, Ա. Կարինյանի, Հ. Հակոբյանի, Ս. Խանո– յանի, ինչպես նաև հայ արվեստի ականա– վոր ներկայացուցիչներ Գ. Լևոնյանի, Մ. Սարյանի, Ե. Վախթանգովի, Հ. Գյուր– ջյանի, Գ. Ցակուլովի, Վ. Փափազյանի հետ: Տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով հանդիպումներ է ունեցել Ա. Թամանյանի, Հ. Աբելյանի, Ա. Սպենդիար– յանի, Հ. Բեկնազարյանի, Լ. Քալանթարի և հայ արվեստի շատ ներկայացուցիչների հետ: Հայաստանի պետ. թատրոնը 1924-ին բեմադրել է Լ–ու «Ազատագրված Դոն– կիխոտը», «Հրձիգները», «Կարմիր դիմակ» պիեսները, 1926-ին՝ «Թույն» դրաման: 1924-ին Լ. այցելել է Սովետական Հայաս– տան, ծանոթացել երկրի պատմական վայ– րերին, զեկուցումներ կարդացել երիտա– սարդության, բանվորների և մտավորա– կանության համար: Երկ. Co6p. coh. JInTepaTypoBe/jeHHe. KpH- THKa. 3cTeTHKa, t. 1–8, M., 1963–67; O Tea– Tpe h apaMaTypnra, t. 1–2, M., 1958; O Ha-