Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետական ակնւդեմիական արական երգչախմբի գլխավոր դիրիժոր Դ. էռնեսաքսը, խմբերգային, օպերային և սիմֆոնիկ երաժշտության ստեղծող է. Կապպը, օպերաների հեղինակ Բ. Կիրվերը և ուրիշներ, երգիչներ Տ. Կուուգիկը և Դ. Օտսը, դիրիժոր Վ. Յարվին: ԷՍՍՀում գործում են օպերայի և բալետի ակադեմիական «էստոնիա» թատրոնը Տալլինում (հիմն. 1906), «Վանեմույնե» երաժշտական-դրամատիկական թատրոնը Տարտուում (հիմն. 1870), ֆիլհարմոնիան, ինքնագործ բազմաթիվ խմբերին օգնող ժող. ստեղծագործության տունը:


XV. Թատրոնը էստոնական սովետական թատրոնի հիմքը դրվել է 1940–41ի թատերաշրջանով: Դրամատուրգիայի կազմավորման գործում առաջատար դեր է կատարել Ա. Ցակոբսոնը («Կյանքը միջնաբերդում», ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1947, «Պայքար առանց ճակատային գծի», ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1948): Դործում են Վ. Կինգիսեպի անվ. դրամատիկական թատրոնը, (հիմն. 1916), Ռուսական դրամատիկա կան թատրոնը (հիմն. 1948), Տիկնիկային թատրոնը (հիմն. 1952), Երիտասարդական թատրոնը (հիմն. 1965) Տալլինում, «Վանեմույնե»ն (հիմն. 1870) Տարտուում,ինչպես և Վիլյանդիի, Պյառնոփ և Ռակվերեի թատրոնները:


XVI. Կինոն էստոնական առաջին գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է 1913ին: Մինչև 1940ը ստեղծվել է շուրջ 20 կինոնկար: 1940ին ստեղծվել է էստոնական սովետական առաջին փաստավավերագրական կինոնկարը՝ «ժողովրդի կամքը»: Առաջին ինքնուրույն գեղարվեստական ֆիլմը ցուցադրվել է 1955ին: Մուլտիպլիկացիոն (տիկնիկային) կինոնկարների արտադրությունն սկսվել է 1957ին: «Տալլինֆիլմը» արտադրել է (մինչև 1974ը) 50 լիամետրաժ խաղարկային, 50 մուլտիպլիկացիոն և 300ից ավելի փաստավավերագրական ու գիտա՜հանրամատչելի կինոնկար: Հեռուստատեսային ֆիլմեր է թողարկում «էեստի տելեֆիլմ»ը: ԷՍՍՀ հանրաճանաչ կինոդերասաններից են՝ Ցու. Յարվետը, Հ. Լաուրը, Լ. Մերգինը, Ա. Լուդվերը և ուրիշներ: էի կինեմատո գրաֆիստների միությունը հիմնադրվել է 1962ին: Պատկերազարդումը տես աղյուսակ III–IV, 64–65րդ էջերի միջև՝ ներդիրում: Գրկ. 3ctohhsi, M., 1967 (Cobctckhh C0103); P o c t o b m e b M. H., TapMHCTO B. 10., 3cTOHCKan CCP. 3K0H0MHK0re0rpa (im^ecicaH xapaKTCpHCTHKa, 2 H3A., nepepa6. h flon., M., 1937; Hctopha 3ctohckoh CCP, t. 1–3, TajuiHH, 1961–74; Ahtojiofhh sctoh ckoh no33HH, t. 1–2, M.–JI., 1959; OqepK HCTOPHH 3CTOHCKOH COBeTCKOH JIHTepaTypbl, M., 1971; BaxTep A., HopMeT JI., My3WKa CoBeTCKoii 3ctohhh, Tajunra, 1965; Ko3eHKpaHyHC H., To6po B., Khhohckycctbo CoBeTCKoii 3ctohhh, M., 1966; Ctpoh t ejibCTBO h apxHTeKTypa Cobctckoh 3c TOHHH, TajUIHH, 1965.

