պլագիոկլսպի (ալբիտի կամ օլիգոկլազի) կիսաթափանցիկ տեսակը: Շողում է Լուս– նի լույսը հիշեցնող երկնակապտավուն գույնով: Հանդիպում է հազվադեպ՝ պեգ– մատիտներում կամ ալպյան տիպի երակ– ներում: Կիրառվում է որպես կիսաթան– կարժեք քար: Լավագույն Լ. գտնվում է Շրի Լանկայում, ՍՍՀՄ–ում՝ Կարելիայի պեգմատիտային երակներում:
ԼՈՒՍՆԹԱԳ, Յոււցիաեր մոլորակի հայ– կական անվանումը:
ԼՈՒՍՆԻ ԼԻԲՐԱՑԻԱ (< լատ. libratio – ճոճում, տատանում), Լուսնի տեսանելի պարբերական տատանումներն իր կենտ– րոնի շուրջը: Տարբերում են օպտիկական և ֆիզիկական Լ. լ–ներ: Օպտիկական լիբրացիան պայմանավորված է. ա. երկրա– շուրջ ուղեծրով Լուսնի անհավասարաչափ շարժման և սեփական առանցքի շուրջ» հաստատուն անկյունային արագությամբ պտտվելու զուգակցումից, որի հետևան– քով Լուսինը դեպի Երկիր է ուղղվում երկայնությամբ միմյանցից փոքր–ինչ տար– բերվող կետերով (երկայնական լիբրացիա, հասնում է մինչև 7°45՝), բ. ուղեծրի հարթության նկատմամբ Լուսնի պտտման առանցքի թեքությամբ (83° 19"անկյունով), որի պատճառով Լուսինը դեպի Երկիր է թեքվում մերթ իր հյուսիսային, մերթ հարավային կիսագնդերով(լայնական լիբրացիա, մինչև 6°41r), գ. Երկրի օրական պտույտի պատճառով Երկրից Լուսինը տեսնելու ուղղու– թյան փոփոխմամբ (օրական կամ պ ա– րալաքսային լիբրացիա, մին– չև 1°): Ֆիզիկական լիբրացիան պայմա– նավորված է նրանով, որ Լուսինն էլիպ– սոիդ է, որի մեծ առանցքը երկայնական լիբրացիայի հետևանքով պարբերաբար շեղվում է Երկիր–Լուսին ուղղությունից: Միաժամանակ Երկրի ձգողության պատ– ճառով առաշանում է ուժազույգ, որն էլ Լուսինը ճոճում է զանգվածների կենտրո– նի շուրջը մինչև 2՝ անկյունով: Բոլոր լիբ– րացիաների հետևանքով Երկրից կարելի է տեսնել Լուսնի մակերևույթի մինչև 59% ՜Ը՝. Բ. Թումանյան
ԼՈՒՍՆԻ ԽԱՎԱՐՈՒՄ, տես Խավարումներ:
ԼՈՒՍՆԻ ՈՒՂԵԾԻՐ, մոտավորապես էլիպ– սաձև կոր, որով Լուսինը շարժվում է Երկրի շուրջը: Լ. ու–ի մեծ կիսառանցքը հավասար է Երկրի և Լուսնի կենտրոննե– րի միջև եղած միջին հեռավորությանը և կազմում է 384400 կմ (մոտավորապես 60 երկրային շառավիղ): Լ. ու–ի էլիպսաձև լինելու (էքսցենտրիսիտետը հավասար է 0,05549) և գրգռումների պատճառով Երկրի և Լուսնի միջև եղած հեռավորությունը փոփոխվում է 356400–406800 կմ սահմա– նում:
ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐ, Լուսնի դիտվող ձևերը, որոնք պայմանավորված են դիտորդի նկատմամբ Լուսնի լուսավորված կիսա– գնդի տարբեր դիրքերով: Երբ Լուսինը գտնվում է Արեգակի և Երկրի միջև, մեզ է ուղղվում նրա չլուսավորված մասը, այսինքն՝ այն չի երևում: Այդ փուլը կոչ– վում է նորալուսին: 1–2 օր անց Լուսնի սկավառակի աջ կողմում երևում է լուսավոր մահիկ: Մեկ շաբաթ անց Լուսնի ու Արեգակի երկայնությունները տարբերվում են 90°-ով և երևում է Լուսնի սկավառակի աջ կեսը՝ առաջին քա– ռորդ: Հաջորդ շաբաթվա ընթացքում լուսավոր մասը հետզհետե մեծանում է, իսկ շաբաթվա վերջում (դիմակայու– թյան ժամանակ) Երկիր է ուղղվում նրա լուսավոր մասը՝ լիալուսին: Դրա– նից հետո Լուսնի սկավառակն արևմտյան մասից հետզհետե մաշվում է և մեկ շա– բաթ անց երևում է սկավառակի ձախ կեսը՝ վերջին կամ երրորդ քառորդ: Այնուհետև սկավառակը ստանում է մա– հիկի տեսք և վերջապես տեսադաշտից անհետանում: Նորալուսնից 1–2 օր առաջ կամ անց, երբ Լուսնի լուսավոր մասից երևում է շատ նեղ շերտ, միաժամանակ նշմարվում է նաև մնացած թույլ լուսավոր– ված մասը՝ մոխրագույն լույս, այն առաջանում է Երկրի լուսավոր մասից Լուսնի Փուլերը (լիաերկիր) ընկած ճառագայթների անդ– րադարձմամբ: Լուսնի իրար հաջորդող երկու միատեսակ փուլերի միջև ընկած ժամանակամիջոցը (սինոդական ամիս) հավասար է 29,5306 օրվա: Այն օգտագործ– վել է Լ. փ–ի հասակը որոշելու համար և ընկած է լուսնային ու լուսնա–արեգակնա– յին օրացույցների հիմքում: Բ. Թումանյան
ԼՈՒՍՆՈՏՈՒԹՅՈՒՆ, լունատիզմ (ուշ. լատ. Lunaticus – անխելք, լատ. Luna – լուսին), ք ն ա շ ր ջ ու թ յ ու ն, սոմ– նամբուլիզմ (լատ. somnus – քուն և ambulo – քայլում եմ, թափառում եմ), գիտակցության մթնշաղային խանգարում: Արտահայտվում է քնած ժամանակ ան– գիտակից, արտաքնապես կարգավորված, իսկ երբեմն անմիտ կամ վտանգավոր գոր– ծողությունների (քայլել, սողալ, օգտակար իրերը կոտրել) կատարմամբ: Նկատել են, որ Լ. հաճախ առաջանում է կիսալուս– նի գիշերները (այստեղից՝ Լ. անվանումը): Անցյալում Լ. կապում էին մարդկանց հո– գեկան պրոցեսների վրա լուսնի ազդեցու– թյան հետ: Լ–յան վիճակում նկատվում է տվյալ մարդուն ոչ բնորոշ ուժ և ճարպկու– թյուն: Կատարված արարքները չեն գի– տակցվում և հիշողության մեջ չեն պահ– պանվում: Լ. առավել հաճախ լինում է էպիլեպսիայի, հիսթերիայի, ինչպես նաև այլ հոգեկան, հիվանդությունների, հո– գեկան ուժեղ ցնցումների, գանգի վնաս– վածքների դեպքում, երբեմն՝ դյուրագըր– գիռ նյարդային համակարգ ունեցող երե– խաների մոտ:
ԼՈՒՍՈԼՈՐՏ, տես Արեգակ:
