ինչպես նաև էրիթրոցիտների թվի և ծա– վալի փոխհարաբերությունը ախտաբա– նական տարբեր պրոցեսների ժամանակ: է. ն. ա–յան մեխանիզմը պայմանավոր– ված է էրիթրոցիտների միջոցով արյան պլազմայի սպիտակուցային մասնիկների կլանմամբ և ագլոմերատների (էրիթրո– ցիտների կուտակումներ) առաջացմամբ: Բնականոն պայմաններում տղամարդկանց է. ն. ա. հավասար է 1 – 10 մմ/ժամ, կա– նանցը՝ 3–14 մմ/ժամ: է. ն. ա. մեծանում է արյան պլազմայում կոպիտ դիսպերս– ված նյութերի (գամմա–գլոբուլիններ, ֆիբ– րինոգեն) պարունակության ավելացման, որը նկատվում է բորբոքային պրոցեսների (թոքաբորբ, տուբերկուլոզ, ռևմատիզմ, սեպսիս), հյուսվածքների քայքայումով ուղեկցվող հիվանդությունների (սրտա– մկանի ինֆարկտ, ուռուցքներ) դեպքում, ինչպես նաև հղիության ընթացքում: Միե– լոմային հիվանդության ժամանակ է. ն. ա. հասնում է մինչև 90 till/ժամ: է. ն. ա. փոքրանում է էրիթրեմիայի, վարակիչ դեղնախտի և սպիտակուցային անբավա– րարության դեպքում:
ԷՐԻՄԵՆԱ (ծն. և մահ. թթ. անհտ.), Ուրար– տուի Ռուսա Գ թագավորի հայրը: Որոշ ուսումնասիրողների կարծիքով է. նախոր– դել է որդուն՝ թագավորելով շուրջ մ. թ. ա. 625–605-ին (Բ. Պիոտրովսկի) կամ մ. թ. ա. 635–625-ին (Դ. Մելիքիշվիլի): Ի. Դյակոնովը է–ին է վերագրում Կարմիր բլուրում 1957-ին հայտնաբերած աղյու– սակներից մեկը: է–ի գահակալության մասին տեղեկությունների բացակայու– թյունից ելնելով, այլ ուսումնասիրողներ ենթադրում են, որ նա չի թագավորել: Իսկ Ի. Մեշչանինովը «էրիմենա» անունը կապում է «Արմենիա» անվանմանը:
ԷՐԻՍԹԱՎԻ Գեորգի Դավթի [1811, գ. Օձիսի (այժմ՝ ՎԱԱՀ Դուշեթի շրջան) – 9(21).9.1864, գ. Օձիսի], վրացի դրամա– տուրգ, ռեժիսոր, հասարակական գործիչ: Հիմնադրել ու ւլեկավարել է վրաց նոր, ռեալիստական թատրոնը, որտեղ 1850-ին բեմադրվել է նրա «Բաժանություն» կա– տակերգությունը: Գրել է նաև «Դատա– վեճ» (1840), «ժլատը», «Հին ժամանակի պատկերներ» (1863) կատակերգություն– ները: Դրամայի է վերածել Շ. Ռուսթավե– լու «Ընձենավորը»: Երկ. օ)5., 1936. Գրկ.BapaMHfl3e A.,PaflHaHHin., 2K r e h t h B., HcTopHfl rpy3hhckoh jiHTe- paTypbi, M., 1952.
ԷՐԻՍԹԱՎԻ Ռափայել Դավթի [9(21).4. 1824, գ. &ալա (Կախեթ) – 19.2(4.3).1901, Թելավի], վրացի գրող, ազգագրագետ: Գրել է «Խեսուրի հայրենիքը» (1881) բանաստեղծությունը, պիեսներ, պատմը– վածքներ, առակներ, վիճակագրական ուսումնասիրություններ Կովկասի ժողո վուրդների կենցաղի ու մշակույթի մասին: Կազմել է կենդանական ու բուսական տերմինների վրացերեն–ռուսերեն–լատի– ներեն բառարան: Երկ. CDb՝b-gcPa^Bo, <8>. 1–4, CO<!>., 1935–38; Վրաց գրականության ընաիր էջեր, Ե., 1961, էշ 192–94: ԷՐԻՍ ՄԱՆ Ֆեոդոր Ֆեոդորովիչ (1842– 1915), ռուս հիգիենիստ, ծագումով շվեյ– ցարացի: Ռուսաստանում հիգիենայի հիմ– նադիրներից: 1865-ին ավարտել է Ցյու– րիխի համալսարանի բժշկ. ֆակուլտետը, ապա Հայդելբերգում մասնագիտացել որ– պես ակնաբան: 1869-ին տեղափոխվել է Պետերբուրգ: 1882-ից աշխատել է Մոսկվա– յի համալսարանի հիգիենայի ամբիոնում, 1891-ին Մոսկվայում հիմնել է քաղաքային սանիտարական առաջին լաբորատորիան (ներկայումս է–ի անվ. հիգիենայի գիտա– հետազոտական ինստ.):
