Միքելանշելոյի* Ջորջոնեի, Տիցիանի, Վելասկեզի, Ռեմբրանդի, Ռուբենսի, XVII–XVIII դդ. ֆրանս., XVIII դ. անգլ. գեղանկարչության և այլ ստեղծագործու– թյուններ: Կան դրամագիտական, դեկո– րատիվ կիրառական արվեստի առարկա– ներ, գծանկարների և փորագրություննե– րի հավաքածուներ: 1941-ից գոյություն ունի ռուս, մշակույթի պատմության բա– ժին: Ընդհանուր առմամբ պահպանվում են մոտ 2400 հգ. առարկաներ, տարեկան այցելուների թիվը անցնում է 1,5 մլն–ից: Կատարվում է գիտական, կուլտուր–լու– սավորական մեծ աշխատանք, ունի լեկ– տորիում, վերականգնող արվեստանոց– ներ, ռենտգենյան կաբինետ, գրադարան, լուսանկարադարան: է–ի շենքերը (Ձմե– ռային պաչատ են) կազմում են նշանավոր ճարտարապետական համակառույց: է–ում կա հայ արվեստի և մշակույթի կոթողների հարուստ հավաքածու (Ուրարտուից մինչև XVIII դ.): Այն ներկայացնում է ոչ միայն Հայաստանն ու Հայկական Կիլիկիան, այլև Ղրիմի, Ուկրաինայի, Իտալիայի և Հոլանդիայի հայկ. գաղութների արվեստի ու մշակույթի տարբեր կողմերը (ճարտա– րապետական հատվածներ, փորագրու– թյուն փայտի և քարի վրա, մոնումենտալ գեղանկարչություն և մանրանկարչու– թյուն, ձեռագրեր, կավե, ապակե և բրոն– զե առարկաներ, ոսկերչական իրեր, դրամ– ներ, կնիքներ և այլ ցուցանմուշներ): էրմիւոաժի դահլիճ 1920-ից է–ում է աշխատել Հ. Օրբեփն, ուր ստեղծել է Աբեելքի բաժանմունքը (սովետական արևելագիտության այն ժա– մանակվա խոշոր կենտրոնը), 1934–51-ին եղել դիրեկտորը: 1974-ից դիրեկտոր է ակադեմիկոս P. P. Պիոտրովսկին: Գրկ. rocyflapcTBeHHbra 3pMirra>K, M., 1957; IlepcHaHOBa O. M., CoKpoBHmHima MHpOBOrO HCKyCCTBa, 3 Hcnp. h «on., JI., 1964.
ԷՐՄԼԵՐ Ֆրիդրիխ Մարկովիչ (13.5.1898– 12.7.1967), սովետական կինոռեժիսոր: ՍՍՀՄ ժող. արտիստ (1948): է–ի առաջին ուշագրավ աշխատանքներից է «Կայսրու– թյան բեկորները» (1929) ֆիլմը: Հնչուն կինոյի զարգացման նշանավոր փուլ էր «Հանդիպականը» (1932) կինոնկարը, որ է. ստեղծել է Ս. Ի. Յուտկեիչի հետ: Բե– մադրել է նաև «Գյուղացիներ» (1935), «Նա պաշտպանում է հայրենիքը» (1943), «Մեծ բեկում» (1945), «Մեծ ուժ» (1950), «Անավարտ պատմություն» (1955), «Մեծ քաղաքացին» (1938–39, 2 սերիա) կինո– Կադր «Կայսրու– թյան բեկորը» կինոնկարից (1929), ռեժիսոր՝ Ֆ. է ր մ լ և ր նկարները: Արժանացել է ԱԱՀՄ պետ. մրցանակների (1941, 1946, 1951): Երկ. (HOKYMeHTbl, CTaTbH, BOCnOMHHaHHH, JI., 1974. Գրկ. CaMOHJIOB A., OpHflpHX 3pM- jiep, JI., 1970.
ԷՐՆԿԱՆ, Երն կան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Բաշկա– 1ե գավառում: XX դ. սկգբին ուներ 80 տուն, որից 45-ը՝ հայ, մնացածը՝ քուրդ: Կար եկեղեցի (Մ. Ստեփանոս), կառուց– ված 1660-ին: Շրջակայքում պահպանվում էին Ս. Սարգիս և Ս. Ծիրանավոր եկե– ղեցիների ավերակները: Հայերը տեղա– հանվել են 1915-ի Մեծ եղեռնի տէսրինե– Րին:
ԷՐՈԶԻԱ (<լատ. erosio – ողողում, մա– շում, քայքայում), ջրային հոսքով ապար– ների քայքայման պրոցես: Գրավիտա– ցիոն շարժումների (տեղաշարժերի) հետ միասին առաջացնում է հովիտներ, նպաս– տում ջրհավաք ավազանների մակե– րևույթի իջեցմանը: Է–ի պրոցեսն ընդ– գրկում Է՝ ապարների մեխանիկական քայքայումը հոսքի ուժով, հունի հատակի հղկումն ու մաշումը ջրով և կարծր բեկոր– ներով (կոռոզիա), ապարների քիմ. քայ– քայումը: Է. ուղիղ համեմատական է ջրի զանգվածի և հոսանքի արագության քա– mv2 ռակուսու արտադրյաւի կեսին՝ -y-: Լի– նում է մակերևութային, որն անձրևային և ձնհալի ջրերի քայքայիչ գործունեու– թյունն Է, և գծային, երբ ջրային հոսքը առաջացնում է փոսորակներ, հեղեղատ– ներ և, ի վերջո, հովիտներ: Գծային Է. իր հերթին բաժանվում Է՝ խորքայինի (ռեգրեսիվ, ընկրկող), որը, տարածվե– լով հոսանքն ի վեր, ստեղծում է հավասա– րակշռության երկայնակի պրոֆիլ, և կո– ղայինի, երբ հովտի հատակը լայնանում է գետապտույտների օգնությամբ: Արտա– սահմանյան գրականության մեջ Է. տեր– մինը կիրառվում է որպես դենուդացիայի հոմանիշ ընդհանրապես (Է. ձյան, Էոլա– յին, ծովի): ԷՐՈձԻԱ ՀՈՂԻ, հողի մասնակի կամ լրիվ քայքայումը և տեղատարումը ջրի կամ քամու ազդեցությամբ: է. հ. տեղի է ունե– նում նաև ձնհալի, անձրևի կամ ոռոգման ջրերից լանջերում առաջացող մակերե– սային հոսքի ներգործության (բնական է. հ.) և մարդու տնտ. ոչ ճիշտ գործունեու– թյան՝ բուսածածկի ոչ ճիշտ օգտագործում, թեք լանջերում սխալ վար, ճանապարհա– շինության ժամանակ հողապաշտպան մի– ջոցառումների չկիրառելը, ոչ ճիշտ ոռո– գում ևն հետևանքով (արագացված է. հ.): է. հ. նպաստող գործոններից են՝ տեղում– ները, ջերմաստիճանային ռեժիմը, քա– մու ակտիվությունը, բուսածածկի նոսրա– ցումը և նրա հողապաշտպան ունակու– թյան նվազումը: էրոզիայի ընթացքում նախ քայքայվում է վերին ամենաբերրի շերտը, հողն ստրուկտուրազրկվում է, վատանում են նրա ջրաֆիզիկական և ֆիզիկամեխանիկական հատկություննե– րը: ՍՄՀՄ–ում տարածված է նախալեռնա– յին շրջաններում և կենտրոնական սևա– հողային մարզերում, ՀՍՍՀ–ում՝ Զանգե– զուրի, Վայքի, Արարատյան գոգահովտի շրջաններում: է. հ. կարելի է կանխել ագրոտեխնիկական մի շարք համալիր միջոցառումներ կիրառելով՝ վար հորի– զոնական ուղղությամբ, վարելաշերտի վւխրեցում, պարարտացում, լանջերի դա– րավանդում, զբաղեցված ցելի, հողապաշտ– պան ցանքաշրջանառությունների կիրա– ռում, ճմաշերտի վերականգնում, դաշտա– պաշտպան անտառաշերտի ստեղծում, հերթավւոխ արածեցում, հակահեղեղային և ջրակարգավորիչ անտառատնկումներ, հիդրոտեխնիկական կառուցապատում– ներ: Ռ էղիւյան.
ԷՐՈԶԻԱ ՄԵՏԱՂՆԵՐԻ, մետաղե շին– վածքների մակերևույթի աստիճանական քայքայում գազի կամ հեղուկի հոսքոլմ, ինչպես նաև մեխանիկական ներգործու– թյունների կամ էլեկտրական ւիցքերի ազդեցությամբ: է. մ. ֆիզիկական և ֆի– զիկաքիմիական կոմպլեքս պրոցես է, որն ընթանում է շրջապատող միջավայրի, օքսիդացման, մակակոփման, ջերմաս– տիճանային ու մնացորդային լարումների, փխրուն և հոգնածային քայքայման ազդե– ցության հետևանքով: Նրա նկատմամբ մետաղների դիմադրության բարձրացու– մը կարևոր խնդիր է տեխնիկայի բազմա– թիվ բնագավառների համար և կատարվում է շատ կարծր, դժվարահալ ու բավականա– չափ պլաստիկ մետաղների ընտրությամբ, ամրանավորմամբ և այլ եղանակներով:
ԷՐՈԶԻԱՅԻ ԲԱ&ԻՍ, մակերևույթ, որի մակարդակին հասած ջրային հոսքը (գետ, գետակ) կորցնում է իր կենդանի ուժը և որից ցած չի կարող խորացնել իր հունը: է. բ–ները լինում են ընդհանուր և տեղա– կան: Ընդհանուր (կամ գլխավոր) է. բ. համաշխարհային օվկիանոսի մակարդա– կըն է: Տեղական (կամ ժամանակավոր) է. բ. հոսուն լճերն են, վտակների՝ գըլ– խավոր գետեր թափվելու տեղերը, ինչպես նաև կարծր ապարների ելքերը, որոնք դանդաղեցնում են գետի խորքային էրո– զիան և առաջացնում սահանքներ: է. բ–ի բարձրության փոփոխությունները (ծովի մակարդակի տատանումներ, երկրակեղևի դարավոր շարժումներ) ուղեկցվում են հովտի ներփորմամբ կամ նրա լցումով գետային նստվածքներով: ԷՐՈՍ ("Epcog), սիրո աստվածը հունա– կան դիցարանում: Համարվել է հնագույն աստվածներից՝ Քաոսից ծնված, երբեմն նաև Աֆրոդիտեի որդին և սուրհանդակը: Պատկերվել է ոսկեթև գեղեցկադեմ ման– կան տեսքով, աղեղով և կապարճով զին– ված. սիրո նետերով խոցում էր մահկա– նացուների ու աստվածների սրտերը: Հռոմեական դիցարանո^մ համադրվում է Ամուրին: ԷՐ–ՌԻՅԱԴ, Սաուդյան Արաբիայի մայ– րաքաղաքը Արաբական թերակղզու կենտ– րոնական մասում: 384 հզ. բն. (1975):
ԷՐՍՏԵԴ [դանիացի ֆիզիկոս Հ. Ք. էրս– տեդի (Oersted) անունով], մագնիսական