ԷՍՏՈՆԱՑԻՆԵՐ' (ինքնանվանումը՝ է ս տ լ ա ս և դ), էստոնական ՍՍՀ հիմնական բնակչությունը: Ապրում են նաև Պսկովի, Նովգորոդի, Լենինգրադի մարզերում, Սիբիրում, Կովկասում, արտասահմանում (Շվեդիա, Ֆինլանդիա): Ընդհանուր թիվը ԱՍՀՄում՝ 1 մլն 7 հզ., էստոնական ՍՍՀում՝ 925 հզ. (1970): էի նախնիները եղել են մ. թ. ա. II–I հազարամյակներում էստոնիայի և Հյուսիսային Լատվիայի տարածքում բնակվող ուգրոֆիննական ցեղերը, որոնց հետ մասամբ խառնվել են նաև հվից թափանցած լետտոլիտվական ցեղերը: էստոնական ժողովուրդը ձևավորվել է XIII–XIV դդ.: Լեզուն էստոներենն է, պատկանում է ուգրոֆիննական ընտանիքի ֆիննմերձբալթյան ճյուղին:


ԷՍՏՈՆԵՐԵՆ, էստոնական ՍՍՀ ազգային,պետական լեզուն: Պատկանում է ուգրո ֆիննական ընտանիքի ֆիննմերձբալ թյան ճյուղին: Խոսվում է հիմնականում էստոնական ՍՍՀում: Խոսողների թիվը՝ մոտ 960 հզ. (1970): Դրավոր հնագույն աղբյուրները՝ XIII դարից: Այբուբենը լատինագիր է: Հնչյունական համակար գում կան կարճ, երկար և գերերկար ձայ նավորներ (թվով՝ 9): Առկա են երկբար բառներ: Բաղաձայնները 16 են: Տարբե րում են ուժեղ և թույլ, փափուկ և կոշտ, կարճ, երկար և գերերկար բաղաձայն ներ: Դլխավոր շեշտը առաջին վանկի վրա է: Ձևաբանությանը բնորոշ են թվի, հոլովի (14 հոլով), համեմատության աս տիճանների, եղանակի, ժամանակի, դեմ քի կարգերը: Բայն ունի 4 եղանակ (սահ մանական, պայմանական, հրամայական, անուղղակի): Գերազանցապես կցական կառուցատիպի լեզու է: Գրկ. Ո h ji ji b 3., Yqe6HHK acTOHcicoro H3biKa, TajuiHH, 1955. Հ. Պետրոս յան


ԷՍՏՈՆԿԱ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻԱԱՀ Դուլրիփշի շրջանում, շրջկենտ րոնից 12 կմ հարավարևելք: Ունի հայկ. տարրական և ռուս, ութամյա դպրոցներ, ակումբկինո, բուժկայան, մանկամսուր, փոստի բաժանմունք, սղոցարան, էլեկ տրաաղաց: Դյուղը հիմնել են էստոնացի ները, 1882ին: Հայերը եկել են Տրապի զոնի շրջանից, 1897ին:


ԷՍՏՐԱԴԱ (ֆրանս. estrade), էստրա դային արվեստ, մեկ ներկայաց ման մեջ (համերգում) մի քանի արտիստ ների (ասմունքողների, երգիչների, երա ժիշտների, աճպարարների, ակրոբատնե րի, պարողների, համերգավարների, ձայ նանմանակողների ևն) ելույթները հա մակցող բեմական արվեստի տեսակ: Յու րաքանչյուր ելույթի կարճատևության (10–15 րոպե) պատճառով էստրադային արվեստը կոչվում է նաև փոքր ձևերի արվեստ: էստրադային արվեստը ակունք ներով կապված է թափառաշրջիկ դերա սանների (Ֆրանսիայում՝ ժոնգլյորների, Դերմանիայում՝ շպիլմանների, Ռուսաս տանում՝ սկոմորոխների, Միջին Ասիա յում՝ դորվոգների ու մասխարաբազների) արվեստին: XVIII դ. սկզբին Անգլիայում կազմակերպվել են մյուզիկհոլլեր: XIX դ. վերջից Եվրոպայում և ԱՄՆում էստրա դային ներկայացումները տրվել են վա րի ետ եթատրոններում և մյուզիկհոլ լերում: XX դ. ծնունդ է առել շաղը: Հա կառակ անբովանդակ արվեստի, առաջա դեմ էստրադային արտիստները ձգտում են երգիծանքի ուժով մերկացնել բուրժ. իրականությունը, խոսել մարդկային մեծ զգացումների մասին: Դա բնորոշ է եր գիչներ Մ. Շեվալիեի, ժ. Բեկերի, Է.Պիա ֆի, Ի. Մոնտանի, Շ. Ազնավուրի, ժ. Բե կոյի, ժ. Բրելի (Ֆրանսիա), Պ. Ռոբսոնի, Դ. Դեյի, է. Ֆիցջերալդի,Պ. Աիգերի (ԱՄՆ) և ուրիշների արվեստին: է. լայնորեն տարածված է սոցիսղիզմի երկրներում: Բեռլինում գործում է Եվրոպայում ամե նամեծ «Ֆրիդրիխշտադպալասթեատր» վարիետեթատրոնը: Հարավսլավիայում (Զագրեբ) և Լեհաստանում (Սոպոտ) սիստեմատիկ տեղի են ունենում էստրա դային երգի միջազգային մրցույթներ: Ռու սաստանում առաջին կաբարեները բաց վել են 1908ին՝ Մոսկվայում՝ «Չղջիկ» և Պետերբուրգում՝ «Ծուռ հայելի»: էստրա դային արվեստը մեծ նվաճումների է հա սել ՍՍՀՄում: 1926ին Մոսկվայում, 1927ին Լենինգրադում, ապա՝ Ն. Նով գորոդում, Դոնի Ռոստովում, Բաքվում, Տագանրոգում և այլ քաղաքներում բաց վեցին էստրադային թատրոններ՝ մյու զիկհոլլեր: 1928ին կազմակերպվել է ջազնվագախումբ (գեղ. ղեկ.՝ Լ. Օ. ուտ յոսով), 1939ին՝ Լենինգրադի մանրապա տումների թատրոնը (գեղ. ղեկ.՝ Ա. Ի. Ռայկին), 1956ին՝ Սարատովի, 1959ին՝ Մոսկվայի (գեղ. ղեկ.՝ Վ. Ս. Պոլյակով) մանրապատումների թատրոնները, 1960ին՝ Մոսկվայի, ապա՝ Լենինգրադի մյուզիկհոլլերը: Գործում են ուկր., վրաց., ադրբ., ուզբեկական, լատվիական և .այլ նվագախմբեր: 1939ից անց են կացվում էստրադային կատարողների համամիու թենական և համառուսաստանյան մըր ցույթներ: Վերածնվում է մնջախաղի ար վեստը: Հայաստանում հնուց զարգացած է եղել գուսանների, կատակների, վարձակների, ծաղրածուների, մնջկատակների ար վեստը: էստրադային արվեստի շատ տար րեր է ունեցել «Արամյան թատրոնը»: էստրադային արվեստը զարգացել և լայ նորեն տարածվել է սովետական կարգե րի հաստատումից հետո: 1938ին կազմա կերպվել է Ա. Այվազյանի ղեկավարած ջազնվագախումբ ը (1956ից՝ ՀՍՍՀ էստ րադային նվագախումբ՝ Կ. Օրբելյանի ղեկավարությամբ), 1966ին՝ ռադիոյի և հեռուստատեսության էստրադային նվա գախումբը: էստրադային ներկայացումը (համերգը) տեղի է ունենում բեմահար թակում:


ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ, թեթև երաժշտության բազմազան ժանրերի ստեղծագործություններ կատարող գոր ծիքային անսամբլի անվանումը ՍՍՀՄում: է. ները լինում են տարբեր կազմերի՝ փոքրից մինչև սիմֆոնիկ՝ լրացված սաք սոֆոնների խմբով, կիթառով, ակորդեո նով, հարվածային գործիքներով և էլեկ տրանվագարաններով (տես նաև Նվագա խումբ):


ԷՍՏՐԵՄԱԴՈհՐԱ (Estremadura), պատմա կան մարզ Իսպանիայի արևմուտքում: Տարածությունը 41,6 հզ. կմ2 է, գրավում է Մեսետա բարձրավանդակի հվարմ. մասը:


ԷՍՏՐՈԳԵՆՆԵՐ, իգական սեռական հոր մոններ: Արտադրվում են ձվարաններում (աննշան քանակությամբ նաև ընկեր քում, մակերիկամներում) և խթանում