ԷՐԻՎԱՆԻ Միրզա Կադիմ Մամեդ Հու– սեյն–օղլի (1825, Երևան–1879, Երևան), ադրբեջանցի նկարիչ, ադրբեջանական նոր գեղանկարչության հիմնադիրներից: Ապրել և ստեղծագործել է Երևանում: Ծննդավայրի անունով իրեն կոչել է էրի– վանի: Մասնագիտացել է ինքնակրթու– թյամբ: Նշանակալից գործերից են՝ «Պա– տանու դիմանկարը», «Երիտասարդ կնոջ դիմանկարը», «Պարուհին» (Ռ. Մուստա– ֆաևի անվ. ադրբեջանական արվեստի պետ. թանգարան, Բաքու), Մախ Թալիթի դիմանկարը (ՎՄՄՀ արվեստների թան– գարան, Թբիլիսի): է. առաջինը ադրբ. կերպարվեստում ստեղծել է հաստոցա– յին դիմանկարներ, մեծ տեղ տալով զգեստ– ների արլ. նախշերին, գորգերի և պատերի զարդանկարներին: Մ. Ղազարյան
ԷՐԻՏՐԵԱ (<հուն. ’Epi30p6e–կարմիր), նահանգ Եթովպիայի հյուսիսում, Կարմիր ծովի ափին: Տարածությունը 117,6 հզ. կմ2 է, բն. 1 589,4 հզ. (1967), վարչական կենտ– րոնը՝ Ասմերա: է–ում են Եթովպիայի գըլ– խավոր նավահանգիստները՝ Մասսաուան և Ասեբը:
ԷՐԼԵՆՄԵՏԵՐ (Erlenmeyer) էմիլ (28.6. 1825–1.1.1909), գերմանացի քիմիկոս–օր– գանիկ: Մյունխենի Բարձրագույն տեխ. դպրոցի պրոֆեսոր: Հայտնաբերել է (1864) ածխածնի ատոմների միջև եղած կրկնակի կապը, վինիլային սպիրտների անկայու– նությունը, որոշել՝ նավթալինի և օրգ. այլ միացությունների կառուցվածքային բա– նաձևեոռ:
ԷՐԿԵԼ (Erkel) Ֆերենց (1810-1893), հունգար կոմպոզիտոր, դիրիժոր, դաշ– նակահար: Հունգարական ազգային օպե– րային արվեստի հիմնադիր: Գրել է հուն– գարական ազգային հիմնի երաժշտու– Ֆ. էրկել թյունը (1845), 9 օպերա (այդ թվում ազ– գային–հայրենասիրական՝ «Բանկ բան», բեմ. 1861), տոնական նախերգանք նվա– գախմբի համար (1887), դաշնամուրային պիեսներ, երգեր:
ԷՐԿԵՐ (գերմ. Erker–ելուստ, ճարտա– րապետության մեջ՝ լուսանց, լապտեր), կիսաբոլոր կամ նիստավոր, մեծ մասով ապակեպատ ծավալային ելուստ շենքի պատին: Հաճախ ընդգրկում է մի քանի էրկեր հարկ (բացառությամբ 1-ի): է. ընդլայ– նում է սենյակի տարածությունը և նպաս– տում արևի ճառագայթների առատ ներ– թափանցմանը:
ԷՐՄԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Անդրբայկա– լում, Չիտայի մարզում, Օնոն գետի աջ ափին: Երկարությունը 175 կմ է, բարձրու– թյունը՝ մինչև 1434 մ:
ԷՐՄԵՆԵԿ, քաղաք Կիլիկիայում, Ադա– նայի վիլայեթի էրմենեկ գավառում, Աելև– կիայից 120 կմ հեռավորության վրա, համանուն գավառի կենտրոն: XX դ. սկըզ– բին ուներ 8000 (հայ, թուրք) բնակիչ: է. հնում հայտնի էր Գերմանիկուպոլիս անու– նով, որի ավերակները այժմ էլ նշմարվում են քաղաքի շրջակայքում: Ունեցել է ան– մատչելի ամրոց (այժմ՝ ավերակ): է. եղել է բյուգանդական ամրոց, որին տիրել են Կիլիկիայի Ռուբինյան թագավորները: XII դ. վերջերին է–ի բերղատերն էր Հաչ– կամ իշխանը: 1288-ին է–ին տիրել է Իկո– նիայի սուլթանը: է–ի հայերը տեղահան– վել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ԷՐՄԵՆԻ ՔՅՈՅ, Հայոց գյուղ, հա– յաբնակ գյուղ Թուրքիայում, Բալիկեսար վիլայեթի Բանդրմայի գավառում, Մար– մարա ծովի ափին: Երեք կողմից շրջա– պատված է լեռներով, ունի քաղցրահամ ջրեր: XX դ. սկզբին ուներ 200 տուն թրքա– խոս հայ բնակիչ: Զբաղվում էին երկրա– գործությամբ, անասնապահությամբ, շե– րամապահությամբ և արհեստներով (քար– հատություն): Գյուղը հիմնադրվել է XVI դ.: Կար եկեղեցի (Մ. Մարգիս) և Մեսրոպյան անունով երկսեռ վարժարան:
ԷՐՄԻՏԱԺ (ֆրանս. ermitage – մենավոր տուն, մեկուսացած անկյուն, <ermite– մենակյաց), գեղարվեստական և պաւոմա– մշակութային թանգարան Լենինգրադում: Մտեղծվել է 1764-ին՝ որպես Եկատերինա II-ի մասնավոր հավաքածու: Հանրամատ– չելի է դարձել 1852-ից: Մովետական շրջա– նում վերակազմավորվել և ընդարձակվել է: է. հարուստ է նախնադարյան, հին արլ., անտիկ, միջին դարերի մշակույթի հուշ– արձանների հավաքածուներով: Արևմտա– եվրոպական արվեստի նմուշների թվում են Ռաֆայելի, Լեոնարդո դա Վինչիի,