ԼՈՒՍՈՆ (Luz6n), Ֆիլիպինյան արշիպե– լագի ամենախոշոր կղզին: Տարածությու– նը 105,6 հզ. կմ2 է, բնակչությունը՝ մոտ 16,7 մլն (1970): Ափերը արմ–ում և հվ–ում կտրտված են բազմաթիվ ծոցերով և խոր– շերով (հարմար նավահանգիստներ են), արլ–ում ժայռոտ են և զառիվայր: Տիրա– պետում է միջին բարձրության լեռնային ռելիեֆը (2934 մ, Պուլոգ լեռ): Կան գոր– ծող հրաբուխներ, ալյուվիալ հարթություն– ներ: Կլիման մերձհասարակածային է, տե– ղումները՝ 2000–3000 մմ: Տարածված են մշտադալար և խառն անտառները, հո– վիտներում՝ սավաննաները: Գլխավոր քաղաքը Մանիլան է:
ԼՈՒՎԻԵՐԵՆ, փոքրասիական (հին անա– տոլիական) մեռած լեզու: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի խեթա– լուվիական խմբին: Ավանդված է Բողազ– քյոյի մոտ հայտնաբերված խեթա–նեսի– տական արձանագրություններում պահ– պանված բառերով ու դարձվածքներով (շուրջ 700 բառ) և մի երկլեզվյան (լուվիե– րեն–կամիշսերեն) արձանագրությամբ: Մերձավոր է խեթերենին, ունի նաև առա– վել հնատիպ գծեր: Գրավոր աղբյուրնե– րը վերաբերում են մ. թ. ա. II հազարա– մյակին:
ԼՈՒՎՐ (Louvre), XVI–XVII դդ. ճարտա– րապետական հուշարձան Փարիզում, նախ– կինում՝ թագավորական պալատ, ապա՝ աշխարհի մեծագույն գեղարվեստական թանգարաններից: Պալատը ռենեսանսի ոճով կառուցվել է 1546–74-ին (ճարտ. Պ. Լեսկո, քանդ. ժ. Գուժոն), լրացվել է 1624-ից (ճարտ. ժ. Լեմերսիե, արմ. մաս– նաշենքը և հս. մի մասը), 1661–64-ին (ճարտ. Լ. Լևո, բակի կառուցապատումը), 1667–74-ին (ճարտ. Կ. Պեռո, կլասիցիզմի ոճով, արլ. ճակատը և սյունաշարը): Ին– տերիերի ձևավորմանը մասնակցել է Շ. Լեբրենը (1661-ից, Ապոլլոնի սրահը): Վերակառուցումներով լրացումները շա– րունակվել են մինչև XIX դ. 50-ական թթ., երբ Լ. Վիսկոնտին և է. Լեֆյուելը Լ–ին կցել են այսպես կոչված «Նոր Լուվրը» (հետագայում՝ պատկերասրահ): 1791-ից հեղափոխական Կոնվենտի դեկրետով վե– րածվել է ազգային գեղարվեստական թան– գարանի, բաղկացած՝ թագավորական, մե– նաստանների, եկեղեցիների,, որոշ տոհ– մական ազգայնացված հավաքածունե– րից (հետագայում լրացվել է Նապոլեոնի արշավանքների ավարով, բազմաթիվ նվի– րաբերումներով ևն): 1960-ական թթ. գե– ղանկարչության և քանդակի կատալոգը պարունակում էր 20 հզ. կետ: Լ. ունի 6 բաժին՝ արևելյան (աշխարհի ամենա– երևելի հավաքածուներից է), եգիպտա– կան, հուն, և հռոմ. հնությունների, քան– դակի, գեղանկարչության և գծանկարի, դեկորատիվ–կիրառական արվեստի: Առա– վել լիակատար ներկայացված է ֆրանս. արվեստը: Լ–ում են համաշխարհային մի շարք հուշարձաններ՝ «Մամոթրակիական Նիկեն», «Միլոսյան Աֆրոդիտեն», Մի– քելանջելոյի «Մտրուկները», Լեոնարդո դա Վինչիի «Զոկոնդան», Ռեմբրանդի «Բերսաբեն», Ռաֆայելի, Ռուբենսի, Տի– ցիանի, վերոնեզեի և այլոց գործերից: Լ–ի էքսպոզիցիան կառուցված է ըստ ժա–