Ս. էքշյան վարժարանում: Բեմ է բարձրացել Կ. Պոլ– սում՝ 1850-ական թթ. վերջերին: Մեծ հաջողություն է ունեցել պատմական ող– բերգություններում և արևմտաեվրոպա– կան մելոդրամներում: խաղացել է նաև թուրքերեն և ֆրանսերեն: 1858-ին Պոլ– սում Այրա Օւղրիջ–Օթելլոյի խաղրնկերն է եղել Յագոյի դերով՝ ֆրանսերեն (Շեքս– պիր, «Օթելլո»): Շուրջ մեկ տասնամյակ (1861-ից) եղել է «Արևեչյան թատրոնի» առաջատար դերասաններից, որտեղ տվել է նաև բեմադրություններ: Դերերից են՝ Արշակ Բ (Մ. Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»), Սանատրուկ (Թ. Թերզյանի «Սանդուխտ»), Ներսես (Ս. Վանանդեցու«Մեծն Ներսես»): Գրկ. Սաեփանյան Գ., Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 1, Ե., 1962: Բ. Հովակիւէյւսն
ԷՔՍԵԿ ԻԱՍ (’EJripiag, ծն. և մահ. թթ. անհտ.), մ. թ. ա. VI դարի հույն բրուտա– գործ և սափորանկարիչ, «սև ֆիգուրնե– րով» ոճի մեծ վարպետ: Ստեղծել է էպի– կականորեն հւենդարտ, պատմողական բնույթի («Աքիլլեսը և Այաքսը շաշկի խա– ղալիս»), դինամիզմով հարուստ («Այաք– սը Աքիլլեսի դին տանելիս»), հոգեբանա– կան պատկերման միտումներով («Այաք– սի ինքնասպանությունը») սափորանկար– ներ: է–ի գործերը աչքի են ընկնում հըս– տակ և զուսպ գծանկարով («Դիոնիսոսը մակույկի վրա»):
ԷՔՍԻԿԱՏՈՐ (լատ. exsicco – չորացնում եմ), ապակյա հաստ պատով, հերմետիկ փակվող անոթ: Կան սովորական (նկ.) և վակուումային է–ներ, որոնք օգտագործ– վում են քիչ քանակությամբ նյութեր չո– րացնելու և չոր պահելու համար: է–ում տեղադրում են ֆոսֆորի անհիդրիդ, ան– ջուր կալցիումի քլորիդ և ջուր կլանող այլ նյութեր: Նկ. /– էքսիկա = տորի իրանը, 2 – կափարիչը, 3. Ա– ելուստի վրա տե– ղադրվող ճենա– պակյա միջարկ, P–չորացնող նյութը
ԷՔՍԻՏՈՆ (<լատ. excito– գրգռել), պինդ մարմնում էլեկտրոնների համա– կարգի տարրական գրգռում, որը կապված չէ էլեկտրական լիցքերի տեղափոխման հետ: է–ի գաղափարը մտցրել է սովետա– կան ֆիզիկոս Յա. Ի. Ֆրենկելը (1931): Մոլեկուլային բյուրեղներում է. կարելի է պատկերացնել որպես բյուրեղի մի հան– գույցից մյուսը մոլեկուլի գրգռված վի– ճակի տեղափոխություն (Ֆրենկելի է.): Իոնային բյուրեղներում է. հաղորդական էլեկտրոնի և խոռոչի էլեկտրաստատիկ ձգողությամբ կապված զույգ է, որը կա– րող է շարժվել բյուրեղում (Վանյեի և Մոտտի է.): է. կարելի է պատկերացնել նաև որպես ջրածնի ատոմ, այն տարբե– րությամբ, որ է. կազմող մասնիկների զանգվածները մոտավորապես նույնն են: Բյուրեղներում է. կարելի է առաջաց– նել տարբեր գործոններով, օրինակ, լույ– սի ազդեցությամբ: է. ունի կյանքի սահ– մանափակ տևողություն (10~3– ~10վրկ), այն կազմող մասնիկները կարող են միա– նալ՝ ոչնչացնելով է.: էքսիտոնային երե– վույթները էական դեր են խաղում պինդ մարմնի օպտիկական, ֆուսոէլեկտրական, գերհոսելիության հատկություններում: Ներկայումս հետազոտվում են բյուրեղ– ների և լազերային ճառագայթների փոխ– ազդեցության ժամանակ առաջացող մեծ խտության էքսիտոնային գազի օպտիկա– կան ոչ գծային, ինչպես նաև բազմաէքսի– տոնային փոխազդեցությամբ պայմանա– վորված երևույթները: է. փորձով հայտ– նաբերել է սովետական գիտնական Ե. Ֆ. Դրոսսը (աշխատակիցների հետ) Cu20 և այլ բյուրեղներում լույսի կլանումը հետազոտելիս: Ա. Ավեաիսյան
