Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լու նպատակով: Պատմա–քաղաքական դեպքերի բերումով 484-ից ի վեր Հայոց կաթողիկոսությունը թողել էր իր նախնա– կան աթոռանիստ Վաղարշապատը և տե– ղից–աեղ փոխադրվել: 1105-ից այն հաս– տատվել էր Կիլիկիայում: Վերջինում հայկ. իշխանությունների առկայության պայ– մաններում Հայոց կաթողիկոսությունը համեմատաբար կարողանում էր կատա– րել հոգեոր–եկեղեցական բարձրագույն իշխանության իր դերը: Սակայն Կիլիկյան հայկ. պետության անկումից (1375) հետո Մսի Հայոց կաթողիկոսությունը կորցրել էր քաղ. հենարանը, իսկ կաթոլիկ եկե– ղեցու ոտնձգությունների դեմ մղած դա– րավոր պայքարի և Կիլիկիայում հայ բնակչության հետզհետե նոսրացման պատճառներով՝ քայքայվել նան տնտեսա– պես: Ծանր էր վիճակը և հոգևոր–մշակու– թային կյանքում: Դրությունն ավելի վատ– թարացավ 1426-ից հետո, երբ Կիլիկյան վերջին հայ իշխանավոր Կոստանդին Սսե– ցին թողեց Սիսը և բազմահազար արտա– գաղթողների հետ ապաստանեց Կիպրո– սում: Քաղ. ու տնտ. այդպիսի աննպաստ պայմաններում Հայոց կաթողիկոսությու– նը անզոր էր օտար երկրներում գոյացած հայկ. գաղութների հետ մշտական մշա– կութային կապեր հաստատելու, ուսում– նական կենտրոններ ստեղծելու և Հայրե– նիքից տարասփյուռ զանգվածներին ազ– գային ավանդույթներով շաղկապելու գոր– ծում: Մեկուսանալով Կիլիկիայում, այն կտրվել էր բնաշխարհի ժողովրդից, նրա համար կորցրել քաղ. ու կրոն, երբեմնի կենտրոնի նշանակությունը: Նկատի ունե– նալով այդ հանգամանքները՝ հայ հասա– րակական–քաղաքական, կրոնա–եկեղե– ցական ու մշակույթի առաջադեմ, գործիչ– ները դեռևս XIII դ. վերջից ցանկանում էին Հայոց կաթողիկոսությունը տեղա– փոխել քաղաքականապես Ու տնտեսապես ապահով վայր: Սակայն, որոշակի քայ– լեր ձեռնարկվեցին միայն XV դ. առաջին կեսին, երբ կարա–կոյունլու Ջհանշահի տիրապետության (1437–67) օրոք հա– մեմատաբար խաղաղություն էր տիրում երկրի կենտրոնում՝ Այրարատում: Հայ աշխարհիկ ու հոգևոր գործիչները միջոց– ներ ձեռնարկեցին Հայոց կաթողիկոսու– թյունը վերահաստատելու իր նախնա– կան վայրում՝ Վաղարշապատում: Ապագա կաթողիկոսանիստը տնտեսապես ամ րապնդելու նպատակով՝ Սյունյաց իշխան Ռուստամ Օրբելյանը 1431-ին, վաճառքի անվան տակ, էջմիածնի վանքին է նվիրում 7 գյուղ: Ստանալով Ջհանշահի հավանու– թյունը և նրա հանձնարարությամբ՝ Երե– վանի ամիրա Ցաղուբ–բեկի աջակցությու– նը, Հովհաննես Հերմոնեցին և Թովմա Մեծոփեցին 1439-ին սկսում են նախա– պատրաստել Վաղարշապատի ժողովը: Նամակներ են հղում և ստանում հայ հո– գևոր ու աշխարհիկ խոշոր գործիչների համաձայնությունը: Ստացվում է նաև Կիլիկիայի 4 թեմակալ եպիսկոպոսների գրավոր համաձայնությունը: Միաժամա– նակ, 1440-ի վերջին Սսի կաթողիկոսա– րանից անհայտանում է Գրիգոր Լուսա– վորեի Աջը, որով հեշտանում է կաթողի– կոսական աթոռի տեղափոխության հարցը (Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ավանդական կանոնադրությամբ կաթողի– կոսարանում պարտադիր է Գրիգոր Լու– սավորչի Աջի առկայությունը): 1441-ի սկզբին Հովհաննես Հերմոնեցին շրջա– բերական հրավիրագրեր է հղում հոգևոր– եկեղեցական, հասարակական–քաղաքա– կան ու մշակույթի նշանավոր գործիչներին՝ էջմիածնում կայանալիք ժողովին մաս– նակցելու: է. ա. ժ. նշանակված էր Զատկից (1441-ին՝ ապրիլի 16) հետո: Մայիսի սկզբին մասնակիցները հավաքվում են Երևանում և մեծ հանդեսով մեկնում Վա– ղարշապատ: Մայիսի երկրորդ կեսին տեղի է ունենում է. ա. ժ., որին մասնակցում են ավելի քան 300 մարդ, այդ թվում հան– վանե՝ 4 արքեպիսկոպոս, 12 եպիսկոպոս, 21 վարդապետ, ինչպես նաև այլ հոգևո– րականներ, տանուտերեր, ձեռնավորներ և հասարակ ժողովրդի ներկայացուցիչ– ներ: է. ա. ժ–ի որոշումներին նախօրոք գրավոր համաձայնություն էին տվել Աղ– թամարի կաթողիկոս Զաքարիա Գ Աղթա– մարցին, 7 եպիսկոպոսներ և 16 վարդա– պետներ: Իր համաձայնությունն էր տվել նաև Գանձասարի կաթողիկոս Հովհան– նես Հասան–Ջալալյանը: Հրավիրված էր և Հայոց կաթողիկոս Գրիգոր Թ Մուսա– բեկյանցը, որը թեպետ մերժել էր հրա– վերը, սակայն արգելք չէր հարուցել: Այսպիսով, է. ա. ժ–ում պատվիրակներ կա– յին Այրարատի, Գուգարքի, Ուտիքի, Ար– ցախի, Սյունիքի, Վասպուրականի, Պարս– կահայքի, Մոկքի, Աղձնիքի, Տուրուբերա– նի, Բարձր Հայքի, ինչպես և Կիլիկիայի գավառների մեծ մասից ու բոլոր խոշոր վանքերից: է. ա. ժ. կրել է համազգային բնույթ և ընթացել հայ եկեղեցական կա– նոնների հիման վրա՝ օրինականության ու վավերականության սահմաններում: Քանի որ Գրիգոր Մուսաբեկյանցը հրա– ժարվել էր ներկայանալ է. ա. ժ–ին և վերաօծվել կաթողիկոս, ապա առաջա– դրվել են ուրիշ թեկնածուներ (Զաքարիա Հավուցթառեցի, Հովհաննես Հերմոնեցի, Զաքարիա Աղթամարցի, Գրիգոր Արտա– զեցի), սակայն, հավանաբար կողմերի հավասար քվեների պատճառով, կաթո– ղիկոս է ընտրվել չեզոք անձ՝ Մասյացոտն գավառի Ակոռի գյուղի Ս. Հակոբ վանքի առաջնորդ Կիրակոս վարդապետ Վիրա– պեցին: Ենթադրվում է, որ կաթողիկոսա– կան օծումը (տես Կիրակոս ԱՎիրաւցեցի) տեղի է ունեցել մայիսի 25-ին: Այսպիսով, դարավոր դեգերումներից հետո, Հայոց կաթողիկոսությունը է. ա. ժ–ով վերահաս– տատվեց Վաղարշապատ–էջմիածնում, որը ազգային–պատմական խոշոր իրա– դարձություն էր հայ ժողովրդի կյանքում (տես նաև՝ Կաթողիկոսություն Ամենայն Հայոց)՝, է. ա. ժ–ից որոշ ժամանակ հետո (հավանաբար 1441-ի վերջին) հայտա– բերվեց նաև Գրիգոր Լուսավորչի Աջը և վերահաստատվեց էջմիածնում, որով վա– վերականացվեց կաթողիկոսական գահա– կալությունը Վաղարշապատում: Գրկ. Թովմա Մեծոփեցի, Ցիշատա– կարան, Թիֆլիս, 1892: Օրմանյան Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914: Հովսեփ– յան Գ., Թովմա Մեծոփեցու կյանքը, Վաղ– պատ, 1914: Լ և Ո, Երկ. ժող., հ. 3, գիրք 1, Ե., 1969: Ջ. Հարությունյան

ԷՋՄԻԱԾՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ», «Փղոսկր– յա Ավետարան», հայ գրչության և մանրանկարչության հուշարձան: Ընդօրի– նակել է Հովհաննես գրիչը՝ 989-ին, Բղե– նո նորավանքի Ս. Ստեփանոս եկեղե– ցում: Պատվիրատու՝ Ստեվւանոս քահա– նա: Բնագիրը պարունակում է 35X28 չափի 233 մագաղաթյա թերթ, պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մա– տենադարանում (ձեռ. N» 2374): Բաղկա– ցած է գեղեցիկ–երկաթագրով գրված չորս Ավետարաններից: Մատթեոսի Ավետա– րանին նախորդում է քառաթերթ մի պրակ՝ ամբողջ էջերն զբաղեցնող մանրանկար– ներով: 1ա–5ա էջերում Եվսեբիոսի թուղ– թըն է և համաբարբառները՝ ճոխ խորան– ների մեջ առնված: 5^ էջում մի տաղավա– րիկ է պատկերված (tempietto), որին հաջորդում են թեմատիկ մանրանկարներ, գահին բազմած Հիսուսը (6ա), երկուա– կան կանգնած չորս ավետարանիչները (6/*, 7ա), Աստվածածինը՝ Մանուկը գըր– կին (lp) և Աբրահամի զոհաբերությունը (8W): Ձեռագրի վերջում ներմուծված է եր– կու թերթ՝ 228, 229, որոնց վրա պատկեր– ված են VI–VII դդ. մանրանկարներ՝ «Զա– քարիայի ավետումը», «Մարիամի ավե– տումը», «Մոգերի երկրպագությունը» և «Մկրտություն»: «է. ա.»-ի լուսանցքնե– րում նույնպես կան պատկերներ: Կազմը բաղկացած է 36,5X30,5 սմ մեծության փղոսկրյա երկու կողքերից, որոնք VI դ. աշխատանք են համարվում: Կողքերից յուրաքանչյուրը բաղկացած է հնգական՝ սալիկից, որոնցից յուրաքանչյուրի վրա պ!՚ւ¥-նրված է առանձին տեսարան: Այս կազմը վաղ քրիստոնեական հայկ. արվեստի նշանակալից հուշարձաններից է: Բացառիկ արժեք ունեն VI–Vil դդ. «Մկրտություն», մանրանկար «էշմիածնի Ավե– տարանից» (VI – VII դդ., Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. Js£ 2374)