աշխատանքներում փոխարինում են առաջ– նային է–ին՝ դրանք մաշվելուց և վնասվե– լուց զերծ պահելու համար: էտալոն–վկա– ները նախատեսված են է–ի պահպանման վիճակը վերահսկելու համար: Բաղդատ– ման է. օգտագործվում են ազգային է–ի միշազգային բաղդատումների համար: Աշխատանքային է. բարձր կարգի ճըշ– տության չափումների նմուշային միջոցնե– րի ընթացիկ ստուգումների համար են: Երկրորդային բոլոր է., որպես կանոն, արհեստական են: ՍՍՀՄ–ում կան չափ– ման միավորների բարձրորակ է., որոև– ցից մի քանիսը մտնում են միջազգային է–ի խմբի մեջ: Գրկ .MaJIHKOB M . Փ. , OCHOBBI MCT- pojiorHH, դ. 1, M., 1949; IIoBepoqHbie cxeMM, M.–JI., 1960; IIIhpokob K. IT., «Tpy- flhl HH-TOB KoMHTeTa CTaHflapTOB, Mep H H3Me- pHTejibHbix npndopoB», 1962, b. 57 (117), c. 113. Ա. Խաչատրյան ԷՏԼԻ (Attlee) Քլեմենա Ռիչարդ (1883– 1967), անգլիական քաղաքական և պետա– կան գործիչ, լեյբորիստական կուսակցու– թյան ղեկավար (1935–55), նրա գաղա– փարախոսներից ու տեսաբաններից: 1942–43-ին եղել է դոմինիոնների մի– նիստր, 1942–45-ին՝ պրեմիեր–մինիստրի տեղակալ Ու. Չերչիլի կոալիցիոն կառա– վարությունում, 1945–51-ին՝ լեյբորիստա– կան կառավարության պրեմիեր–մինիստր: Հրաժարվելով ՍՍՀՄ հետ ետպատերազմ– յան համագործակցությունից, նրա գլխա– վորած կառավարությունը ձեռնամուխ եղավ ագրեսիվ ռազմ, խմբավորումների ստեղծման (1949-ին ստորագրեց Հյուսիս– Ատլանտյան պակտը), ԱՄՆ–ի հետ զին– ված ինտերվենցիա սկսեց Կորեայում (1950), վարեց Գերմանիայի պառակտ– ման և Արևմտյան Գերմանիայի վերա– ռազմականացման քաղաքականություն: 1955-ին է. ստացավ լորդի տիտղոս: Գրել է մի շարք աշխատություններ («Լեյ– բորիստական կուսակցության հեռանկար– ները», 1937 ևն), որոնցում քարոզում է դասակարգային համագործակցություն:
ԷՏՅՈՒԴ (ֆրանս. etude, բառացի՝ ուսում– նասիրում, վարժություն), վ ա ր ժ ու յ թ, 1. կերպարվեստ ու մ. բնօրինակի ուսումնասիրման նպատակով կատար– ված ստեղծագործություն: Գեղանկար– չական, քանդակագործական, գրաֆիկա– կան է–ները նկարի, քանդակի ևն վրա աշխատելիս ծառայում են որպես նախա– պատրաստական նյութ: 2. Երաժշտության մեջ. նվա– գի տեխնիկայի որոշակի հնար կիրառելու վրա հիմնված և կատարողի վարպետու– թյունը բարձրացնելու համար նախատես– ված գործիքային պիես: 3. Թատերարվեստ ու մ. դե– րասանական տեխնիկան զարգացնելուն և կաւոարելագործելուն ծառայող վարժու– թյուն: Կազմվում է տարբեր բեմական գործողություններից՝ հանպատրաստից կամ մանկավարժի, ռեժիսորի մշակած ծրագրով՝ կերպարի վարքի, բնավորու– թյան որևէ գիծ խորացնելու նպատա– կով: ԷՏՆԱ (Etna), գործող հրաբուխ Սիցի– լիայի հյոաիս–արևելքում (Իտալիա): Բարձրությունդ 3340 Վ է, լանջերին կան 200-ից ավելի կողային խառնարաններ, բազմաթիվ լավային հոսքեր: է. ակտիվ գործող հրաբուխ է (հայտնի է ավելի քան 130 ժայթքում): Առավել ուժեղ ժայթքումը եղել է 1669-ին:
ԷՏՐՈՒՍԿԵՐԵՆ, էտրուսկ ժողովրդի լե– զուն: Ցեղակցությունը հնդեվրոպական լեզուների հետ վերջնականապես չի հաս– տատված: Մ. թ. սկզբներին դուրս է մղվել լատիներենի կողմից: Պահպանվել է միայն շուրջ 10000 արձանագրություններով (ամենախոշորը՝ 1500 բառ): Արդի լեզվա– էտրուսկների ճարտարապետ ու թյան և կերպարվեստի հուշար– ձաններ. /.վիմաՓոր դամբարան, 2. տնատիպ աճյունասաՓոր, ^.<Պար», դամ– բարանի որմնանկար (Կոռնետո, մ. թ. ա. V դ. սկիզբ), 4. Զինվորի արձան, կավ (մ. թ. ա. մոտ 500, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Ցորք), 5. խոյակ, 6. քանդակագործ Վ ու լ– կ ա. Ապոլլոնի արձանը, կավ (Վեյ, մ. թ. ա. մոտ 500, Հուլիոս պապի ամառանոց, Հռոմ)