ԷՔՍԼԻԲՐԻՍ [լատ. ex libris-ի գրոց (որևէ մեկի)], տես Մատենանիշ:
ԷՔՍԿԱՎԱՏՈՐ (<լատ. excavare – փո– րել), փորող–բարձող մեքենաների տե– սակ: Կիրառվում է շինարարությունում հողային աշխատանքների կատարման և բաց լեռնային աշխատանքներում՝ օգ– տակար հանածոների արդյունահանման համար: Գրունտների (լեռնային ապար– ների) փորումն իրականացվում է աշխա– տող օրգանի (շերեփի) շարժմամբ: է–ները բազմազան են կոնստրուկցիայով և նշա– նակմամբ. կշիռը հասնում է 3– 7000 տ՝. Որոշ է–ներ օգտագործվում են որպես ամբարձիչներ, բեռնիչներ ևն: Հիմնա– կանում բաղկացած է աշխատանքային, ընթացքային և ուժային սարքավորումնե– րից, փոխանցման, կառավարման սար– քերից, հենահարթակից, թափքից (խցի– կից): Ըստ աշխատանքային օրգանի կա– ռուցվածքի և գործողության սկզբունքի է. լինում է միաշերեփ (պարբերական գոր– ծողության) և բազմաշերեփ (անընդհատ գործողության): Միաշերեփ է–ներն (նկ. 1) ունեն 0,1-ից մինչև 60 մ3 և ավելի տարողությամբ մեկ շերեփ: Աշխատանքի ժամանակ է. կանգնում է տեղում, շերեփի տեղափոխումը բեռնաթափման վայր և վերադարձը իրականացվում են հարթակի շրջադարձով, ցիկլը տևում է 11–Տ0 վրկ: Կարող է աշխատել տարբեր պայմաննե– րում և ցանկացած գրունտների դեպքում, ապառաժները և սառած գրունտները մշակումից առաջ սովորաբար փխրեցնում են պայթյուններով: 1 մ3 տարողությամբ միաշերեփ է–ի արտադրողականությունը տարեկան 100–350 հզ. մ3 է: Ըստ ընթա– ցամասի տարբերում են թրթուրավոր, անվավոր և քայլող, ըստ հաղորդակի տիպի՝ միաշարժիչ, բազմաշարժիչ, ներ– քին այրման շարժիչներով, էլեկտրաշար– ժիչներով և համակցված շարժիչներով միաշերեփ է–ներ: Տարբերվում են աշխա– տանքային սարքավորման (ուղիղ թի, հակառակ թի, դրագլայն, գրեյֆեր, քե– րակ) տիպով: Միաշերեփ է–ները լինում են շինարարական (առավել տարածված են), քարհանքային, մակաբացման: Բազ– մաշերեփ է. (նկ. 2, 3) ունի 15– 4000 ւ տարողությամբ 6–40 շերեփ: Շե– րեփը մեկ րոպեում դատարկվում է 20– 60 անգամ: Ըստ աշխատանքային սարքա– վորման բազմաշերեփ է–ները լինում են շղթայական և ռոտորավոր, ըստ շարժման ուղղության՝ լայնակի և երկայնակի փոր– ման, ըստ նշանակման՝ մելիորացիոն աշ– խատանքների և հանքաքարի կուտակ– ման: Բազմաշերեփ է–ներն առավել ար– տադրողական են բաց հանքային, հիդրո– տեխնիկական և այլ աշխատանքներում՝ Նկ. 1. միաշերեփ թրթուրավոր ընթացամա– սով էքսկավատոր Նկ. 2. ֆրեզերային էքսկավատոր ՅՄՖ–2 Նկ. 3. աւտորավոր էքսկավատոր էտր–301 միատեսակ գրունտների կենտրոնացած ծավալների դեպքում, քիչ գործածական են ծանր քարե գրունտների և գործածա– կան չեն պայթեցրած ապառաժների և սառած գրունտների համար: Գրկ. Ջհանգուլյան է. Հ., էքս– կավատորներ, Ե., 1969: յԼ Օ M 6 p Օ B- CKHH H. I , 3KCKaBaTOpM, M., 1969. Է. Ջհանգոււյան
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ (լատ. excursio – ուղևո– րություն), կոլեկտիվ ուղևորություն կամ արշավ տեսարժան վայրեր՝ գիտական, կրթական կամ կուլտուր–լուսավորական նպատակով: Լայնորեն տարածվել է XIX դ. սկզբին ինչպես արտասահմանում, այն– պես և Ռուսաստանում: